Ռուբեն Հայրապետյանը «շատ ուժեղ ջղայնացել ա». Լֆիկ Սամո (տեսանյութ)

12:10 20/06/2012 » Մեկնաբանություններ

Ռուբեն Հայրապետյանը «շատ ուժեղ ջղայնացել ա». Լֆիկ Սամո (տեսանյութ)



«Հարսնաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուք-միջադեպի հեղինակ ռեստորանային համալիրի աշխատակիցները աշխատանքից հեռացվել են: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Հարսանքար»-ի հիմնադիր ԱԺ մյուս պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընկերը` Սամվել Ալեքսանյանը (Լֆիկա Սամո):

Նա ասաց, որ հեռախոսով խոսել է իր ընկերոջ հետ, և Ռուբեն Հայրապետյանը «շատ ուժեղ ջղայնացել ա»: Իսկ թե ի՞նչ են խոսել Հայրապետյանի հետ, Ալեքսանյանը ասաց` գաղտնիք է: Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Հայրապետյանը, նա պատասխանեց. «Ինքը չի պատրաստվում, օրենքը կանի»:

Ընդհանրապես, երևույթը ԱԺ գործարար պատգամավորը վատ է համարում և կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն այդ ամենի մեջ մեղքի որևէ բաժին չունի: «Ես էլ աշխատողներ ունեմ, ես էլ բարեկամներ ունեմ, հիմա ինչ անեն իրանք, ես պե՞տք ա պատասխան տամ դրա համար: Եթե Ռուբեն Հայրապետյանի տղան վատ բան անի, էդ ուրիշ բան: Շատ վատ բան ա եղել», -հավելեց պատգամավորը:

Լրագրողի հարցին, թե այդ դաժանությունը որտեղի՞ց է գալիս, նա պատասխանեց, որ ինքը չգիտի, քաղաքում չի եղել, իսկ ընդհանրապես երևույթը ինչպե՞ս է գնահատում հարցին, նա պատասխանեց, որ «շատ վատ բան է եղել, բոլոր մեղավորները կպատժվեն»:

Դիտարկմանը, թե փորձը ցույց է տվել, որ իրականում չեն պաժվել նման արարք գործածները, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ կպատժվեն»:

Հիշեցնենք` «Հարսնաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով դաժան ծեծի էին ենթարկվել Պաշտպանության նախարարության երեք զինծառայող բժիշկներ:

Հ. Գ. Երբ լրագրողները մոտեցան Սամվել Ալեքսանյանին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակով նկատեց. «ՀԱԿ-ն էլ եկավ խորհրդարան, լրագրողներն էլի Ալեքսանյանին են խոսեցնում»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց