- 18:46 | Աշխարհում Իվանիշվիլի. Օբաման քննադատել է Սահակաշվիլիին
«Նրան գովել են միայն տեսախցիկների առջև, իսկ դրանից առաջ խստորեն քննադատել են»,-նշել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 18:37 | Հայաստան Սևակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց 100 տոկոսանոց արդյունքով
Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից նա վաստակեց 7 միավոր:
Աղբյուր`armchess.am - 18:30 | Աշխարհում Արտակարգ իրավիճակ Բուլղարիայում
Սև ծովն ալեկոծող 5 մետրանոց ալիքները հեղեղել են Ցարեվո, Պոմորյե և Սոզոպոլե քաղաքների տներն ու հասարակական կառույցները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:27 | Աշխարհում Յավլինսկուն զրկեցին ՌԴ նախագահ դառնալու հնարավորությունից
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել ԿԸՀ-ի կողմից նախագահի թեկնածուին մերժելը:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:12 | Աշխարհում Լեհաստանի ԱԳՆ. ԵՄ-ում աճում է Կիևի հանդեպ անվստահությունը
Պատճառը Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ուկրաինական իշխանությունների քրեական հետապնդումներն են:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:05 | Աշխարհում Հարավկորեացին ձերբակալվել է Կիմ Չեն Իռի զոհասեղանը կառուցելու համար
Սեուլի իշխանությունները քաղաքացուն մեղադրել են նաև համացանցով Հյուսիսային Կորեային սատարող նյութեր տարածելու մեջ:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
16:55 10/03/2010 » Մեկնաբանություններ
Ս.Նիկոյան. «Մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն»
Հարցազրույց Ազգային Ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ
-Պարոն Նիկոյան, Եվրոպայի խորհուրդը պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանություններին մինչև մարտի 17-ը (այդ օրը Փարիզում կկայանա մոնիտորինգային հանձնաժողովը նիստ) ներկայացնել մարտիմեկայն ճգնաժամի կարգավորմանն առնչվող բարեփոխումների ծրագիր՝ հստակ վերջնաժամկետներով: Ոմանք սա անվանում են վերջնագիր...
-Ճիշտն ասած` ինձ համար անհասկանալի է վերջնաժամկետ տերմինը, որովհետև որևէ մեկը Հայաստանի հետ չի կարող նման տերմինաբանությամբ խոսել: Ուրիշ բան է, որ Եվրախորհուրդը հնարավոր է նամակով դիմած լինի ԱԺ նախագահին՝ ճշտելու մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցում նշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ժամանակացույցը: Այնպես որ, դա զուտ աշխատանքային սովորական գործընթաց է Հայաստանի և ԵԽԽՎ-ի միջև:
-Այսինքն ` Դուք ուլտիմատումային երանգ չե՞ք տեսնում:
-Նման բան ո’չ եղել է, ո’չ էլ կարող է լինել:
-Երկու օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ից նամակ է ստացել, սակայն չմանրամասնեց, թե ի՞նչ է կոնկրետ դրանում ասվում: Տեղյա՞կ եք:
-Տեղյակ չեմ:
-Սեպտեմբերին հրապարակվեց ԱԺ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը: Անցած ժամանակահատվածում դեպքերի առնչությամբ Ձեր ընկալումներն ու կարծիքները մնացել են անփոփոխ, թե՞ կան նոր փաստեր:
-Նոր փաստեր կամ տեղեկություններ, որոնք կարող էին փոխել իմ տեսակետը իրադարձությունների վերաբերյալ, ցավոք, չունեմ` այդպիսի հանգամանքներ չկան:
-Պարոն Նիկոյան, ընդդիմության վերջին հանրահավաքում Կոնգրեսի ներկայացուցիչները, ներկայացնելով «100 քայլ» ծրագիրը, նշել էին ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, որը կզբաղվի կոնկրետ սպանությունների բացահայտմամբ, որոնց մասին Ձեր հանձնաժողովն այդպես էլ որևէ բացահայտում չարեց: Առաջարկից մեկն էլ այն է, որ դրանում ներգրավված լինեն միջազգային դիտորդներ: Կա՞ դրա անհրաժեշտությունը:
-Նախ, որևէ նոր բան դա չի տա և որևիցէ հանձնաժողով չի կարող փոխարինել նախաքննական մարմին: Միջազգային կազմակերպությունները որևէ մասնակցություն չեն ցուցաբերի...
-Ինչո՞ւ եք այդպես վստահ:
-Մեր փորձից` հանձնաժողովը հրավիրեց նրանց, փաստահավաք խումբը նույնպես, բայց միջազգային փորձագետների պատասխանը եղել է նույնը` ձեր ներքին խնդիրն է, լուծեք ինքներդ, քանի որ շատ անհասկանալի կլինի, եթե միջազգային կազմակերպությունները նախաքննական գործընթացի վրա փորձեն որևէ ազդեցություն ունենալ: Կարծում եմ այդ առումով անիմաստ հայտարարություններ են արվում:
Երբ ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողովը, չգիտես ինչու ՀԱԿ-ի առաջնորդները սկսեցին պայքարել դրա աշխատանքների դեմ և բացասական մթնոլորտ ձևավորեցին մեր շուրջ: Բնական է, ես հասկանում եմ ինչու էր այդպես արվում` միակ մեղադրանքն այն էր, թե սա իշխանական «պրոեկտ է»: Բայց անցել է երկու տարի, հետ նայելով ո՞վ կարող է մեղադրել մեզ իշխանական միակողմանի դատելու մեջ. Դաշնակցությունը ներկայացրեց հատուկ կարծիք, ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը հանդես եկավ առանձին զեկույցով, որն ուղարկեց ԵԽ, Արտավազդ Վարդանյանը ևս: Ո՞ւր մնաց իշխանական միակողմանիության հանգամանքը: Ներկա եք եղել քննարկումների ժամանակ` արդյո՞ք բոլորի կարծիքներըը համընկնում էին: Միթե՞ այսքան բանը չեն հասկանում ընդդիմության ներկայացուցիչները, մանավանդ նախկին նախագահը: Կարծում եմ, իրենց ու «Ժառանգության» սխալն էր չհամաձայնելը մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
-Միջազգային դիտորդներին նոր հանձնաժողով ստեղծելու մեջ ներքաշելը ձևական բնո՞ւյթ է կրում:
-Առավելագույնս, և ուղղված է բացառապես այն մի քանի հազար մարդկանց, որ գնում են հանրահավաքների:
-Սակայն երևի թե կհամաձայնվեք, որ սպանությունների չբացահայտումը դամոկլյան թրի պես կախված է իշխանությունների, այլ ոչ թե ընդդիմության գլխին:
-Մարտի 1-ի ամենանուրբ թեման է դա, մանավանդ, որ որպես հանձնաժողովի նախագահ ես ինքս, մեղմ ասած, ուրախ չեմ , որ այդ հարցը բաց մնաց: Ես դժգոհ եմ ղեկավարածս հանձնաժողովի գրանցած արդյունքից և երկու անգամ վերջնական եզրակացությունը հետաձգեցինք հենց այդ պատճառով: Սպանության հանգամանքները պարզ են բոլորին, բայց ո՞ւմ գործողությունների արդյունքում է մահ պատճառվել, կոնկրետ անուններ չկարողացանք բացահայտել: Չօգնեց նաև ընդդիմության լիդերներին դիմելը, այնպես որ չեմ հասկանում, թե հիմա ի՞նչ են ուզում: Ենթադրենք որևէ ներկայացուցիչ եկավ արտերկրից, ի՞նչ կարող է նա փոխել:
-Ձեր գործընկերներից շատերից կարելի է լսել, թե մարտի 1-ի էջը փակված է:
Անձամբ իմ կարծիքն այն է, որ մարտի 1-ի էջը երբեք էլ չի փակվի ոչ միայն զոհվածների հարազատների համար, այլև իշխանությունների, քանի որ մեր երկրում հսկայական աշխատանքներ կան կատարելու, որպեսզի մարտիմեկյան դեպքերը չկրկնվեն: Օրինակ, մեր երկրում առկա է ստվերը, կոռուպցիան, մենաշնորհային տնտեսությունը, ոչ ազատ մրցակցությունը, աղքատների ու հարուստների բևեռացումը, որն օրեցօր շատանում է: Սրանք պետք է իրենց լուծումը պարտադիր ստանան և դրա մասին նշվել է վերջնական եզրակացությունում: Ու եթե երկրի առջև ծառացած խնդիրների լուծման իմաստով ընդդիմությունն ու իշխանությունը, փաստորեն, միակարծիք են, ես դա նորմալ եմ գնահատում:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:33 08/02/2012 » Հասարակություն
20:33 08/02/2012 » Սպորտ
20:31 08/02/2012 » Հասարակություն
Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան
20:26 08/02/2012 » Սպորտ
20:23 08/02/2012 » Սպորտ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: