- 18:23 | Աշխարհում AP. Իրաքում ահաբեկչությունների զոհերի թիվը անցել է 70-ը
Բոլոր զոհվածները անմեղ քաղաքացիներ էին:
Աղբյուր` Ria.ru - 18:13 | Աշխարհում Թունիսում ոստիկանների հետ բախումների ժամանակ հարյուրավոր իսլամիստներ են ձերբակալվել
Ցուցարարներից մեկը զոհվել է. կան մի քանի վիրավորներ:
Աղբյուր՝ BBC Russian - 18:00 | Հայաստան ՊՍԺ-ի նախագահ. «Եթե «Ռեալը» պայմանագիր կնքի Անչելոտտիի հետ, լուրջ խնդիրներ կունենա»
Աղբյուր` Panorama.am
- 17:50 | Հայաստան Կամբոջայում կամուրջ է փլուզվել. 24 մարդ վիրավոր է
Զոհերի մասին չի հաղորդվել:
Աղբյուր` Itar-tass.com - 17:43 | Աշխարհում Ferrari-ն ծրագրել է կրճատել մեքենաների արտադրությունը
Հայտարարել է իտալական հայտնի ընկերության ղեկավարը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:35 | Աշխարհում Այս գիշեր ողջ հանրապետությունում տեղումները կդադարեն
Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբարձրանա:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:28 | Աշխարհում Առաջին Sailfish-ը. Jolla-ն նոր սմարթֆոն է ներկայացրել, որից Nokia-ն հրաժարվել էր
Ֆիննական ընկերությունը հեռախոսների վաճառքը կսկսի Եվրոպայից:
Աղբյուր՝ Korrespondent.net - 17:20 | Հայաստան Գյուղնախարարը` արմավիրցիներին. «Մի քանի օր էլ համբերեք»
Աղբյուր` Panorama.am
- 17:13 | Աշխարհում Պուտինը Ասադին հրթիռներ է ուղարկում, Քաթարը ապստամբներին` 3 մլրդ դոլար
La Repubblica թերթում այս մասին գրել է իտալացի լրագրողը:
Մանրամասները` InoPressa - 17:05 | Աշխարհում Ստոկհոլմում անկարգությունների ժամանակ 100 մեքենա է այրվել
Բողոքի նման ակցիայի պատճառը ոստիկանության կողմից քաղաքացիներից մեկի սպանությունն էր:
Աղբյուր` Lenta.ru - 16:52 | Աշխարհում Կաննի կինոփառատոնի ժամանակ ևս մեկ գողություն է կատարվել
China Film Group Corporation-ի փոխնախագահի համարից գողացվել են գրեթե բոլոր անձնական իրերը:
Աղբյուր` Vesti.ru - 16:45 | Աշխարհում Իսրայել. Բանկի վրա կատարված հարձակման ժամանակ 5 մարդ է զոհվել
Հանցագործը մի կնոջ պատանդ է վերցրել:
Աղբյուր` Pravda.ru - 16:38 | Հայաստան Տ. Սարգսյան. «Ես չեմ կարող օբյեկտիվ գնահատել ՀՀ կառավարության գործունեությունը»
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը:
Աղբյուր` Panorama.am - 16:30 | Աշխարհում ՌԴ նախագահը բանակցություններ կվարի Հարավային Օսիայի ղեկավարի հետ
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին:
Աղբյուր` Ria.ru - 16:25 | Աշխարհում Արևի ճառագայթները վնասակար են ասթմայով հիվանդների համար
Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները:
Աղբյուր` BBC - 16:16 | Աշխարհում Մախաչկալայում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել
Նախնական տվյալներով, կան վիրավորներ:
Աղբյուր` Itar-tass.com - 16:10 | Աշխարհում Թռչնագրիպը Չինաստանի տնտեսությանը 6,5 մլրդ դոլարի վնաս է հասցրել
H7N9 վարակի զոհ է դարձել 36 մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:02 | Հայաստան «Բարև Երևան»-ը Վարչական դատարանում մերժվեց
Դաշինքը պահանջում էր անվավեր համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 112 որոշումը:
Աղբյուր` Panorama.am - 15:55 | Աշխարհում Յոգան իջեցնում է ճնշումը
Հետազոտությանը մասնակցել է 38-62 տարեկան 58 մարդ:
Մանրամասները` Meddaily.ru - 15:47 | Աշխարհում Բաշար Ասադ. «Հրաժարականը հավասարազոր կլիներ փախուստի. մեր ժողովուրդն է որոշում, արդյոք կմնամ ես այս պաշտոնում, այլ ոչ թե ԱՄՆ-ն»
Clarin թերթին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահը:
Աղբյուր՝ InoPressa - 15:41 | Աշխարհում ՌԴ ՆԳՆ. Մոսկվայում հանցագործությունների 47%-ը կատարվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից
Մանրամասները՝ Gazeta.ru
- 15:36 | Աշխարհում Վիլանովա. «Այս հաղթանակը նվիրում ենք երկրպագուներին»
Իսպանական «Բարսելոնի» գլխավոր մարզիչը խոսել է Իսպանիայի առաջնությունում կատալոնյան թիմի տոնած հաղթանակի մասին:
Աղբյուր` Panorama.am - 15:30 | Աշխարհում Ֆլորենցիայում մեկնարկել է պաղպաղակի փառատոնը
Այս տարվա նորույթը առանց կալորիաների դիետիկ պաղպաղակն է:
Աղբյուր` Euromag.ru - 15:20 | Հայաստան Ս.թ. մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ
Քննարկվել են օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և անցնցում իշխանափոխության վերաբերյալ հարցեր:
- 15:15 | Աշխարհում Սինայ թերակղզի տանկեր կմտնեն` առևանգված եգիպտացիներին ազատելու նպատակով
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Ria.ru - 15:08 | Աշխարհում HRW. Սիրիայում «Հեզբոլահի» անդամներ են սպանվել
Բախումների հետևանքով ավելի քան 70 զինյալներ վիրավոր են:
Աղբյուր` The Telegraph - 15:00 | Հայաստան Տեղի կունենա կենսաբազմազանության դաշտային հետազոտման ժամանակակից մեթոդների ուսուցման դասընթացներ
Դպրոցը կանցկացնեն 7 երկրներից հրավիրված 19 գիտնականներ. մասնակցության համար հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 5-ը:
Աղբյուր` Yba.am - 14:54 | Հայաստան «Ընենց որ, պարոն Հովհաննիսյան, մենք մի նավի վրա ենք». Վարչապետը խոսել է ընդդիմության ձախողումներից
Մանրամասները` Panorama.am
- 14:48 | Աշխարհում Մեծ Բրիտանիան իր առաջին տիեզերագնացին կուղարկի ՄՏԿ
Վերջին 20 տարիների ընթացքում երկիրը տիեզերագնաց չի ուղարկել տիեզերք:
Աղբյուր` Pravda.ru - 14:41 | Աշխարհում Ուկրաինայում գործադուլ են անում հանքագործները
Մարդիկ բողոքում են աշխատավարձերը չվճարելու դեմ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:35 | Աշխարհում Սուրճը օգնում է պաշտպանել լյարդը հազվադեպ հանդիպող հիվանդությունից
Ըմպելիքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է այս հիվանդության վտանգը:
Մանրամասները` Meddaily.ru - 14:22 | Հայաստան «Մենք կանգնեցինք գյուղացու կողքին և հետևողականորեն աջակցում ենք նրան». Վարչապետի ելույթը ԱԺ-ում
Մանրամասները` Panorama.am
- 14:15 | Աշխարհում Mazda6-ը ճանաչվել է ամենագեղեցիկ ավտոմեքենան
Ճապոնական մակնիշը կարողացավ շրջանցել Maserati Quattroporte-ին և Mercedes E-Class-ին:
Աղբյուր` Vesti.ru - 14:07 | Աշխարհում Չինաստանում ֆաբրիկայի պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի
19-ը մարդ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 14:00 | Աշխարհում Մոսկվայում մահացել է հայտնի գործարար Վյաչեսլավ Բասատին
50-ամյա Բասատիի վերջին նախագիծը ՌԴ մայրաքաղաքում կառուցված Եվրոպայի ամենաբարձր` «Մերկուրի Սիթի» աշտարակն էր:
Աղբյուր` Interfax.ru - 13:48 | Աշխարհում Հռոմի պապը խոստովանել է, որ ննջում է երեկոյան աղոթքների ընթերցման ժամանակ
Այս մասին հոգևոր առաջնորդը պատմել է` ելույթ ունենալով 200 հազարանոց ամբոխի առջև:
Աղբյուր` Lenta.ru - 13:40 | Հայաստան «Ուզում եմ, որ փոփոխությունները արյունով չլինեն, ցնցումներով չլինեն». Ծառուկյանի հարցազրույցը
Մանրամասները` Panorama.am
- 13:32 | Աշխարհում «Սիրիայի հարցով կոնֆերանսի ժամանակ պետք է ներկա լինեն ընդդիմության բոլոր խմբերը»
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:24 | Աշխարհում Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards-ը
«Լավագույն երգիչ» է ճանաչվել Ջասթին Բիբերը:
Աղբյուր` Vesti.ru - 13:18 | Աշխարհում Պակիստան. Պատվաստումների կենտրոնի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել
Անվտանգության աշխատակիցները զինված չեն եղել:
Աղբյուր` Pravda.ru - 13:11 | Հայաստան «Կարևոր չէ, թե որ ամսվա մեջ ենք ամուսնանում, կարևորը` ճիշտ ընտրությունն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով, թե ի՞նչու են հայերը խուսափում մայիս ամսին ամուսնանալուց` ասել է Հովհաննես սարկավագ Ներսիսյանը:
Աղբյուր` Panorama.am - 13:05 | Աշխարհում Փարիզյան մետրոյում ծանոթությունների համար հատուկ վագոններ կստեղծվեն
Ներկայումս մետրոյի ուղևորների շրջանում սոցհարցում է անցկացվում:
Աղբյուր` Euromag.ru - 12:52 | Հայաստան «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդես` սույն թվականի հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում
Պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 12:00-ին:
Աղբյուր` Norej.am - 12:45 | Աշխարհում ԱՄՆ-ում գնացքների բախման հետևանքով վիրավորների թիվը անցել է 70-ը
5 ուղևոր գտնվում են ծանր վիճակում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:37 | Աշխարհում Ռուսաստանի կառավարության պաշտոնական նոր կայքը հասանելի կլինի մայիսի 21-ին
Հայտնել են ՌԴ կառավարության մամլո ծառայությունից:
Աղբյուր` Vzglyad.ru - 12:31 | Հայաստան Խորհրդարանում մայիսի 23-ի երեկոյան կքննարկեն գազի սակագնի բարձրացման հարցը
Այս մասին ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Աղբյուր` Panorama.am - 12:25 | Աշխարհում YouTube-ը կփոխի իր դիզայնը
Վիդեոհոսթինգի նոր տեսքը պատրաստ կլինի հունիսի 5-ից:
Աղբյուր՝ Gazeta.ru - 12:16 | Աշխարհում Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Վերջին 3 օրերի ընթացքում սա թվով 5-րդ բաց թողնված հրթիռն էր:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Տարածաշրջան Թուրքիայում երկու օդապարիկ իրար են բախվել. մեկ զբոսաշրջիկ զոհվել է
18 մարդ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:03 | Աշխարհում Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել
Տասնյակ բնակիչներ վիրավոր են:
Աղբյուր` Ria.ru - 11:57 | Տարածաշրջան Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան
Տեսանյութը` Panorama.am
- 11:50 | Աշխարհում The Beatles-ի կիթառը վաճառվել է 408 հազար դոլարով
Երաժշտական գործիքը ստեղծվել է 1966թ-ին VOX ընկերության կողմից:
Աղբյուր` Euromag.ru - 11:42 | Աշխարհում Վենեսուելայի ԱԳ նախարարը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Առաջին հերթին բարձր մակարդակով կվերականգնվի դիվանագիտական ներկայացուցչությունը:
Աղբյուր` Pravda.ru - 11:36 | Աշխարհում Թունիսում սալաֆիտների և ոստիկանության միջև բախումների հետևանքով կա մեկ զոհ
14 վիրավորներից 11-ը ոստիկաններ են:
Աղբյուր` Newsru.com - 11:29 | Աշխարհում Չինաստանում պայթուցիկ սարքերի ֆաբրիկա է պայթել
Նախնական տվյալներով 5 մարդ է զոհվել, մոտ 20-ը անհայտ կորած են համարվում:
Աղբյուր՝ Gazeta.ru
15:57 30/06/2012 » Վերլուծություններ
Փորձագետներ. Ալահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան
Հունիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության պաշտոնական բացման, ինչպես նաև այդ կառույցի նպատակների և հնարավոր գործառույթների մասին Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի և իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
Ալիկ Էրոյանցի կարծիքով` օրերս Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ հայտարարվեց Թբիլիսիում Կովկասի մուսուլմանների վարչության (կենտրոնը Բաքու) ներկայացուցչությունը հիմնելու մասին, առաջին հայացքից արժանի չէր լինի մեծ ուշադրության և քննարկման առարկա չէր հանդիսանա, եթե չլիներ անցյալ տարի տեղի ունեցած մի իրադարձություն, այն է` 2011 թ. մայիսի սկզբին Վրաստանում ստեղծվեց Վրաստանի մուսուլմանների վարչությունը, որի հիմնական նպատակն է լուծել երկրում մուսուլմանական համայնքի խնդիրները և իրականացնել մզկիթների կառավարումը:
«Դրանով փաստորեն մեծ վնաս էր հասցվում Կովկասի մուսուլմանների վարչության հեղինակությանը, քանի որ նախկինում այդ լիազորությունները վերապահված էին հենց վերջինիս, իսկ նոր կառույցի ստեղծումից հետո, փաստորեն, զգալիորեն թուլանում էր Բաքվի ազդեցությունը Վրաստանի մուսուլմանական համայնքի վրա: Հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն առաջացրեց Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության մոտ, որոնք քննադատություններ ուղղեցին Վրաստանի իշխանություններին` մեղադրելով նրանց վրաստանաբնակ ադրբեջանցիների և Ադրբեջանի միջև անջրպետ ստեղծելու մեջ»,- նշեց փորձագետը:
Ըստ Էրոյանցի` «Վրացական կողմը, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց վերոնշյալ հայտարարություններին, ավելին` 2011թ. հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց կրոնական միավորներին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին նոր օրինագիծ, որով օգոստոսի 24-ին Վրաստանի մուսուլմանների վարչությունն առաջինն էր, որ ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Մինչ այդ հունիսի 12-ին կայացել էին ՎՄՎ ղեկավար կազմի ընտրություններ, որտեղ վարչության գլխավոր մուֆտի էր ընտրվել Ջեմալ Պակսաձեն, ով ադրբեջանցի չէր»:
Փորձագետի կարծիքով` «այս ամենն այդպես էլ չկարողացավ հանդուրժել ԿՄՎ ղեկավարությունը, ում կողմից, երկարատև պայքարի և մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու արդյունքում Վրաստանում հիմնվեց ներկայացուցչություն, որն, ըստ էության, կփորձի հակադրվել արդեն իսկ գործող ՎՄՎ-ին և կանի ամեն հնարավորը` հետ նվաճելու այն լծակներն ու լիազորությունները, որ ուներ նախկինում»:
«Սակայն այս ամենից լավ հոտ չի գալիս, քանի որ ՎՄՎ-ն հովանավորվում է Վրաստանի իշխանությունների կողմից, իսկ ԿՄՎ դիրքերի ամրապնդումը չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից, և այն հանգամանքը, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան, իհարկե ընդունելի չէ վրացական կողմի համար, ուստի չի կարելի բացառել, որ այս երկու կառույցների միջև առկա հակասությունները հետագայում կարող են վերաճել նաև երկու հարևան երկրների միջև լուրջ լարվածության», եզրափակեց Ա.Էրոյանցը:
Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Վրաստանի բնակչությունը դավանաբանական և էթնիկական տեսանկյունից ունի խայտաբղետ կառուցվածք, իսկ ինչ վերաբերում է իսլամ դավանողներին, ապա նրանց քանակը Վրաստանում անցնում է 500 000-ը, որոնց մեջ զգալի թիվ են կազմում իսլամի շիական ուղղության հետևորդները (մեծամասամբ ծագումով ադրբեջանցի), սակայն կան նաև իսլամի այլ ուղղությունների կողմնակիցներ, որոնք իրենց էթնիկ կազմով նույնպես բազմազան են (ադրբեջանցիներ, աջարներ, աբխազներ, չեչեններ և այլն):
«Հունիսի 27-ին Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության (ԿՄՎ) բացումը ուղղված էր 2011 թ-ի հունվարից Վրաստանում գրանցված Վրաստանի մուսուլմանների վարչության դեմ: ՎՄՎ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենք անկախ են ԿՄՎ-ից, որի կենտրոնը գտնվում է Բաքվում, և ցանկանում են միավորել Վրաստանի մուսուլմաններին, իսկ ընտրված գլխավոր մուֆտի, սուննի Ջեմալ Պակսաձեն հայտարարել է, որ վրացի սուննիները և ադրբեջանցի շիաները որոշել են ստեղծել միասնական վարչություն Վրաստանի մուսուլմանների հարցերով զբաղվելու համար: Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով, Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծումը «ոչ ճիշտ քայլ է»` մատնանշելով այն հանգամանքը, որ այդ կառույցի ղեկավար կազմում ծագումով ադրբեջանցիներ, ինչպես նաև հոգևոր, լուրջ կրոնա-աստվածաբան մասնագետներ ընդգրկված չեն: Ալլահշուքյուր Փաշազադեի նման պահվածքը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում կորցնել ազդեցությունը Վրաստանի մուսուլմանների նկատմամբ»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը:
Ըստ նրա`«մինչ այդ Վրաստանում ՎՄՎ դեմ բազմաթիվ դժգոհություններ են եղել, և ենթադրելի է, որ այս դժգոհություններն ուղղորդվել են ԿՄՎ կողմից»: «Պետք է փաստել, որ ԿՄՎ ներկայացուցչության բացումը խոսում է վրացական հասարակությունում ակտիվացող դավանաբանական խմորումների մասին, որոնցում ակտիվ միջամտում է ԿՄՎ, իր առաջնորդ` Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ»,- նշեց փորձագետը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:16 20/05/2013 » Սպորտ
18:05 20/05/2013 » Սպորտ
18:04 20/05/2013 » Մշակույթ
17:55 20/05/2013 » Քաղաքական
17:48 20/05/2013 » Տնտեսություն
Տիգրան Սարգսյան. Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ գործիքը թափանցիկության ապահովումն է









Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր: