Կուսակցություններից 2-ն առաջատար են, 3-ը` հետնապահ, 4-ը` սահմանագծին (տեսանյութ)

Քարոզարշավի ընթացքում հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հինգ ուժեր հաղթահարում են խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը: Ըստ որում` դրանցից երկուսը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վստահաբար, իսկ երեքի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի ցուցանիշը սահմանային է: Անցողիկ շեմին մոտ է նաև «Ժառանգության» վարկանիշը: ՀԿԿ-ն, ՄՀԿ-ն ու ՀԴԿ-ն ընդգծված հետնապահներ են: Տվյալները ստացվել են «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագրի շրջանակներում Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի և The Gallup Organization-ի կողմից ապրիլի 16-ից 22-ն անցկացրած հարցման արդյունքում:

Այս տիպի սոցհարցումներին բնորոշ հարցին` «ո՞ր կուսակցության օգտին դուք կքվեարկեիք, եթե Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեին հաջորդ կիրակի», հարցմանը մասնակցած բոլոր 1015 քաղաքացիների դիրքորոշումների համադրումը տվել է հետևյալ պատկերը. 39%` ՀՀԿ, 26%` ԲՀԿ, 7%` ՀԱԿ, 5%` ՕԵԿ, 5%` ՀՅԴ, 4%` «ժառանգություն», 2%` ՀԿԿ, 0.5%` ՄՀԿ, 0.4%` ՀԴԿ: Ոչ մի կուսակցության օգտին տարբերակն ընտրել են 9%-ը, ևս 3%-ը չեն պատասխանել հարցին:
Հարկ է նկատել, որ նույն հարցի պատասխանները քարոզչության մեկնարկից առաջ իրականացված հարցման ընթացքում այլ պատկեր է ունեցել: Ծրագրի առաջին փուլում իրականացված հարցման արդյունքներով, որ կատարվել է ապրիլի 4-10-ը, պատկերը հետևյալն էր. 34%` ՀՀԿ, 28%` ԲՀԿ, 9%` ՀԱԿ, 6%` ՕԵԿ, 5%` ՀՅԴ, 3%` «Ժառանգություն», 2%` ՀԿԿ: Մյուս երկու կուսակցությունների` ՄՀԿ և ՀԴԿ, ցուցաիշն առաջին հարցման ընթացքում եղել էր զրո: Ոչ մի կուսակցության օգտին տարբերակն ընտրել են 10%-ը, 3%-ը հարցին չեն պատասխանել:
Ստացվում է, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո համակիրների բանակը համալրել են ՀՀԿ-ն` 5%-ով, «Ժառանգությունը»` 1%-ով, նաև` ՄՀԿ-ն ու ՀԴԿ-ն մոտ կեսական տոկոսով: Դաշնակցությանն ու կոմկուսի պոտենցիալ էլեկտորատը մնացել է անփոփոխ, կայուն: Իսկ ահա մյուսները քարոզարշավի մեկնարկից հետո կորուստ են գրանցել. ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը 2%-ով, ՕԵԿ-ը` 1%-ով: Նվազել է նաև որևէ կուսակցության օգտին չքվեարոկղների տեսակարար կշիռը` 1%-ով, իսկ ահա հարցին չպատասխանողների թիվը մնացել է նույնը:

Սակայն այս թվերը չեն ներկայացնում խորհրդարանական ընտրությունների քվեարկության մոտավոր պատկերը, քանզի դրանք հաշվարկված են բոլոր հարցվողների կտրվածքով: Նման պատկեր ունենալու համար պետք է հաշվարկել այն քաղաքացիների «ձայնը», ովքեր մասնակցելու են քվեարկությանը: Այս նպատակով տրված հարցին ի պատասխան, ապրիլի 16-22-ը հարցվածների 66%-ը նշել է, որ հաստատապես մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին (առաջին փուլում այս ցուցանիշը եղել է 58%), 23%-ը նշել է, որ հավանաբար կմասնակցի (առաջին փուլում` 30%), հավանաբար չի մասնակցելու հարցվածների 5% (առաջին փուլում` 7%), վստահաբար չմասնակցողների տեսակարար կշիռը կազմել է 3% (նախորդ հարցման դեպքում նույնպես 3%): Այս հարցի առնչությամբ հարցվածների` երկրորդ փուլում 2%, իսկ առաջին փուլում` 1%-ը նշել է, որ դեռևս որոշում չի կայացրել, իսկ 1%-ը թե առաջին, թե երկրորդ փուլերում հարցին չի պատասխանել:

Նախորդ երկու հարցերի պատասխանները համադրելով` սոցիոլոգները հաշվարկել են, թե ինչ արդյունք կունենար խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, եթե կայանար ապրիլի 16-22-ն ընկած ժամանակահատվածին հաջորդող կիրակի օրը: Պատկերը հետևյալն է. ՀՀԿ` 42%, ԲՀԿ` 28%, ՀԱԿ` 7%, ՕԵԿ` 5%, ՀՅԴ` 5%, «Ժառանգություն»` 4%, ՀԿԿ` 1%, ՄՀԿ` 0,4%, ՀԴԿ` 0,3%: Ոչ մի կուսակցության ձայն չէր տա հարցվածների 5%-ը, իսկ 2%-ը` հարցին չի պատասխանել կամ դեռևս չգիտի:
Դինամիկան այս պարագայում ունի հետևյալ տեսքը: Առաջին փուլի համեմատ ՀՀԿ-ի հավանական արդյունքն աճել է 8%-ով (առաջին փուլում` 34%): Սա նշանակում է, որ բացի այն որ առաջին փուլում կողմնորոշված ընտրողներից բացի, ՀՀԿ-ի ընտրազանգվածը համալրվել է նաև այն անձանց հաշվին, ովքեր նախորդիվ իրենց մասնակցության հարցում դեռևս չէին կողմնորոշվել: Նույնը նաև «Ժառանգություն» կուսակցության դեպքում, որի հավանական արդյունքը նախորդ հարցման համեմատ աճել է 1%-ով (առաջին փուլում` 3%): ՄՀԿ-ն ու ՀԴԿ-ն նույնպես, թեև համեստ, բայց աճ են գրանցել, քանի որ առաջին փուլում երկուսն էլ ունեին 0 տոկոս արդյունք:
ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցուցանիշը մնացել է անփոփոխ` համապատասխանաբար 28% և 5%: Սա ԲՀԿ դեպքում նշանակում է, որ եթե հանրային կարծիքի տեսանկյունից կուսակցությունն ունեցել է վարկանիշի անկում, այնուամենայնիվ քվեարկության գնալու հարցում նախկինում չկողմնորոշված քաղաքացիների տեսակարար կշռի նվազման հաշվին ԲՀԿ-ն կարող է քվեարկության արդյունքներում կորուստ չունենալ:
Ի տարբերություն նշվածների, մյուս բոլոր ուժերը հավանական արդյունքներում նախորդ հարցման համեմատ կորուստ են գրանցել: Ըստ որում` ՀԱԿ-ը կորցրել է 2% (առաջին փուլում` 9%), ՕԵԿ-ը` 1%, (առաջին փուլում` 6%), ՀԿԿ-ն 1% (առաջին փուլում` 2%):
Ըստ հարցման արդյունքների ոչ մի կուսակցության չեն ընտրելու քվեարկության գնացողների 5%-ը (առաջին հարցման ժամանակ` 10%), իսկ գնացողների 2%-ը կամ չգիտի ում է ընտրելու, կամ չի պատասխանել հարցին (նախորդ հարցման ժամանակ նրանց տեսակարար կշիռը կազմել է 3%):

Այսպիսով, հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անցումը խորհրդարան երաշխավորված է: Նրանց հանրային աջակցությունը անհրաժեշտ 5 տոկոսին գերազանցում է մի քանի անգամ: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն թեև հաղթահարում են անհրաժեշտ շեմը, սակայն, կարելի է ասել, որ գտնվում են վտանգավոր գոտում (նշենք, որ ՀԱԿ-ի դեպքում անցողիկ շեմը ոչ թե 5, այլ 7 տոկոսն է): «Ժառանգությունն» այդ շեմին մոտ է և, ինչպես սոցիոլոգներն են նշում, մնացած ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու դեպքում կարող է գերազանցել շեմը: Իսկ ահա ՀԿԿ-ն, ՄՀԿ-ն ու ՀԴԿ-ն այսօրվա դրությամբ խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}