- 11:42 | Աշխարհում Վենեսուելայի ԱԳ նախարարը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Առաջին հերթին բարձր մակարդակով կվերականգնվի դիվանագիտական ներկայացուցչությունը:
Աղբյուր` Pravda.ru - 11:36 | Աշխարհում Թունիսում սալաֆիտների և ոստիկանության միջև բախումների հետևանքով կա մեկ զոհ
14 վիրավորներից 11-ը ոստիկաններ են:
Աղբյուր` Newsru.com - 11:29 | Աշխարհում Չինաստանում պայթուցիկ սարքերի ֆաբրիկա է պայթել
Նախնական տվյալներով 5 մարդ է զոհվել, մոտ 20-ը անհայտ կորած են համարվում:
Աղբյուր՝ Gazeta.ru - 11:23 | Հայաստան «Դորիանս». Մենք գիտենք, որ ամեն ինչ հիանալի ենք արել
Մայիսի 18-ին կայացած «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը զբաղեցրեց 18-րդ տեղը՝ ստանալով 41 միավոր:
Աղբյուր` Panorama.am - 11:17 | Աշխարհում Չինաստանը և Հնդկաստանը փորձում են կարգավորել երկխոսությունը
Երկու երկների վարչապետները բանակցություններ կվարեն:
Աղբյուր՝ BBC Russian - 11:11 | Աշխարհում Աֆղանստանի հյուսիսում պայթյուն է որոտացել
Ավելի քան 10 մարդ զոհվել է:
Աղբյուր` Ria.ru - 11:05 | Աշխարհում Օբաման ահաբեկչությունների դեմ նոր ռազմավարություն կներկայացնի
Հայտնել է Washington Post-ը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:58 | Աշխարհում Լիտվական ԶԼՄ-ներ. Ադրբեջանը գնել է «Եվրատեսիլում» երկրորդ տեղը
Լիտվիացի ուսանողներին 20 եվրո են առաջարկել երկրի օգտին քվեարկելու համար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:51 | Տարածաշրջան Եվս մեկ խոշոր վթար Ադրբեջանում. 10 զինծառայողներ վիրավորվել են
Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Աղբյուր` Panorama.am - 10:45 | Տարածաշրջան Իրանում կախաղան են հանվել լրտեսության համար դատապարտված 2 կալանավորները
Հայտնել է բրիտանական BBC հեռուստաալիքը:
Աղբյուր` Interfax.ru - 10:37 | Աշխարհում 140 տարի առաջ այս օրն են ստեղծվել ջինսերը
Ջինսային առաջին հագուստը վաճառվել է 1850թ-ին 1 դոլար 46 ցենտով:
Աղբյուր` Calend.ru - 10:31 | Աշխարհում YouTube-ը կնշի իր 8-ամյակը
Վիդեոհոսթինգում յուրաքանչյուր րոպե 100 ժամ ընդհանուր տևողությամբ տեսանյութեր են ներբեռնվում:
Աղբյուր` Vesti.ru - 10:26 | Հայաստան Լոռու մարզի Ամրակից գյուղում տեղի է ունեցել գայլերի հարձակում
Կենդանիները հոշոտել են 25 ոչխար:
Աղբյուր` Panorama.am - 10:20 | Աշխարհում Ամերիկյան երեք նահանգներ տուժել են տորնադոներից
Ավելի քան 100 բնակելի տուն ավերվել է:
Աղբյուր` Itar-tass.com - 10:15 | Աշխարհում Իտալիայի իշխանությունները իջեցրել են անշարժ գույքի համար սահմանված հարկը
Հավելյալ միջոցներ կուղղվեն զբաղվածության ֆինանսավորմանը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Մուրսին մտադիր չէ բանակցել առևանգողների հետ
Նախորդ շաբաթ Սինայ թերակղզում առևանգել էին անվտանգության ուժերի աշխատակիցների ընտանիքներին:
Աղբյուր՝ BBC Russian - 10:05 | Հայաստան Արմավիրում հաշվարկել են կարկուտի վնասի չափը
Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն, վնասի աստիճանը կազմել է 50-100 տոկոս:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ
Օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում կնվազի 2-3 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:20 | Աշխարհում Կանադան կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:00 | Հայաստան Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:
Աղբյուր` Panorama.am - 20:55 | Աշխարհում Նիգերիայում մոտ 65 իսլամիստ է ձերբակալվել
Հայտնել են նիգերիացի զինվորականները:
Մանրամասները՝ BBC Russian - 20:43 | Աշխարհում Մոսկվայի կենտրոնում մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է ձերբակալվել
Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել:
Աղբյուր` Lenta.ru - 20:35 | Աշխարհում Լիբիայում Ալժիրի, Հունաստանի և Սաուդյան Արաբիայի դեսանատների մոտ պայթյուններ են որոտացել
Հայտնել է Interfax գործակալությունը:
Աղբյուր` Vesti.ru - 20:05 | Հայաստան Երևանի ավագանու ընտրություններ. 07/18 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան
Աղբյուր` Panorama.am
- 19:58 | Աշխարհում Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է երկրի ԱԳ նախարարի հրաժարականը
Աղբյուր՝ Rosbalt.ru
- 19:50 | Աշխարհում Եթե Մոուրինյոն գլխավորի անգլիական «Չելսին», ապա կփորձի ձեռք բերել Քրիշտիանո Ռոնլդուին
Գրում է բրիտանական Daily Mail թերթը:
Աղբյուր` Itar-tass.com - 19:40 | Աշխարհում Մահացել է ռուս ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը
Այս մասին հայտնել է նրա պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:33 | Հայաստան ՊՆ-ն մեկնաբանում է, թե ինչու ՄԻՊ ներկայացուցիչներին թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալին
Մանրամասները` Panorama.am
- 19:25 | Աշխարհում Սիրիայում գրոհայիններն առևանգել են երկրի ԱԳ փոխնախարարի հորը
Զինյալները ոչ մի պահանջ դեռ չեն ներկայացրել:
Աղբյուր` Ria.ru - 19:17 | Աշխարհում Տիմոշենկոն ամենամեծ խնդիրն է ԵՄ-ի հետ հարաբերություններում
Հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:00 | Աշխարհում Արսեն Վենգեր. «Մեր վիճակը սպասվածից լավ է»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի խոսքերով, իր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի դուրս գա Չեմպիոնների լիգա:
Աղբյուր` Vesti.ru - 18:52 | Հայաստան Գաբրիել Սարգսյան. «Տեսնելով նրա գունատ դեմքը` ստիպված էի ստել»
Հայ գրոսմայստերը ելույթ ունեցավ այսօր շախմատի տանը կայացած շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում:
Մանրամասները` Panorama.am - 18:33 | Աշխարհում Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ
Հայտնել է Associated Press գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 18:15 | Հայաստան Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Աղբյուր` Panorama.am - 18:07 | Աշխարհում Իտալիայում ցույցեր են նոր կառավարության դեմ
Այս մասին հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Utro.ru - 17:55 | Աշխարհում ԱՄՆ-ը կկրճատի Աֆղանստանում ռազմական գործողություններին տրամադրվող ծախսերը
Այս կնվազի 10 տոկոսով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:48 | Տարածաշրջան Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
- 17:40 | Աշխարհում Դամասկոսում խոշոր ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել
Այս մասին հայտնել է SANA տեղեկատվական գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 17:32 | Հայաստան Զինվորի դին հողին հանձնեցին
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում հուղարկավորեցին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանին:
Աղբյուր` Panorama.am - 17:25 | Աշխարհում Իրաքում 8 ոստիկան է առևանգվել
Այս մասին լրագրողներին հայտնել են երկրի պաշտոնական դեմքերը:
Աղբյուր` Interfax.ru - 17:00 | Հայաստան Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի է`չունենք սեփական տարածք
Աղբյուր` Panorama.am
- 16:48 | Հայաստան Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia
- 16:40 | Աշխարհում ՌԴ ԱԳ նախարարը դատապարտել է Իրաքի ահաբեկչությունները
3 օրվա ընթացքում երկրում ավելի քան 130 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ BBC Russian - 16:28 | Աշխարհում Ֆրանսիացի միասեռ զույգերին կարգելվի ռուս երեխաներ որդեգրել
Աղբյուր` Vesti.ru
- 16:15 | Հայաստան Ցուցարարները անձրևանոցներ նետեցին ոստիկանների ուղղությամբ
Կառավարության շենքի դիմաց ցուցարարները խոստանում էին բացել կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցած իջնի ու հանդիպի իրենց հետ:
Աղբյուր` Panorama.am - 16:08 | Աշխարհում Ռուսատանը Բոլիվիային ուղղաթիռներ գնելու վարկ կտրամադրի
Հարցը քննարկման փուլում է:
Աղբյուր` Vzglyad.ru - 15:55 | Հայաստան Իտալիայի ԱԳՆ-ը ՀՀ ուսանողներին հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու նպատակով
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը։
Ազբյուր՝ Edu.am - 15:45 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բաշար Ասադը քիմիական զենք կիրառելու հրաման է տվել
Նախօրեին բախումների հետևանքով առնվազն 110 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ռուսաստան
Իրանի նախագահի այցը Մոսկվա կկայանա հուլիսի 1-2-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Տարածաշրջան Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել
Ցնցմա ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Աղբյուր` Ria.ru - 15:22 | Հայաստան Այսօր պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am - 15:13 | Տարածաշրջան Իրանը պարտավոր չէ փակել Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտը
Հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 15:00 | Աշխարհում Պլաստիկ վիրահատությունների նկատմամբ մեծ հետաքրքրության մեղավորները սոցցանցերն են
Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնակնները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:50 | Աշխարհում Աֆղանստանում սպանել են ոստիկանության պետին
Աբդուլ Գանիի վրա զինված հարձակում է իրականացվել վերջինիս տան դիմաց:
Աղբյուր՝ Mignews.co.il - 14:37 | Հայաստան Արծրուն Հովհաննիսյան. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»
ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկրորդ քայլով պետք է զորամասի հրամանատարությանը պատժի, քանի որ նրանք անգամ չեն ցավակցել սպանվածի ընտանիքին:
Մանրամասները` Panorama.am
13:24 14/08/2012 » Մեկնաբանություններ
Հաճախակի տրվող հարցեր Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը կանդրադառնա այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը և պատասխանելով հաճախակի հնչող հարցերին:
Հարց առաջին. Ճիշտ է արդյո՞ք, թե ցեղասպանության հանցագործությունից բխող բոլոր պահանջները հարյուր տարի անց դառնում են անվավեր:
Պատասխան. Ոչ, ճիշտ չէ: 1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», որը ներառում է ցեղասպանության հանցագործությունը: Սույն Կոնվենցիայի առաջին հոդվածում ամրագրված է, որ «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում [այդ հանցագործությունների նկատմամբ] … անկախ դրանց կատարման ժամանակից»: Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել, պատերազմի հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, դեռևս կարող են հետապնդվել օրենքով: Այնուամենայնիվ, գործնական նկատառումներով, ավելի խոհեմ կլինի նման հանցագործությունների համար հնարավորինս շուտ դիմել դատարան:
Հարց երկրորդ. Արդյո՞ք անիրատես չէ ակնկալել, որ հայերը երբևէ կվերստանան Արևմտյան Հայաստանը:
Պատասխան. Պետք չէ պատրանքներ տածել, որ Թուրքիայի ղեկավարները հոժարակամ հայերին թեկուզ մի թիզ հող կհանձնեն, էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ողջ տարածքի մասին: Տարածքների խաղաղ փոխանցումը չափազանց հազվադեպ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում: Ավելի հաճախ հողը բռնի ուժով է վերցվում: Քանի որ Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի հզոր չէ քան Թուրքիան և չի ակնկալվում, որ մոտ ապագայում այդպիսին կդառնա, ապա հայերը ստիպված են սպասել չնախատեսված զարգացումների, որոնք կարող է տեղի ունենան Թուրքիայում և նրա շուրջը, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, համաշխարհային կամ տարածաշրջանային հակամարտությունը, հեղափոխությունը, քրդական ընդհարումները, բնական կամ միջուկային աղետները, որոնք կհանգեցնեն իշխանական վակուումի և հնարավոր սահմանային փոփոխությունների երկրագնդի այդ հատվածում: Միաժամանակ, հայերը պետք է վառ պահեն և սերնդեսերունդ փոխանցեն իրենց հողային պահանջները մինչև պատեհ պահը, երբ նրանք կկարողանան վերստանալ իրենց օրինական իրավունքները:
Միևնույն ժամանակ, հայերի համար անխոհեմություն է նվազագույն պահանջներ ներկայացնել Թուրքիային: Քանի որ թուրք ղեկավարները չեն ցանկանում նույնիսկ ամենաչնչին տարածքային զիջումներ կատարել, ապա անիմաստ է նրանց ասել, որ հայերը կբավարարվեն միայն Արարատը կամ Անին վերադարձնելով: Հայերը պետք է պահանջեն ոչ պակաս, քան «Ծովից ծով Հայաստանը»: Իրենց պահանջները նվազագույնի հասցնելու փոխարեն հայերը պետք է պահանջեն առավելագույնը, որպեսզի արդյունքում ստանան արդարացիորեն իրենց պատկանող տարածքների գոնե մի հատվածը: Ինչպես բոլոր լավ հայ գործարարները գիտեն` բանակցությունները երբեք չեն սկսում ամենացածր գնից:
Հարց երրորդ. Եթե՞ Արևմտյան Հայաստանը ազատագրվի, արդյո՞ք բնակչության ճնշող մեծամասնությունը և ընտրված պաշտոնյաները քրդերը կամ թուրքերը չեն լինի՝ հայերին դարձնելով ազգային փոքրամասնություն իրենց սեփական հայրենիքում:
Պատասխան. Այո, դա այդպես կլինի, եթե Արևմտյան Հայաստանը հայերին հանձնվի հենց այսօր: Սակայն, այդպիսի բան հազիվ թե տեղի ունենա: Ինչպես նշվեց վերևում, նախքան որ հայերը հնարավորություն ունենան վերստանալ իրենց պատմական հողերը, աղետալի իրադարձություններ պետք է տեղի ունենան երկրագնդի այդ հատվածում: Ոչ ոք չգիտի, թե նման զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան տեղի բնակչության վրա: Տարածաշրջանում չնախատեսված հանգամանքների բերումով ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում կորոշվի, թե ինչքան քուրդ, թուրք կամ անգամ հայ կմնա այդ շրջանում: Պարզապես, չի կարելի ենթադրել, որ ստատուս քվոն հավերժ անփոփոխ է մնալու: Ուստի, չի կարելի ինքնաբերաբար եզրակացնել, որ Արևմտյան Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասանություն:
Հարց չորրորդ. Եթե մի օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, արդյո՞ք հայերը կցանկանան թողնել իրենց հարմարավետ տները Արևմուտքում և վերաբնակվել այդ անհյուրընկալ տարածքներում:
Պատասխան. Խնդիրն այստեղ հայերի՝ իրենց պատմական Հայրենիքում հաստատվելու իրավունքի մասին է: Հենց որ այդ տարածքները վերադարձվեն, ապա յուրաքանչյուր հայ ինքը կորոշի տեղափոխվելու հարցը: Դա Թուրքիայի գործը չէ: Արդյո՞ք բոլոր հրեաներն ապրում են Իսրայելում: Լիբանանցիների մեծ մասը, հայերի նման ապրում է իր հայրենիքից դուրս, բայց արդյո՞ք մարդիկ կասկածի տակ են դնում Լիբանանի որպես պետության գոյությունը: Երբ մի գեղեցիկ օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, ապա Մերձավոր Արևելքի շրջակա երկրներում բնակվող հայերի մեծամասնությունը հավանաբար կցանկանա տեղափոխվել այնտեղ: Սակայն խնդիր չկա, եթե աշխարհի ոչ բոլոր հայերը մեկնեն հայրենիք: Նրանք, ովքեր կմնան Սփյուռքում, անշուշտ վճռական դեր կխաղան նորաստեղծ երկրի տնտեսական և քաղաքական հզորացման գործում, ինչպես որ աշխարհասփյուռ հայերը ներկայումս օգնում են իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հարութ Սասունյան, Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
11:40 20/05/2013 » Հասարակություն
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան ժողովուրդների գերեզմանոց» ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)
11:37 20/05/2013 » Քաղաքական
Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է գրավել զինյալների կարևոր ռազմավարական հենակետից մեկը
11:35 20/05/2013 » Սպորտ
11:32 20/05/2013 » Իրավունք
Հայտնաբերվել է 23-ամյա աղջկան գլխատելու և բնակարանը հրկիզելու մեջ կասկածվող երիտասարդը
11:26 20/05/2013 » Տնտեսություն









20/05/2013
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր: