Ադրբեջանի քաղաքացիություն` 5000 մանաթով
«Pia.az» էլեկտրոնային պարբերականը հայտնաբերվել է մի հանցավոր խումբ, որը Թուրքիայի քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր է պատրաստում:
Թերթը հաղորդում է, որ այդ խումբը նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիություն է առաջարկում 5000 մանաթի դիմաց: Վստահելի աղբյուրներից հայտնի է դարձել, որ խումբը կապեր ունի օրինապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հենց այդ պաշտոնյաների օգնությամբ Թուրքիայի քաղաքացիներին գումարի դիմաց առաջարկվում են կեղծ բնակության իրավունք, կեղծ աշխատանքային իրավունք, կեղծ աշխատանքային փորձի փաստաթղթեր, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիություն:
Ինչպես հայտնում է թերթը, այդ հանցավոր խումբը արդեն 10 տարուց ավել գործունեություն է ծավալում Ադրբեջանում: Նրանց մասին գիտեն Ադրբեջան մեկնել ցանակցող Թուրքիայի բոլոր քաղաքացիները: Իրավապահ մարմինները կարող են կարճ ժամանակահատվածում չեզոքացնել խմբի գործունեությունը, սակայն «վերևներից» չեն թույլատրում: Պարբերականը նույնիսկ պարզել է այդ խումբը ղեկավարող մարդու հեռախոսահամարը: