- 01:30 | Աշխարհում Գնացքների բախման հետևանքով Բրազիլիայում 30 մարդ է վիրավորվել
Մետրոյում վթարի պատճառը ամենայն հավանականությամբ եղել է արգելակման ավոտմատ կառավարման համակարգի անսարքությունը:
Աղբյուր՝ «vesti.ru» - 01:25 | Աշխարհում Ռուսաստանում անկանխիկացման նոր ալիք կլինի
Ֆինանսների նախարարությունը առաջարկել է արգելել է աշխատավարձերի կանխիկ վճարումը:
Աղբյուր՝ «regnum.ru» - 01:20 | Աշխարհում Նոր խորհրդարանական ընտրություններ Հունաստանում
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձերն անցել են ապարդյուն:
Աղբյուր՝ «vesti.ru» - 01:15 | Աշխարհում Արտակարգ միջադեպ Պերմում
Դպրոցականը վայր է ընկել դասասենյակի պատուհանից և ստացել ծանր մարմնական վնասվածքներ:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 01:10 | Աշխարհում Չելյաբինսկում մաքսավորներ են ձերբակալվել
Նրանք իրավաբանի հետ միասին բեռնափոխադրողներից շորթել են 10 մլն. ռուբլի՝ սպառնալով բաց չթողնել արագ փչացող բեռները:
Աղբյուր՝ «pravo.ru» - 01:04 | Աշխարհում Հաագայում սկսվել է Մլադիչի դատավարությունը
70-ամյա նախկին զինվորականը ձերբակալվել է անցած տարի:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:59 | Աշխարհում Կամչատկայում 1,5 տարեկան երեխան մահացել է շտապ օգնության անշտապության պատճառով
Բժշկական օգնության չմեկնելու փաստով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:55 | Աշխարհում ԱՄՆ Պետդեպ-ը ծիծաղում է Սիրիայի ընտրությունների վրա
Ընտրությունները համարել են անօրինական, իսկ արդյունքները գնահատել են ուշադրության ոչ արժանի:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:50 | Աշխարհում Ընդերքից ուղիղ գրպանները
«Գազարդում» միջին աշխատավարձը հասել է 91 հազար ռուբլու:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:45 | Աշխարհում Եվրոպական ավտոշուկան կրճատվում է
Ապրիլին նոր մեքենաների վաճառքը ԵՄ-ում կրճատվել է 6,9%-ով:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:40 | Աշխարհում Սիրիայի ԿԲ նախագահը՝ ԵՄ-ի «սև ցուցակում»
Նա այլևս չի կարող այցելել ԵՄ երկրներ, ավելին, ամենայն հավանականությամբ, ԵՄ երկրներում նրա ակտիվները կսառեցվեն:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:35 | Աշխարհում Հույն ներդրողները Մոսկվայի բանկերից հանում են փողերը
Երեկ նրանք հանել են շուրջ 700 մլն եվրո:
Աղբյուր՝ «rosbalt.ru» - 00:30 | Աշխարհում Պատգամավորը ձերբակալվել է ապօրինաբար անասնաբուծությամբ զբաղվելու համար
Պատգամավորին առնվազն 65 մլն. Ռուբլու պահանջ կներկայացվի:
Աղբյուր՝ «pravo.ru» - 00:25 | Աշխարհում ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը 2011-ին վաստակել է է 6,26 մլն ռուբլի
Հրապարակվել են ՌԴ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը:
Աղբյուր՝ «regnum.ru» - 00:20 | Աշխարհում Մոսկվայում հայտնվել են էլեկտրալիցքավորման կայաններ
Դրանք նախատեսված են էլեկտրամոբիլների համար, կպահանջվի ընդամենը 20 րոպե:
Աղբյուր՝ «vesti.ru» - 00:16 | Աշխարհում Բաշկիրիայում հաշմանդամները մոտ մեկ տարի աշխատավարձ չեն ստանում
Հաշմանդամների համառուսաստանյան ընկերակցության ներկայացուցիչները հացադուլ են հայտարարել:
Աղբյուր՝ «regnum.ru» - 00:11 | Աշխարհում Տաթև Աբրահամյանը հաղթել Է Սաբինա Ֆոյշորին
Աբրահամյանը 6-րդ փուլից հետո 1 միավոր է զիջում մրցաշարի առաջատարներին:
Աղբյուր՝ «armenpress.am» - 00:02 | Աշխարհում Վարչապետ Քեմերոնը կորցնում է իր համբավը
Մեծ Բրիտանիայի բնակիչների 60 տոկոսը դժգոհ են նրա աշխատանքից:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:55 | Տարածաշրջան Վրաստանում սկսում են չինարենի ուսուցում
Օգոստոսին Վրաստան կժամանեն չին ուսուցիչներ:
Աղբյուր՝ «ru.saqinform.ge» - 23:50 | Աշխարհում Նույնիսկ Կալմիկիայում խրախուսում են փոքր բիզնեսի զարգացումը
Այդ նպատակով այս տարի պետությունը կհատկացնի 100 մլն ռուբլի:
Աղբյուր՝ «regnum.ru» - 23:45 | Աշխարհում Պայթյունի վտանգի պատճառով Մոսկվայում տարհանվել է 50 մարդ
Անհայտ մի կին ահազանգել է շենքում պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին:
Աղբյուր` «rosbalt.ru» - 23:40 | Աշխարհում Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի եկամուտները` 8.3 մլն դոլար
Հանրապետական Միտտ Ռոմնին` ապագա ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակիցը, ունի 190-250 մլդ դոլարի ակտիվներ:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:35 | Աշխարհում Կուզբասում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել
Անտառում հայտնաբերվել է 200 արկղ ռազմամթերք, այդ մասին հաղորդում է ՌԴ ՆԳՆ կայքը:
Աղբյուր` « km.ru » - 23:30 | Հայաստան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նոր ակցիայի գլխավոր մրցանակը
Ճամփորդություն Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիր:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:25 | Աշխարհում Հարավային Սուդանը հյուսիսային հարևանից կպաշտպանվի ՀՕՊ-ի միջոցով
Մասնավորապես ՀՕՊ համակարգերը կպաշտպանեն նավթահանքերը, կարևոր կամուրջները և երկրի օդանավակայանները:
Աղբյուր՝ «aysor.am» - 23:18 | Աշխարհում Օլլանդն ու Մերկելն ընդհանուր լեզու են գտել
Համատեղ մամլո ասուլիսում Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը նշել են, որ համաձայնեցվել է վիճահարույց հարցերով փորձագետների աշխատանքի ժամանակացույցը
Աղբյուր՝ «panarmenian.net» - 23:12 | Տարածաշրջան Հայկական դպրոցը` փակման վտանգի առաջ
Ստամբուլի Թոփքափը թաղամասում գտնվող հայկական մասնավոր Լևոն Վարթուհյան տարրական դպրոցը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնել է փակման վտանգի առաջ:
Աղբյուր՝ «ermenihaber.am» - 23:05 | Հայաստան ԲՀԿ շտաբի պետը բարձր պաշտոնի առաջարկ չի ստացել
ՆԳ նախկին փոխնարար, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) հերքեց տեղեկությունները, որ փոշմանել է ԲՀԿ շարքերն համալրելու համար:
Աղբյուր՝ «panorama.am» - 23:00 | Աշխարհում ԱԱ-2014-ի կազմկոմիտեն վստահեցնում է, որ մարզադաշտերը ժամանակին կհանձնվեն
Սակայն ՖԻՖԱ-ի զեկույցում ասվում է, որ առնվազն 5 մարզադաշտ ժամանակին չի կառուցվի:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 22:55 | Աշխարհում Սիրիացիներն աջակցում են իշխող պետական համակարգին
Ըստ խորհրդարանական ընտրությունների արդյունքների՝ երկրի բնակչությունն աջակցում է պետական համակարգին:
Աղբյուր՝ «aysor.am» - 22:50 | Աշխարհում Ողբերգություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում
Մայրը հրազենով սպանել է 4 երեխաններին և ինքնասպան եղել:
Աղբյուր` «km.ru» - 22:43 | Աշխարհում Ամերիկացին շանը նախկին կնոջից խլելու համար ծախսել է ամբողջ գումարը
Նա 60 հազար դոլար է վատնել, խնդրին դատական կարգով լուծում տալու համար:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:36 | Աշխարհում Ռուսաստան-Թուրքմենիա երկկողմ բանակցություններ
ՌԴ վարչապետն ու Թուրքմենիայի նախագահը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ անցկացնել մայիսի վերջին:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:29 | Աշխարհում Ուզբեկստանը կօտարի 500 պետական ձեռնարկություն
Այդ մասին հայտարարել է երկրի կառավարությունը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 22:19 | Աշխարհում Կալինինգրադում բացվել է քաղաքական ծաղրանկարների ցուցահանդես
«ԱՄՆ. Երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը գործում է մարզային պատմագեղարվեստական թանգարանում:
Աղբյուր` «rg.ru» - 22:10 | Աշխարհում Լիբանանում վերսկսվել են բախումները
Հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ զինվորները փորձել են քանդել սուննիական Բաբ աթ-Տաբբանեհ թաղամասի բարիկադները
Աղբյուր՝ «panarmenian.net» - 22:05 | Տարածաշրջան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլը» հնարավոր է հայաստանցիներն էլ դիտեն
Մայիսի 26-ին հնարավոր է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը ցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:57 | Աշխարհում Արշակունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 23–ամյա աղջկա
Ներկայումս կատարվում է քննություն:
Աղբյուր` «panarmenian.net» - 21:52 | Աշխարհում Ռուսաստանն ու Աբխազիան համաձայնագիր են ստորագրել
Այն վերաբերում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցությանը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 21:47 | Աշխարհում Հայաստանում գազից օգտվողների թիվն ավելանում է
Գազահամակարգին այս տարվա մայիսի 1-ի դրությամբ միացված է 628 հազար 281 բաժանորդ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:40 | Աշխարհում Նյու Յորքում վաճառել են Մադոննայի մերկ լուսանկարը
Լուսանկարը 1990թ. կատարել է Սթիվեն Մեյզելը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 21:40 | Աշխարհում «Ոչնչացվել են Նորագավիթի մոտ 15000 մրգատու ծառերի և խաղողի այգիները»
«Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15000 մրգատու ծառերի և խաղողի այգիները»,- ահազանգում են Նորագավիթի մի խումբ բնակիչներ:
Աղբյուր՝ «panorama.am» - 21:35 | Հայաստան Համբարձման տոնն այս տարի կնշվի մայիսի 17-ին
Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ:
Աղբյուր` «panarmenian.net» - 21:30 | Տարածաշրջան Քըլըչդարօղլուն հերքում է իր հայկական ծագումը
Միրան Փրկիչ Գյուլթեքինը պնդել է, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդաօղլուի մայրը հայ է:
Աղբյուր՝ «ermenihaber.am»
- 21:26 | Աշխարհում ԱՄՆ դատարանը հոնորար ստանալը հավասարեցրել է գողության
Իրավաբանը, զրկված լինելով արտոնագրից, շարունակել է իրավաբանական օգնություն ցույց տալ և վճարներ ստանալ դրա դիմաց:
Աղբյուր` «pravo.ru» - 21:22 | Տարածաշրջան Օլանդը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը
Թուրք պատգամավոր Բյուլենթ Գեդիքլի համոզմամբ`Օլանդը կարող նպաստել է հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը:
Աղբյուր՝ «ermenihaber.am» - 21:15 | Աշխարհում Տիմոշենկոն բուժումը կվերսկի Խարկովի հիվանդանոցում
Գերմանացի բժիշկը արդեն բուժման ժամանակացույց է սահմանել, նա Ուկրաինան կլքի մայիսի 17-ին:
Աղբյուր` «rg.ru» - 21:05 | Աշխարհում Մոսկվայում դատապարտվել է հարկադիր կատարողների բաժնի պետը
Նա հայցվորից 34 մլն ռուբլի է պահանջել կամ հայցագնի ընդամենը 10%-ը:
Աղբյուր` «pravo.ru» - 21:00 | Աշխարհում Ասադը կոչ է արել Օլլանդին զերծ մնալ Մերձավոր Արևելքում ճգնաժամը բորբոքելուց
Նա հույս է հայտնել, որ Ելիսեյան Պալատի նոր ղեկավարը «կմտածի Ֆրանսիայի շահերի մասին»:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 20:55 | Տարածաշրջան Հայկական ԱԷԿ-ը կրկին հանգիստ չի տալիս Ադրբեջանին
Աբբասովն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է ջանքեր գործադրի, որպեսզի հայկական ԱԷԿ-ը փակվի:
Աղբյուր՝ «panarmenian.net» - 20:50 | Աշխարհում Ֆրանսիայի արտգործնախարար է նշանակվել Լորան Ֆաբիուսը
Իսկ ՆԳ նախարարի հավանական թեկնածու համարվում է սոցիալիստ, Օլլանդի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Վալսը:
Աղբյուր` «rg.ru» - 20:46 | Աշխարհում Ղրղըզստանում ոստիկանության գնդապետը ինքնասպանություն է գործել աշխատավայրում
Նա բալիստիկ փորձաքննությունների ավագ փորձագետ էր:
Աղբյուր` «rg.ru» - 20:40 | Հայաստան Գյումրիում վերսկսվել է բնակարանների բաշխումը
Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն և վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը:
Աղբյուր՝ «armenpress.am» - 20:35 | Հայաստան Տիգրան Սարգսյանը շնորհավորել է
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում Ժան-Մարկ Էյրոյի նշանակվելու կապակցությամբ:
Աղբյուր՝ «gov.am» - 20:30 | Աշխարհում 11 տնօրեններից 1,3 մլն ռուբլի կաշառք ստացած հրշեջը դատապարտվել է տուգանքի
Այդ մասին հայտարարել է Կիրովի տարածքային դատախազության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` «pravo.ru»
15:59 02/02/2012 » Տնտեսություն
Ի՞նչն է մեզ խանգարում ունենալ սեփական հայկական բրենդ. թեթև արդյունաբերության երեկն, այսօրն ու վաղը
Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում այն եզակիններից էր, որտեղ համաչափ զարգանում էին արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը` մեքենաշինություն, թեթև արդյունաբերություն, հանքարդյունաբերություն և այլն: Սակայն 1990-ական թվականներից սկսած Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ճգաժամում, ինչի արդյունքում կորցրեցինք մեր երբեմնի հզոր արդյունաբերությունը:
Ի՞նչ է արվում այսօր արդյունաբերության վերականգման համար, և հատկապես որ ոլորտներ են պետության կողմից համարվում գերակա: Պարբերաբար կանդրադառնանք արդյունաբերության որևէ ճյուղի, արված աշխատաքներին և սպասելիքներին:
Թեթև արդյունաբերություն
Պետք է նկատել, որ կառավարությունն այս ուղղությամբ տարիներ շարունակ փորձում է քայլեր ձեռնարկել, բայց որքանով է դա հաջողվում, այսօր դժվար է ինչ-որ բան ասել: Դեռ 2008թ-ին` ՀՀ վարչապետի հանձնարարականով, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը թեթև արդյունաբերության ոլորտի համար մշակել էր կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների ծրագիր, բացի այդ իրականացվել են ուսումնասիրություններ ոլորտի զարգացման ուղղությամբ:
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում պարզեցինք, որ ներկայումս հանրապետությունում գրանցված է տեքստիլի արտադրությամբ զբաղվող մոտ 100 ընկերություն, որից 64-ը կարի արտադրության ոլորտում: Այս պահի դրությամբ դրանցից գործում են մոտավորապես 50-ը:
Ռ.Հարությունյանը նշեց, որ տեքստիլն իրականում ամենաբարդ ոլորտներից մեկն է: Այստեղ խնդիրը կապված է ինչպես հումքի, այնպես էլ տեխնոլոգիաների հետ: Այսօր, ըստ նրա, ունենք քաղաքներ, որտեղ կենտրոնացած են տեքստիլի արտադրությունը:
Բանակցություններ` միասնական բրենդ ստեղծելու ուղղությամբ
«Անցած տարի մեր աշխատակիցները բավականին ակտիվ գործունեություն են ծավալել այս ուղղությամբ, հետազոտել ենք ոլորտն ամբողջությամբ: Այսօր մեր նպատակը Հայաստանում առկա ներուժի օգտագործումն ու ոլորտին նոր ազդակներ հաղորդելն է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԶՀԳ տնօրենը:
Նշենք, որ անցած տարի Երևանում կազմակերպվել էր «Տեքստիլ և նորաձևություն» միջազգային գործարար առաջին համաժողովը, որի նպատակն էր Հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաբանումը, արտադրության արդիականացման և զարգացման հնարավորությունների նախանշումը, ինչպես նաև միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը:
Ռ.Հարությունյանի խոսքերով՝ ներկայումս Հայաստանում տեքստիլի արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցություններ են ընթանում՝ միասնական բրենդ ստեղծելու ուղղությամբ:
«Սա կարևոր նախաձեռնություն է, քանի որ հայկական ապրանքատեսակների բրենդները կայանալու խնդիր ունեն ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ գաղափարի իրատեսելիությունը տեսնելուց հետո այն կներկայացնեն կառավարության հաստատմանը:
Ռ.Հարությունյանի խոսքերով, եթե խորհրդային տարիներին մեր տեքստիլ և կոշկեղենի խոշորագույն գործարանների ու ֆաբրիկաների արտադրանքը արտասահմանում մեծ պահանջարկ ուներ, ապա այսօր էլ մեր ներուժն օգտագործելով` կարող ենք մրցունակ արտադրանք արտադրել:
Հայրենական արտադրանքը որակապես կարո՞ղ է գերազանցել ներկրված ապրանքին
Անհերքելի փաստ է, որ մեր շուկայում գերակշռում է թուրքական և չինական արտադրանքը, որոնք իրենց մրցունակությամբ, ցավոք, տեղականի համեմատ բարձր են: Սակայն կա մի իրողություն ևս. տեղական շուկայում հայրենական արտադրանքը վաճառվում է այս կամ այն երկրի ֆիրմայի պիտակներով:
«Փաստորեն հայրենական արտադրանքը որակապես կարող է գերազանցել ներկրված ապրանքին: Այսինքն` մենք կարող ենք մրցունակ ապրանք արտադրել»,- նշեց ԶՀԳ տնօրենը:
Ռ.Հարությունյանի խոսքերով, այսօր ունենք ընկերություն, որը ներքնազգեստ է արտադրում Կանադայի Wal Mart ցանցի համար:
«Դա աշխարհում հայտնի ամենաէժան ցանցերից մեկն է: Եթե նրանք կարողանում են արտադրանք արտահանել Հայաստանից և վաճառել Wal Mart-ին, ուրեմն ասել, որ մենք մրցունակ չենք` սխալ է: Դրա համար, երբ ընկերություններն ասում են, որ մրցունակ չեն Հայաստանի ներսում, քանի որ այստեղի շուկան լցված է թուրքական և չինական արտադրանքով, մենք բացատրում ենք, որ մրցունակ չեն կարող լինել նաև օտարերկյա շուկաներում, քանի որ նույն ապրանքները կան նաև այլ երկրներում:
Այսինքն` եթե խոսքը գնա միայն շուկայի մեծության մասին, ապա ես կհամաձայնեմ, բայց, եթե ասում են, որ այստեղ չեն կարող վաճառել, քանի որ մրցունակ չենք, ապա դա ճիշտ չէ, քանի որ նույն չինական և թուրքական ապրանքները և Ռուսաստանում, և ԱՄն-ում, և Եվրոպայում վաճառվում են»,- ասաց ԶՀԳ տնօրենը:
Ըստ նրա՝ եթե տեղական արտադրողը պատրաստ է մրցել դրսի շուկայում, ուրեմն կարող է նաև այստեղ մրցունակ լինել: Խնդիրը միայն այն է, որ այնտեղի շուկան ավելի մեծ է և հայկական ապրանքերի տեղը գտնելն անհամեմատ ավելի հեշտ է, քան Հայաստանում:
Ռ.Հարությունյանը նաև նկատեց, որ, եթե այսօր հայրենական արտադրողները արտասահմանյան ընկերությունների պատվերով արտադրում են որակյալ ապրանքներ, ապա վստահաբար կարող ենք ասել, որ տեքստիլի ոլորտն ունի հեռանկար Հայաստանում, ուստի պետք է դրան աջակցել: Դա նաև սոցիալական նշանակություն ունի, քանի որ բոլորիս է հայտնի` Հայաստանում այդ ոլորտում հիմնականում ներգրավված են կանայք, սակայն բավականին ցածր աշխատավարձով, իսկ դրանով պահելը բնականաբար շատ դժվար է:
«Սոցիալական տեսանկյունից էլ կարելի է ասել՝ զգայուն ոլորտ է»,- ընդգծեց Ռ.Հարությունյանը:
Ի՞նչն է մեզ խանգարում ունենալ սեփական հայկական բրենդ
«Ուրեմն ինչն է մեզ խանգարում ունենալ սեփական հայկական բրենդ: Եկեք համախմբվենք և ունենանք մեկ բրենդ: Հասկանում եմ, որ կա որոշակի կարծրատիպ` հայկական ապրանք չենք գնի, բայց եթե ապրանքը լավն է, անկախ նրանից, թե որ երկրի արտադրանքն է, ապա այդ ապրանքը գնորդ ունենում է: Այսինքն` եթե կարող ես առաջարկել գին-որակ լավագույն համադրությունը գնորդին, ապա նա միանշանակ դա կընտրի: Դա կարող է լինել չինականի ու իտալականի մեջտեղում, բայց նույն որակն ունենա, ինչ իտալականը»,- նշեց Ռ.Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր աշխատանքներ են տարվում մոդելյորների հետ, որպեսզի նրանք և արտադրողները համագործակցեն: Նա վստահ է, որ այդ համագործակցության արդյունքում միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք կունենանք:
«Մեր մոդելյորները Ֆրանսիայում նորաձևության ոլորտում մրցանակներն են ստանում, բայց նրանց մասին տեղական արտադրողը չի էլ լսել: Մենք այսօր փորձում ենք արտադրող-մոդելյոր կապը հաստատել, որպեսզի այդ համագործակցության արդյունքում շատ ավելի լավ արդյունքերի հասնենք»,- ասաց Ռ.Հարությունյանը:
Այո, իրոք` եթե մեր հայրենակից Վահան Խաչատրյանը, որը բոլորովին վերջերս է հաստատվել Իտալիայում (նախկինում աշխատել է EL-STYLE, IQ ամսագրերում` իբրև ոճաբան և արտ տնօրեն), կարող է լինել հանրահայտ Dolce&Gabbana -ի երեկոյան զգեստների ոճաբանը, իսկ ոլորտի զարգացման պատասխանատուներն էլ հայտարարում են, որ հայրենական արտադրանքը որակապես կարող է գերազանցել ներկրված ապրանքին, ի՞նչն է մեզ խանգարում ունենալ սեփական հայկական բրենդ :
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Հակոբյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:36 16/05/2012 » Քաղաքական
20:11 16/05/2012 » Հասարակություն
20:00 16/05/2012 » Տնտեսություն
19:59 16/05/2012 » Սպորտ
16/05/2012
Ս. Նիկոյան. Կարևոր է, երբ մեր եվրոպացի գործընկերները ևս նկատում ու գնահատում են մեր երկրում արձանագրված նկատելի առաջընթացը
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը նախնական է, հուլիսին կամ օգոստոսին հավանաբար կլինի վերջնական զեկույցը, որում ներկայացված կլինի ընտրությունների վերաբերյալ վերջնական դիտարկումները»:








Հ. Մխիթարյան. «Եթե կարիքը կա ինձ վաճառելու, կվաճառեն, եթե ոչ` ապա կմնամ թիմում»
Ամբողջ կազմով կխաղանք մայիսի 31-ին Հունաստանի դեմ և հունիսի 5-ին Ղազախստանի դեմ` ընկերական հանդիպումներ են:
Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը. Արծվիկ Մինասյան
«Տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում»:
«Զորահանդեսում ցուցադրված տեխնիկան արդեն բավարար է, որ ընդհանուր կարծիք կազմվի պաշտպանական բանակի հարձակողական ներուժի մասին։ Հատուկ շեշտում ենք հարձակողական»
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է, որ «Ստեփանակերտում կայացած զորահանդեսը անօրինական է, դրա անցկացումն անվանելով դիվերսիա». Panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է ռազմական փորձագետի հետ