16:10 07/04/2010 » Ընդդեմ կոռուպցիայի

Ամփոփվեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը

Այսօր ամփոփվեց «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը, որն իրականացվում էր Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի (Mobilizing Action Against Corruption (MAAC) Activity) աջակցությամբ:
 

APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը ներկայացրեց 8 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը: «Մենք փորձեցինք հաջողված դատական գործերի միջոցով ցույց տալ շահագրգիռ կառույցներին և, հիմնականում, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ամենահնարավոր, ամենաարդյունավետ և քաղաքակիրթ խնդիրների ու պրոբլեմների լուծման եղանակը, որոնք ծառանում են նման կառույցների առջև` պետական կառույցների հետ հարաբերվելու ընթացքում»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ թեև ծրագիրն ավարտվում է, սակայն գործընթացը շարունակական է լինելու, առավել ևս, որ որոշ դատական գործեր, օրինակ` հասարակական հնչեղություն ստացած Սարյանների գործը, դեռևս շարունակվում են և դրանց վերաբերյալ լուսաբանումները հետագայում նույնպես տեղ կգտնեն aysor.am և panorama.am կայքերում ստեղծված «Ընդդեմ կոռուպցիայի» բաժիններում:
 

Ծրագրի ընթացքում լուսաբանված լավագույն 4 նյութերի հեղինակները` «Առավոտ» օրաթերթի, «Հ2» հեռուստատեսության, «Ա1+» կայք-էջի և «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողներն արժանացան մրցանակների:
 

Գայանե Խաչատրյան
Aysor.am, 23, մարտ, 2010
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց