2010 թվական. Գնահատում են բլոգերները. Զլոյան (zloyan)

Panorama.am-ը տարվա հինգ կարևոր իրադարձությունների «փնտրտուք» է սկսել. հարցով դիմելով և՛ պետական կառույցներին, և՛ Է –հասարակությանը` բլոգերներին:

Յուրաքանչյուր հաջորդ բլոգերին, ով կպատասխանի ամփոփիչ հարցերին, առաջարկում է նախորդը:
Զլոյան -ին առաջարկել և իր հարցն ուղղել է
Նարջան- ը:

-Ինչ հինգ կարևոր իրադարձություն կնշեիք, որ տեղի են ունեցել այս տարում. գնահատեք դրանք, խնդրում եմ:

Հասարակության մեջ` չգիտեմ դա իրադարձություն է, թե ինչ է, բայց ինձ համար ամենակարևորն այս տարում Հայաստանում ինտերնետ-ակտիվիզմի առաջացումն էր: Առաջ էլ ինտերնետում մարդիկ ինչ-որ թեմաներ էին քննարկում, բայց անցնող տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ այդ երևույթը դուրս եկավ նեղ յուզերական շրջանակներից: Ես ի նկատի ունեմ “Փրկենք Կինո Մոսկվան”, “Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին”, “Մենք ենք քաղաքի տերը” և այլն նման նախաձեռնությունները: Առայժմ այսպիսի նախաձեռնությունների ազդեցությունը համեմատաբար սահմանափակ է, բայց եթե այս միտումը շարունակվի, դրանք կարող են որակական փոփոխությունների բերել: Ես լավատեսորեն եմ տարամադրված, ես տեսնում քաղաքացիական հասարակության սաղմեր, որոնք վաղը կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը երկրում:

Ներքին քաղաքականության մեջ` դարձյալ չեի անվանում դա “իրադարձություն”, բայց անցնող տարվա ընթացքում, կարծես, հենց իշխանական վերնախավի մեջ հասունացավ գիտակցումը, որ առկա համակարգը չի կարող երկար գոյատևել և լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Գուցե դրա արտահայտությունն էին վերջին կադրային փոփոխությունները: Ճիշտ է, սրա նշանակությունը պետք չէ գերագնահատել: Ես չեմ կարծում, որ ներկա համակարգը հնարավոր է բարեփոխել “վերևից”, այն պետք է բարեփոխվի “ներքևից”` հասարակության ճնշման տակ և հասարակության ակտիվության միջոցով: Այդ իսկ պատճառով այն նախաձեռնությունները, որոնց մասին ես ասեցի, ինձ համար շատ ավելի կարևոր են, քան որևէ պաշտոնյայի նշանակումը կամ պաշտոնանկությունը:

Արտաքին քաղաքականության մեջ` պրոտոկոլների սառեցումը: Դրա մասին շատ է խոսվել, դրա համար ուղղակի նշեմ ու անցնեմ առաջ:
Տարածաշջրանում` Մոսկվայի վերջին դեպքերը, երբ նացիստանման զանգվածը դուրս եկավ փողոց: Այդ դեպքերը ցույց տվեցին, որ Սովետը վերջնականապես թաղված է, և Սովետը վերականգնելու հարցը կարելի է փակված համարել: Ռուսաստանի քաղաքական էլիտան շարունակում է փայփայել ԽՍՀՄ-ը նոր տեսքով վերականգնելու հույսեր, բայց “հասարակ” ռուսներից շատերը դա չեն ուզում, նրանք ուզում են “Ռուսաստան` ռուսների համար”, իսկ այդպիսի Ռուսաստանը չի կարող որևէ բան առաջարկել իր հարևաններին:

Աշխարհում` Wikileaks-ի բացահայտումները: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս ամենը անձամբ Ջուլիան Ասսանջի համար, ինձ թվում է, վերադարձ նախկին իրավիճակին այլևս հնարավոր չէ: Եվ կարծում եմ, որ դա լավ է: Այսօր, նոր տեխնոլոգիաների, օրինակ Google-ի կամ Facebook-ի շնորհիվ, պետությունները և կորպորացիաները մեծ հնարավորություններ ունեն հետևելու մեզ` հասարակ մարդկանց: Իսկ Wikileaks-ը մեզ հնարավորություն է տալիս հետևելու, թե ինչ են անում պետությունները և կորպորացիաները:

-Դուք գտնու՞մ եք, որ ձեր արտահայտած կարծիքը ազդեցություն ունի հասարակական կարծիքի վրա, ընտրո՞ւմ եք` ինչ ասել:

Առանձին վերցրած իմ կամ թեկուզ ավելի ակտիվ բլոգերների կարծիքը երևի թե շատ բան չի որոշում: Բայց ընդհանուր առմամբ ինտերնետը` Facebook-ով, Youtube-ով, Twitter-ով և մնացած ամեն ինչով, աստիճանաբար դառնում է կարևոր հանրային ոլորտ: Ճիշտ է, դրանց ազդեցությունը սահմանափակվում է բնակչության մի որոշակի հատվածով` լավ կրթություն ստացած քաղաքաբնակ երիտասարդներ, բայց դա հասարակության ամենաառաջադեմ հատվածն է: Ցանկացած նորմալ երկրում հենց այդ հատվածն է, որ որոշում է հասարակության զարգացման ուղղությունը: Այդ իմաստով մենք դեռևս նորմալ երկիր չենք, բայց այդ հատվածի ազդեցությունը գնալով մեծանում է, և որոշ ժամանակ անց կտեսնենք, որ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Հարց Դաբավոգից։
-Առաջին եւ Երկրորդ հանրապետության առաջի տարիներին մի շարք հայտնի եւ տաղանդավոր հայեր թողեցին տաք տները եւ եկան աղքատ սոված Հայաստան միայն այն պատճառով, որ իրենց ասացին` եկեք, դուք պետք եք:
Ինչ պիտի ասենք այսօր, որ մարդիկ պատրաստ լինեն վերադառնալ, նույնիսկ` առանց լուրջ նյութական հետաքրքրվածության:

Սա իրականում ամենալուրջ հարցն է: Չեմ կարող ասել, որ ես դրա պատասխանն ունեմ: Իմ կարծիքով, արտագաղթը Հայաստանի ամենալուրջ խնդիրն է: Կարծում եմ արտագաղթը Հայաստանում ոչ միայն զուտ նյութական, այլև գաղափարական կամ հոգեբանական պատճառներ ունի: Հայ հասարակության մեջ արդեն վաղուց արտագաղթը համարվում է պրոբլեմների լուծման ընդունելի եղանակ, արտագաղթը չի համարվում դատապարտելի արարք: Ավելին, արտագաղթած և դրսում հաջողության հասած մարդը մի տեսակ վերևից է նայում Հայաստանում մնացած “պակաս հաջողակ” իր բարեկամներին: Իհարկե, շատ դեպքերում արտագաղթողը չունի ընտրություն, դա գոյատևման միակ ձևն է, բայց նաև շատ են դեպքերը, երբ մարդիկ, որոնք բոլորովին էլ վատ չեն ապրում, երազում են գնալ Հայաստանից: Ամենակարևորը այդ հոգեբանությունը փոխելն է, և ես դեռևս չգիտեմ, թե ինչպես: Իսկ մնացածը լուծելի հարցեր են:

Նարջանի հարցը.
Ինչպես կգնահատես զարգացումները ղարաբաղյան պրոցեսում 2010-ի ընթացքում և, ըստ քեզ, որակապես փոխվել է արդյոք իշխանության մոտեցումը ղարաբաղյան խնդրին նախագահական ընտրություններից հետո:

Ինչքան էլ փոխվեն իշխանավորները, և փոխվի նրանց բառապաշարը, իրական քաղաքականությունը վերջին քսան տարվա ընթացքում այդքան էլ շատ չի փոխվում: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և ով էլ լինի Հայաստանում իշխանության ղեկին, պետք է հաշվի նստի իրականության հետ: Առաջին նախագահը գերադասում էր “խաղաղասերի” իմիջը, երկրորդը գերադասում էր “բազեի” իմիջը, Սերժ Սարգսյանը, կարծես թե, առայժմ փորձում է այդ երկուսը համատեղել: Բայց, կան որոշակի սահմաններ, որոնք Հայաստանի որևէ նախագահ չի կարող անցնել, անկախ նրանից, թե ինչպիսին են նրա հայացքները:
Վերջին տարիներին, իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունը սկսել է համարել, որ ներկա իրավիճակի սառեցումը այնքան էլ ձեռնտու չէ Հայաստանին: Սակայն, ստատուս քվոն փոխելու համար անհրաժեշտ է, որ նման գիտակցում ունենա նաև հակառակ կողմը: Իսկ այսօր Ադրբեջանի իշխանությունները գտնում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: Այդ իսկ պատճառով նրանք, ըստ էության, ասում են “ամեն ինչ կամ ոչինչ”: Բնական է, որ Հայաստանի որևէ իշխանություն, երբևիցե այդպիսի լուծում չի ընդունի, իսկ եթե ընդունի էլ, չի կարողանա այն իրականացնել, քանի որ նույն օրը կդադարի լինել իշխանություն:

- Այս հարցերին ինչ հարց կավելացնեիք ու ում կառաջարկեիք դրանց պատասխանել:
Իմ հարցը ուղղում եմ norayr-ին.  
Անձամբ ես, այնպիսի տպավորություն ունեմ, որ “հայկական ինտերնետ” կոչվածը այս տարվա ընթացքում բավականին կարգին առաջընթաց ապրեց. Համաձա՞յն ես այդ կարծիքին, թե՞ ոչ, և ինչո՞ւ:

-Շնորհակալություն:

Նախորդող նորություն` «Ընդունված է համարել»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}