Տարածաշրջանային խնդիրներում Իրանի և Հայաստանի շահերը համընկնում են. դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությունը

Հեղինակ` Արմեն Իսրայելյան

Այս օրերին Իրանում նշում են իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձը: Իսլամական հեղափոխությունը սկզբնավորեց 1978թ. հունվարի 8-ին ուսանողների անցկացրած բազմահազարանոց բողոքի ցույցը: Նույն թվականի ողջ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Էմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հասարակության տարբեր շերտերի կողմից անցկացրած բողոքի ցույցերն ավարտվեցին 1979թ. փետրվարի 11-ին` երկրում ազդարարելով շահական ռեժիմի տապալումն ու իսլամական համակարգի հաստատումը:

Իսլամական հեղափոխությունից հետո զգալի փոփոխության ենթարկվեց Իրանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը: Ընդունված նոր սահմանադրության համաձայն` Իրանի հոգևոր առաջնորդի, ԶՈւ գերագույն հրամանատարի ուղղորդությամբ` արտաքին քաղաքականության ընդհանուր դրույթների իրագործումը վերապահվում է երկրի նախագահին և արտաքին գործերի նախարարությանը: Երկրի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկվեց «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք», գերտերությունների ներկայությունն Իրանում բացառելու, ինչպես նաև հարևանների հետ համերաշխ ապրելու և բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն վարելու ուղենիշը:

1991թ. սեպտեմբերին, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, Իրանն առաջին երկիրն էր, որ նույն թվականի դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1992թ. փետրվարի 9-ին Թեհրանում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ալի Աքբար Վելայաթին ստորագրում են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիրը:

1992թ փետրվարի 28-ին առաջին պաշտոնական այցով Երևան է ժամանում ԻԻՀ արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին: Այցի նպատակը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացնելն էր, որի ընթացքում իրանական կողմն իր պատրաստակամությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստանձնել իր միջնորդական առաքելությունը:

1992թ. մայիսի 6-ին ԻԻՀ նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ: ԻԻՀ ԱԳ նախարար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանեց Արբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ: 1992թ.մայիսի 8-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հ. Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար: Հարկ է նշել, որ սույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը:

Երկու երկրների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններից հետո կողմերը որոշում են կայացնում դեսպանություններ բացել միմյանց երկրներում: 1992թ. ապրիլին Երևանում բացվում է ԻԻՀ դեսպանությունը, իսկ դեկտեմբերին` Թեհրանում ՀՀ դեսպանությունը: Թեհրանում ՀՀ գործերի հավատարմատար է նշանակվում Վահան Բայբուրդյանը, և փոխադարձաբար Երևանում ԻԻՀ գործերի հավատարմատար` Բահման Ղասեմին:

1994թ. հայ-իրանական փոխհարաբերությունները բարձրացվում են դեսպանի մակարդակի և Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին նշանակվում է դեսպան, ում հետագայում փոխարինում են Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին և Ալիռեզա Հաղիղիանը: Ներկայում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն Ալի Սաղայիանն է:

Վահան Բայբուրդյանը, ով մինչ այդ ՀՀ հավատարմատարն էր, դառնում է Իրանում Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին դեսպանը: Հետագա տարիներին վերջինիս փոխարինում են Գեղամ Ղարիբջանյանն ու Կարեն Նազարյանը:
Ներկայում Թեհրանում ՀՀ դեսպանը Գրիգոր Առաքելյանն է:

Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Արաքս գետի վրա կառուցվում է կամուրջ, որի շահագործումից հետո Իրանը Հայաստանի համար դառնում է Պարսից ծոցի երկրների բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ: Բեռնափոխադրումներն ավելանում են 3-4 անգամ:

Հայաստանում ակտիվորեն սկսեցին գործել հայ-իրանական 200-ից ավելի ձեռնարկություններ: Տնտեսական փոխգործակցության շնորհիվ շուտով Իրանը Հայաստանի արտաքին առևտրի մեջ գրավում է առաջին տեղը: Երևանում բացվում է իրանական «Մելլաթ» բանկի մասնաճյուղը:

Երկու երկրների միջև օդային կապն իրականցնում էին իրանական «Արիա Թուր», «Քասփիան» և «Հայկական Ավիաուղիներ» ընկերությունները:
1995 թ-ին երկու երկրների կառավարությունների միջև Իրան-Հայաստան գազամուղի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ կնքվում են համապատասխան համաձայնագրեր:
2001թ. դեկտեմբերի 25-27-ը եռօրյա այցով Իրան է այցելում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, ով հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամիի, ԱԳ նախարար Քամալ Խարազիի և պաշտպանության նախարար Ալի Շամխանիի հետ:

2004թ. սեպտեմբերի 8-9-ը ԻԻՀ նախագահ սեյյեդ Մոհամմադ Խաթամին պատասխան պաշտոնական այցով ժամանում է Երևան: Հայաստան կատարած այցի շրջանակներում Մ. Խաթամին այցելում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակներին:

Ընդհանրապես, նախագահների մակարդակով իրականացվող փոխայցելությունները վկայում էին երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: 2006 թ. հուլիսի 5-ին Ռ.Քոչարյանը աշխատանքային այցով մեկնում է Իրան, որտեղ հանդիպում է ԻԻՀ-ի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

2007թ. մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի է ունենում գազատարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ 2008թ. վերջին ավարտվում է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը:
2007 թ. հոկտեմբերին երկօրյա այցով Հայաստան է ժամանում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Երևանյան այցի ընթացքում Իրանի և Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում. կողմերը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Իրանի նախագահին շնորհվում է Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
Հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ հաղորդեց 2009 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թեհրան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունենում ԻԻՀ հոգևոր առաջնորդ սեյյեդ Ալի Խամենեիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի,Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ս.Ջալիլիի հետ:

ՀՀ Նախագահը հատուկ ընդգծել էր, որ Իրանը բազմիցս է ապացուցել, որ վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող բարեկամ է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը դժվարին պահերին միշտ զգացել է Իրանի աջակցությունը, իսկ շրջափակման տարիներին հենց Իրանի տարածքով են ներկրվել առաջին անհրաժեշտության ապրանքները:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային հաջորդ այցն Իրան տեղի ունեցավ 2011թ. մարտի 27-ին: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները կարևորեցին հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձան նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին: Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մասնակցեց նաև Նովրուզի առթիվ կազմակերպված տոնակատարություններին:

2011թ. դեկտեմբերին պատասխան այցով Հայաստան ժամանեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այցի շրջանակներում ստորագրվեցին առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներին առնչվող համաձայնագրեր:
Հայաստանի և Իրանի նախագահները հանդես գալով համատեղ հայտարարությամբ` գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները:
2012թ. փետրվարի 9-ին լրացավ Իրանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները տարեց տարի զարգանում են, իրենց մեջ ներառելով նորանոր ծրագրեր:

Ներկայում երկու երկրների կառավարությունների աշխատանքային օրակարգում են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկով կառուցվելիք Իրան-Հայաստան ճանապարհային միջանցքի, երկաթգծի, նավթամուղի, Արաքս գետի վրա էլեկտրակայաններիի կառուցման նախագծերը, որոնց իրագործման վերաբերյալ ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր և ներկայում ընթանում են վերոնշյալ նախագծերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:

Իրանն ու Հայաստանն ակտիվորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպություններում, երկու երկրների տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են և նման: Երկկողմ հանդիպումների ժամանակ ընդգծվում է այն տեսակետը, որ բոլոր երկրները, այդ թվում Իրանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունեն:
Իրանը Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարից հետո ԼՂ հարցում վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը:
Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է նաև իրանահայ համայնքի դերը: Համաձայն երկրի սահմանադրության` իրանահայ համայնքն իր երկու պատգամավորներով ներկայացված է նաև ԻԻՀ Մեջլիսում:

Իրանի կառավարության անմիջական հովանավորությամբ պահպանվում և վերանորոգվում են հայկական եկեղեցիները, պատմական հուշարձաններն ու կրթօջախները:

Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, թեև իրանահայ համայնքին տրվել են բացառիկ իրավունքներ և հնարավորություններ, սակայն դժբախտաբար վերջին տարիներին իրանահայերի թիվն օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով նվազում է:

Ուսումնասիրելով Հայաստանի անմիջական հարևան Իրանի հետ քաղաքական հարաբերությունների անցյալն ու ներկան, մասնավորապես, վերլուծելով Իրանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությունը, կարող ենք փաստել, որ երկու երկրներն ունեն այն ներուժը, որպեսզի իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն էլ ավելի զարգացնեն առաջիկա տասնամյակների ընթացքում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am
12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}