- 11:00 | Աշխարհում Տաջիկստանում արգելափակվել է YouTube-ը
Նախորդ տարվա հուլիսից սա արդեն 3-րդ դեպքն է:
Աղբյուր` Gazeta.ru - 10:53 | Հայաստան Մինսկի խումբը քննարկում է մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարությամբ են հանդես եկել:
Մանրամասները` Panorama.am - 10:45 | Տարածաշրջան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ
Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Աղբյուր` Nkr.president.am
- 10:38 | Աշխարհում ԱՄՆ-ը ռազմական արբանյակով հրթիռ է բաց թողել
Այդ նպատակով ծախսվել է 342 մլն դոլար:
Աղբյուր` Interfax.ru - 10:30 | Աշխարհում Եգիպտոսում 3 կին է սպանվել հանուն պատվի
Հաշվեհարդարը տեսել են կանանց հարազատները:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:22 | Աշխարհում Ֆրանսիան սկսել է Մալիից զորքերի դուրս բերման առաջին փուլը
Զինվորականները կլքեն մայրաքաղաք Բամակոյի ռազմական բազան:
Աղբյուր` BBC Russia - 10:15 | Աշխարհում Պակիստանում ավտոբուս է պայթել. կա 15 զոհ
Ուղևորները 8-12 տարեկան երեխաներ էին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում գրան պրիի է արժանացել
Ըստ մրցույթի պաշտոնական կայքի, Պետրոսյանն արժանացել է 10 հազար եվրո գրան պրի մրցանակի՝ որպես կոմպոզիտոր:
Աղբյուր` Panorama.am - 10:05 | Հայաստան Ամենուրեք կդիտվի ամպամած եղանակ, տեղումներ չեն սպասվում
Օդի ջերմաստիճանը հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:03 | Աշխարհում Պերուի օդանավակայանը փակ է
Պատճառը պայթուցիկի մասին ստացված հաղորդագրությունն է:
Աղբյուր` Ria.ru - 23:45 | Աշխարհում Շվեյցարիան ազատ առևտրի մեջ է կմտնի Չինաստանի հետ
Այս ոլորտում Շվեյցարիան դարձավ 2-րդը եվրոպական երկրների շարքում:
Աղբյուր` Vzglyad.ru - 23:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են ITV գործակալության կայքը Twitter-ում
Աղբյուր` Mignews.co.il
- 23:20 | Աշխարհում Գերմանիան ճանաչվել է ամենահայտնի երկիրը
Կանադան 2-րդն է աշխարհում:
Աղբյուր` Mignews.co.il - 23:02 | Աշխարհում Սիրիա զենք մատակարարելու հարցում ԵՄ-ը պետք է հասնի միասնական որոշման
Փարիզում այս մասին այսօր հայտարարել են Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները:
Աղբյուր` Itar-tass.com - 22:53 | Աշխարհում Գվատեմալայի նախկին նախագահին հանձնել են ԱՄՆ-ին
Նա մեղադրվում է Նահանգների բանտերից 70 մլն դոլար յուրացնելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 22:45 | Աշխարհում Դաղստանում 18-ամյա գրոհային է սպանվել
Աղբյուր` Utro.ru
- 22:37 | Աշխարհում Քաբուլում պայթյուններից հետո հրաձգություն է սկսվել
Այն տեղի է ունեցել անվտանգության ուժերի և գրոհայինների միջև:
Աղբյուր` BBC Russian - 22:25 | Հայաստան Նոր Kinect-ը կաշխատի Windows-ի հետ
Համագործակցությունը կսկսվի 2014թ.-ից:
Աղբյուր` Vesti.ru - 22:18 | Հայաստան Facebook-ն արգելափակել է սիրիացի ապստամբների էջերը
Որոշումը կայացվել է առանց օգտատերերի համաձայնության:
Աղբյուր` MIgnews.co.il - 22:05 | Աշխարհում Սիրիան ԱՊԼ-ից պահանջել է ներողություն խնդրել ժողովրդից
Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարարը:
Աղբյուր` Rosbalt.ru - 21:35 | Հայաստան Ստրամաչոնիին պաշտոնանկ են արել հեռախոսազանգով
Խիստ վիրավորված մասնագետը հայտարարել է, որ այդ լուրն ակումբի ղեկավարությունն իրեն հայտնել է հեռախոսազանգով:
Աղբյուր` Panorama.am - 21:20 | Աշխարհում Ռուսաստան. ՆԳՆ տրանսպորտային ոստիկանությունից ավելի քան 200 գաղտնի փաստաթղթեր են անհետացել
Աղբյուր` Ria.ru
- 21:05 | Աշխարհում Արշավինը կարող է տեղափոխվել թուրքական ակումբներից մեկը
Ռուս ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը կկայանա այս ամռանը:
Աղբյուր` BBC Russian - 20:53 | Աշխարհում ԱՄՆ. Ջորջիա նահանգում ՃՏ պատահարի հետևանքով 18 մարդ է վիրավորվել
Բոլոր ուղևորները հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 20:45 | Աշխարհում Ռուս գործարարը Դի Կապրիոյի հետ կթռչի տիեզերք
Այսօր Կաննի կինոփառատոնոմ կայացել է բարեգործական աճուրդ:
Մանրամասները` Panorama.am
- 20:35 | Աշխարհում Հոգատար կինը ընդունակ է փրկել ամուսնուն դեպրեսիայից
Տղամարդու հոգեկան վիճակից տուժում են երեխաները:
Աղբյուր` Meddaily.ru - 20:18 | Հայաստան Մոսկվայում արևադարձային տեղատարափ է սկսվել
Անձրևը կտևի մինչև երեկոյան ժամը 10-ը:
Տեսանյութը` Vesti.ru
- 20:10 | Աշխարհում Maserati Quattroporte-ն աճուրդի կհանվի
Յուրահատուկ մեքենան վաճառքի կհանվի RM Auctions հայտնի աճուրդում մայիսի 25-ին:
Աղբյուր` Luxplanet.ua - 19:58 | Աշխարհում Ջոն Քերրին Իսրայելին և պաղեստինցիներին բանակցությունների կոչ է անում
Աղբյուր՝ BBC Russian
- 19:37 | Աշխարհում ԱՄՆ-ում տոռնադոյի հասցրած վնասը գնահատվել է 5 մլրդ դոլար
Աղետի հոտևանքով զոհվել էր 24, վիրավորվել՝ 350 մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:30 | Հայաստան Եվս մեկ «վերջինզանգյան» ավտոմեքենա տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք
Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am - 19:23 | Աշխարհում Հաքերային հարձակումները Իսրայելի վրա շարունակվում են
Նոր հարձակումը ծրագրվում է գալիք շաբաթ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:15 | Աշխարհում Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է որոտացել
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աղբյուր՝ Utro.ru - 19:07 | Աշխարհում Հայրությունը երկարացնում է տղամարդկանց կյանքը
Հետազոտությունները կատարվել են 10 տարվա ընթացքում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:00 | Հայաստան Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Աղբյուր` Panorama.am - 18:52 | Աշխարհում Վիտասին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Այսօր ռուս երգչի դեմ երկրորդ դատական գործն է հարուցվել:
Աղբյուր՝ Gazeta.ru - 18:45 | Աշխարհում Քերրի. «Իրանում նախագահական ընտրությունները չեն համապատասխանի մարդկանց իրական ընտրությանը»
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Աղբյուր` Ria.ru - 18:38 | Աշխարհում Բժիշկները սահմանել են քորի պատճառը
Քորը թույլ ցավ է:
Մանրամասները՝ Vesti.ru - 18:30 | Հայաստան ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են ընկերության` առևտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը:
- 18:25 | Հայաստան Գովազդը պետք է համապատասխանի օրենսդրության և ոլորտը կարգավորող Երևանի ավագանու որոշումների պահանջներին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են մայրաքաղաքում առկա և գովազդի ու լեզվի մասին օրենքների պահանջներին հակասող գովազդների շտկման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
- 18:20 | Աշխարհում Ղրիմում ՌԴ գլախվոր հյուպատոսը հրաժարական է տվել
Պատճառը Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության հետ չհամաձայնվելն է:
Մանրամասները ՝ Gazeta.ru - 18:13 | Հայաստան Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանին
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր:
Աղբյուր՝ Mta.gov - 18:08 | Հայաստան Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Մինյոնը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում մայիսի 31-ին:
Աղբյուր` Panorama.am - 18:00 | Աշխարհում Իռլանդիայում դասերը բաց թողած երեխաների ծնողներին կալանք է սպառնում
Նրանք նաև խոշոր տուգանքներ կվճարեն:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:45 | Աշխարհում Կիևում համասեռմոլներին ձերբակալություններով են սպառնացել
Մայիսի 25-ին նախատեսցած է քաղաքում գեյ-շքերթ անցկացնել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:35 | Հայաստան Արա Սադոյանը շնորհավորել է շրջանավարտներին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Վերջին զանգի կապակցությամբ այսօր այցելել է վարչական շրջանի ավագ դպրոցներ:
- 17:27 | Աշխարհում Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան:
Աղբյուր՝ BBC Russian - 17:20 | Աշխարհում Վիտասի դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել
Ռուս հայտնի երգիչը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 17:12 | Հայաստան «Արմենիա միջազգային օդանավակայանները» ավելացնում է չվերթները. «Սպասվում է տոմսերի գների իջեցում»
Մանրամասները` Panorama.am
- 17:07 | Հայաստան Եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում
Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:
Աղբյուր` Mfa.am - 17:00 | Հայաստան Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 16:47 | Աշխարհում Աբու Դաբիի օդանավակայանում քնելու յուրահատուկ հարմարանքներ են ստեղծվել
1 ժամ քնի համար հարկավոր է 12 դոլար վճարել:
Տեսանյութը` Luxplanet.ua - 16:40 | Աշխարհում Ռուսաստանը ողջունել է Հյուսիսային Կորեայի` բանակցություններ վարելու պատրաստակամությունը
Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Աղբյուր՝ BBC Russian - 16:31 | Հայաստան Սամվել Ալեքսանյանի դեմ ԱԺ Էթիկայի հանձնաժողով դիմում է ներկայացվել
Դիմողը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն է:
Մանրամասները` Panorama.am - 16:25 | Աշխարհում Ֆրանսիան առաջարկել է զենք մատակարարել սիրիական ընդդիմության դեմոկրատներին
Այս մասին հայտարարել է ՌԴ-ում երկրի դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru
17:40 09/07/2012 » Հասարակություն
«Եղնիկներ». Նրանք պահպանում են հայկական սահմանը (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասը, որը գտնվում է Տոնաշեն գյուղական համայնքում և ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում, գտնվում է աշխարհի ծայրին. զորամասի հիմնական ստորաբաժանումները տեղակայված են գյուղից ու իրարից շատ հեռու, իսկ դիրքերը շատ ավելի հեռու են:
Հեքիաթային բնություն ունի Տոնաշենը. փարթամ բուսականություն, հարուստ կենդանական աշխարհ ու լեռնե~ր, լեռնե~ր, լեռնե~ր: Զորամասի, որը պաշտոնապես անվանվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի 10-րդ պաշտպանական շրջան, «Եղնիկներ» անվանումը պատահական չէ. Արցախյան պատերազմի տարիներին տոնաշենցի դպրոցահասակ մատղաշ պատանիները զենքը ձեռքներին պաշտպանել են սահմանը թշնամուց և նաև տարածքում եղնիկների առկայության պատճառով կոչվել …«եղնիկներ»:
Զորամասի հրամանատար Համլետ Սևոյանն ասում է, որ այստեղ զինվորներին արգելված է եղնիկներ սպանել: «Վատ նշան է. եթե մի եղնիկ սպանեն, փորձած ա, զորամասում մի վատ բան պատահում ա: Արգելել եմ, ընենց պետք ա անել, որ եղնիկը զինվորի ձեռքից ջուր խմի», -կենդանուն չսպանելու պատճառն է նշում Սևոյանը:

Զորամասի գումարտակներից մեկի զորանոցն է` մաքուր, հարդարված անկողիններով. Վստահեցրին, որ ամեն օր է այսպես: Նույնիսկ, նեղացան հարցից` ամեն օ՞ր է այսպես մաքուր:

Տիգրան Կարապետյան 19 տարեկան

Դազազյան Ավետիս 19 տարեկան

Սերժանտ Մխիթար Մեհրաբյան ասաց` հրանոթի հրամանատար է

«Եղնիկներ» նոր զորակոչված զինծառայողները` ուսումնական վարժանքի ժամանակ


Լեռների բարձունքում գտնվող գումարտակի փոքրիկ կացարանի մի հատվածը. Պատից կախված է ճաշացուցակը, մի քանի փաստաթղթեր ու դեռևս 90-ականների սկզբից բոլորիս քաջ ծանոթ նավթի լամպը:

Ավետիք Ավետիսյան, 19 տարեկան. Իր և ընկերների պատրաստած խրամատում

Հակոբյան Հրայր, կրտսեր սերժանտ, 19 տարեկան

Արմեն Մաթևոսյան, 18 տարեկան

«Եղնիկներ»-ի գումարտակներից մեկի հրամանատարն է. Արմեն Մարտիրոսյան

Արմեն Սերոբյան, կապիտան, վաշտի հրամանատար: 7 տարի ծառայում է ու պաշտպանում «Եղնիկներ»-ի սահմանային դիրքերը: Զորամասի հրամանատարն ասում է` Արմենը մի քանի ամիս առաջ է նշանադրվել ու անմիջապես եկել է դիրքեր: «Հիմա, եթե իրան արձակուրդ չտանք, կարողա վերջը վատ լինի», -կատակում է հրամանատար Սևոյանը:

22-ամյա կրտսեր սերժանտ Վիգեն Հովսեփյանը զեկուցում է հրամանատարին, որ հրադադարը մինչ այդ պահը չի խախտվել:

Վիգեն Հովսեփյան

19-ամյա Էմին Օսիպյանն է, եֆրեյտոր. Հեռադիտակով հետևում է հակառակորդի անցուդարձին և իր մոտ մատյանում գրանցում տեսածը:

Էմին Օսիպյան

Չափինյան Աշոտ, 19 տարեկան. Դիտակետն է, որտեղ փոքր անցքից նույնպես հետևում է սահմանային անցուդարձին: Ասում է հակառակորդը իրենցից 800 մետր հեռավորության վրա է

Բախշյան Կարո, ավագ ենթասպա 13 տարի է` ծառայում է բանակում: Ծրագրում են Կարոյին գործուղել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` կրթություն ստանալու համար

Հովհաննիսյան Սահակ, գումարտակի խոհարարն է. այս զինծառայողի ձեռքերով պատրաստած թանը մի ուրիշ հաճույք էր

Բարձունքի ներքևում Գյուլիստանն է

«Եղնիկներ»-ի գումարտակներից մեկի զինծառայողները փոքրիկ բանջարանոց ունեն և իրենց ճաշի լոբին, ինչպես ասաց հրամանատարը, ստանում են հենց այստեղից:

«Եղնիկներ»-ի 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Արկադի Իսրայելյան. Շուտով անցնելու է թոշակի: Նեղսրտում է, երբ զինծառայողներն իրենց պարբերաբար անհավասարակշիռ են պահում, ինչի արդյունքում «սպաները հայտնվում են բանտերում»:

Արամ Գալստյան, 19 տարեկան է, գումարտակի սերժանտ, այս տարի Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ ԼՂՀ ՊԲ հրամանատարության կողմից պարգևատրվել է

Մարտակերտի 10-րդ դիվիզիայի մոտ արմավենի է աճել

Հ. Գ. Լրագրողների այցելությունը սահմանային դիրքեր կազմակերպել էր «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
10:54 25/05/2013 » Իրավունք
10:48 25/05/2013 » Օրվա մամուլ
Բնական աղետներից գյուղատնտեսությունը կարող է փրկել ապահովագրման մեխանիզմը
10:46 25/05/2013 » Հասարակություն
10:45 25/05/2013 » Հասարակություն
10:43 25/05/2013 » Քաղաքական









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»