Արդյո՞ք համատեղելի են ՀԿ-ներն ու կուսակցությունները

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղխորհրդի իր վերջին նիստում որոշում կայացրեց համաժողովրդական շարժման շուրջը համախմբել հասարակական կազմակերպությունների: Դատելով զարգացումներից` կարող ենք ասել, որ մի շարք կազմակերպություններ ողջունեցին այդ կոչը և միացան միանգամայն քաղաքական այս գործընթացին, շատերն էլ դեռ կհասցնեն միանալ: Թե որքանով է դա տեղավորվում եռյակի ձևաչափի տրամաբանության մեջ այլ հարց է, այստեղ կարևոր է հասկանալ, թե որքանով է դա տեղավորվում այն գործառույթների տրամաբանության մեջ, որոնք միտված են իրականացնել հասարակական կազմակերպությունները:

Նախ, նշենք, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի. «Եթե միավորումը ունի նաև քաղաքական, կրոնական, արհեստակցական նպատակներ, ապա հասարակական կազմակերպություն չէ… »: Ի տարբերություն քաղաքական կուսակցությունների` հասարակական կազմակերպությունները բացահայտ չեն հավակնում մասնակցել քաղաքական իշխանության իրականացմանը, իրենց վրա չեն վերցնում որոշակի կոնկրետ պարտավորություն: Թեև ՀԿ-ներն իրենց գործունեությամբ անշուշտ իրենց դերակատարումն ունեն պետական, տնտեսական, սոցիալ-մշակութային և մի շարք այլ ոլորտներում:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց` հասարակական կազմակերպությունը կոչված է մասնակցելու ժողովրդավարական, քաղաքական գործընթացներին, բայց ոչ քաղաքական ուժին բնորոշ դիտանկյունից, քանի որ հասարակական սեկտորը չի հավակնում գալ իշխանության: Փորձագետի խոսքով` ՀԿ-ն կարող է մեծապես նպաստել ինչ-որ խմբի հեռանալ իշխանությունից, իսկ ինչ-որ խմբի էլ գալ իշխանության և դա նորմալ է ու այդ պրակտիկան գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում:

Սակայն Հայաստանում, ըստ Ս.Սաֆարյանի, ՀԿ-ներին ավելի շատ օգտագործում են:

«Հայաստանում այս խեղկատակությունը սկսվել է դեռ 1996թ-ից, երբ ինչ-որ հասարակական կազմակերպություններ ստորագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Ակնհայտորեն հասարակական կազմակերպություններին օգտագործում են, ենթադրում եմ` օգտագործելով նրանց կախվածությունը. իշխանությունը լինի, թե ԲՀԿ առաջնորդը այս պահին նա հանդիսանում է այդ կազմակերպությունների ֆինանսավորողը: Եվ ըստ էության` նրանք այդպես փորձում են վարձահատույց լինել: Ծիծաղելի ու անբնական է, բայց այն է, ինչ կա»,- հավելեց նա:

«ՊրոՄեդիա-Գենդեր» հկ նախագահ Թամարա Հովնաթանյանն էլ նշեց, որ քաղաքական կուսակցություններին ՀԿ-ների միավորվելը տարածված պրակտիկա է ընտրությունների ժամանակ, բայց ՀԿ-ներն իրենց գործունեության կոնտեքստում նպատակ չպետք է հետապնդեն իշխանության գալու կամ դրա համար պայքարելու համար: Եվ հենց դա է պատճառը, որ նման միավորումը ոչ միանշանակ է ընկալվում և տպավորություն է ստեղծվում, որ կազմակերպությանը օգտագործում են քաղաքական ինչ-ինչ նպատակներով:

«Հենց դա է պատճառը, որ շատ ՀԿ-ներ մանիպուլացվելու զոհի տպավորություն չթողնելու համար աշխատում են մնալ չեզոք դիրքերում քաղաքական գործընթացների նկատմամբ»,- նշեց նա:

Բայց մյուս կողմից,- շարունակեց տիկին Հովնաթանյանը,- ՀԿ-ները անշուշտ ունեն որոշակի ներուժ, որն ունակ է ազդելու քաղաքական գործընթացների վրա և զրկել նրանց այդ ազդեցությունը գործի դնելուց ևս այնքան էլ ճիշտ չէ:

«Այստեղ մնում է ասել, որ դա յուրաքանչյուր ՀԿ-ի գործն ու որոշելիքն է, թե որքանո՞վ է այս կամ այն քաղաքական կուսակցությանը կամ շարժմանը միավորվելը տեղավորվում իր գործունեության մեջ: Եթե դա չի խանգարում իր գործունեությանը, եթե նա չի ընկալվի հասարակության կողմից, իբրև մանիպուլացվող ՀԿ, ապա ինչո՞ւ չէ: Ամենքն իր համար պետք է որոշի, թե ինչպես ինքն իր դերը տեսնում քաղաքական գործընթացներում»,- հավելեց նա:

Panorama.am-ի հաջորդ զրուցակիցը` «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀԿ-ները ստեղծված են հասարակական կյանքը առաջ մղելու, իրենց քաղաքացիական կեցվածքը իրականացնելու և իրենց հետաքրքրությունները դրսևորելու նպատակով: Իսկ կուսակցությունները զբաղվում են քաղաքական գործունեությամբ և նրանց նպատակն է իրացնել իրենց քաղաքական նկրտումները, այդ թվում նաև` իշխանության համար պայքարի միջոցով. «Եվ սա, ինչպես ասում են, դասագրքային ճշմարտություններ են»:

«Ես հասկանում եմ, որ մեր ՀԿ-ների մեջ կան մարդիկ, որոնք ունենք քաղաքացիական կայացած դիրքորոշումներ, նաև համոզմունքներ, որի վրա կարող են և փորձում են համագործակցել այս կամ այն կուսակցության հետ` իրենց նպատակները իրականացնելու համար: Սակայն այդ երկու` ՀԿ-ների և կուսակցությունների միջև զգայուն գիծը հստակ սահմանված է օրենսդրությամբ և դրանով պետք է տարբերվի»,-ասաց նա:

Այս կապակցությամբ ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրեց, որ հետխորհրդային տարածքում շատ հաճախ են դեպքեր եղել, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության և հասարակական այլ խնդիրների առաջ մղման անվան տակ շատ ՀԿ-ներ, քաղաքական ուժեր իրականում մասնակցել են մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախմանը, կողմ են դարձել անգամ քաղաքակրթությունների միջև պատերազմին. «Եվ դրա օրինակները Հայաստանին հեռու և մոտ հարևանների թվում բազմաթիվ են ու լավ գիտենք, թե ինչի է ամենը հասել` ատելության և թշնամանքի մեծացմանը, պետության հիմքերի խարխլմանը և այլ` օտար պետությունների կախվածությանը»:

«Մեր ՀԿ-ն ունի քաղաքացիական հստակ դիրքորոշում, մենք էլ համագործակցում ենք տարբեր կուսակցությունների, շատ քաղաքական գործիչների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր նպատակային մոտեցումներ: Մեր նպատակներից մեկն էլ հանդուրժողականության, ընդհանուր համախմբման ու համերաշխության մթնոլորտի ձևավորումն է, որը կարող է բացառել Հայաստան պետության խարխլումը, հակասահմանադրական և անթույլատրելի միջոցների կիրառումը մեր ներքաղաքական պայքարում: Եվ մեր աշխատանքներից մեկն ենք համարում հայ հասարակության համախմբումը բոլոր տարբերություններով, սկզբունքներով ու մոտեցումներով հանդերձ` արտաքին սպառնալիքների և մարտահրավերների դեմ»,- թվարկեց Ա.Սաֆարյանն ու հավելեց, որ իրականում ՀԿ-ները շատ կարևոր դեր ունեն իրականացնելու համերաշխ, հավաքական, ամբողջական, հայկական հասարակություն ունենալու ճանապարհին:

Հարցին` իրենց կազմակերպությունը հնարավո՞ր է միանա համաժողովրդական շարժմանը, Ա.Սաֆարյանը նախ հիշեցրեց, որ ՀԿ-ն զբաղվում է հետազոտական ու վերլուծական գործունեությամբ, իսկ բացի այդ էլ ավելացրեց, որ ըստ ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ ՀԿ-ները գրանցվում և գործում են հռչակված նպատակների շրջանակներում:

«Մենք հռչակել ենք հետազոտությունը և վերլուծությունը, արտաքին քաղաքական խնդիրներին օժանդակությունը, Հայաստանի համար բարեկամների թվի մեծացումը ամբողջ աշխարհով մեկ: Եվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ մատնանշեց, որ համարվում է, որ ՀԿ-ները, ի տարբերություն քաղաքական կուսակցություններին, կոչված են անել ամեն ինչ, որ երկխոսության և այլ միջոցներով գործող իշխանությունները գործեն ի շահ հասարակական շահի: Սա այն դասական մոտեցումն է, որն էլ, ըստ մեր զրուցակցի, տարբերում է ՀԿ-ներին քաղաքական կազմակերպություններից. եթե վերջիններիս նպատակը իշխանափոխությունն է և իշխանության մեջ մասնակցությունը, ապա ՀԿ-ները պետք է ցանկացած իշխանության հետ այնպես աշխատեն, որ բերեն դրան հասարակական շահին ծառայելուն:

«ՀԿ-ները, այո, այսպես թե այնպես համագործակցում են իշխանությունների հետ և այդ համագործակցության սահմանը որևէ կերպ նշված չի: Բայց մեկ բան հստակ է` ՀԿ-ները պայքարում են ոչ թե իշխանության գալու համար, այլ հասարակական շահը պաշտպանելու համար»,- ասաց նա:

Լ.Ալավերդյանը հիշեցրեց, որ Հայաստանի քաղաքական անցյալում նման միավորումներ եղել են և ժամանակին «Օրինաց երկիրը» բավականին արդյունավետ համագործակցելով ՀԿ-ների հետ մտավ դաշտ: Բայց հարցին` իր ՀԿ-ն պատրա՞ստ է միանալ համաժողովրդական շարժմանը, պատասխանեց. «Մեր կազմակերպությունը` որպես այդպիսին, ոչ այն ժամանակ, երբ ես եղել եմ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ոչ էլ հիմա չի մասնակցում այդպիսի միավորումների: Մեր կազմակերպությունը մնում է ավելի չեզոք դաշտում, որովհետև ոչ միայն մեր աշխատանքներն են բավականին շատ, այլև կա այն վտանգը, որ վերանա այս փխրուն սահմանը, երբ հասարակական գործունեությունը դառնում է քաղաքական»:

Նշենք, որ Հայաստանում ներկայումս գրացնված է 3 հազարից ավելի հասարակական կազմակերպություն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}