Տնտեսություն 11:19 01/08/2014

«Ինչո՞ւ գործարարների դժգոհությունը չի լսվում էլեկտրաէներգիայի սակագնի 10% բարձրացման մասին»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի գնաճի, քանի որ դրա կիրառումը առկա է տնտեսության բոլոր ոլորտներում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է սոցիալական լարվածությանը, ապա, ըստ տնտեսագետի, բնականաբար, էլեկտրաէներգիայի բարձրացումը մարդկանց սոցիալական վիճակի վրա բացասական ազդեցություն կունենա, սակայն այս պահին դեռ վաղ է որևէ կանխատեսում անել:

Վ.Խաչատրյանի դիտարկմամբ` առանց էլեկտրաէներգիայի բարձացուման էլ պարենային ապրանքների գներն ամեն օր աճում են:

«Բոլորս էլ մեր մաշկի վրա զգում ենք այդ բարձրացումը: Դա փաստ է, և ոչ ոք չի կարող ասել, որ գնաճ չկա»,- ասաց տնտեսագետը:

Հարցին, թե հնարավո՞ր էր էլեկտրանէներգիայի սակագինը չբարձրացնել, Վ,Խաչատրյանը արձագանքեց` միանշանակ հնարավոր էր:

«Ավելին ասեմ` երբ նայում եմ «Որոտան» ՀԷԿ-ի 2013թ-ի հաշվետությունը, որտեղ գրված է` Որոտանին տարբեր կազմակերպություններ պարտք են 35 մլրդ դրամ, դրանից կարելի է եզրակացնել, որ ՀԷԿ-ի սակագինն այնքան ռեալ չի եղել, որ լրացուցիչ շահույթ է ունեցել, ինչն էլ կարողացել է տրամադրել տարբեր կազմակերպությունների:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքերը նույնպես իշխանությունները պարբերաբար մարել են «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների միջոցով»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքերով` տեսնելով էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մեթոդիկան, կարելի է եզրակացնել, որ իրականում կարիք չկար բարձրացնելու էլեկտրանէներգիայի սակագինը:

«Պարզապես արդյունավետ կառավարում չկա, կա մեծ կոռուպցիա և մեծ կորուստներ, բացի այդ, գազի և էներգետիկ համակարգը գտնվում է արտոնյալ վիճակում, բայց չգիտես ինչու առաջացած ծախսերի կամ պարտքերի դիմաց ժողովուրդն է փոխհատուցում: Որոշեցին, որ ամենաթույլ օղակը ժողովուրդն է և սակագինը բարձրացրեցին: Բայց ինչո՞ւ պետք է ժողովուրդը վճարի, այլ ոչ թե կազմակերպությունները»,- նշեց Վ.Խաչատրյանը:

Ըստ նրա` գազի, էլեկտրաէներգիայի բարձրացումը մեծ հարված կհասցնի նաև տնտեսվարողներին.«Թեև կառավարությունը հայտարարում է` պետք է մրցակցային տնտեսություն ունենանք, բայց գազի, էլեկտրանէներգիայի գինն է թանկացնում, ինչի արդյունքում Հայաստանում արտադրված ապրանքները մրցակցությանը չեն կարողանում դիմանալ»:

«Հայաստանի իշխանությունները չեն դադարում հայտարարել արտահանմանը միտված քաղաքականություն որդեգրելու մասին: Իրականում, նրանք իրականացնում են ճիշտ հակառակ ուղղությամբ քայլեր»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Տնտեսագետը նաև անհասկանալի է համարում, թե ինչո՞ւ գործարարների դժգոհությունը չի լսվում այս առիթով: Չէ՞ որ նրանք մրցունակության անկման լուրջ խնդրի առջև են կանգնում:

Նրա խոսքերով` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արտահայտվել են և քաղաքական կուսակցությունները,և ՀԿ-ները, հասարակությունը, մինչդեռ բիզնեսը լռում է:

«Ոչ ի մի խոսք ոչ էլեկտրաէներգիայի բարձրացումից, ոչ էլ կենսաթոշակային բարեփոխումներից, մինչդեռ այդ ամենն առաջին հերթին իրենց բիզնեսի վրա է ազդելու: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան թանկացել է 40%-ով, և ոչինչ: Ասենք, մեկ տարի անց կթանկանա ևս 20%` ավելի լավ: Ստացվում է, որ բիզնեսը չի ցանկանում փչացնել իշխանության հետ իր հարաբերությունները: Մինչդեռ դժգոհողները առաջին հերթին իրենք պետք է լինեին», - ասաց Վ. Խաչատրյանը:

Տնտեսագետի համար անտրամաբանական է այս մոտեցումը: Ըստ նրա` ոչ թե բիզնեսը պետք է վախենա իշխանությունից, այլ իշխանությունը` բիզնեսից:

«Պետությունը, կարծես թե, դարձել է պատժիչ մեքենա: Այս պայմաններում զարգացման, վստահության մասին խոսելն ավելորդ է: Սրանից գալիս ենք այն եզրակացության, որ այս համակարգը աշխատող չէ, քանի որ նորմալ տրամաբանությանը հակառակ է գործում»,- նշեց Վ.Խաչատրյանը

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել է 10%-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն հասցնելով այն 42 դրամի: Որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1-ից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}