Հոգեկան առողջության համաշխարհային օրն է. որո՞նք են ՀՀ-ում տարածված հոգեկան խնդիրները

Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է, որը նշվում է 1992-ից, ԱՀԿ-ի նախաձեռնությամբ: Հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածությունը հոգեկան առողջության խնդիրների, կանխարգելման, հոգեկան խանգարումների բուժման վերաբերյալ:

«Քանի որ հոգեկան առողջություն ունեցող մարդիկ համարվում են խոցելի, այսինքն՝ որոշակի հիվանդությունների դեպքում բավարար բուժում չի ստացել տվյալ անձնավորությունը և երբեմն ի վիճակի չի լինում ինքն իրեն պաշտպանել, ապա կարիք կա, որպեսզի հասարակությունը, պետությունը, մասնագետներն ավելի ուշադիր լինեն այդ խնդրի նկատմամբ: Եւ օրվա խորհուրդն այն է, որ հանրության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրենք դեպի հոգեկան առողջության խնդիրները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրն անցկացվում է «Արժանապատվություն և հոգեկան առողջություն» կարգախոսով:

Ա.Սողոյանը հայտնեց, որ Հայաստանում ողջ հոկտեմբեր ամիսը հոգեկան առողջության միամսյակ է հայտարարվել: Միամսյակի շրջանակներում Հայաստանում մի շարք միջոցառումներ են իրականացվելու: Մասնավորապես, մի շարք հոգեկան առողջության կենտրոններում կտրամադրվի անվճար խորհրդատվություն, բացի այդ, հղիների համար ևս կկազմակերպվեն հոգեբանական անվճար խորհրդատվություններ, Ստեփանակերտում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Ղարաբաղում հոգեկան առողջության ծառայությունների հիմնադրման 20-ամյակին, կանցկացվի հոգեկան առողջության պահպանման, բարելավման ռազմավարության և գործողությունների պլանի ընթացքի քննարկում և այլն:

Ա.Սողոյանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 22-ին Սպիտակում կբացվի հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ՀՀ ում առաջին խնամքի տունը (ՀՀ կառավարության կողմից ալտերնատիվ խնամքի ռազմավարության շրջանակներում):
Ա.Սողոյանը նշեց, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, այսօր 50 հազարից ավելի հոգեկան խնդիր ունեցող մարդ կա գրանցված, որից 21 հազարն ունեն հաշմանդամություն:

Ըստ նրա՝ մեր երկրում հոգեկան խնդիրներից ամենատարածվածը դեպրեսիան է. «Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ մշակում ենք դեպրեսիայի ազգային հետազոտություն, որի արդյունքներն ամփոփելուց հետո վստահաբար կարող ենք ասել, թե Հայաստանում դեպրեսիա ունեցողների թիվը որքան է կազմում»:

Մեր երկրում հոգեկան խնդիրներից տարածված է նաև մտավոր հետանացությունը, որը ավելի շատ հայտնաբերվում է արական սեռի ներկայացուցնիչների մոտ, երբ զորակոչային տարիքում հոգեբուժական քննություն են անցնում:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում կան միևնույն հոգեկան խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ՝ Հայաստանում և Իսրայելում, մյուս երկրների հետ համեմատած, բավական մեծ է կպչուն-սևեռուն մտքերի խանգարումների տոկոսը: Նման խանգարումները որևէ մտքի վրա կենտրոնանալու մեջ են դրսևորվում, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին, անընդհատ նույն հաշվարկն է անում, կարող է հազար անգամ հաշվել շենքի հարկերը և այլն։

Մասնագետները նշեցին, որ հասարակական վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ շատ մեծ փոփոխության է ենթարկվել, վերջին քսան տարիների հետ համեմատած կան շատ լուրջ դրական փոփոխություններ: Միաժամանակ նշվեց, որ թեև հոգեբուժական ծառայություններից օգտվողների թիվը նախորդ տարիների համեմատ ավելի է շատացել, սակայն կան մարդիկ, ովքեր դեռ ունեն նախապաշարմունք և չեն դիմում բժշկի:

Անդրադառնալով մեր երկրում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց բուժմանը, Ա.Սողոյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մատուցվող ծառայությունները բարելավման կարիք ունեն: Ըստ նրա՝ վերջին շրջանում ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր, այդ թվում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը և 2015-19թթ. գործողությունների պլանը, միաժամանակ նախատեսվում է Համաշխարհային բանկի վարկային ծրագիր իրականացնել, ինչը շատ օգտակար կլինի բարեփոխումների իրականացման գործում:

Նշենք, որ ԱՀԿ տվյալներով` 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խնդիր, աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չի ստանում, իսկ շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}