ՀՀ նախագահ. Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքների հնարավորությունների մեծացմանը

14:12 20/04/2012 » Քաղաքական

ՀՀ նախագահ. Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքների հնարավորությունների մեծացմանը

Տարածքների համաչափ զարգացումը մեր երկրի կարևորագույն առաջնահերթություններից է: Ավելի մեծ ուշադրություն է դարձվելու գյուղական համայնքների հնարավորությունների մեծացմանը: Այս մասին այսօր Ապարանում` ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ առաջիկա տարիների ընթացքում առավել մեծ ջանքներ կգործադրվեն սոցիալական անհավասարության պատճառների վերացման և հավասար հնարավորությունների ստեղծման համար:

Ըստ նախագահ Սարգսյանի` արտաքին մարտահրավերների պատճառով երկրի ռեսուրսների միայն փոքր մասը կենտրոնացավ բարեփոխումների վրա, բայց ստեղծվել է ամուր հիմք, նոր առաջընթացի համար: Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ ավելի վճռական է դառնալու պայքարը կոռուպցիայի դեմ:

Հանդիպման վերջում նախագահ Սարգսյանը կոչ արեց ընտրություններին գնալ պարզ ոգով: «Պետք է այնպիսի ընտրություններ լինեն, որ պակասի թշնամության մթնոլորտը և ձևավորվեն իշխանություններ, որոնք վստահություն կունենան»,-եզրափակեց ՀՀԿ նախագահը:
Այնուհետև երկրի ղեկավարն հանդիպում ունեցավ նաև Քուչաք գյուղի բնակիչների հետ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց