Իրանի ԱԳ նախարար.Սիրիայում առևանգված իրանցի 48 ուխտագնացների մեջ եղել են բանակի զորացրված զինվորականներ

14:30 08/08/2012 » Քաղաքական

Իրանի ԱԳ նախարար.Սիրիայում առևանգված իրանցի 48 ուխտագնացների մեջ եղել են բանակի զորացրված զինվորականներ

«Սիրիայի ազատ բանակի» կողմից առևանգված իրանցի 48 ուխտագնացների մի մասը եղել են բանակի և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին զինվորականներ:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Հավելենք, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին իր թուրք գործընկերոջ հետ Սիրիայում առևանգված իրանցի ուխտագնացների հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով մեկնել էր Թուրքիա:

Հիշեցնենք, որ ս.թ.օգոստոսի 4-ին Սիրիայի զինված խմբավորումները Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին առևանգել էին 48 իրանցիներ տեղափոխող մի ավտոբուս: Նախօրեին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որ Սիրիայի զինված խմբավորումների կողմից իրանցի երեք ուխտագնաց է սպանվել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց