Ադրբեջանը պնդում է, որ իր զինծառայողը մոլորվել է, իսկ ՀՀ ՊՆ-ն հակադարձում

16:33 26/07/2012 » Մեկնաբանություններ

Ադրբեջանը պնդում է, որ իր զինծառայողը մոլորվել է, իսկ ՀՀ ՊՆ-ն հակադարձում

Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, այսօր առավոտյան 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որում մասնավորապես նշվում է, թե զինծառայողը մոլորվել է և դրա արդյունքում է հայտնվել հայկական կողմում:

Մեկնաբանելով վերոնշյալ հայտարարությունը, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ը զրույցում նշեց.

«Առավոտյան 06.00-ին սովորաբար զինծառայողը կամ պետք է քնած լինի կամ մարտական հենակետում խնդիր կատարելիս, իսկ սպիտակ դրոշով սահման հատող ու հակառակորդի հենակետում հայտնվող զինծառայողը մոլորվածի տպավորություն չի թողնում»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց