Քաղաքական 19:33 25/11/2014

Աբխազիան դե-ֆակտո մտավ Ռուսաստանի կազմի մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան նախօրեին Սոչիում ստորագրել են Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության և դաշնակցային հարաբերությունների մասին նոր պայմանագիրը: Այն ռուս-աբխազական հարաբերություններում նոր էջ է բացելու և ամրապնդելու է Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում:

Հարձակում Աբխազիայի վրա նշանակելու է հարձակում Ռուսաստանի վրա

Նոր պայմանագիրը ենթադրում է Աբխազիայի և Ռուսաստանի միջև սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնում, ինչպես նաև Աբխազիայի անդամակցում Ռուսաստանի կողմից ստեղծված ինտեգրացիոն կամ այլ կառույցներին: Պայմանագրի ամենակարևոր պահը վերաբերվում է համատեղ պաշտպանության մասին կետին, ըստ որի, կողմերից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում մյուս կողմի վրա:

Մոսկվան ստանձնում է երեք տարվա ընթացքում աբխազական բանակը արդիականացնելու պարտավորություն: Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստեղծվելու է միասնական սոցիալ-տնտեսական տարածք, իսկ Աբխազիայի բնակչության կենսամակարդակը և տարեց բնակչությանը կենսաթոշակները պետք է հավասարվեն Ռուսաստանի կենսաթոշակների մակարդակին:

Ռուսաստանը նոր պայմանագրով նաև հեշտացնելու է Աբխազիայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: 

Այսպիսով, Աբխազիան ռազմա-քաղաքական, տնտեսական առումով ենթարկվելու է Մոսկվային, որը ստանձնելով աբխազների անվտանգության գլխավոր երաշխավորի դերը թույլ չի տա Թբիլիսիին ռազմական ճանապարհով փորձելու հետ բերել այդ տարածաշրջանը: Նոր պայմանագիրը ենթադրում է նաև մաքսային միասնական ընթացակարգերի ստեղծում՝ Աբխազիայի և ԵՏՄ-ի միջև, այսինքն, հնարավորություն է ստեղծվում, որ Աբխազիան անդամակցի ԵՏՄ-ին:

Աբխազիայի նախագահը մեծ ոգևորությամբ է ընդունել նոր պայմանագրի ստորագրումը, իսկ Պուտինը խոստացել է ավելացնել ռուսական ներդրումները Աբխազիայում: Պուտինը նշել է, որ նոր պայմանագրով հնարավորություն կստեղծվի ռուսական ներդրողներին գրավել դեպի աբխազական շուկա:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ Աբխազիայում գործում է 50 համատեղ ձեռնարկություն և նրանց թիվը ավելանալու է:
Պուտինը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի օգնության չափը Աբխազիային կազմել է 29 միլիարդ ռուբլի, իսկ մինչև 2017թ.-ը ներդրվելու է ևս 12 միլիարդ:

Այս պահի դրությամբ Աբխազիայում՝ Գուդաուտա և Օչամչիրա քաղաքներում են տեղակայված ռուսական ռազմաբազաները, իսկ աբխազա-վրացական սահմանը հսկում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը սահմանապահ ուժերը:

Բացի այդ, Օչամչիրայի նավահանգստում են տեղակայված Անվտանգության դաշնային ծառայության ռազմանավերը, որոնք պաշտպանում են Աբխազիայի ծովային սահմանները և ուղեկցում աբխազական նավերը չեզոք ջրերում՝ վրացական ռազմանավերից պաշտպանելու համար: 

Ռուսական ընկերությունները հետաքրքված են նաև Սուխումի օդանավակայանի արդիականացմամբ, որը նոր հնարավորություններ կբացի ինչպես Աբխազիայի տնտեսության համար, այնպես էլ Ռուսաստանի հարավային քաղաքները Աբխազիան կապելու տեսանկյունից: Աբխազիայի ղեկավարությունը հայտարարել է, որ Սուխումի օդանավակայանի տարածքը մնալու է պետական սեփականություն, իսկ ռուսական ընկերությունը իրականացնելու է թռիչքուղու, օդանավակայանի շենքի և մերձակա տարածքի վերականգնումը և արդիականացումը:

Բացի այդ, այս պահի դրությամբ ռուսական Ադլեր քաղաքի և Սուխումիի միջև էլեկտրագնացք է գործում և նախատեսվում է ծովային հաղորդակցություն հաստատել Սոչիի ու աբխազական մի շարք քաղաքների միջև: Ռուսաստանը Աբխազիայի թիվ մեկ տնտեսական գործընկերն է և ռուսաստանցի զբոսաշրջիկները ապահովում են աբխազական տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության զարգացումը և ապահովում նրա եկամտաբերությունը:

Վրաստանի և միջազգային հանրության կտրուկ արձագանքը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագրի ստորագրումը համարում է աբխազական տարածքի բռնակցում, ինչը վտանգում է Հարավային Կովկասի կայունությունը:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ, Մարգվելաշվիլին նշել է, որ այդ փաստաթուղթը փակուղի է մտցնում Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները:

Նրա խոսքով, նոր պայմանագիրը փաստացի միացնում է Վրաստանի մաս կազմող տարածքը Ռուսաստանի ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական տարածությանը և Աբխազիան փաստացի վերածվում է Ռուսաստանի մի մասի:

Մարգվելաշվիլին միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել ընդդեմ Ռուսաստանի բռնակցման քաղաքականության: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը չի ճանաչում Աբխազիայի և Ռուսաստանի միջև ստորագրված նոր պայմանագիրը և կոչ են անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից: Իր հերթին ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոր պայմանագիրը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի մինչև կնքնված պայմանագիրը և կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից և դուրս բերել իր զորքերը: 

Հայաստանի համար կարևոր աբխազական երկաթգծի հարցը «սառեցվում» է

Ռուսաստանի նախագահը առաջարկել է քննարկել Սուխումիի, Թբիլիսիի և Հայաստանի միջև տարանցիկ երկաթգծային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:

Նրա խոսքով, նման ծրագրերի իրականացումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Հայաստանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հետաքրքված է աբխազական երկաթգծի վերաբացմամբ, ինչը հնարավորություն կտա ուղիղ երկաթգծային հաղորդակցությամբ կապվել գլխավոր տնտեսական և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ: ԵՏՄ-ին անդամակցելուց հետ աբխազական երկաթգծի առկայությունը լրացուցիչ խթան կհանդիսանար Հայաստանի տնտեսության համար, իսկ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության պարագայում Հայաստանը կդառնան Իրանի և Ռուսաստանի միջև տարանցիկ երկիր, ինչպես նաև կկապեր Վրաստանը իրանական շուկայի և Պարսից ծոցի նավահանգիստների հետ:

Սակայն ռուս-աբխազական նոր պայմանագիրը «սառեցնում» է աբխազական երկաթգծի վերաբացման շուրջ լուրջ քննարկումները և վերաբացումը դարձնում մշուշոտ: Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուչաշվիլին, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորության մասին հայտարարությունը նշել է, որ Վրաստանի տրանսպորտային և տարանցման ներուժի օգտագործումը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է և ոչ ոք իրավունք չունի իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ռուսաստան-Վրաստան երկաթգիծը Աբխազիայի տարածքով: 

Արտյոմ Բալասանով, վերլուծաբան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}