- 01:30 | Աշխարհում Գնացքների բախման հետևանքով Բրազիլիայում 30 մարդ է վիրավորվել
Մետրոյում վթարի պատճառը ամենայն հավանականությամբ եղել է արգելակման ավոտմատ կառավարման համակարգի անսարքությունը:
Աղբյուր՝ «vesti.ru» - 01:25 | Աշխարհում Ռուսաստանում անկանխիկացման նոր ալիք կլինի
Ֆինանսների նախարարությունը առաջարկել է արգելել է աշխատավարձերի կանխիկ վճարումը:
Աղբյուր՝ «regnum.ru» - 01:20 | Աշխարհում Նոր խորհրդարանական ընտրություններ Հունաստանում
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձերն անցել են ապարդյուն:
Աղբյուր՝ «vesti.ru» - 01:15 | Աշխարհում Արտակարգ միջադեպ Պերմում
Դպրոցականը վայր է ընկել դասասենյակի պատուհանից և ստացել ծանր մարմնական վնասվածքներ:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 01:10 | Աշխարհում Չելյաբինսկում մաքսավորներ են ձերբակալվել
Նրանք իրավաբանի հետ միասին բեռնափոխադրողներից շորթել են 10 մլն. ռուբլի՝ սպառնալով բաց չթողնել արագ փչացող բեռները:
Աղբյուր՝ «pravo.ru» - 01:04 | Աշխարհում Հաագայում սկսվել է Մլադիչի դատավարությունը
70-ամյա նախկին զինվորականը ձերբակալվել է անցած տարի:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:59 | Աշխարհում Կամչատկայում 1,5 տարեկան երեխան մահացել է շտապ օգնության անշտապության պատճառով
Բժշկական օգնության չմեկնելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:55 | Աշխարհում ԱՄՆ Պետդեպ-ը ծիծաղում է Սիրիայի ընտրությունների վրա
Ընտրությունները համարել են անօրինական, իսկ արդյունքները գնահատել են ուշադրության ոչ արժանի:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:50 | Աշխարհում Ընդերքից ուղիղ գրպանները
«Գազարդում» միջին աշխատավարձը հասել է 91 հազար ռուբլու:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:45 | Աշխարհում Եվրոպական ավտոշուկան կրճատվում է
Ապրիլին նոր մեքենաների վաճառքը ԵՄ-ում կրճատվել է 6,9%-ով:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:40 | Աշխարհում Սիրիայի ԿԲ նախագահը՝ ԵՄ-ի «սև ցուցակում»
Նա այլևս չի կարող այցելել ԵՄ երկրներ, ավելին, ամենայն հավանականությամբ, ԵՄ երկրներում նրա ակտիվները կսառեցվեն:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:35 | Աշխարհում Հույն ներդրողները Մոսկվայի բանկերից հանում են փողերը
Երեկ նրանք հանել են շուրջ 700 մլն եվրո:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:30 | Աշխարհում Պատգամավորը ձերբակալվել է ապօրինաբար անասնաբուծությամբ զբաղվելու համար
Պատգամավորին առնվազն 65 մլն. Ռուբլու պահանջ կներկայացվի:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:25 | Աշխարհում ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը 2011-ին վաստակել է է 6,26 մլն ռուբլի
Հրապարակվել են ՌԴ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը:
Աղբյուր՝ «regnum.ru» - 00:20 | Աշխարհում Մոսկվայում հայտնվել են էլեկտրալիցքավորման կայաններ
Դրանք նախատեսված են էլեկտրամոբիլների համար, կպահանջվի ընդամենը 20 րոպե:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:16 | Աշխարհում Բաշկիրիայում հաշմանդամները մոտ մեկ տարի աշխատավարձ չեն ստանում
Հաշմանդամների համառուսաստանյան ընկերակցության ներկայացուցիչները հացադուլ են հայտարարել:
Աղբյուր՝ «regnum.ru» - 00:11 | Աշխարհում Տաթև Աբրահամյանը հաղթել Է Սաբինա Ֆոյշորին
Աբրահամյանը 6-րդ փուլից հետո 1 միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին:
Աղբյուր՝ «armenpress.am» - 00:02 | Աշխարհում Վարչապետ Քեմերոնը կորցնում է իր համբավը
Մեծ Բրիտանիայի բնակիչների 60 տոկոսը դժգոհ են նրա աշխատանքից:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:55 | Տարածաշրջան Վրաստանում սկսում են չինարենի ուսուցում
Օգոստոսին Վրաստան կժամանեն չին ուսուցիչներ:
Աղբյուր՝ «ru.saqinform.ge» - 23:50 | Աշխարհում Նույնիսկ Կալմիկիայում խրախուսում են փոքր բիզնեսի զարգացումը
Այդ նպատակով այս տարի պետությունը կհատկացնի 100 մլն ռուբլի:
Աղբյուր՝ «regnum.ru» - 23:45 | Աշխարհում Պայթյունի վտանգի պատճառով Մոսկվայում տարհանվել է 50 մարդ
Անհայտ մի կին ահազանգել է շենքում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին:
Աղբյուր` «rosbalt.ru» - 23:40 | Աշխարհում Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի եկամուտները` 8.3 մլն դոլար
Հանրապետական Միտտ Ռոմնին` ապագա ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակիցը, ունի 190-250 մլդ դոլարի ակտիվներ:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:35 | Աշխարհում Կուզբասում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
Անտառում հայտնաբերվել է 200 արկղ ռազմամթերք, այդ մասին հաղորդում է ՌԴ ՆԳՆ կայքը:
Աղբյուր` « km.ru » - 23:30 | Հայաստան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր ակցիայի գլխավոր մրցանակը
Ճամփորդություն Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:25 | Աշխարհում Հարավային Սուդանը հյուսիսային հարևանից կպաշտպանվի ՀՕՊ-ի միջոցով
Մասնավորապես ՀՕՊ համակարգերը կպաշտպանեն նավթահանքերը, կարևոր կամուրջները և երկրի օդանավակայանները:
Աղբյուր՝ «aysor.am» - 23:18 | Աշխարհում Օլլանդն ու Մերկելն ընդհանուր լեզու են գտել
Համատեղ մամլո ասուլիսում Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը նշել են, որ համաձայնեցվել է վիճահարույց հարցերով փորձագետների աշխատանքի ժամանակացույցը
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:12 | Տարածաշրջան Հայկական դպրոցը` փակման վտանգի առաջ
Ստամբուլի Թոփքափը թաղամասում գտնվող հայկական մասնավոր Լևոն Վարթուհյան տարրական դպրոցը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնել է փակման վտանգի առաջ:
Աղբյուր՝ «ermenihaber.am» - 23:05 | Հայաստան ԲՀԿ շտաբի պետը բարձր պաշտոնի առաջարկ չի ստացել
ՆԳ նախկին փոխնարար, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հերքեց տեղեկությունները, որ փոշմանել է ԲՀԿ շարքերն համալրելու համար:
Աղբյուր՝ «panorama.am» - 23:00 | Աշխարհում ԱԱ-2014-ի կազմկոմիտեն վստահեցնում է, որ մարզադաշտերը ժամանակին կհանձնվեն
Սակայն ՖԻՖԱ-ի զեկույցում ասվում է, որ առնվազն 5 մարզադաշտ ժամանակին չի կառուցվի:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 22:55 | Աշխարհում Սիրիացիներն աջակցում են իշխող պետական համակարգին
Ըստ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ երկրի բնակչությունն աջակցում է պետական համակարգին:
Աղբյուր՝ «aysor.am» - 22:50 | Աշխարհում Ողբերգություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում
Մայրը հրազենով սպանել է 4 երեխաններին և ինքնասպան եղել:
Աղբյուր` «km.ru» - 22:43 | Աշխարհում Ամերիկացին շանը նախկին կնոջից խլելու համար ծախսել է ամբողջ գումարը
Նա 60 հազար դոլար է վատնել, խնդրին դատական կարգով լուծում տալու համար:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:36 | Աշխարհում Ռուսաստան-Թուրքմենիա երկկողմ բանակցություններ
ՌԴ վարչապետն ու Թուրքմենիայի նախագահը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ անցկացնել մայիսի վերջին:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:29 | Աշխարհում Ուզբեկստանը կօտարի 500 պետական ձեռնարկություն
Այդ մասին հայտարարել է երկրի կառավարությունը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:19 | Աշխարհում Կալինինգրադում բացվել է քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես
«ԱՄՆ. Երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը գործում է մարզային պատմագեղարվեստական թանգարանում:
Աղբյուր` «rg.ru» - 22:10 | Աշխարհում Լիբանանում վերսկսվել են բախումները
Հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ զինվորները փորձել են քանդել սուննիական Բաբ աթ-Տաբբանեհ թաղամասի բարիկադները
Աղբյուր՝ «panarmenian.net» - 22:05 | Տարածաշրջան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» հնարավոր է հայաստանցիներն էլ դիտեն
Մայիսի 26-ին հնարավոր է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը ցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:57 | Աշխարհում Արշակունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 23–ամյա աղջկա
Ներկայումս կատարվում է քննություն:
Աղբյուր` «panarmenian.net» - 21:52 | Աշխարհում Ռուսաստանն ու Աբխազիան համաձայնագիր են ստորագրել
Այն վերաբերում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությանը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 21:47 | Աշխարհում Հայաստանում գազից օգտվողների թիվն ավելանում է
Գազահամակարգին այս տարվա մայիսի 1-ի դրությամբ միացված է 628 հազար 281 բաժանորդ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:40 | Աշխարհում Նյու Յորքում վաճառել են Մադոննայի մերկ լուսանկարը
Լուսանկարը 1990թ. կատարել է Սթիվեն Մեյզելը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 21:40 | Աշխարհում «Ոչնչացվել են Նորագավիթի մոտ 15000 մրգատու ծառերի և խաղողի այգիները»
«Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15000 մրգատու ծառերի և խաղողի այգիները»,- ահազանգում են Նորագավիթի մի խումբ բնակիչներ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:35 | Հայաստան Համբարձման տոնն այս տարի կնշվի մայիսի 17-ին
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ:
Աղբյուր` «panarmenian.net» - 21:30 | Տարածաշրջան Քըլըչդարօղլուն հերքում է իր հայկական ծագումը
Միրան Փրկիչ Գյուլթեքինը պնդել է, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդաօղլուի մայրը հայ է:
Աղբյուր՝ «ermenihaber.am»
- 21:26 | Աշխարհում ԱՄՆ դատարանը հոնորար ստանալը հավասարեցրել է գողության
Իրավաբանը, զրկված լինելով արտոնագրից, շարունակել է իրավաբանական օգնություն ցույց տալ և վճարներ ստանալ դրա դիմաց:
Աղբյուր` «pravo.ru» - 21:22 | Տարածաշրջան Օլանդը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը
Թուրք պատգամավոր Բյուլենթ Գեդիքլի համոզմամբ`Օլանդը կարող նպաստել է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը:
Աղբյուր՝ «ermenihaber.am» - 21:15 | Աշխարհում Տիմոշենկոն բուժումը կվերսկի Խարկովի հիվանդանոցում
Գերմանացի բժիշկը արդեն բուժման ժամանակացույց է սահմանել, նա Ուկրաինան կլքի մայիսի 17-ին:
Աղբյուր` «rg.ru» - 21:05 | Աշխարհում Մոսկվայում դատապարտվել է հարկադիր կատարողների բաժնի պետը
Նա հայցվորից 34 մլն ռուբլի է պահանջել կամ հայցագնի ընդամենը 10%-ը:
Աղբյուր` «pravo.ru» - 21:00 | Աշխարհում Ասադը կոչ է արել Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց
Նա հույս է հայտնել, որ Ելիսեյան Պալատի նոր ղեկավարը «կմտածի Ֆրանսիայի շահերի մասին»:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 20:55 | Տարածաշրջան Հայկական ԱԷԿ-ը կրկին հանգիստ չի տալիս Ադրբեջանին
Աբբասովն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հայկական ԱԷԿ-ը փակվի:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 20:50 | Աշխարհում Ֆրանսիայի արտգործնախարար է նշանակվել Լորան Ֆաբիուսը
Իսկ ՆԳ նախարարի հավանական թեկնածու համարվում է սոցիալիստ, Օլլանդի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Վալսը:
Աղբյուր` «rg.ru» - 20:46 | Աշխարհում Ղրղըզստանում ոստիկանության գնդապետը ինքնասպանություն է գործել աշխատավայրում
Նա բալիստիկ փորձաքննությունների ավագ փորձագետ էր:
Աղբյուր` «rg.ru» - 20:40 | Հայաստան Գյումրիում վերսկսվել է բնակարանների բաշխումը
Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն և վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը:
Աղբյուր՝ «armenpress.am» - 20:35 | Հայաստան Տիգրան Սարգսյանը շնորհավորել է
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում Ժան-Մարկ Էյրոյի նշանակվելու կապակցությամբ:
Աղբյուր՝ «gov.am» - 20:30 | Աշխարհում 11 տնօրեններից 1,3 մլն ռուբլի կաշառք ստացած հրշեջը դատապարտվել է տուգանքի
Այդ մասին հայտարարել է Կիրովի տարածքային դատախազության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` «pravo.ru»
11:20 01/07/2008 » ՏՀՏ-ն Հայաստանում
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ Գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիկ Քալանթարյանի հարցազրույցը
-Այսօր համաշխարհային հեռահաղորդակցության շուկան գտնվում է ինտերնետ տեխնոլոգիաների յուրացման ակտիվ փուլում։ Հեռահաղորդակցության և տվյալների փոխանցման աշխարհում դինամիկ աճում է հաճախականության ռեսուրսների պահանջարկը։ Այդ միտումը հիմնականում կապված է ինտերնետից օգտվողների թվաքանակի աճի հետ, ինչպես նաև միջազգային օպերատորների համագործակցության և փոխանցվող տվյալների ծավալի աճի հետ։
Ինտերնետ տեխնոլոգիաների յուրացման ակտիվ փուլում է գտնվում նաև հայաստանյան հեռահաղորդակցության շուկան։ Ինտերենի անհրաժեշտության գաղափարը լայնորեն տարածվում է ինչպես բնակչության, այնպես էլ բիզնես հանրության մեջ։
Այսօր արդեն դժվար է պատկերացնել հաջողությամբ գործող ընկերություն առանց հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ հասանելիության, որը թույլ է տալիս արդյունավետ համագործակցել ինչպես ընկերության ներքին բաժանմունքների, այնպես էլ այդ ընկերության հաճախորդների և գործընկերների հետ։ Օրեցօր աճում է բնակարանային բաժանորդների պահանջարկը բարձր որակի, հուսալի և մեծ արագությամբ ինտերնետի համար։ Իսկ ինտերնետ կապի բարձր որակ կարելի է ստանալ լայնաշերտ միացման տեխնոլոգիաների կիրառմամբ։
- Ինչ՞ է նշանակում լայնաշերտ հաղորդումը։
-Լայնաշերտ հաղորդումը ապահովում է ոչ միայն տվյալների հաղորդման արագության բարձր մակարդակ, այլ նաև ինտերնետի անընդհատ միացում (միացնելու համար բաժանորդը չի զանգահարում պրովայդերին), ինչպես նաև ունենում է բարձր արագություններով տվյալների ներհոսքի և արտահոսքի միաժամանակյա հնարավորություն։ Լայնաշերտ միացման որակական ևս մեկ առավելություններից է այն, որը կապը շատ հազվադեպ է ընդհատվում և հեռախոսային գիծը չի զբազեցվում:
Լայնաշերտ ինտերնետ միացման համար տվյալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզոր և ժամանակակից է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերի, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխը ունի հսկայական թողունակության հնարավորություն։
Համեմատաբար վաղուց մշակված, սակայն ցածր արագությունների պատճառով լայն տարածում չստացած շատ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ այսօր ամբողջովին հասանելի և իրագործելի են ոչ միայն հարուստ կորպորացիաների, այլ նաև սովորական օգտվողների համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտագործել օպտիկական ինտերնետ՝ ցանցում ձայնի և տեսապատկերի փոխանցման նպատակով (Video-over-IP, Voice-over-IP):
-Որն՞ է օպտիկամանրաթելային ցանցի առավելությունը։
-Կապի օպտիկամանրաթելային գծի միացման հիմնական առավելություններից է առավելագույն հուսալի աշխատանքի և տվյալների հաղորդման գերարագ մակարդակի ստացման հնարավորությունը։
Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկամանրաթելային հատուկ կվարցային մանրաթելերից կազմված թելիկ, որը առավել նման է սովորական ապակուն: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տեղեկատվության տեղափոխման հսկայական արագություններ:
Օպտիկամանրաթելային միացման դեպքում թողունակությունը մեկ օգտվողի հաշվարկով սրընթաց աճում է։ Այդ պատճառով կապի ծառայություններ տրամադրողները ժամանակակից տեղեկատվական ցանցեր կառուցելիս շատ ավելի հաճախ օգտագործում են օպտիկամանրաթելային մալուխային համակարգեր։ Դա վերաբերվում է ինչպես հեռահաղորդակցության երկար կապուղիների, այնպես էլ լոկալ հաշվիչ ցանցերի կառուցմանը։ Օպտիկական մանրաթելը ներկայումս համարվում է տվյալների հաղորդման ամենակատարյալ ֆիզիկական միջավայրը, ինչպես նաև մեծ հեռավորությունների վրա տվյալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։ Այսօր մանրաթելային օպտիկան իրականում իր օգտագործումն է գտնում տվյալների հաղորդման հետ կապված բոլոր խնդիրներում։
Ներկայումս ողջ աշխարհում կապի ծառայություններ մատուցողները մեկ տարվա ընթացքում անց են կացնում օպտիկամանրաթելային մալուխների հազարավոր կիլոմետրեր՝ գետնի տակով, օվկիանոսների, ծովերի և գետերի հատակներով, ԷՀԳ-ով, թունելներում, խողովակաշարերում և կոլեկտորներում։ Բազմաթիվ ընկերություններ (այդ թվում նաև ամենամեծ) ինտենսիվ հետազոտություններ են իրականացնում օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների ոլորտում։
-Խնդրում ենք վերջում տալ Ձեր կարծիքը հայաստանյան ինտերնետ կապի զարգազման միտումների և հեռանկարների վերաբերյալ։
- Հայաստանում կապի և ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է դինամիկ տեմպերով: Բարձրորակ և անխափան կապի պահանջարկը օրեցօր ավելանում է, ինչպես կորպորատիվ շուկայում, այնպես էլ բնակարանային բաժանորդների ոլորտում: Կապի և ինտերնետի տեխնոլոգիաների զարգացումը և նոր սարքավորումների ու տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն շուկայից եկող հրամայական պահանջ է, այլ նաև երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հրամայական: Ուրախալի է, որ ՀՀ նորընտիր Կառավարությունը որդեգրել է էլեկտրոնային հաղորդակցության նորագույն լուծումները տնտեսության և կառավարման մեջ լայնորեն ներդնելու քաղաքականությունը: Դրա լավ օրինակ է այսպես կոչված «Էլեկտրոնային օրակարգը», որը կներառի էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային առողջապահության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, էլեկտրոնային վճարումների և բազմաթիվ այլ կիրառությունների համակարգերի ներդրումը պետական և կորպորատիվ կառավարման ոլորտներում: Նման համակարգերի և ընդհանուր առմամբ կապի արդյունավետության բարձր մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է լայնաշերտ հասանելիության ցանցերի ընդլայնում և տարածում, ոլորտում արդար և ազնիվ մրցակցություն ու լայնաշերտ հասանելիության ծառայությունների ներդրում հասարակության բոլոր ոլորտներում և նույնիսկ դժվար հասանելի աշխարագրագրական տեղանքներում։ ADC ընկերությունը ձեռնամուխ է եղել հենց այս խնդիրներին հասցեագրված պատասխան և համապատասխան լուծումներ տրամադրելու աշխատանքին: ADC ցանցի տեխնոլոգիական միջուկի տեղակայման ժամանակ հաշվի են առնվել այսպիսի, թվային հաղորդակցության կապի ու հասանելիության ոլորտի ներկայիս և առաջանցիկ նպատակները և հնարավոր պահանջարկը: Ուրախ եմ հավաստել, որ մեր ցանցն այսօր մատուցում է ամենաժամանակակից որակի և հզորությունների ծառայություններ: Իսկ մեր ընկերության ողջ անձնակազմը նպատակամիտված է մեր ծառայությունները օր առաջ հասանելի դարձնելու մեր բոլոր բաժանորդների գրասենյակներ: Հրավիրում ենք բոլորին արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության:
Աղբյուր` «Panorama.am» թերթ
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:36 16/05/2012 » Քաղաքական
20:11 16/05/2012 » Հասարակություն
20:00 16/05/2012 » Տնտեսություն
19:59 16/05/2012 » Սպորտ
16/05/2012
Ս. Նիկոյան. Կարևոր է, երբ մեր եվրոպացի գործընկերները ևս նկատում ու գնահատում են մեր երկրում արձանագրված նկատելի առաջընթացը
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նախնական է, հուլիսին կամ օգոստոսին հավանաբար կլինի վերջնական զեկույցը, որում ներկայացված կլինի ընտրությունների վերաբերյալ վերջնական դիտարկումները»:








Հ. Մխիթարյան. «Եթե կարիքը կա ինձ վաճառելու, կվաճառեն, եթե ոչ` ապա կմնամ թիմում»
Ամբողջ կազմով կխաղանք մայիսի 31-ին Հունաստանի դեմ և հունիսի 5-ին Ղազախստանի դեմ` ընկերական հանդիպումներ են:
Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը. Արծվիկ Մինասյան
«Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում»:
«Զորահանդեսում ցուցադրված տեխնիկան արդեն բավարար է, որ ընդհանուր կարծիք կազմվի պաշտպանական բանակի հարձակողական ներուժի մասին։ Հատուկ շեշտում ենք հարձակողական»
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ «Ստեփանակերտում կայացած զորահանդեսը անօրինական է, դրա անցկացումն անվանելով դիվերսիա». Panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է ռազմական փորձագետի հետ