13:32 08/04/2010 » Ընդդեմ կոռուպցիայի

Հակակոռուպցիոն մրցանակ

«Եթե մեկ տնտեսվարող սուբյեկտի ոտնահարված իրավունքը վերականգնվում է, ապա մնացած գործարարներն էլ պետք է փորձեն պաշտպանել իրենց իրավունքները: Հաջողված դատական գործերը հրապարակային ներկայացնելը մարդկանց գիտակցության վրա որոշակի ազդեցություն է թողնում»,- նման կարծիք հայտնեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» փոխնախագահ Արման Սաղաթելյանը:
 
Երեկ ամփոփվեցին «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի արդյունքները, որին մասնակցում էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ծրագրի շրջանակներում լուսաբանվել են այնպիսի դատական գործեր, որոնց արդյունքում վերականգնվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ պետական մարմինների կողմից ոտնահարված իրավունքները: Ծրագրի ընթացքում կոռուպցիայի դեմ առավել ակտիվ պայքարած 4 լրատվամիջոցի՝ «Ա1+» էլեկտրոնային թերթ, «Արմենպրես» լրատվական գործակալություն, հ2 հեռուստաընկերություն եւ «Առավոտ» օրաթերթի լրագրողները ստացան մրցանակներ:

Նշենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացվում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի աջակցությամբ:

Լուսինե Բուդաղյան
«Առավոտ» Օրաթերթ, 24.03.10

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց