The New York Times. Վերապրածների ժառանգները ներկայացնում են իրենց ընտանիքի պատմությունները

The New York Times-ի հատուկ նախագծում Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգները ներկայացնում են իրենց ընտանիքի պատմությունները:

«Նրանք փրկվել են` սպանվածների դիակների տակ թաքնվելով». Կարինե Իդա Աղաբեկյանց Բերդովիչ
«Իմ պապը` Ավետիսը, ծնվել էր 1902 թվականին Թուրքիայի արեւելքում գտնվող Վան քաղաքում, իսկ տատս` Սրբուհին` 1910 թվականին Խոյ քաղաքում, որն այժմ գտնվում է Իրանի տարածքում: Նրանք մշտապես պատմել են մեր ընտանիքի պատմությունը: Պապս 13 տարեկան հասակում ականատես է եղել իր ընտանիքի նկատմամբ իրականացված վայրագությանը եւ դաժան սպանությանը: Միայն ինքն ու իր եղբայրն են փրկվել: Նրանք փրկվել են` մահացածների դիակների տակ թաքնվելով: Ավետիսը լալիս էր` ներկայացնելով իր պատմությունը, թե ինչպես է որպես ֆեդայի մի խումբ անձանց հետ զենք վերցրել եւ հեռացել դեպի Իրան: Տատս` Սրբուհին, եւ իր զույգ եղբայրը 5 տարեկան էին, երբ դարձան Հայոց ցեղասպանության որբեր: Նրա հայրը` Խոյի քահանան, մի մահմեդականի վճարել էր իրենց ապահով վայր տեղափոխելու համար: Սակայն փոխարենն այդ մարդը երեխաների տարել էր շուկա վաճառելու: Գալուստյան անունով մի հայ վաճառական վճարել է Սրբուհու եւ իր եղբոր փրկության համար: Մանուկ հասակում ես թանկագին պահեր եմ անցկացրել արծաթագործ Ավետիսի եւ Սրբուհու հետ: Իմ սերը նրանց նպատմամբ անսահման էր եւ անվերապահ: Ավետիսը մահացել է 1977 թվականին Թեհրանում, իսկ Սրբուհին` 2001 թվականին»:

«Մենք չէինք կարող նրան փրկել». Բիրսու Բասչիլար
«Իմ մահմեդական ընտանիքն առաջին աշխարհամարտի ժամանակ բնակվում էր Թուրքիայի Սիրիայի սահմանին մոտ գտնվող Քիլիս քաղաքում: Բազմաթիվ հայեր են անցել Քիլիս քաղաքով Հալեպում ապաստան գտնելու համար: Իմ մեծ տատը` Սամի Սանհը, այդ ժամանակ դեռահաս էր: Կյանքի առաջին հատվածը նա անց էր կացրել Քիլիսում, իսկ 1980-ական թվականներին վերջնականապես տեղափոխվել Նյու Ջերսի: Նա 90 տարեկան էր, երբ ընթրիքի սեղանի շուրջ տեղի ունեցավ հայերի մասին քննարկումը: Թեեւ նրա տեսողությունը եւ լսողությունն արդեն իսկ թուլացել էին, սակայն հիշողությունը հստակ էր: Ծնողներս մշտապես պաշտպանել են դպրոցում իրենց ներկայացված տեսակետը: Դա բավականին զգայուն հարց էր նրանց համար: Մեծանալով որպես ԱՄՆ-ում թուրք էմիգրանտ` ինձ համար շփոթեցնող էին հակասական պատմական փաստերը: Ես ցանկանում էի հավատալ իմ ծնողների տեսակետին, սակայն հայկական փաստարկները բավականին ուժեղ էին դրանք անտեսելու համար: Մեծ տատս խոսակցությունը սկսեց` գովաբանելով հայ առեւտրականների վարպետությունը: «Նրանք լավագույն էին այդ ոլորտում: Մենք այդ ամենը կորցրեցինք, երբ նրանց արտաքսեցին»,- ասել է նա: Նա պատմեց, որ իր հայրը` Նաֆիզը, թաքցրել է բժշկի եւ նրա ընտանիքի, մինչեւ որ վերջիններս կարողացել են անվտանգ անցնել սահմանը: Նա նաեւ արտասվեց` խոսելով մեկ այլ սիրելի բժշկի մասին` նշելով, որ «մենք չկարողացանք նրան փրկել»: Ծնողներս լսում էին առանց հաստատման նշաներ տալու, սակայն ես վերջապես գտա իմ փնտրած հաստատումը: Փոքրիկ մխիթարություն է այն, որ իմ ընտանիքը փորձել է օգնել նրանց: Եվ անտանելի է ողբերգական ձեւով անհետացած այդ կյանքերի ցավը:

«Նա խնդրեց, որպեսզի իրեն հողին չհանձնենք թուրքական փամփուշտի հետ միասին». Արա Յարդեմյան
Իմ մեծ մայրը` Ագուլին Թաթուլյանը, ծնվել է 1900 թվականին Հադջին գյուղում` Թուրքիայի հարավում: Հայոց ցեղասպանության ժամանակ իրեն եւ գյուղը թուրքերից պաշտպանելու համար նա սափրել էր գլուխը եւ հագել իր զոհված փեսացուի հագուստը: Նա հրազենային վնասվածք էր ստացել, եւ այդ փամփուշտով ապրել 67 տարի: Պարեզամից հետո նա հաստատվել էր Հունաստանում, այնուհետեւ` Սիրիայում, 30 տարի ապրել Լիբանանում եւ 1969 թվականին տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 1986 թվականին մահանալուց առաջ նա պահանջել է, որպեսզի հողին չհանձնվի թուրքական փամփուշտի հետ միասին, որն այժմ տեղակայված է Հայաստանի թանգարանում: Այս պատմությունը ես իմացել եմ իր երկու որդիներից: 1985 թվականին նա հատուկ պարգևի է արժանացել նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից:

«Նրանք մշտապես փայփայել են լավ օրերի հույսը». Անահիդա Մարքուեթանթ
Իմ պապն ու տատը Էրզրումի հայերից էին, որտեղից տեղահանվել էին 1915 թվականին: Իրենց ընտանիքների անդամների մեծ մասը մահացել է գաղթի ճանապարհին, իսկ ողջ մնացածները՝ հաստատվել Ուկրաինայում: Տատս` Արտեմիս Խալուգոլյանը, երեք զավակ ունեցող բարձրագույն կրթությամբ կին էր: Նրանց ստիպել են 1915 թվականին լքել իրենց հայրենիքը, իսկ գաղթի ճանապարհին բազմաթիվ քրդեր ոսկու դիմաց ապաստան են տվել իրենց, մինչեւ հասել են Ուկրաինա: Տատս կորցրել է իր երեք զավակներին, իր հորը եւ ամուսնուն: Կենդանի են մնացել մայրը եւ եղբայրն ու քույրը: Ուկրաինայում նա ամուսնացել է Գալուստի հետ, ով Էրզրումի մոտ գտնվող գյուղում կորցրել էր իր կնոջն ու երեխաներին: Նրանք ամուսնացել են եւ լույս աշխարհ է եկել մայրս` Կատերինան: Ես մեծացել եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր բազմաթիվ ազգականների եւ ընտանիքի բարեկամների հետ, եւ կարողացել եմ իրենց վերապրած բոլոր սարսափները ու աղետները ներկայացնել գրքում: Նրանք բացառիկ հավատք, ուժ, քաջություն եւ բարոյական արժեքներ են ունեցել: Նրանք մշտապես փայփայել են լավ օրերի հույսը:

«Կցանկանայի խոսել նրա անունից». Շարլոտ Հեքչեր
Իմ տատիկի անունը Փայլացու Թութունջյան էր: Նա ծնվել էր 1894 թվականին Թուրքիայի Ատաբազար քաղաքում: Նա մեծացել է ագարակում եւ աշխատանքի անցնելու նպատակով թողել ուսումը: Աշխատանքի էր անցել Կոստանդնուպոլսի հարուստ ընտանիքներից մեկի մոտ, իսկ 1920 թվականին «Ալեքսանդր թագավոր» կոչվող նավով լքել երկիրը: Իմ մայրը` Ռոքսանը (Արաքսին), ծնվել է Միացյալ Նահանգներում եւ մեծացել Բրոնքս շրջանում` շրջապատված հարեւանությամբ հաստատված մեծ գերդաստանով: Հայերենը իր մայրենի լեզուն էր: Հայրը` Հարություն Սանոսյանը, իր ընտանիքի մեծ հատվածին կորցրել էր ջարդերի ժամանակ, եւ մայրս ինձ պատմել էր, որ ատում էր հոր պատմությունները: Դրանք վերհիշելիս հայրն այնքան էր բարկանում: Ինձ մեծացրել են իմ մայրն ու տատս, սակայն ես միայն կիսով հայ եմ: Ես հասկանում եմ հայերեն, սակայն դժվարությամբ եմ կարողանում խոսել: Տատիկիս քույրը` Աղավնին, մահվան երթի ժամանակ կորցրել է դստերը: Ես դրա մասին միայն վերջերս իմացա` ազգականի նամակի շնորհիվ: Ես անգամ տեղյակ չէի, որ իմ տատը մահվան երթ է վերապրել: Մինչ օրս ինձ անհանգստացնում է նրա լռությունը: Տատիկսը ուներ բարի, փայլով լի աչքեր: Անգամ 80-ամյա հասակում նա դոլմա էր պատրաստում, մշակում մեր պարտեզը, եւ ես չեմ կարողանում վերարտադրել գեթ մեկ օր, որ նա կենսուրախ, էներգիայով լի եւ սիրալիր չլիներ: Ես հասկանում եմ տատիկիս լռությունը, որով փորձում էր կայունության զգացում ապահովել: Ես միայն կարող եմ պատկերացնել լռություն պահպանելու գինը: Նա մահացել է 1984 թվականին: Այնքան շատ բան կա, որ ես այդպես էլ չեմ իմանա ինձ մեծացրած կնոջ մասին: Այնքան կցանկանայի խոսել նրա անունից: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}