- 18:46 | Աշխարհում Իվանիշվիլի. Օբաման քննադատել է Սահակաշվիլիին
«Նրան գովել են միայն տեսախցիկների առջև, իսկ դրանից առաջ խստորեն քննադատել են»,-նշել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 18:37 | Հայաստան Սևակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց 100 տոկոսանոց արդյունքով
Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից նա վաստակեց 7 միավոր:
Աղբյուր`armchess.am - 18:30 | Աշխարհում Արտակարգ իրավիճակ Բուլղարիայում
Սև ծովն ալեկոծող 5 մետրանոց ալիքները հեղեղել են Ցարեվո, Պոմորյե և Սոզոպոլե քաղաքների տներն ու հասարակական կառույցները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:27 | Աշխարհում Յավլինսկուն զրկեցին ՌԴ նախագահ դառնալու հնարավորությունից
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել ԿԸՀ-ի կողմից նախագահի թեկնածուին մերժելը:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:12 | Աշխարհում Լեհաստանի ԱԳՆ. ԵՄ-ում աճում է Կիևի հանդեպ անվստահությունը
Պատճառը Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ուկրաինական իշխանությունների քրեական հետապնդումներն են:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:05 | Աշխարհում Հարավկորեացին ձերբակալվել է Կիմ Չեն Իռի զոհասեղանը կառուցելու համար
Սեուլի իշխանությունները քաղաքացուն մեղադրել են նաև համացանցով Հյուսիսային Կորեային սատարող նյութեր տարածելու մեջ:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
14:59 18/03/2010 » Մեկնաբանություններ
«Շպիգելը» «մերկացրել է» Էգեմեն Բաղըշին
Երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ սպառնաց իր երկրից արտաքսել ազգությամբ հայերին, հետևեցին արձագանքներ առ այն, որ Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը ոչ միայն վտանգավոր ու անբարոյական է, այլև, որ դա ցուցիչն է այն բանի, որ Թուրքիան դուրս է համամարդկային արժեքների համակարգից և ըստ այդմ չի կարող հավակնել միասնական Եվրոպայի մաս կազմելու:
Այս գնահատականներին զուգահեռ, փորձագիտական շրջանակները որոշակի զսպվածություն էին դրսևորում` Էրդողանի հայտարարությունն ընկալելով միայն որպես ներքին լսարանին ուղղված ազդակ, որի արտաքին վտանգները չեզոքացնելու նպատակով հաջորդ քայլով Անկարայից հերքումներ էին հետևելու:
Հերքման փորձ իսկապես եղավ. Էրդողանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչներից մեկը` Սուար Քընըքլօղլուն հայտարարություն տարածեց, որտեղ ըստ էության չժխտելով սպառնալիքի փաստը, պնդում էր, որ Էրդողանի բառերը կոնտեքստից կտրված են ներկայացվել: Թե որքանով են հիմնավոր այս արդարացումներն, այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, թե ի վերջո Թուրքիայի կգտնվի որևէ պաշտոնյա, ով կընդունի, որ 100 հազար հայերին արտաքսելու վերաբերյալ վարչապետ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, աշխատանքի նախարար Օմեր Դինջերի, բազմաթիվ պատգամավորների հայտարարություններն անհեթեթություն են և հակամարդկային:
Թվում էր, որ այս հայտարարությունների բացասական ազդեցությունը մեղմացնելու փորձ կանի Թուրքիայի ամենաարևմտամետ պաշտոնյան` Եվրոպայի հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը: Սակայն այս դեպքում էլ «թուրքը մնում է թուրք» օրինաչափությունից դուրս գտնվող սպասումները չարդարացան: Սույն պաշտոնյան երեկ հարցազրույց է տվել գերմանական ազդեցիկ «Շպիգել» (der Spiegel) ամսագրին, որտեղ ևս ակնարկել է իրենց գլխավոր հաղթաթղթի` Թուրքիայում ապրող 100 հազար հայերի մասին: Բայց սա ամենևին էլ ամենակարևոր դրվագը չէ այդ հարցազրույցում, որովհետև Էգեմեն Բաղըշի` «Շպիգելին» տված պատասխաններում շատ ավելի ուշագրավ դիտարկումներ կան:
Այսպես, գերմանացի թղթակիցները` Բեռնարդ Ցանդը և Դանիել Շթայնվորթը, հարցնում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի ու Շվեդիայի խորհրդարաններում ընդունված փաստաթղթերի մասին, իսկ թուրք նախարարն արձագանքում է. «Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ավելի ուշ հայտարարել է, որ բանաձևը չի անցնելու Ներկայացուցիչների տան օրակարգ: Ինչպես գիտեք Ֆրանսիայի խորհրդարանն էլ 2006 թվականին նման` այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Դրանից հետո դադարեցվեց ֆրանսիական օդուժի թռիչքները Թուրքիայի տարածքում: Մենք այս հարցում շատ զգայուն ենք»: Այստեղ հետևում է լրագրողների տրամաբանական դիտարկումը` «եթե ի վերջո ամերիկացիները պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դուք ի՞նչ հնարավորություններ ունեք: Դուք կփակե՞ք Ինջիրլիկի ռազմաբազան: Կհեռանա՞ք ՆԱՏՕ-ից»: Էգեմեն Բաղըշը չի վիճում. «Ես դա թողնում եմ ձեր ընթերցողների երևակայությանը: Բայց թույլ տվեք հիշեցնել մի հանգամանք` Իրաքի համար նյութա-տեխնիկական մատակարարումների յոթանասուն տոկոսն իրականացվում է Ինջիլիկով»: Շանտաժն ակնհայտ է, սեթևեթումներն այլևս անտեղին են. ուղղակի ասվում է` կընդունեք բանաձևը, կզրկվեք ռազմաբազայից: Բնականաբար, այս վերջնագիրը չէր կարող խուսափել պաշտոնական Վաշինգտոնի ուշադրությունից, և արդեն մի քանի ժամ հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում Կոնգրեսը չի գտնվում գործադիր իշխանության վերահսկողության տակ, անկախ մարմին է և օրինագծի հետագա առաջխաղացումը կանխելու հարցում որևէ պայմանավորվածություն վարչակազմի ու Կոնգրեսի միջև չկա:
Անցնենք առաջ: Գերմանացի լրագրողները, ըստ էության, զուտ մարդկայնորեն ուզում են հասկանալ. «Ինչո՞ւ է Թուրքիայի համար այդքան դժվար Հայոց ցեղասպանությունը ճանաչելը»: Ուշադրություն դարձրեք, որ փաստը կասկածի տակ չի առնվում, և փորձ է արվում հասկանալ թուրքական ժխտողականության դրդապատճառները: Իսկ Իսկ Էգեմեն Բաղըշը օդ է տատանում. «Պատմաբանները, և ոչ թե քաղաքական գործիչները, պետք է որոշեն` ի՞նչ է եղել անցյալում: Քաղաքական գործիչները նայում են ապագային: Մենք առաջարկել ենք Հայաստանի Հանրապետության հետ ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, բայց առայժմ որևէ հաջողություն չկա: Բացի այդ, դուք պետք է իմանաք, որ Օսմանյան կայսրությունը Գերմանական Ռեյխի դաշնակիցն էր: Այդ ժամանակ ինչ էլ որ եղած լինի, չէր կարող տեղի ունենալ առանց գերմանացիների խորհրդատվության»: Փաստորեն թուրք նախարարը չի ժխտում իրականությունը, և փորձում է պատասխանատվության բեռի մի մասը դնել Գերմանիայի ուսերին: Ուշագրավ է, որ այդ մեղադրանքը ներկայացնում է մի երկրի, որը նախկինում նմանատիպ հանցանք արդեն իսկ գործել է, բայց ի տարբերություն Թուրքիայի ստանձնել է դրա պատասխանատվություն և արդեն հինգ տասնամյակից ավելի առաջամարտիկ է ազգային ատելությունը, ցեղասպանությունն ու ընդհանրապես մարկդության դեմ ուղղված հանցագործությունները կանխելու հարցում: Մինչդեռ Էգեմեն Բաղըշի անմիջական ղեկավարը` վարչապետ Էրդողանը, նույն օրը սպառնացել է ազգությամբ հայերին զանգվածային արտաքսման ենթարկել միմիայն այն պատճառով, որ նրանք «իր համերկրացիները չեն»:
Չնայած այս սադրիչ հայտարարությանը, գերմանացի լրագրողներն ի պատիվ իրենց հավասարակշռությունից դուրս չեն գալիս և փորձում են հարցին այլ տեսանկյունից մոտենալ. «Եթե դուք չեք ընդունում «ցեղասպանություն» տերմինը, ապա ինչպե՞ս եք Թուրքիայի արևելքում` Իգդիրում, «Ցեղասպանության թանգարան» հիմնել` նվիրված 1915 թվականին մահացած թուրքերին»: Պատասխանն ուղղակի ցնցող է. «Դա շատ հեշտ է` ցանկացած գործողություն ունի իր հակաքայլը»: Ստացվում է, որ Թուրքիան ընդունում է, որ Իգդիրում արհեստական թանգարան է հիմնել` ընդամենը հակադարձելու համար իր հասցեին հնչող արդարացի մեղադրանքներին: Այս միտքն ըստ էության հաստատվում է Բաղըշի հաջորդ նախադասության մեջ. «Բայց ես չեմ ուզում բացառել այն բանի հնարավորությունը, որ երբևէ այդ թանգարանը կվերակազմավորվի «Համակեցության թանգարանի» կամ «Ընդհանուր ցավի թանգարանի»: Ես չէի ցանկանա ժխտել, որ հայերը դժվարին ժամանակների միջով են անցել…»: Այստեղ Բաղըշի ցինիկությունը «Շպիգելի» թղթակիցներին հունից հանում է, և նրանք ընդհատում են նրան. «Դուք դա «դժվարին ժամանակնե՞ր» եք անվանում: Մենք խոսում ենք 1.5 միլիոն հայերի մասին, ովքեր սպանվել են 1915 և 1917 թվականների արանքում»: Սա չի ազդում Եվրոպայի հարցերով թուրք նախարարի ցինիկության վրա. «Ամերիկացի պատմաբան Ջասթին Մակքարտնիի տվյալներով, այդ ժամանակ 600 հազար հայ է զոհվել, միևնույն ժամանակ` 2 միլիոն թուրք և քուրդ: Թուրքիայում քաղաքացիական պատերազմ էր` առաջին համաշխարհային պատերազմի հենց ծանր փուլում»: Նախ` առնվազն անբարոյականություն է մանիպուլյացիայի ենթարկել անմեղ զոհերի քանակը. եթե բացառապես ազգային պատկանելիության հողի վրա 100 հայ էլ սպանվեր, միևնույն է` դա չի նվազեցնում թե Օսմանյան, թե Քեմալյան Թուրքիայի մեղքը: Եվ երկրորդ` ի՞նչ կապ ունեն առաջին աշխարհամարտի ռազմաճակատներում զոհված քուրդ և թուրք զինվորները Սիրիայի անապատներում սովամահության դատապարտված հայերի հետ: Սա՞ է Թուրքիայի պատկերացրած Եվրոպան, որ այդ հարցով երկրի պատասխանատու է նշանակել Էգեմեն Բաղըշին:
Այս հարցադրումը, բնականաբար, ծագել է նաև եվրոպացի թղթակիցների գլխում և նրանք թափանցիկ ակնարկել են այդ մասին. «Այդ ժամանակվա ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին ասել է, որ հայերի «ֆիզիկական ոչնչացումը» պատերազմի պահանջված նպատակն էր»: Այս հարցը զինաթափում է թուրք նախարարին, նա այլևս պատասխան չունի. «Ես պատմաբան չեմ: Ես այնտեղ չեմ եղել, դուք էլ չեք եղել: Ինչո՞ւ այդ հարցը չթողնենք հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովին»: Հավանաբար թուրք նախարարը մոռացել է, որ ընդամենը երկու պարբերություն վերև խոստովանել է, որ «պատմաբանների հանձնաժողովի» թուրքական նախաձեռնությունը տապալված է:
«Շպիգելի» թղթակիցները, ըստ էության, հասկանալով, որ թուրք նախարարը եվրոպական արժեքներից դուրս դատողություններ է շռայլում, փորձում են ավելին կորզել. «Ժամանակներ կային, որ Թուրքիան, կարծես թե, հեռանում էր իր անցյալից: Հայոց ցեղասպանության համար գլխավոր պատասխանատու երեք անձինք` Թալեաթ փաշան, Էնվեր փաշան ու Ջեմալ փաշան, 1919 թվականին հեռակա կարգով դատապարտվեցին մահվան: Աթաթուրքը ցանկանում էր որևէ ընդահնուր բան չունենալ այդ մարդկանց հետ: Բայևայնպես, այսօր Ստամբուլում այդ մարցկանց համար երեք հրաշալի շիրմաքար է կանգնած»: «Դա մեր մշակույթի` մահացած մարդկանց հիշելու ավանդույթն է: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, այդ մարդիկ իրենց կյանքում և երկրի համար լավ ու վատ բաներ են արել»,- իր կարծիքով արդարացել է Էգեմեն Բաղըշը: Սա ասվում է մարդկանց, ովքեր լավ գիտեն, որ Հիտլերը և Երրորդ Ռեյխի մյուս առանցքային գործիչները շատ ավելին են արել Գերմանիայի համար, քան Էնվերը, Թալեթան ու Ջեմալը` Թուրքիայի համար, սակայն լսել անգամ չեն ուզում դրանց մասին, ուր մնաց մտածեն` հիշատակի հուշակոթողներ կառուցելու մասին: Թուրքիայի ու քաղաքակիրթ մարդկության մոտեցումների տարբերությունն այստեղ արդեն խիստ ընդգծված է երևում:
Եվրոպացի լրագրողներն իրենց ուզածն արդեն լսել են և փորձում են վերադառնալ Հայոց ցեղասպանության խնդրին մեկ այլ տեսանկյունից: «Թուրքիային մտահոգում է, որ հայերը փոխհատուցում կպահանջե՞ն»,- հարցնում են նրանք` սեփական պատմությունից լավ իմանալով ինչպես է ցեղասպանություն գործած երկիրը հատուցում սեփական հանցագործությունների համար: Թուրք նախարարն այլևս չի դիմանում. «Գիտե՞ք, մեր երկրում 100 000 ապօրինի ներգաղթյալ հայեր կան, ովքեր աշխատում են այստեղ` խնամելով մանուկների ու ծերերի: Սա վկայում է, որ մեր երկու ժողովուրդների միջև ատելություն չկա: Ընդհակառակը` մենք ձգտում ենք հաշտվել, մեր երկու երկրների միջև խաղաղության գործընթաց է գնում…»: Այստեղ հետևում է լրագրողների ճշտումը` «… որն այժմ դոփում է տեղում»:
«Դա մեր մեղքով չէ: Մենք փորձում էինք հաղթահարել տարաձայնությունները, մենք ուզում ենք, որպեսզի բացվեն արխիվները: Բայց երբ տեսնում ես, որ հակառակ կողմը խոչընդոտում է բոլոր փորձերին, հոռետես ես դառնում»,- փորձում է արդարանալ Էգեմեն Բաղըշը` լավ հասկանալով, որ եթե իր առջև նստած լրագրողը մանրամասն տեղյակ է հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներից, փայլուն գիտի նաև թե ո՞ւմ մեղքով է գործընթացը դոփում տեղում, գիտի` ո՞վ է փակել կամ վերացրել արխիվները, գիտի նաև, որ այս հարցազրույցով Թուրքիան հիմնավորեց քաղաքակաիրթ աշխարհում, միասնական Եվրոպայում տեղ չունենալու մասին պնդումները:
Հ.Գ. Պակաս ուշագրավ չեն եղել նույն հարցազրույցում Էգեմեն Բաղըշի դիտարկումները Թուրքիայի` Եվրոպային ինտեգրվելու և Թուրքիայում պահպանողական-իսլամիստական տրամադրությունների խորացման վերաբերյալ: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Արմեն Մինասյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:33 08/02/2012 » Հասարակություն
20:33 08/02/2012 » Սպորտ
20:31 08/02/2012 » Հասարակություն
Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան
20:26 08/02/2012 » Սպորտ
20:23 08/02/2012 » Սպորտ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: