Տնտեսություն 15:47 01/08/2014

Ռուսաստանը վերացնում է ազատ առևտրի ռեժիմը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ. նոր հնարավորություններ Հայաստանի համար

Մինչ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սկսել են կիրառել աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ, Ռուսաստանն իր հերթին տնտեսական սահմանափակումներ է սկսել կիրառել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ՝ արգելելով որոշ ապրանքատեսակների մուտքը ռուսական շուկա: Բացի այդ, Մոսկվան մտադիր է վերացնել ազատ առևտրի ռեժիմը այդ երեք երկրների հետ, քանի որ նրանք ստորագրել են ԵՄ հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրերը, որոնք անհամատեղելի են ԱՊՀ-ում գործող ազատ առևտրի գոտու հետ:

Արդեն իսկ ակտիվ քննարկումներ են ծավալվել, թե ինչպես կազդի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա: Մռայլ կանխատեսումներ են արվում, որ արևմտյան պատժամիջոցները ամենաուղղակի ազդեցությունը կունենան, քանի որ Հայաստանի տնտեսությունը շատ սերտ է կապված Ռուսաստանի հետ: Ըստ որոշ փորձագետների և քաղաքական գործիչների՝ այդ պատժամիջոցների հետևանքով կարող են նվազել ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները, կվտանգվեն Հայաստանում օտարեկրյա ներդրումները և այլն: Որոշներն էլ պնդում են, որ որևէ վտանգ առայժմ չկա:

Թերևս դժվար է գնահատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոնկրետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի դեռ հստակ չէ, թե ինչ հետևանքներ դրանք կունենան ռուսական տնտեսության վրա: Ամեն դեպքում հաշվի առնելով հնարավոր բացասական հետևանքները՝ հարկ է նկատել, որ վերոնշյալ զարգացումները որոշակի նոր, գուցե անգամ աննախադեպ հնարավորություններ կարող են ստեղծել հայ արտադրողների համար:

Քանի որ Ռուսաստանը սահմանափակում կամ արգելում է ուկրաինական, մոլդովական և վրացական արտադրանքի ներմուծումը, անհրաժեշտություն է առաջանալու ռուսական շուկայում առաջացող բացը լրացնել այլ երկրներից ներմուծումով, այլապես հնարավոր չի լինի խուսափել գնաճից: Այս իրավիճակում Հայաստանը որոշակիորեն կարող է լրացնել այդ բացը՝ մեծացնելով սեփական արտահանումը ռուսական շուկա:

Հայկական արտադրանքը կունենա անգամ մրցակցային առավելություններ: Զրկվելով Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտուց՝ ուկրաինական, մոլդովական և վրացական ապրանքների գները անխուսափելիորեն կբարձրանան: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ազատ առևտրի ռեժիմ, ինչը ենթադրում է, որ մաքսային սահմանափակումների բացակայության պարագայում հայկական արտադրանքն ավելի մատչելի և հասանելի կլինի սպառողի համար:

Բացի մրցունակ գներից, հայկական արտադրանքի գրավչությունը կմեծանա նաև այն առումով, որ կբավարարի որակի բոլոր չափանիշները, քանի որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, պետք է կիրառի միության նորմերը: Այսինքն ունենալով անսահմանափակ մուտք Ռուսաստանի մոտ 140 միլիոնանոց շուկա և առաջարկելով ավելի մատչելի գին՝ հայկական արտադրանքը, ամենայն հավանականությամբ, կունենա ավելի լայն սպառում, քան նախկինում, կլինի ավելի նախընտրելի: Ժամանակին և ճիշտ օգտվելով ստեղծվող այդ հնարավորությունից՝ Հայաստանի տնտեսությունը կարող է միայն շահել:

Կոնկրետ ի՞նչ ապրանքներ է Ռուսաստանն արդեն իսկ արգելել և պատրաստվում արգելել: Արգելքները առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսական արտադրանքին և ոգելից խմիչքներին: Արդեն իսկ արգելվել է Ուկրաինայից կաթնամթերքի, մրգերի, բանջարեղենի, հյութերի և որոշ պահածոների ներմուծումը: Մոլդովայի և Վրաստանի պարագայում բացի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումից՝ լուրջ սահմանափակումներ են նախատեսվում ոգելից խմիչքների, մասնավորապես գինիների, ինչպես նաև հանքային ջրերի ներմուծման հարցում:

Այս առումով հետաքրքիր է, թե Հայաստանը հիմնականում ի՞նչ է արտահանում Ռուսաստան: Դեպի ռուսական շուկա ամենից շատ արտահանվում են հայկական ոգելից խմիչքները՝ կոնյակ և գինի: Արտահանման մեջ մեծ է գյուղատնտեսական ապրանքների, կաթնամթերքի, հյութերի, հանքային ջրերի մասնաբաժինը: Այսինքն արտահանվող հիմնական ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողը ձեռք է բերում լայն հնարավորություններ իր արտահանումը մեծացնելու, արտադրությունն ընդլայնելու առումով:

Կարելի է փաստել, որ միջազգային զարգացումներում միայն բացասական հետևանքներ չէ, որ լինում են: Ինչպես երևում է, հաճախ բացվում են հնարավորություններ, որոնցից օգտվելու ուղղությամբ պետք է մտածել, այլ ոչ թե սոսկ մռայլ կանխատեսումներով զբաղվել:

Պետք է նշել, որ եվրոպակա շուկա Հայաստանը հիմնականում հումք է արտահանում, իսկ պատրաստի արտադրանքը իրացվում է ռուսական շուկայում: Եվրոպական շուկայում չկա հայկական արտադրանքի այնքան պահանջարկ, որքան ռուսական շուկայում. եվրոպական շուկան հագեցած է այն ապրանքատեսակներով, որ կարող է արտահանել ոչ միայն Հայաստանը, այլև հենց Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը:

Նման պայմաններում հայ արտադրողների համար տեղծվում են բացառիկ հնարավորություններ սպառման հիմնական շուկայում արտահանումը խրախուսելու համար, այդ թվում նոր ապրանքատեսակներով, իսկ տնտեսության զարգացման համար, ինչպես հայտնի է, արտահանումը վճռական նշանակություն ունի:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}