«Ժառանգությունը» բացառում է «նախագահական եռանկյունին»

13:19 06/07/2012 » Վերլուծություններ

«Ժառանգությունը» բացառում է «նախագահական եռանկյունին»

«Ժառանգություն» կուսակցությունը նախագահի թեկնածու ունի. «Անվերապահորեն դա մեր կուսակցության առաջնորդն է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց համանուն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ նախագահական ընտրություններում հանդես կգան իրենց թեկնածույով, բայց կփորձեն այնպես անել, որպեսզի նա լինի նաև միասնական թեկնածուն:

Զարուհի Փոստանջյանը սակայն վերապահում արեց ու կրկնեց` դեռ որևէ որոշում կուսակցությունում այս առումով չի կայացվել. դեռ վաղ է: Այ եթե խոսք լիներ արտահերթ նախագահական ընտրությունների մասին, ապա. «Մենք այն փուլում դեռ չենք գտնվում, որ համապատասխան որոշում կայացնենք»,- պարզաբանեց նա:

Պաշտպանելով միասնական թեկնածուի գաղափարը` «Ժառանգության» ներկայացուցիչը շեշտեց` նման թեկնածու չեն համարում Լևոն Տեր-Պետրոսյանին և բացառում են նաև գործող և նախկին նախագահներին. «Բացառում ենք նախագահների եռանկյունին այդ ձևաչափում»,- հավելեց նա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց