- 18:46 | Աշխարհում Իվանիշվիլի. Օբաման քննադատել է Սահակաշվիլիին
«Նրան գովել են միայն տեսախցիկների առջև, իսկ դրանից առաջ խստորեն քննադատել են»,-նշել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 18:37 | Հայաստան Սևակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց 100 տոկոսանոց արդյունքով
Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից նա վաստակեց 7 միավոր:
Աղբյուր`armchess.am - 18:30 | Աշխարհում Արտակարգ իրավիճակ Բուլղարիայում
Սև ծովն ալեկոծող 5 մետրանոց ալիքները հեղեղել են Ցարեվո, Պոմորյե և Սոզոպոլե քաղաքների տներն ու հասարակական կառույցները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:27 | Աշխարհում Յավլինսկուն զրկեցին ՌԴ նախագահ դառնալու հնարավորությունից
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել ԿԸՀ-ի կողմից նախագահի թեկնածուին մերժելը:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:12 | Աշխարհում Լեհաստանի ԱԳՆ. ԵՄ-ում աճում է Կիևի հանդեպ անվստահությունը
Պատճառը Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ուկրաինական իշխանությունների քրեական հետապնդումներն են:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:05 | Աշխարհում Հարավկորեացին ձերբակալվել է Կիմ Չեն Իռի զոհասեղանը կառուցելու համար
Սեուլի իշխանությունները քաղաքացուն մեղադրել են նաև համացանցով Հյուսիսային Կորեային սատարող նյութեր տարածելու մեջ:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
16:15 21/08/2010 » Քաղաքական
Արտերկրի արձագանքները` հայ-ռուսական պայմանավորվածությունների շուրջ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրված փաստաթղթերի թեման միջազգային մամուլում լայն արձագանքների առարկա է դարձել: Բնականաբար, ՌԴ նախագահի պետական այցն ինտենսիվ լուսաբանվել է հենց ռուսական մամուլում:
Panorama.am-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ռուսական, ինչպես նաև` մյուս երկրների մամուլում կատարված առավել ուշագրավ անդրադարձերը` թեմայի վերաբերյալ: Առաջ անցնելով` նկատենք, որ, հիմնականում, լրատվամիջոցները կենտրոնացել են Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման փաստի վրա:
Ռուսական առաջատար գործակալությունները` РИА Нововсти, Интерфакс, ИТАР-ТАСС, ակտիվ լուսաբանել են Հայաստանում տեղի ունեցած բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հատկապես տպավորիչ է РИА Нововсти–ի անդրադարձը, որտեղ բացի ծավալուն հրապարակումից` մուլտիմեդիայի բազմաթիվ գործիքների կիրառմամբ մի շարք տեղեկություններ են զետեղվել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, սպառազինությունների և հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող այլ խնդիրների ու իրողությունների մասին:
Газета.Ru-ն դեռևս օգոստոսի 18-ի «Ռուսաստանն անցնում է Հայաստանի պաշտպանությանը» հրապարակմամբ անդրադարձել է ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի փոփոխություններին ու կենտրոնացել մեկ նրբության վրա. «Ներկայումս գործող 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում նշվում է, որ «ռուսական ռազմակայանը` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում, բացի Ռուսաստանյան Դաշնության շահերի պաշտպանությունից` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը` նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանում»: Ռուսաստանի կառավարության կողմից նախագահին ներկայացված տարբերակում արդեն խոսք չկա բացառապես սահմանների պահպանման մասին: Ձևակերպումը մնացել է նույնը, միայն թե այժմ ռուսական զորքերը պետք է ապահովեն «Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»` որպես այդպիսին»:
Նույն պարբերականն արդեն օգոստոսի 20-ի «Ռազմական հզորության ցուցադրություն» հրապարակմամբ տեղեկացնում է փաստաթղթի ստորագրման մասին և անդրադառնում ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի համատեղ մամլո ասուլիսին` առանձնացնելով դաշնակցային պարտավորություններին լուրջ վերաբերելու մասին ՌԴ նախագահի վստահեցումը:
Комсомольская правда-ն հուլիսի 20-ի «Երևանը Մեդվեդևին դիմավորեց ռոքով ու ջազով» հոդվածում ֆոտոռեպորտաժ է ներկայացնում ու լուսաբանում Դ. Մեդվեդևի պետական այցը: «Երևան ժամանելով Պյատիգորսկից` Դմիտրի Մեդվեդևը նախ այցելեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մեդվեդևն այստեղ արդեն եղել էր` 2008 թվականին Երևան կատարած իր նախորդ այցելության ժամանակ: Այն ժամանակ նա ոչ միայն ծաղկեպսակ էր դրել հուշահամալիրում, այլև ծառուղում եղևնի էր տնկել: Իր ծառի մասին նախագահը չէր մոռացել և ջրեց այն»,- գրում է թերթը:
Ազդեցիկ NewsRu կայքը ծավալուն անդրադարձ է կատարել թեմային: «Մեդվեդևը Հայաստանին պաշտպանություն խոստացավ» նյութում առանձին ենթավերնագրերով կայքը տեղեկանք է ներկայացրել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի վերաբերյալ և անդրադարձել ասուլիսում Դմիտրի Մեդվեդևի արած հայտարարություններին:
Հեղինակավոր Коммертсанть-ը նշում է. «Ռուս զինվորականները Գյումրիի ռազմակայանում կմնան մինչև 2044 թվականը, կզինեն հայկական բանակը ու որևէ մեկի հետ հակամարտության դեպքում` կմարտնչեն Հայաստանի կողմից»: Այստեղ ևս ուշադրություն է հրավիրվում արձանագրությամբ ամրագրված փոփոխություններին. «Այս արձանագրությունն էականորեն փոխում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման նախկին պայմանավորվածությունները: Նախ` պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարի, այսինքն` զինվորականները Գյումրին չեն լքելու 2044 թվականից շուտ: Եվ երկրորդ, ինչն առավել կարևոր է Երևանի համար, պայմանագրի 3-րդ հոդվածից հանվել է այն դրույթը, ըստ որի, բացի ՌԴ շահերից` ռազմակայանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմաններում»: Դրանից բացի` թիվ 5 արձանագրությամբ` Գյումրիում տեղակայված զինվորականները հավանական ռազմական գործողությունների պարագայում չեն կողմնորոշվի միայն ոչ հետխորհրդային տարածքում: Նրանք կարող են գործել նաև այդ տարածքի սահմաններում, ինչը հատուկ հպարտությամբ ընդգծեց Հայաստանի առաջնորդ Սերժ Սարգսյանը»:
Росбалт-ը գրում է, թե Դմիտրի Մեդվեդևը հիշեցրել է, որ «Ռուսաստանը դաշնակցային պարտավորություններ ունի ՀԱՊԿ երկրների առջև, այդ թվում նաև` Հայաստանի առաջ»:
FWnews-ը, անդրադառնալով ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացմանը, հավանություն է տալիս այդ որոշմանն ու նշում. «Իսկապես, Ադրբեջանին թուրքական օգնության ծավալման ու ընդլայնման պայմաններում` Հայաստանը հակակշիռը` Կովկասում ռուսական գործոնը, ուժեղացնելու խնդիր ունի: Նույն բանն են ցանկանում նաև Կրեմլում: Ռուսաստանը պետք է շարունակի ապահովել Հայաստանին ժամանակակից սպառազինություններով ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև` զսպի հնարավոր արտաքին ագրեսիան»:
RusNews-ն անդրադառնում է ռուսական ռազմակայանի նյութական բազային և հիշեցնում, որ այն մասնակիորեն համալրվել է Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումից հետո:
Ведомости-ն, բացի ռազմակայանից, անդրադառնում է ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության շուրջ համաձայնությանն ու նշում. «Համաձայնագրով Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն` 50%-50% մասնաբաժնով: Թե որքան կարժենա նոր ԱԷԿ-ի կառուցումը, առայժմ պարզ չէ: Դա կախված կլինի այն բանից, թե շինարարության համար օտարերկրյա ի՞նչ այլ ներդրողներ կընտրվեն: Հայաստանը որոշակիացրել է, որ ռեակտորը ռուսական է լինելու, իսկ կայանի մյուս սարքավորումները ցանկանում է կառուցել այլ տեխնոլոգիաներով: Հատկապես որ` առայժմ որոշված չէ, դրանից էլ կախված է կայանի արժեքը»: Թերթը տվյալները ստացել է Սերգեյ Կիրիենկոյից, ով կառուցվելիք կայանը մոտավորապես գնահատել է 5 մլրդ դոլար: «Պայմանավորվածություն կա, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին պետք է տիրապետեն բաժնետոմսերի հսկիչ փաթեթին»,- նշում է թերթը:
Իսկ РосБизнессКонсалтинг-ը անդրադառնում է ռազմա-արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին հուշագրին: Ազդեցիկ լրատվամիջոցը զրուցել է Ալեքսեյ Ֆոմինի հետ, ով տեղեկացրել է, որ ստորագրված հուշագիրն ընդամենն ամրագրում է մտադրությունները, իսկ կոնկրետ քայլերը կլինեն հաջորդիվ:
Փաստն անուշադրության չեն մատնել նաև ուկրաինական ԶԼՄ-ները: Այստեղ, հիմնականում, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գյումրիի ռազմակայանի տեղակայման երկարաձգումը համընկնում է Սևաստոպոլի ռազմակայանի տեղակայման ժամկետների հետ: «Գյումրիի բազան հետխորհրդային տարածքում երկրորդ ռազմական օբյեկտն է, որի տեղակայման երկարացման շուրջ Ռուսաստանը պայմանավորվածություն ձեռք բերեց այս տարի: Մոսկվան մինչ այդ Կիևի հետ պայմանավորվածության էր հասել ՌԴ Սևծովյան նավատորմը մինչև 2042 թվականը Սևաստոպոլում տեղակայելու շուրջ»,- գրում է Зеркало Недели-ն:
Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլին, ապա այս դեպքում արձագանքները բավականին սուր են ու զգացմունքային: Դրանց առանձին կանդրադառնանք: Փոխարենը` տևական անհանգստությունից հետո` կրքերը մարել են հարևան Վրաստանում: Դրան օգնել է այդ երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանաձեի հայտարարությունը. «Մեզ համար գլխավորն այն է, որ Հայաստանը լիովին գիտակցում է Ռուսաստանից բխող սպառնալիքները: Դրանից ելնելով` մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ Հայաստանը տարածաշրջանի անվտանգությունը կասկածի տակ դնող որևէ քայլ կնախաձեռնի»:
Արևմուտքի արձագանքն առայժմ զուսպ է: Պարբերական մամուլն, իհարկե, ակտիվ լուսաբանել է փաստը, բայց մեկնաբանությունների առումով դեռևս ակտիվություն չի նկատվում: Առայժմ հրապարակում է միայն Արիել Քոհենի The Washington Times-ում հրապարակած հոդվածը, որը լայնորեն մեջբերվում է նաև ռուսական մամուլում: Այնտեղ պահպանողական շրջանակներին հարող փորձագետը զգուշացնում է Կովկասում ռուսական գործոնի ազդեցության մեծացման ու Աֆղանստանում ռազմական գործողության հնարավոր տապալման մասին:
Իսկ ահա Euronews-ն իր անդրադարձում անհանգստություն չի արտահայտում. «Ռուսական զինվորականների պաշտոնական խնդիրը ռազմավարական կայունության, Ռուսաստանի շահերի և Հայաստանի անվտանգության ապահովումն է: Ոչ պակաս կարևորություն ունի խաղաղապահ գործառույթը` թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիա»:
Անդրադարձերը բազմաթիվ են, իսկ շեշտադրումները` գրեթե կրկնվող: Ուստի, չծավալվելով` ընթերցողներին առաջարկում ենք ծանոթանալ նաև փորձագետների ու վերլուծաբանների մի քանի գնահատականներին:
Այսպես, արձագանքելով Բաքվում ու Թբիլիսիում նկատվող անհանգստություններին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին դրանք անհիմն է որակել: «Ադրբեջանական կողմի որևէ անհանգստության առիթ չեմ տեսնում: Կարծում եմ, մութ սենյակում կատու փնտրելու կարիք չկա: Սա նորմալ համագործակցություն է և տեղավորվում է Խորհրդային Միության փլուզմանը հետևած տարիների տրամաբանության մեջ»,- ասել է նա:
Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը նույնպես անհանգստության առիթ չի տեսնում. «Հայաստանում մեր ռազմակայանն այն գործոնն է, որն առայժմ զսպում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը: Ռազմակայանի դուրսբերումը չափազանց անհեռատես քայլ կլինի, և կասկածելի է, որ մենք կգնանք դրան»:
Ռազմական փորձագետ Վասիլի Բելոզյորովը նշել է, որ արձանագրության ստորագրումը դրական փաստ է. «Որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են: Եվ ռազմական անվտանգության ապահովման տեսանկյունից այդ կազմակերպությունը Ռուսաստանի համար առաջնահերթություն ունի: Տվյալ դեպքում Ռուսաստանը որոշակի դաշնակցային պարտավորություններ է ստանձնում և ձգտում է իրականացնել դրանք: Իսկ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ոչ այնքան հանգիստ վիճակում է: Բանն այն է, որ Հայաստանը բավականաչափ հարևաններ ունի, որոնց հետ, մեղմ ասած, Հայաստանի հարաբերություններն այնքան էլ միանշանակ չեն»:
Վերլուծաբան Բորիս Դոլգինն իր գնահատականում օրիգինալ չէ. «Ադրբեջանական կողմը չի բացառում հակամարտության ուժային լուծումը, իսկ ռուսական ռազմակայանի նոր խնդիրն այդ տարբերակը, փաստորեն, արգելում է»: Նա, սակայն, Բաքվին հուշում է դեմքը փրկելու տարբերակը. «Ռազմական հակամարտություն սկսելու դժվարանցանելի խոչընդոտի ի հայտ գալն Ադրբեջանի իշխանություններին կարող է օգնել` բացատրելու ստատուս-քվոյի հետագա պահպանումը»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:33 08/02/2012 » Հասարակություն
20:33 08/02/2012 » Սպորտ
20:31 08/02/2012 » Հասարակություն
Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան
20:26 08/02/2012 » Սպորտ
20:23 08/02/2012 » Սպորտ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: