Խաղաղության կորպուսի կամավորները երդվել են անգլերեն, երգել` հայերեն

15:55 07/08/2012 » Հասարակություն

Խաղաղության կորպուսի կամավորները երդվել են անգլերեն, երգել` հայերեն

Օգոստոսի 7-ին, ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դանահյուն անցկացրել է 42 Խաղաղության կորպուսի (ԽԿ) կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից, ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն ԽԿ–ի երկու ծրագրերի շրջանակներում՝ անգլերեն լեզվի ուսուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում։

Միջոցառումն անցկացվել է Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։ Միջոցառման ժամանակ կամավորները ներկայացրել են հայերեն երգ, և հյուրերի հետ կիսել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունները։ Կամավորների այս նոր խումբը կհամալրի արդեն աշխատող կամավորների շարքերն ու Հայաստանի դպրոցներում, համալսարաններում և հասարակական կազմակերպություններում աշխատող կամավորների թիվը կհասնի մոտ 80-ի:

ԱՄՆ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից և այդ ժամանկից ի վեր ավելի քան 200 000 կամավոր է ծառայել ավելի քան 100 երկրում։ 1992թ–ից մինչ այսօր Հայաստանում աշխատել են Խաղաղության կորպուսի ավելի քան 750 կամավոր:

Խաղաղության կորպուսը ունի երեք նպատակ՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրին, օգնել հյուրընկալող երկրի ժողովրդին ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին և օգնել ամերիկյան ժողովրդին ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց