Ինչու՞ շրջանառության հարկի մասին օրենքը վերադարձավ ելման կետին

Օրենսդիր մարմինը վերջին ինն ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ զբաղված է «Շրջանառության հարկի մասին» օրենքը փոփոխելու, հետաձգելու և կրկին վերախմբագրելու գործով: Հետևելով օրենքի ինտենսիվ փոփոխություններին` առաջանում են մի քանի պարզ հարցեր` ինչի՞ց սկսվեց փոփոխությունների շղթան և ի՞նչ նպատակ էր հետապնդում այն, ինչու՞ ձախողվեցին փոփոխությունները և ի՞նչ ենք ունենում վերջին փոփոխությունից հետո:

Ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա կեսերից, երբ նոր կառավարությունը հռչակեց «ստվերը կրճատելու մասին» իր նպատակները և որոշ քայլեր ձեռնարկեց` խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար: Իհարկե, խոշոր բիզնեսին ստվերից հանելու արդյունքները բավական վիճելի ստացվեցին, սակայն կառավարության հաջորդ քայլն ուղղվեց փոքր ու միջին ձեռնարկություններին:

2014թ-ի հունիսից մինչև այս տարվա փետրվար շրջանառության հարկի մասին օրենքի անընդմեջ փոփոխությունները շատ պարզ նպատակ էին հետապնդում: Կառավարությունը ՓՄՁ-ներին ստիպում էր ապահովել խոշոր բիզնեսից ձեռքբերած ապրանքների փաստաթղթավորումը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին որոշակի ճնշում գործադրեին խոշորի վրա, ու վերջինս ցույց տար իր շրջանառության իրական ծավալները: Ծրագիրը, ինչու չէ, թույլ կտար բացահայտել նաև փոքր ու միջին տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները, ինչն էլ կբարձրացներ թափանցիկությունն ու հնարավորություն կտար այստեղից ևս մեծացնել բյուջեի մուտքերը:

Նպատակին հասնելու համար կառավարությունը նույնիսկ համապատասխան մեխանիզմ էր մշակել, որի միջոցով փոքր ու միջին ձեռնարկատերերը կկարողանային «գանգատվել» խոշորից այն դեպքում, եթե վերջինս հրաժարվեր փաստաթուղթ տրամադրել: Դրա համար պետք էր ընդամենը դիմում գրել և նշել, թե ով է հրաժարվել փաստաթուղթ տրամադրելուց:

Հայաստանյան ավանդական ընկալումներին ինչ-որ առումով խորթ այս նախագիծը, չնայած առաջարկում էր շրջանառության հարկը 3,5 անգամ կրճատել, բողոքի մեծ ալիք բարձրացրեց հենց սկզբից: Տնտեսվարողները հրաժարվեցին կառավարության առաջարկով ԱԺ-ի կողմից հունիսին ընդունած փոփոխություններին ենթարկվել: Օրենքի գործելու սկիզբ սահմանված հոկտեմբերի 1-ը ցույցերի արդյունքում կառավարությունը հետաձգվեց մինչև 2015թ-ի փետրվարի 1-ը:

Առանց փոփոխությունների փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը տնտեսվարողները կրկին սվիններով դիմավորեցին: Մի քանի օր տևած ցույցերից հետո կառավարությունը որոշեց օրենքի կիրառումը նորից հետաձգել մինչև հուլիսի 1-ը:

Տնտեսվարողներին նոր օրենքում չէր գրավում նույնիսկ շրջանառության հարկի 3,5%-ի կրճատումը մինչև 1%: Պատճառները երկուսն էին: Նախ ամբողջական փաստաթղթավորումը ի հայտ կբերեր նրանց շրջանառության ողջ ծավալը, ու հնարավոր է` նրանք գերազանցեին սահմանված 58,35 մլն դրամի շեմը` դառնալով ԱԱՀ վճարող: Եվ երկրորդ` խոշոր տնտեսվարողներից ու ներմուծողներից փաստաթուղթ ձեռքբերելը նրանց համար անհույս գործ էր, իսկ բողոքներ, դիմումներ գրելու, գործընկեր կորցնելու, ավելորդ քաշքշուկի մեջ ընկնելու ցանկություն ոչ ոք չունի:

Փաստացիորեն հրաժարվելով ենթարկվել կառավարության` ստվերից դուրս գալու պահանջին, ՓՄՁ ներկայացուցիչները հասան նրան, որ օրենքը վերանայվի: Նոր օրենքով, որն օրերս կրկին քննարկվում էր ԱԺ-ում, տնտեսվարողներն իրենց համար նպաստավոր մի շարք զիջումների հասան` շրջանառության հարկի վերին շեմը 58,35 մլն դրամից հասցվեց 113,4 մլն-ի, փաստաթղթավորման մասով ներդրվեց կամավորության սկզբունքը և օրենքի կիրառումը կրկին հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը:

Արդյունքում ստացվում է, որ խոշոր ընկերությունները «ներքևի պարտադրմամբ» ոչ միայն դուրս չեն գալիս ստվերից, ՓՄՁ-ների շրջանում ոչ միայն ստվերը չի կրճատվում, այլ օրինական ճանապարհով ամրագրվում է փոքր ու միջին ձեռնարկությունների` փաստաթուղթ չներկայացնելու հնարավորությունը: Իհարկե, առքուվաճառքի փաստաթուղթ չներկայացնելու դիմաց նրանք պարտավորվում են վճարել արդեն 5% շրջանառության հարկ, սակայն նման գին վճարելու պատրաստակամություն նրանց մի մասը բազմիցս հայտնել էր` միայն թե հեռու մնան փաստաթղթերից ու ստուգումներից:

Մնում է արձանագրել, որ 9 ամիս տևած քննարկումները, պետական երկու կառույցների կողմից գործադրված այդքան ջանքերը կրկին օրենքը վերադարձրեցին ելման կետին, երբ փաստաթուղ տրամադրողը չէր տրամադրում, պահանջողը` չէր պահանջում, իսկ ստվերը «ապահով ձեռքերում էր»: Ամենանշանակալի փոփոխությունը, թերևս, շրջանառության հարկի բարձրացումն էր, այն 3,5%-ից դարձավ 5%: Եվ եթե ընդամենը սա էր լինելու բոլոր դեգերումների հանգուցալուծումը, ապա կարելի էր այն բարձրացնել հենց նախորդ տարվա հունիսից:

Հարկավոր է նաև նշել, որ նոր օրենքն իր առաջարկած լուծումներում մի շարք բացթողումներ, այնուամենայնիվ, ունի` կապված անցումային դրույթների հետ: Օրենքը տարածվելու՞ է արդյոք նախորդ տարվա տվյալներով 58,35 մլն-ից 113,4 մլն-ի սահմաններում շրջանառություն ունեցած ընկերությունների վրա, եթե այո, ապա ինչպե՞ս է լուծվելու բյուջեում առաջացած բացվածքի խնդիրը: Շրջանառության հարկի միանգամից 5 անգամ բարձրացումն արդյո՞ք լրջագույն խնդիրներ չի հարուցի այն տնտեսվարողների համար, որոնք խնամիբարեկամական կապեր չունեն խոշորների հետ և փաստաթուղթ չեն կարող ձեռք գցել: Ինչպե՞ս են կարգավորվելու հարկային մարմինների կողմից ստուգումների հետ կապված խնդիրները` երբ, ինչ հաճախականությամբ և ինչ տուգանքներով: Այս և մի շարք այլ խնդիրների պետք է անդրադառնալ առանձին հրապարակմամբ:

Նորմալ շուկայական տնտեսություն ունեցող երկրներում հարկային օրենսդրության` նման ապշեցնող արագությամբ փոփոխումը լրջագույն հետևանքներ է ունենում: Հայաստանյան տնտեսվարողները, առավել կոնկրետ` ՓՄՁ-ները ևս անմասն չեն այն բացասական հետևանքներից, որոնք ծագում են տիրող անորոշությունից: Նույնիսկ Ռուսաստանի նման անազատ տնտեսություն ունեցող երկրում պետությունը 3 տարով ազատում է ստուգումներից ու օրենսդրությամբ ամրագրում է մինչև 5 տարի հարկային օրենսդրությունը չփոփոխելու պահանջ:

Եվ դա բնական է` ցանկացած բիզնեսով զբաղվող ունի վարկային պարտավորություններ, փոխառություններ, պատվերներ ու պայմանագրեր, որոնք գործում են տարիների հաշվարկով: Երբ 9 ամսվա ընթացքում օրենքները 3 անգամ փոխվում են, խառնվում են նաև տնտեսվարողի հաշվարկները` հանգեցնելով ճգնաժամի ու տնտեսական անկման:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}