- 22:00 | Աշխարհում Բուլղարիայի մայրաքաղաքում ավելի քան 4 հազար մարդ հակակառավարական ցույցի է դուրս եկել
Սոֆիայի կենտրոնում արգելափակվել է երթևեկությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 21:20 | Տարածաշրջան Վրաց-ամերիկյան հարաբերություններում ոչ մի ճգնաժամ չկա
Հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:46 | Աշխարհում «Մոսկվա-Կահիրե» ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում
Անձնակազմի ղեկավարի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Աղբյուր` BBC Russian - 20:20 | Աշխարհում Հարավային Օսիայում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել
Կա ևս 2 վիրավոր:
Աղբյուր` Utro.ru - 20:00 | Հայաստան ՀՀ Սփյուռքի նախարար. «Ես կոչ եմ անում ամբողջ միջազգային հանրությանը՝ վերջ դնել ագրեսիային և բռնություններին»
Աղբյուր` Panorama.am
- 19:43 | Աշխարհում Թեհրանը միջուկային բաց ծրագիր է խոստանում
Հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից:
Աղբյուր` Itar-tass.com - 19:22 | Աշխարհում Լավրովն ու Քերրին պատասխանատու կլինեն «Ժնև 2»-ի նախապատրաստման համար
Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուր` Ria.ru - 18:57 | Հայաստան Որ ասեմ քյասիբ եմ, կհավատա՞ս, իհարկե հարուստ եմ. Սեյրան Սարոյան
Մանրամասները` Panorama.am
- 18:38 | Աշխարհում ԱՄՆ-ը կարող է խաղաղ բանակցություններ անցկացնել Քաթարի թալիբների հետ
Հայտնել է «Ռեյթեր» գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 18:30 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ կարձակվի
Համապատասխան որոշումը կայացվել է այսօր Կահիրեի դատարանի կողմից:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:12 | Հայաստան ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը
Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից։
- 18:05 | Հայաստան Սարոյանն ականաջալուր չեղավ Հովիկ Աբրահամյանի և բարկացած հայտարարեց. «Միթոմ օգուտ ե՞ք տալիս, թողեք աշխատենք»
Մանրամասները` Panorama.am
- 18:00 | Աշխարհում Աշխարհի ամենապահանջված հյուրանոցը Hilton-ն է
Աղյուսակը կազմվել է ինտերնետ-հարցման միջոցով:
Մանրամասները` Luxplanet.ua - 17:45 | Աշխարհում Ցուկերբերգը հանդիպել է Samsung-ի ղեկավարության հետ
Հարավկորեական ընկերությունը մանրամասներ չի հաղորդել Facebook-ի հիմնադրի հետ կայացած հանդիպման մասին:
Աղբյուր` Interfax.ru - 17:35 | Հայաստան Այս գիշեր հանրապետության մեծ մասում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:30 | Աշխարհում Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել մոտ 15 մարդ
Հաղորդել է Geo News հեռուստաալքիը:
Աղբյուր` Ria.ru - 17:24 | Հայաստան Հենա, Շմայսն էլ վկա. Գեներալ Մանվելն այսօր առաջին անգամ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից
Մանրամասները` Panorama.am
- 17:16 | Աշխարհում Պլատինի. «Իսպանիայի ընտրանին «Եվրո-2013»-ի ֆավորիտն է»
ՈՒԵՖԱ-ի նախագահը խոսել է Եվրոպայի 2013 թ. երիտասարդական առաջնության եզրափակիչ հանդիպման մասին:
Մանրամասները` Panorama.am - 17:10 | Աշխարհում 124 տարի առաջ այս օրն է ստեղծվել մանկական սայլակը
Հեղինակը ամերիկացի Ուիլյամ Ռիչարդսոնն էր:
Աղբյուր` Calend.ru - 17:00 | Հայաստան Մարսելում «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի շրջանակներում անցկացվել է Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
- 16:55 | Հայաստան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների անդամ
ALLEA-ն հիմնադրվել է 1994 թվականին. այն գիտությունների ազգային ակադեմիաների ֆեդերացիա է, որը միավորում է 40 եվրոպական երկիր:
- 16:43 | Աշխարհում Այսօր Փոլ Մաքքարթնիի ծննդյան օրն է
«Բիթլզ» խմբի նախկին անդամը, բրիտանացի հայտնի երաժիշտը կդառնա 71 տարեկան:
Աղբյուր` Biography.com - 16:35 | Աշխարհում Իրաքի մայրաքաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի
60 բնակիչ վիրավորվել են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:25 | Տարածաշրջան Թուրքիայի իշխանությունները նահանջեցին. ցուցարարների ձեռքբերումը
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ընդունած Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ հանրային դժգոհության պատճառ դարձած Գեզի զբոսայգու և Թաքսիմ հրապարակի կառուցապատման քաղաքաշինական նախագիծն առկախվել է:
Աղբյուր` Panorama.am - 16:20 | Աշխարհում Սոցհարցում. Իսրայելցիների 68,8%-ը կարծում է, որ աֆրիկացի փախստականները վտանգում են տնտեսությունը
54%-ի կարծիքով, գաղթյալները իրենցից խլում են աշխատատեղերը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 16:13 | Աշխարհում Բաղդադում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 15-ի
Պայթյունը տեղի է ունեցել շիական մզկիթներից մեկում:
Աղբյուր՝ BBC Russian - 16:06 | Աշխարհում Yahoo-ն կես տարվա ընթացքում 13 հազար հարցում է ստացել հատուկ ծառայությունների կողմից
Այս մասին նշված է ընկերության կողմից այսօր հրապարակված հայտարարությունում:
Աղբյուր` Reuters - 16:00 | Աշխարհում Հոնկոնգում HSBC-ին հայտնվել է սկանդալի կենտրոնում
Ֆինանսական խոշոր ընկերությունը մեղադրվում է խարդախությունների մեջ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 15:47 | Հայաստան Ֆիզիկայի քննությունը և որոշ դիմորդների «զուգարանային թուլությունը»
ԵՊՀ-ում ֆիզիկայի միասնական քննության ժամանակ Panorama.am-ի թղթակիցը ականատես եղավ մի շարք տարօրինակ երևույթի:
Մանրամասները` Panorama.am - 15:40 | Աշխարհում Mercedes-Benz-ը սկսել է S-Class մոդելի նոր սերնդի արտադրությունը
Մեքենաների համաշխարհային ցուցադրությունը տեղի կունենա ս.թ. աշնանը ֆրանկֆուրտում:
Տեսանյութը` Luxplanet.ua - 15:30 | Աշխարհում Կամբոջայի ջունգլիներում հնագույն քաղաք է հայտնաբերվել
Այն գտնելու համար ավստրալացի և բրիտանացի գիտնականներից 7 օր է պահանջվել:
Աղբյուր` Vesti.ru - 15:22 | Աշխարհում Իրաքում երկու ահաբեկչությունների հետևանքով 8 մարդ է զոհվել
Վիրավորների թիվը հասնում է 30-ի:
Աղբյուր` Itar-tass.com - 15:15 | Աշխարհում Տղամարդիկ ավելի հեշտ են բարեգործություն անում, քան կանայք
Նման եզրահանգման են եկել Չիկագոյի և Կալիֆոռնիայի համալսարանների գիտնականները:
Մանրամասները՝ Meddaily.ru - 15:06 | Աշխարհում Եկատերինբուրգում մեկնարկել է ՌԵՍՈ-ի ամենամյա ամառային Փառատոն-2013-ը
6-օրյա փառատոնի ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մասնակիցների կարծիքները. կքննարկվեն այնպիսի արդի և կարևոր հարցեր, ինչպիսիք են ապահովագրական շուկայի խնդիրները, նորարար և ոչ ստանդարտ լուծումների մշակումները:
- 14:58 | Հայաստան «Սպայկա» ընկերությունը գյուղացուց ծիրանը կմթերի 1 կգ-ն 500 դրամով
Այս մասին հայտբել է Արարատի մարզ մեկնած գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:50 | Աշխարհում Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են թալիբների հետ բանակցությունների
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Համիդ Քարզայը:
Աղբյուր՝ BBC Russian - 14:43 | Հայաստան Դասընթացներ՝ Նագաշյան մանուկների տան սաների համար
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ 2013թ. ապրիլի 5-ից համալսարանի ուսանողուհիները տարբեր առարկաներ են դասավանդել «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի աղջիկներին:
Աղբյուր` ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն - 14:37 | Աշխարհում Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ նոր հանդիպումը տեղի կունենա Ժնևում
Բանակցությունները կանցկացվեն հունիսի 25-ին:
Աղբյուր` Interfax.ru - 14:30 | Աշխարհում «Հարկավոր է շուտ նշանակել «վեցնյակի» և Իրանի հանդիպումը»
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Աղբյուր` Ria.ru - 14:24 | Տարածաշրջան Թուրք ոստիկանների կողմից տասնյակ բողոքարարներ են ձերբակալվել
Ոստիկանությունը ստուգումներ է կատարել ընդդիմության մոտ 90 անդամների բնակարաններում:
Աղբյուր` The Straits Times - 14:18 | Հայաստան Անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի կրկնակի աճ է գրանցվել
Ասուլիսի ժամանակ հայտնել է ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:12 | Հայաստան Նախօրեին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այցելել է նժդեհյան ուխտատեղի
Հունիսի 17-ը մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է։
Աղբյուր` ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն - 14:07 | Աշխարհում Մեսսիի դեմ քրեական նոր գործ է հարուցվել
Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:00 | Աշխարհում EasyJet-ը 135 ինքնաթիռ է պատվիրել Airbus-ից
Գործարքի գինը կազմել է 12 մլրդ դոլար:
Աղբյուր` Lenta.ru - 13:48 | Աշխարհում Ռուսները հրաժարվում են Թուրքիա մեկնել
Ստամբուլում հյուրանոցների համարների ամրագրումների թիվը նվազել է 50%-ով:
Աղբյուր՝ Gazeta.ru - 13:42 | Աշխարհում Պետդուման պատրաստվում է արգելել երեխաների որդեգրումը միասեռ ընտանիքների կողմից
Օրինագծի վերջնական ընթերցումը կանցկացվի հունիսի 18-ին:
Աղբյուր` Vesti.ru - 13:36 | Հայաստան Շուկայում հայտնվել են կեղծ կոնյակ ու կեղծ նրբերշիկ
Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում հրապարակվեցին օրակարգում ընդգրկված 6 հարցերի վերաբերյալ որոշումներ:
Մանրամասները` Panorama.am - 13:30 | Տարածաշրջան Թուրքիա. Անկարգությունների հետևանքով ավելի քան 380 ցուցարար է տուժել
Բողոքի ակցիաների մասնակիցներից 4-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում:
Աղբյուր` Itar-tass.com - 13:20 | Աշխարհում Իրանի նոր նախագահը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության
Հաղորդել է The Washington Post-ը:
Աղբյուր` Pravda.ru - 13:15 | Աշխարհում G8 գագաթաժողովում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը խիստ է արտահայտվել Ռուսաստանի մասին
Մանրամասները` InoPressa
- 13:00 | Աշխարհում Բաշար Ասադ. «Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին պնդումը կեղծիք է»
Երկրի նախագահի հետ հարցազրույցը տպագրվել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթում:
Աղբյուր` Itar-tass.com - 12:52 | Հայաստան Գյուղացին ինֆարկտի է հասել . Ծիրանը քաղել է, տանող չի եղել
«Քաղը անեն, պրծնեն, հետո՞ գին ասեն»,-Panorama.am-ի հետ զրույցում սրտնեղեց Այգեպատի գյուղապետը:
Մանրամասները` Panorama.am - 12:45 | Աշխարհում Հոնկոնգում ստեղծել են աշխարհի ամենաթանկարժեք տղամարդու կոստյումը
Հագուստի ստեղծման համար 200 աշխատանքային ժամ է պահանջվել. գինը կազմում է 129 հազար դոլար:
Աղբյուր` Luxplanet.ua - 12:35 | Աշխարհում Samsung-ը և Sharp-ը համատեղ բիզնես կունենան
Հայտնել է Asahi Shimbun հրատարակչությունը:
Մանրամասները` Vesti.ru - 12:30 | Տարածաշրջան Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում կապված ցույցերի հետ
Հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru
12:03 30/06/2012 » Մեկնաբանություններ
Վիգեն Սարգսյանի պատասխանը` Վարդան Օսկանյանին. «Արտաքին գործերի նախկին նախարար լինելը ևս շատ ծանր բեռ է և պատասխանատու աշխատանք»
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը` ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Օսկանյանի հայտարարությունը հրապարակել էր նաև Panorama.am-ը:
Վ. Սարգսյանը պատասխանում է.
«Անկեղծ զարմանքով ընթերցեցի Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրառումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի իր գնահատականներով:
Զարմանքիս հիմնական պատճառն այն է, որ հեղինակը ողջ տեքստը կառուցում է ենթադրությունների վրա (առատորեն օգտագործվում են «հավանաբար», «շատ տրամաբանական է ենթադրել», «իմ խորին համոզմամբ», «կարծում եմ» եզրույթները), այնուհետև ընթերցողին առաջարկում որպես կայացած փաստ ընդունել («այսօր ակնհայտ է») իր եզրահանգումն առ այն, որ «Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է» և որ «միջնորդները իրենց իրավունք են վերապահում հավասարապես մեղադրանք դնել կողմերի վրա»:
Զարմանում եմ նաև, թե ինչո՞ւ է հեղինակը մտածում, որ ոչ ոք չի հասկանում, թե հատկապես ո՞ւմ է հասցեագրված Լոս Քաբոսի հայտարարության «լեզուն»` ռազմատենչ հայտարարությունների, առավելապաշտական պահանջների, զինադադարի խախտման մասով, երբ հենց ինքն էլ գրում է, որ «ակնհայտ է, որ Ադրբեջանն է վտանգում փխրուն խաղաղությունը»: Այսինքն ինչո՞ւ մի բան, որ ակնհայտ է Վարդան Օսկանյանին, իր կարծիքով, ակնհայտ չէ բոլոր մնացածին: Չէ՞ որ եթե կարելի է ենթադրել, թե ի՞նչ էր խնդրում Երևանում տիկին Քլինթոնը, պետք է նաև գիտակցել, թե որքան հիասթափված էին միջնորդ պետությունների ղեկավարները Կազանում ադրբեջանական կողմի պահվածքով:
Տարօրինակ է նաև, որ պարոն Օսկանյանը «չի հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լինի»: Չեմ կարծում, թե բանակցային գործընթացի տեսության տեսանկյունից հնարավոր է համեմատել «փակուղիների խորությունները»: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբեմն անլուծելի թվացող խնդիրները լուծվել են շատ ավելի հեշտ ու արագ, քան որոշ հակամարտություններ, որոնց շուտափույթ լուծումները կանխագուշակել են բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ: Բայց ուզում եմ վստահեցնել պարոն Օսկանյանին, որ ինչպես միշտ նման բանակցություններում գործում է «մինչև համաձայնեցված չէ ամեն ինչ, համաձայնեցված չէ ոչինչ» սկզբունքը: Այսինքն, կողմերի փոխզիջումներն առոչինչ են, մինչև չկա վերջնական համաձայնություն ողջ փաստաթղթի շուրջ: Եթե ենթադրենք, որ Հայաստանն անընդհատ զիջել է ինչ-որ բան այս գործընթացում, բա ինչպե՞ս բացատրել, որ իր իսկ խոսքերով սկզբում Հայաստանի համար անընդունելի փաստաթուղթը այնուհետև անընդունելի դարձավ Ադրբեջանի համար:
Հայաստանը, որպես բարեխիղճ բանակցող, անում է ամեն բան` փոխհամաձայնության հասնելու համար: Բայց պետության ղեկավարը հստակ նշել է, ընդ որում ոչ միայն փակ ձևաչափերում, այլ նաև իր հանրային ելույթներում, այն առանցքը, որի շուրջ կարող է կառուցվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լուծումը: Այսինքն, Հայաստանը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի գործընթացը չմտնի փակուղի, բայց մեր գերխնդիրը հարցի արդար և հարատև լուծում գտնելն է, ոչ թե միակողմանի զիջումների միջոցով հարցն ամեն գնով լուծելը:
Ի դեպ, եթե բանակցային կողմերի մոտ լուծման շուրջ լիարժեք փոխհամաձայնության բացակայությունը համարենք «խորը փակուղի», ապա Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ողջ պատմությունն ինքը անվերջ փակուղի է, ինչպես նաև բոլոր մնացած բանակցային գործընթացները: Հեղինակը գրում է, որ ակնհայտ է, որ չկա բոլոր կողմերի բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի բացակայությունը: Շատ լավ, բայց չէ որ առաջին անգամ բանակցային գործընթացի մեջ հայտնվել են բանակցությունների հիմք հանդիսացող հիմնական բաղադրիչներ, որոնք մի քանի անգամ վերահաստատվել են միջնորդ երկրների նախագահների կողմից: Չէ՞ որ կարծիքում մատնանշվող հայտարարություններում առաջին անգամ համանախագահ երկրներն իրենց ղեկավարների մակարդակով հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով:
Որպես միջնորդված բանակցությունների հարուստ փորձ ունեցող մարդ` պարոն Օսկանյանը գիտի, որ դրանցում կարևոր է, որ միջնորդները հստակ պատկերացնեն, թե ո՞ր կողմն է ձգձգում հարցի լուծումը: Տվյալ դեպքում հենց ինքն է նշում, որ միջնորդների կողմից առաջարկված փաստաթուղթը երկու անգամ անընդունելի է եղել ադրբեջանական կողմի համար: Դրան բացարձակ հավասարազոր չէ հայկական կողմից Ադրբեջանի առաջարկությունների մերժումը: Դա շատ լավ հասկանալի է հարցով զբաղվող բոլոր կողմերի համար:
Խոսելով փակուղու մասին` պարոն Օսկանյանը նշում է, որ դրա պատճառ է նաև «չհամաձայնեցված խնդիրների ավելացումը»: Ցավում եմ, որ բանակցությունների գաղտնիության սկզբունքը թույլ չի տալիս բացել մանրամասներ, բայց խնդրում եմ հեղինակին ուշադիր կարդալ իր իսկ մեջբերած Լոս Քաբոսի «խիստ» հայտարարությունը, որում հստակ ասված է. «Այնուամենայնիվ, ձեռք բերված առաջընթացը պետք է հնարավորություն հանդիսանա համապարփակ խաղաղության շրջանակի ձևավորման աշխատանքն ավարտելու համար»: Ուրեմն ի՞նչ չհամաձայնեցված խնդիրների ավելացման մասին է խոսքը:
Պարոն Օսկանյանը կարծում է, որ տիկին Քլինթոնը Հայաստանից ձեռնունայն է գնացել, քանի որ «Հայաստանը չէր կարող նոր բան ավելացնել Կազանում արդեն ընդունվածի վրա»: Շտապում եմ հանգստացնել պարոն Օսկանյանին. Հայաստանը Կազանում որևէ բան չի ընդունել, հետևաբար դժվար թե դրան ինչ-որ բան ավելացնելու կամ պակասեցնելու հարց ծագեր: Չի ընդունել մի պարզ պատճառով` բանակցություններում պետք է բոլոր ներգրավված, ոչ թե մեկ կողմի համաձայնությունը որևէ բան ընդունելու համար: Հայաստանը նշել է, որ պատրաստ է քննարկել այդ փաստաթուղթը հիմք ընդունելու հնարավորությունը, եթե լինի նաև բոլոր բաղադրիչների վերաբերյալ Ադրբեջանի համաձայնությունը:
Ինչպե՞ս կարող է որևէ մեկը կարծիք կազմել զիջածի ծավալի և ժամանակավրեպության մասին, եթե բանակցությունները գաղտնի են: Չեմ կարծում, որ այս փուլում պարոն Օսկանյանի տեղեկացվածությունն այս հարցերի շուրջ բավարար է նման հեռու գնացող եզրահանգումների համար:
Անշուշտ կարող եմ երկար շարունակել փաստարկներս, բայց թերևս կարիք չկա, քանի որ պարոն Օսկանյանի կարծիքի հիմնական մեխը քաղաքական է, ոչ թե քաղաքագիտական: Գրվածի առանցքը Լեռնային Ղարաբաղը չէ, այլ «ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում»ձևակերպման շրջանառումը: Նպատակը մեկն է` ազդանշան տալ Լևոն Տեր-Պետրոսյանին նրա հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ:
Պարո՛ն Օսկանյան, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում դուք «պարտվողական» էիք գնահատում, իսկ այն հանգրվանը, որին նա հասցրել էր բանակցային գործընթացը` «ամենախորը փակուղի»:
Ընտրությունը Ձերն է, ինչպես նաև մտափոխվելու իրավունքը, բայց կարծում եմ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ յուրաքանչյուր ներհայաստանյան քննարկում պարտավոր ենք դիտել նաև բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության տեսանկյունից: Հասկանում եմ, որ համարում եք, որ Ձեզնից հետո Հայաստանի դիվանագիտությունը դատապարտված էր ձախողման, բայց հավատացեք, դա այդպես չէ:
Արտաքին գործերի նախկին նախարար լինելը ևս շատ ծանր բեռ է և պատասխանատու աշխատանք, որի առանցքում պետք է լինի յուրաքանչյուր խոսքիդ հնարավոր վնասները գնահատելու կարողությունը: Իսկ բազմաթիվ անհայտներով հավասարությունը լուծելու համար անհայտներից մի քանիսը գուշակելու մեթոդը պարզապես խաբկանք է, իսկ վերջում ստացված պատասխանը` միշտ սխալ:
Վիգեն Սարգսյան,
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար,
Միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:52 18/06/2013 » Հասարակություն
20:51 18/06/2013 » Հասարակություն
Գյուղնախարարը հորդորել է կաթ մթերողներին արհեստականորեն կաթի գինը չիջեցնել
20:35 18/06/2013 » Քաղաքական
Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափում սառեցրել է բնակարանների շինարարությունը
20:19 18/06/2013 » Քաղաքական
20:14 18/06/2013 » Սպորտ
18/06/2013
«Արևիկ, կարող ես գրել` այստեղ եղել է Արևիկը…». Վարչապետը` փոխնախարարին...ի՞նչ է արվել Սանահինում, ինչպե՞ս փրկել հուշարձանը (Լուսանկարներ)
«Անի + Նարեկ», «Արմեն+Ալինա= ՍԵՐ».Panorama.am-ը Մշակույթի փոխնախարարից հետաքրքրվեց` ինչո՞ւ չեն մաքրվել այդ գրությունները, եթե ինչպես իրենք են պնդում, աշխատանքներն այդ եկեղեցում արդեն ավարտվել են
18/06/2013
Նալբանդյանի մեկնաբանությունը` Էնիսկիլենում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ
«Ինչպես և Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ համաձայնության ձեռքբերման փոխարեն, Բաքվի միակողմանի առավելություն կորզելու փորձերի պատճառով հնարավորություն չընձեռնվեց»









Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
-Մարդիկ փոխվել են, դարձել են ավելի ինքնանփոփ, ֆիքսվել են իրենց վրա: Դա գալիս է կյանքի ոչ նորմալ պայմաններից:
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
-Ինչ վերաբերում է չլինելուն, երևի առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ անձնական է դարձել ամեն ինչը, և եթե դու միջին շնորհալի մարդուն չասես տաղանդավոր, կդառնաս թշնամի:
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Սերիալում քարոզվում է վատը, անորակը, իսկ թատրոնում կան հրաշալի ներկայացումներ, որոնց մասին գիտի թատերասեր հասարակության քիչ տոկոսը: Սերիալներն ուղղակի արհավիրք են մեր գլխին: