- 22:25 | Աշխարհում ԱՄՆ-ը կոչ է արել Ասադին լուրջ վերաբերվել խաղաղ բանակցություններին
Նահանգների պետքարտուղարը զգուշացրել է Սիրիայի նախագահին, որ հակառակ դեպքում կավելանա սիրիացի ապստամբներին տրամադրվող օգնությունը:
Աղբյուր՝ BBC Russian - 22:13 | Աշխարհում Չինաստանը և Պակիստանը մտադիր են «տնտեսական միջանցք» ստեղծել
Երկրները պատրաստվում են ամրապնդել տնտեսական համագործակցությունը:
Աղբյուր` Ria.ru - 22:05 | Աշխարհում ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիա զորքեր ուղարկելու մտքից
Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր քարտուղար Ջոն Քերրին:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:55 | Աշխարհում Ոստիկանությունը Լոնդոնի հրաձգությունը ահաբեկչություն է համարում
Պաշտոնապես հայտարարվել է, որ զոհվել է 1 մարդ:
Աղբյուր՝ Sky News - 21:42 | Աշխարհում Արևի վրա բռնկում է տեղի ունեցել
Այն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:
Աղբյուր` Ria.ru - 21:33 | Աշխարհում Հնդկաստան. Անոտ կինը բարձրացել է Էվերեստի գագաթ
26-ամյա կինը զրկվել էր վերջույթներից 2 տարի առաջ՝ գնացքից ընկնելու պատճառով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:25 | Աշխարհում Տոռնադոն ԱՄՆ-ի բյուջեին 2 մլրդ դոլարի վնաս է հասցրել
Պաշտոնական տվյալներով աղետի զոհ է դարձել 24 մարդ:
Աղբյուր՝ Utro.ru - 21:18 | Աշխարհում ԵՄ-ը կօգնի Լիբիային պաշտպանել իր սահմանները
Հունիսի 1-ից Լիբիա կուղարկվեն պաշտպանության համակարգեր:
Աղբյուր` Itar-tass.com - 21:10 | Հայաստան Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
Այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը:
Աղբյուր` Panorama.am - 21:03 | Տարածաշրջան Վրաստանում պատերազմ են հայտարարել եկեղեցուն
Բողոքի ակցիան նախատեսված է մայիսի 24-ին:
Մանրամասները՝ Rosbalt.ru - 20:52 | Տարածաշրջան ՆԱՏՕ-ի ավիաբազան ավարտում է իր աշխատանքը Թուրքիայի արևմտյան մասում
Այն վերջնական ավարտին կհասնի հունիսի 1-ին:
Աղբյուր` Interfax.ru - 20:43 | Աշխարհում ՄԱԿ. Իրանը ինտենսիվորեն զարգացնում է իր միջուկային հնարավորությունները
Հաղորդել է BBC-ն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:35 | Տարածաշրջան Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից
Պատճառը ձայների անհավասար հաշվարկն է:
Աղբյուր` Panorama.am - 20:27 | Աշխարհում Լոնդոնի փողոցներում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել
Հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:15 | Աշխարհում Պուտինը նշանակել է երկրի փոխվարչապետին
Պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Պրիխոդկոն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Վատիկանը հրապարակել է տտարեկան ֆինանսական հաշվետվությունը
Պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին անգամ:
Մանրամասները՝ Lenta.ru - 20:00 | Հայաստան «Հետքերով որբերի հայոց». Հայաստանում են Ռոքֆելերի արխիվները
Այս մասին հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:
Աղբյուր` Panorama.am - 19:55 | Աշխարհում Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը սպանել է 5, վիրավորել՝ 20 մարդու
Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հարավային մասում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:48 | Աշխարհում Լավրովը կոչ է արել սիրիացիներին համաձայնության գալ երկրի ապագայի հարցում
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ Մոսկվայում:
Աղբյուր` Vesti.ru - 19:40 | Աշխարհում Forbes. Անգելա Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց աղյուսակը
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը:
Աղբյուր՝ Forbes - 19:28 | Հայաստան Գազի գնի հարցը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Աղբյուր` Panorama.am - 19:20 | Աշխարհում Մեսսին կոչ է արել Նեյմարին տեղափոխվել «Բարսելոն»
Արգենտիանցու խոսքերով, «Սանտոսի» ֆուտբոլիստը կուժեղացնի կատալոանցիների կազմը:
Աղբյուր՝ Utro.ru - 19:10 | Աշխարհում Ռուսները կարող են 60 օր մնալ Թուրքիայում առանց վիզայի
Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Աղբյուր` Itar-tass.com - 19:02 | Աշխարհում Իրանը հերքում է իր ներգրավվածությունը լրտեսության մեջ Սաուդյան Արաբիայում
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:53 | Հայաստան Հայաստանի կառավարությունը դատի է տվել «Արմավիա»-ին
Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Աղբյուր` Panorama.am - 18:45 | Հայաստան Այսօր՝ բորսայում
Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով.փակման գինը կազմել է 414.1 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia
- 18:37 | Աշխարհում Հեյգ. «Իրանը և «Հիզբալլահ»-ը աջակցում են Ասադին»
Հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:30 | Տարածաշրջան Վրաստանի նախկին վարչապետի դեմ դատվարությունը սկսվել է Քութաիսիում
Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:
Աղբյուր` Ria.ru - 18:23 | Աշխարհում Վան Պերսիին հանձնվեց «Ոսկե խաղակոշիկը»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը պարգևատրվեց` Պրեմիեր լիգայի 2012/2013 թթ. լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու համար:
Աղբյուր` Panorama.am - 18:15 | Աշխարհում Գիտնականները գտել են ճարպակալման պատճառները
Մանրամասները՝ Rosbalt.ru
- 18:08 | Աշխարհում Առանց Ասադի հեռանալու՝ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվի
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Աշխարհում ԵՄ-ում հույս ունեն, որ Վրաստանը չի գնա Ուկրաինայի ճանապարհով
Եվրամիությունը ուշադիր կհետևի երկրի նախկին վարչապետի ձերբակալության հետ կապված գործընթացին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:48 | Աշխարհում Մեծ Բրիտանիան 17 տարեկան զինծառայողներ է ուղարկել Իրաք և Աֆղանստան
Խախտվել է երկրի պաշտպանության նախարարության ներքին կանոնադրությունը:
Աղբյուր` Lenta.ru - 17:40 | Աշխարհում Սաակաշվիլին կոչ է անում իշխանություններին մտածել Մերաբիշվիլիի կալանավորման հետևանքների մասին
Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:
Աղբյուր` Newsgeorgia.ru - 17:32 | Հայաստան Միգրացիոն պետական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել ՌԴ իշխանությունների որոշումը
Մանրամասները` Panorama.am
- 17:26 | Աշխարհում Քադիրով. «Սթիվեն Սիգալը կիսով չափ չեչեն է»
Ամերիկացի դերասանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չեչնիայի նախագահը:
Աղբյուր` Vzglyad.ru - 17:20 | Աշխարհում Իսլամական զարգացման բանկը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը
Կառույցը կշարունակի օգնել սիրիացի փախստականներին:
Աղբյուր` Itar-tass.com - 17:13 | Տարածաշրջան Վրաստանը կբարձրացնի ծխախոտի ակցիզի գները
Օրինագիծը քննարկման փուլում է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:05 | Հայաստան Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Մանրամասները` Yerevan.am - 17:00 | Հայաստան Միջադեպ բանակում. Զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «սպանության փորձ»:
Աղբյուր` Panorama.am - 16:46 | Աշխարհում ՌԴ. Մանկատան տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել երեխաներին ծեծի ենթարկելու համար
Տեսանյութը` Lifenews.ru
- 16:40 | Տարածաշրջան Մերաբիշվիլիի փաստաբանը մեղադրում է դատախազությանը օրենքը խախտելու մեջ
Նախօրեին Վրաստանում ձերբակալվել էր երկրի նախկին վարչապետը:
Աղբյուր` Ria.ru - 16:32 | Աշխարհում Կոնգոյում արդեն 3-րդ օրն է մարտեր են ընթանում բանակի և ապստամբների միջև
Խաղաղ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները:
Աղբյուր` Pravda.ru - 16:25 | Հայաստան Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում
Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան և Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը:
- 16:20 | Աշխարհում Լոս Անջելեսում կայացել են քաղաքապետի ընտրությունները
Պաշտոնը կզբաղեցնի Էրիկ Գարսեթին:
Աղբյուր` USA Today - 16:08 | Հայաստան Տաքսու վարորդ. «Ժողովուրդը թող մտածի, մենք էլ թանկ կքշենք»
Տեսանյութը` Panorama.am
- 16:02 | Աշխարհում Այսօր Ջինիֆեր Գուդվինի ծննդյան օրն է
Ամերիկացի հայտնի դերասանուհին այսօր կդառնա 35 տարեկան:
Աղբյուր` Imdb.com - 15:55 | Աշխարհում Բրեդ Փիթը հրաժարվել է նկարահանվել բաց տեսարաններում հանուն Ջոլիի
Հոլիվուդյան զույգը հանդիպում է 2004թ-ից. այդ օրվանից դերասանը չի նկարահանվել էրոտիկ կադրերում:
Աղբյուր` Vesti.ru - 15:46 | Տարածաշրջան Իրանի նախագահի դաշնակցի նախագահական ընտրություններում մասնկացելու հայտը չեղյալ է համարվել
ԻԻՀ ղեկավարը մտադիր է բողոքարկել որոշումը:
Աղբյուր` Rbc.ru - 15:40 | Աշխարհում Կաննում խոշոր կողոպուտի ևս մեկ դեպք է գրանցվել
Հանցագործները CIT Group-ի առանձնատուն են մուտք գործել տանիքից և հափշտակել թանկարժեք զարդեր, համակարգիչներ, կանխիկ գումար:
Աղբյուր` Itar-tass.com - 15:33 | Աշխարհում Forex.com. Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները համոզված են, որ ոչ մի սխալ ՌԴ-Ադրբեջան քվեարկության մեջ չի եղել
Աղբյուր` Panorama.am
- 15:25 | Աշխարհում Անկարգություններ Լիբանանում. Առնվազն 10 մարդ զոհվել է
Բախումները տեղի են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Աղբյուր՝ BBC - 15:17 | Աշխարհում ԱՄՆ-ի իշխանությունները հետաձգել են կացարանների կառուցումը աղետի գոտում
Հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru - 15:10 | Աշխարհում Գերմանական SAP-ը հարյուրավոր աուտիզմով աշխատակիցներ կընդունի
Այս մասին նշված է ընկերության մամլո հաղորդագրությունում:
Մանրամասները` Lenta.ru - 15:02 | Աշխարհում Ռուսաստանում 4 անգամ կրճատվել են ռազմական դպրոցները
Դրանց թիվը 68-ից հասել է 17-ի:
Աղբյուր` Vzglyad.ru
14:30 03/08/2012 » Իրավունք
Հասարակական մեծ հնչեղություն ունեցող «Հարսնաքար»-ի գործի քննությունը հանձնարարվել է վարկաբեկված անձի. Հայտարարություն
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որով դժգոհություն է հայտնում «Հարսնաքար»-ի գործով նախաքննության ընթացքից և վերահաստատում Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Հայտարարության մեջ նշվում է հետևյալը.
«Օգոստոսի 2-ին ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանի ծննդյան օրն էր, նա պիտի դառնար 33 տարեկան: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր, հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի (հանրությանը հայտնի է Նեմեց Ռուբո մականվամբ) թիկնազորի կողմից ծեծի միջոցով առանձնակի դաժանությամբ նրան սպանելու, իսկ նրա ծառայակից ընկերներին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքը հերթական անգամ մերկացրեց քրեաօլիգարխիկ համակարգի կողմից հանրությանը սարսափով հնազանդեցնելու և իշխելու` «ստրկացիր կամ հեռացիր հայրենիքիցդ» չհռչակված կարգախոսով բնութագրվող քաղաքականությունը:
Արդար քննության պարագայում Հարսնաքարի գործում արդեն պետք է տրված լինեին հիմնական հարցերի պատասխանները: Մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկ ու կես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որևէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել Հարսնաքարում և ովքեր են մեղավորները:
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբանները հայտարարություն են տարածել, որ ոստիկանությունը միտումնավոր ձգձգում է գործի քննությունը:
Ուշագրավ է նաև, «Մարտի 1-ի» մինչ օրս չբացահայտված գործում հմտացած ոստիկանության աշխատակցին` Վահագն Հարությունյանին գործի քննությունը հանձնելը: Վերջին հանգամանքը, ինչպես նաև մինչ Վահե Ավետյանի մահվան արձանագրումը ներկայացված մեղադրանքը նրա մահվանից հետո վերավորակելիս ակնհայտորեն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը որպես այդպիսին որակելուց խուսափելը ծանրակշիռ հիմքեր է տալիս ենթադրելու, որ փորձ է արվում այս գործով մեղադրվողներին ապահովագրել արժանի պատիժ կրելուց:
Մյուս կողմից այս երևույթը վկայում է այն մասին, որ ռեժիմը չի կարողանում իր համար վստահելի և հուսալի կադրեր գտնել ոստիկանական համակարգում, հակառակ դեպքում ստիպված չէր լինի նման վարկաբեկված անձի հանձնարարել հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս գործի քննությունը: Պարզ է դառնում, որ ոչ ոք չի ցանկանում պաշտպանել այն իշխանությանը, որը կոծկում է ազգային բանակի սպայի սպանությունը` նույն այդ բանակն ու անգամ ոստիկանությունը պատրաստ չեն դրան:
Իշխանության հաշվարկը պարզ է՝ ժամանակ ձգել, մինչև հանրային ուշադրությունն ու աղմուկը կնվազի և իշխող համակարգը ինչպես նախորդ տարիներին հերթական անգամ կկոծկի գործը և արժանի պատժից կազատի յուրայիններին:
Սակայն այդ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ անցել են Պողոս Պողոսյանի սպանության ժամանակները: Հայաստանում ներկայումս առկա է գրագետ և երիտասարդ նոր սերունդ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը շատ լավ է հասկանում ու պատկերացնում վարչախմբի հաշվարկները և իր գործողություններում արդեն առաջնորդվում է ոչ թե սոսկ հաշվարկներով, այլ հիմնարար արժեքներով՝ արժանապատվություն, արդարություն, իրավունք, օրենք և այլն:
Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:
Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս,վերահաստատում ենք, որ նախանձախնդիր ենք օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած և այս արատավոր ու անհեռանկար համակարգի հետ սերտաճած հանցագործ անհատներին օրենքի իշխանությանը ենթարկելու և օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու հարցում, ուստի այլևս չենք հանդուրժելու պետության համապատասխան օղակների թողտվությունը: Ինքնակազմակերպվելով, քայլ առ քայլ և հետևողական գործողություններով մենք պետք է հասնենք Ռուբեն Հայրապետյանին և նրան ծնած ու սնուցող համակարգի սահմանազանց սպասավորներին Վահե Ավետյանի ընտանիքի, հասարակության և օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն:
Ինքնակազմակերպումն արդեն սկսվել է և աննախադեպ բազմազանություն ու աշխարհագրություն է դրսևորում: Անցած քառասուն օրերի ընթացքում մենք ականատեսը եղանք թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքի ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ ակցիաների: Դրանցից պետք է թվարկել Երևանի Զեյթունի, Ավանի և Կենտրոնի թաղամասերում տեղի ունեցած իրազեկող երթերը, նախագահական նստավայրի, դատախազության, ոստիկանության ինչպես նաև ՀՀ օտարերկրյա դիվանագիտական ներկայացչությունների առջև կազմակերպված պիկետները, մշտական գործող սոցիալական ցանցերի ձևավորումը, բազմահազար անձանց ստորագրահավաքները, հազարավոր լուսանկարները, հարյուրավոր հոդվածները և տեսահոլովակները, ծաղրանկարներն ու պլակատները, բաց նամակները` գրված կազմակերպությունների և քաղաքացիների` ներառյալ ՀՀ բանակի գործող փոխգնդապետի կողմից:
Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվա կապակցությամբ մոմավառությունն էլ ավելի կընդգծի բողոքի համահայկականությունը, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների հայության ներկայացուցիչներ:
Շարժման նախաձեռնող խումբը վերահաստատում է Ռուբեն Հայրապետյանին հասարակական պատասխանատվության կանչելու հաստատակամությունը: Դրա նպատակն է վերախմբագրել բռնության հակամշակույթի նկատմամբ կեղծ հանդուրժողականության իշխող պատկերացումը`մերժելով կյանքի իրավունքի անքակտելիությունը ոտնահարողների նկատմամբ հանդուրժողականության բոլոր դրսևորումները, անիրավչությունն ու ուժի իրավունքը, որը մեր երկրում մենաշնորհել է գռեհիկ գիտակցությամբ և բարոյականությունից զուրկ փոքրաթիվ անձանց մի խումբ:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացիներին` միանալ հանուն կյանքի իրավունքի և մարդկային արժանապատվության երաշխավորման, ինչպես նաև բռնության հակամշակույթը արմատախիլ անելու նպատակով ստեղծված «Վահե Ավետյան» հասարակական շարժմանը և ձեր մասնակցությունը բերել թե՛ ամենօրյա բոյկոտին, թե՛ այսուհետև նախատեսվող ամենշաբաթյա պիկետներին ու ամենամսյա երթերին»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:32 22/05/2013 » Իրավունք
ՀՔԾ պետ. Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
20:25 22/05/2013 » Իրավունք
Ֆիլիպ Կիրկորովը մեղադրվում է «Եվրատեսիլ»-ի կանոնները խախտելու մեջ
20:22 22/05/2013 » Հասարակություն
20:20 22/05/2013 » Քաղաքական
20:13 22/05/2013 » Մշակույթ
Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից









Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»