ԲՀԿ-ի համար առաջնային չէ՞ ՀՀԿ-ի կողմից Բալասանյանին պաշտպանելը (տեսանյութ)

15:22 02/08/2012 » Մեկնաբանություններ

ԲՀԿ-ի համար առաջնային չէ՞ ՀՀԿ-ի կողմից Բալասանյանին պաշտպանելը (տեսանյութ)



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր ասուլիսում զարմացել է, երբ լրագրողները փոխանցել են, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է Գյումրու քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը:

«ՀՀԿ-ն պաշտպանո՞ւմ է Բալասանյանին», -հարցրեց նա ու երբ լրագրողն ասաց, որ այո, ՀՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Բալասանյանին, Ուրիխանյանը թոթվեց ուսերը և պատասխանեց. «Ինձ հայտնի չէ ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը, առավել ևս այդպիսի տեսակետ: Երբ այդպիսի տեսակետ լինի, ես կպատասխանեմ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ մեզ համար առաջնային և կարևոր է հայաստանցիների աջակցությունը և մենք կուզենք, որ գյումրեցիները առաջին հերթին սատարեն մեր թեկնածուին»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց