11:25 21/07/2007 » ՏՀՏ-ն Հայաստանում

2007-ը ՏՏ ոլորտում որակական թռիչքի տարի է

Հատվածներ ADC ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի հետ հարցազրույցից

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարելի է հեռահաղորդակցությունն առանձնացնել ոլորտի այլ ուղություւներից: Սրանք միանգամայն տարբեր խնդիրներ են, և եթե առաջինը` հեռահաղորդակցությունը, ներառում է ենթակառուցվածքների ստեղծումը, ապա մնացածը ենթադրում են ենթակառուցվածքների առկայություն, ինչն էլ հիմք է դառնում ոլորտի զարգացման համար ընդհանրապես:

Ժամանակի հրամայականն այնպիսին է, որ այսօր առաջնահերթ խնդիր է դառնում երկրում լայնաշերտ ծառայություններ մատուցելու համար ենթակառուցվածքների ստեղծումը: Լայնաշերտ ծառայությունների զարգացումն ու կիրառությունն այլ երկրկներում կատարվել է քայլ առ քայլ` բնականոն զարգացմամբ: Այնտեղ պարունակության բազմազանեցման ու պահանջարկի աճին զուգահեռ տվյալների փոխանցման ավելի ցածր արագությունն աստիճանաբար փոխարինվել է ավելի բարձր արագությամբ, ինչն ի վերջո բերել է լայնաշերտ ծառայությունների տարածմանը: Հայաստանում լայնաշերտ ծառայությունների մատուցման ու կիրառման անցումը տեղի կունենա թռիչքաձև, քանի որ առաջարկն ու պահանջարկը բարձր է, իսկ մյուս կողմից դրա ներդրման համար հնարավոր է կիրառել այլ երկրների արդեն գոյություն ունեցող փորձը:

Օրինակ, հենց վերը բերած համատեքստում վերլուծելով ոլորտի առկա վիճակն, ինչպես նաև շուկայի զարգացման միտումները` մենք խնդիր էինք դրել Հայաստանի ներսում ստեղծել տեխնոլոգիապես ամենահագեցած ենթակառուցվածքները: Եվ դա մեզ հաջողվեց: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված IP/MPLS ցանցն ամենաառաջադեմն է տարածաշրջանում: Մեր ցանցի միջուկում տվյալների հաղորդման արագությունները կարող են վայկրյանում հասնել 200 գեգաբիթի:

Հայաստանի ողջ տարածքում լայնաշերտ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց ստեղծման համար անհրաժեշտ են միլիոնավոր դոլարների ներդրումներ: Դրան կարելի է հասնել միայն քայլ առ քայլ: Մեր ընկերությունը ծրագրեր ունի արդեն 2008թ. ընդլայնել Երևան քաղաքում ստեղծված ցանցն ու դրա հնարավորությունները` ներգրավելով նաև հանրապետության այլտարածքներ:

Ընդհանրապես, ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ամենաբարդ խնդիրը, թերևս, այսպես կոչված «վերջին մղոնի» ապահովումն է: Ըստ էության այն ամենամեծ ռեսուրսներ պահանջող խնդիրն է: «Վերջին մղոնի» խնդիրը լուծելու համար ներկայումս կիրառվում են ամենատարբեր մոտեցումներ, լինի ռադիոկապի թե ֆիքսված կապի միջոցով: Յորաքանչյուր լուծում ունի իր առավելություններնն ու թերությունները, սակայն մենք առայժմ գերադասում ենք օպտիկա-մանրաթելային մալուխը հասցնել ընդհուպ մինչև հաճախորդին: Կարծում ենք սա խնդրի ամենաարմատաակն լուծումն է: Խնդիրն այն է, որ այս կերպ ստեղծվում է ենթակառուցվածք, որը գործնականորեն անսահմանափակ արագությամբ տվյալների փոխանցման հնարավորություն է ստեղծում: Համաակրգում կապի հնարավորությունները սահմանաջակող այսպես կոչված «շշի բերան» չի մնում: Օպտիկական ենթակառուցվածքի օգտագործման պարագայում վերջին մղոնի արագագործությունը կարելի մեծ հեշտությամբ հասցնել մինչև վայրկյանում 1 գեգաբիթը, համեմատելու համար նշենք, օրինակ, WiMAX տեխնոլոգիայով կապի տրամադրման պարագայում առավելագույն արագությունը սահմանափակված է վարկյանում 50-70 մեգաբիթով, դա էլ այն դեպքում, եթե տվյալ պահին այդ WiMAX կայանին միացած է ընդամենը մեկ օգտագործող:

Ենթակառուցվածքների խնդրի լուծումից հետո հաջորդը լինելու է բովանդակության, պարունակության որակի մասին մտածելը: Այսինքն լրացուցիչ ի՞նչ ծառայություններ կարելի է մատուցել առկա ենթակառուցվածքների միջոցով:

Նախորդիվ մտահոգություն էր հայտնվել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու համար անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիր, որոնց թվում նշվել էր ինտերնետ հասանելիությունը, ինտերնետի պարունակությունը (կոնտենտ), և ընդհանուր համակարգի պատրաստվածությունը այս բոլորի կիրառման տեսանկյունից: Իրականում, վերը հիշատակված հասանելիության խնդիրները փոխկապակցված են, և ամբողջ խնդիրը հանգում է պահանջարկին: Այսպես, որքան բարձր լինի ծառայությունների պահանջարկը, այնքան արագ կզարգանան ենթակառուցվածքներ, բազմազան կդառնան ինտերնետի պարունակությունը և տրամադրվող ծառայությունները: Միևնույն ժամանակ, առաջարկվող ծառայությունները որքան բազմազան ու որակյալ են, այնքան մեծանում է դրանց պահանջարկը, հետևաբար սպառողների թիվը: Նույն կերպ խոսքը վերաբերում է նաև հասանելիությանը` զուտ տնտեսական հարթությունում: Որքան մեծանա ծառայություններից օգտվողների թիվը, այնքան ծառայությունների սակագները կնվազեն: Այսինքն այս բոլոր խնդիրերը փոխկապակցված են, և դրանցից յուրաքանչյուրը նպաստում է մյուսի զարգացմանը: Կոնտենտը` պարունակությունը, հարստանում է, դրան համապատասխան աճում է հետաքրքրությունը և այսպես շարունակ: Այսօր Հայաստանում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում են զարգացնել ոլորտը և արդեն որոշակի հաջողությունների են հասել են: Այսպես օրինակ, մի շարք կազմակերպություններում, այդ թվում նաև պետական հիմնարկներում, ներդրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանություն, այսպես կոչված «մեկ պատուհանի» սկզբունք և այլն: Կարևոր է նաև կոտրել կարծրացած որոշստերեոտիպեր, ինչպես օրինակ Ցանցային օպերատորները պետք է սկսեն ցանցին մոտենան որպես ծառայությունների մատուցման միջավայր և ոչ թե որպես հանգույցների և միացման ուղղիների բազմություն: Մեր փորձից կարող եմ ասել, որ համաշխարհային աղբյուրների հետ ինֆորմացիայի փոխանակման ծավալի համեմատ, Հայաստանում ինտերնետ ծառայություններ մատուցող որոշ կազմակերպությունների հետ կատարվող տվյալների փոխանակման ծավալները խիստ ցածր են ինչը վկայում է պարունակության պակասության մասին:

Զարգացման լայն հնարավորություններ ունի Ինտերնետի միջոցով ապրաքներ և ծառայություններ ձեռք բերելու ոլորտը: Այստեղ առկա պասիվությունը մի քանի պատճառներ ունի: Դրանցից մեկն էլ տեխնոլոգիական ենթակառուցվածքների թույլ լինելն է: Պետք է հաշվի առնել, որ ինտերնետում առևտուր անելն իր մեջ ներառում է լոգիստիկ գործառույթների մի ամբողջ շարք` սկսած գնելուց, վճարման միջոցից և վերջացրած առաքումն ու պատվիրատուին ապրանքը հասցնելը: Այսօր արդեն շղթայի բոլոր օղակները կան, սակայն դրանց որակական բարելավումը միայն հնարավորություն կտա նմանատիպ ծառայություններ մատուցել:

ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից կարևոր է նաև պետության դերակատարումը: Այն հատկապես կարևորվում է երկու առումով: Նախ, մեծ դեր ունի պետության կողմից ոլորտի ակտիվ և արդյունավետ կարգավորումը: Ներկայումս մենք ունենք հանձնաժողով, որը զբաղվում է ոլորտի կարգավորմամբ: Պետության հաջորդ դերակատարումը դա զարգացումը խթանելուն ուղղված ջանքերի գործադրումն է: Պետությունը կարող է որոշակի խթանիչներ առաջարկել: Դրանք կարող են լինել հարկային, ֆինանսական և այլ արտոնություններ: Չպետք է մոռանալ նաև պետության` որպես ծառայությունների խոշոր սպառողի դերը: Բոլոր զարգացած երկրներում դա նորմալ է: Ի վերջո պետական մարմիները նույնպես համակցման, տվյալների փոխանակման կարիք ունեն` սկսած ընդհանուր համայնական բազաների օգտագործումից, վերջացրած վիդեո-կոնֆերանսների կազմակերպումով: Հայաստանում այսօր նկատվում է պետության կողմից տեխնոլոգիական ծառայությունների սպառման աճի միտում, քանի որ դրա կիրառություններն ավելանում են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Panorama.am թերթում

Աղբյուր` «Panorama.am» թերթ

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց