- 20:27 | Աշխարհում Լոնդոնի փողոցներում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել
Հաղորդել է Sky News հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:15 | Աշխարհում Պուտինը նշանակել է երկրի փոխվարչապետին
Պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Պրիխոդկոն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Վատիկանը հրապարակել է իր ֆինանսական տարեկան հաշվետվությունը
Պատմության մեջ նման բան տեղի է ունեցել առաջին անգամ:
Մանրամասները՝ Lenta.ru - 20:00 | Հայաստան «Հետքերով որբերի հայոց». Հայաստանում են Ռոքֆելերի արխիվները
Այս մասին հայտնում են Նարեկացի արվեստի միությունից:
Աղբյուր` Panorama.am - 19:55 | Աշխարհում Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը սպանել է 5, վիրավորել՝ 20 մարդու
Ահաբեկչությունը տեղի է ունեցել երկրի հարավային մասում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:48 | Աշխարհում Լավրովը կոչ է արել սիրիացիներին համաձայնության գալ երկրի ապագայի հարցում
Բանակցությունները տեղի են ունեցել այսօր՝ Մոսկվայում:
Աղբյուր` Vesti.ru - 19:40 | Աշխարհում Forbes. Անգելա Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց աղյուսակը
Երկրորդ տեղը զբաղեցրել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը:
Աղբյուր՝ Forbes - 19:28 | Հայաստան Գազի գնի հարցը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ
Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Աղբյուր` Panorama.am - 19:20 | Աշխարհում Մեսսին կոչ է արել Նեյմարին տեղափոխվել «Բարսելոն»
Արգենտիանցու խոսքերով, «Սանտոսի» ֆուտբոլիստը կուժեղացնի կատալոանցիների կազմը:
Աղբյուր՝ Utro.ru - 19:10 | Աշխարհում Ռուսները կարող են 60 օր մնալ Թուրքիայում առանց վիզայի
Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
Աղբյուր` Itar-tass.com - 19:02 | Աշխարհում Իրանը հերքում է իր ներգրավվածությունը լրտեսության մեջ Սաուդյան Արաբիայում
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:53 | Հայաստան Հայաստանի կառավարությունը դատի է տվել «Արմավիա»-ին
Այս մասին այսօր Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Աղբյուր` Panorama.am - 18:45 | Հայաստան Այսօր՝ բորսայում
Մայիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.2 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով.փակման գինը կազմել է 414.1 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia
- 18:37 | Աշխարհում Հեյգ. «Իրանը և «Հիզբալլահ»-ը աջակցում են Ասադին»
Հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:30 | Տարածաշրջան Վրաստանի նախկին վարչապետի դեմ դատվարությունը սկսվել է Քութաիսիում
Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:
Աղբյուր` Ria.ru - 18:23 | Աշխարհում Վան Պերսիին հանձնվեց «Ոսկե խաղակոշիկը»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը պարգևատրվեց` Պրեմիեր լիգայի 2012/2013 թթ. լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու համար:
Աղբյուր` Panorama.am - 18:15 | Աշխարհում Գիտնականները գտել են ճարպակալման պատճառները
Մանրամասները՝ Rosbalt.ru
- 18:08 | Աշխարհում Առանց Ասադի հեռանալու՝ Սիրիայում իրավիճակը չի կարգավորվի
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Աշխարհում ԵՄ-ում հույս ունեն, որ Վրաստանը չի գնա Ուկրաինայի ճանապարհով
Եվրամիությունը ուշադիր կհետևի երկրի նախկին վարչապետի ձերբակալության հետ կապված գործընթացին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:48 | Աշխարհում Մեծ Բրիտանիան 17 տարեկան զինծառայողներ է ուղարկել Իրաք և Աֆղանստան
Խախտվել է երկրի պաշտպանության նախարարության ներքին կանոնադրությունը:
Աղբյուր` Lenta.ru - 17:40 | Աշխարհում Սաակաշվիլին կոչ է անում իշխանություններին մտածել Մերաբիշվիլիի կալանավորման հետևանքների մասին
Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով:
Աղբյուր` Newsgeorgia.ru - 17:32 | Հայաստան Միգրացիոն պետական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել ՌԴ իշխանությունների որոշումը
Մանրամասները` Panorama.am
- 17:26 | Աշխարհում Քադիրով. «Սթիվեն Սիգալը կիսով չափ չեչեն է»
Ամերիկացի դերասանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չեչնիայի նախագահը:
Աղբյուր` Vzglyad.ru - 17:20 | Աշխարհում Իսլամական զարգացման բանկը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը
Կառույցը կշարունակի օգնել սիրիացի փախստականներին:
Աղբյուր` Itar-tass.com - 17:13 | Տարածաշրջան Վրաստանը կբարձրացնի ծխախոտի ակցիզի գները
Օրինագիծը քննարկման փուլում է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:05 | Հայաստան Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Մանրամասները` Yerevan.am - 17:00 | Հայաստան Միջադեպ բանակում. Զինծառայողը կրակել է ծառայակիցների ուղղությամբ
Կատարվածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «սպանության փորձ»:
Աղբյուր` Panorama.am - 16:46 | Աշխարհում ՌԴ. Մանկատան տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել երեխաներին ծեծի ենթարկելու համար
Տեսանյութը` Lifenews.ru
- 16:40 | Տարածաշրջան Մերաբիշվիլիի փաստաբանը մեղադրում է դատախազությանը օրենքը խախտելու մեջ
Նախօրեին Վրաստանում ձերբակալվել էր երկրի նախկին վարչապետը:
Աղբյուր` Ria.ru - 16:32 | Աշխարհում Կոնգոյում արդեն 3-րդ օրն է մարտեր են ընթանում բանակի և ապստամբների միջև
Խաղաղ բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները:
Աղբյուր` Pravda.ru - 16:25 | Հայաստան Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ Բելառուսում
Միջոցառումը կազմակերպել էին՝ ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը, Բելառուսի երաժշտի պետական ակադեմիան և Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական միությունը:
- 16:20 | Աշխարհում Լոս Անջելեսում կայացել են քաղաքապետի ընտրությունները
Պաշտոնը կզբաղեցնի Էրիկ Գարսեթին:
Աղբյուր` USA Today - 16:08 | Հայաստան Տաքսու վարորդ. «Ժողովուրդը թող մտածի, մենք էլ թանկ կքշենք»
Տեսանյութը` Panorama.am
- 16:02 | Աշխարհում Այսօր Ջինիֆեր Գուդվինի ծննդյան օրն է
Ամերիկացի հայտնի դերասանուհին այսօր կդառնա 35 տարեկան:
Աղբյուր` Imdb.com - 15:55 | Աշխարհում Բրեդ Փիթը հրաժարվել է նկարահանվել բաց տեսարաններում հանուն Ջոլիի
Հոլիվուդյան զույգը հանդիպում է 2004թ-ից. այդ օրվանից դերասանը չի նկարահանվել էրոտիկ կադրերում:
Աղբյուր` Vesti.ru - 15:46 | Տարածաշրջան Իրանի նախագահի դաշնակցի նախագահական ընտրություններում մասնկացելու հայտը չեղյալ է համարվել
ԻԻՀ ղեկավարը մտադիր է բողոքարկել որոշումը:
Աղբյուր` Rbc.ru - 15:40 | Աշխարհում Կաննում խոշոր կողոպուտի ևս մեկ դեպք է գրանցվել
Հանցագործները CIT Group-ի առանձնատուն են մուտք գործել տանիքից և հափշտակել թանկարժեք զարդեր, համակարգիչներ, կանխիկ գումար:
Աղբյուր` Itar-tass.com - 15:33 | Աշխարհում Forex.com. Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները համոզված են, որ ոչ մի սխալ ՌԴ-Ադրբեջան քվեարկության մեջ չի եղել
Աղբյուր` Panorama.am
- 15:25 | Աշխարհում Անկարգություններ Լիբանանում. Առնվազն 10 մարդ զոհվել է
Բախումները տեղի են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև:
Աղբյուր՝ BBC - 15:17 | Աշխարհում ԱՄՆ-ի իշխանությունները հետաձգել են կացարանների կառուցումը աղետի գոտում
Հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru - 15:10 | Աշխարհում Գերմանական SAP-ը հարյուրավոր աուտիզմով աշխատակիցներ կընդունի
Այս մասին նշված է ընկերության մամլո հաղորդագրությունում:
Մանրամասները` Lenta.ru - 15:02 | Աշխարհում Ռուսաստանում 4 անգամ կրճատվել են ռազմական դպրոցները
Դրանց թիվը 68-ից հասել է 17-ի:
Աղբյուր` Vzglyad.ru - 14:55 | Տարածաշրջան Պոլսահայ գրող Սևան Նշանյանին թուրքական դատարանը ազատարկել է 13.5 ամսով
Մտավորականը մեղադրվել է Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Աղբյուր` Panorama.am - 14:50 | Աշխարհում Հնդկաստանը կտրուկ նվազեցրել է իրանական նավթի ներմուծման ծավալները
Ոորոշումը կապված է ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական ճնշման հետ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:37 | Աշխարհում Չեխիայում թալանել են Մեռլին Մոնրոյի իրերով բեռնատարը
Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար հունիսի սկզբին Պրահայում:
Աղբյուր` Vesti.ru - 14:30 | Աշխարհում Կանանց խորհուրդ է տրվում կաթ խմել` ապագա երեխայի IQ մակարդակի բարձրացման համար
Ուսումնասիրությանը հազարից ավելի հղի կանայք են մասնակցել:
Աղբյուր` The Telegraph - 14:22 | Աշխարհում 7,5 մլն եվրո` Անչելոտտիի համար
Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմ հրավիրել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին:
Աղբյուր` Panorama.am - 14:16 | Աշխարհում Բացահայտում. Երիցուկի թեյը հակաքաղցկեղային հատկություններ ունի
Գիտնականները բույսում ապիգենին են հայտնաբերել, որը թուլացնում է քաղցկեղային հյուսվածքները:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:10 | Հայաստան Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառում Վիեննայում
Ավստրիական օժանդակությունը կունենա իր հետևողական շարունակությունը՝ արդեն զարգացման քաղաքականության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության համատեքստում:
Աղբյուր` Mfa.am - 14:03 | Հայաստան Նոր նշանակումներ Մայր Աթոռում
Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը ծառայության է կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում, Տ. Զավեն աբեղա Յազիչյանն իր հոգևոր ծառայությունը կիրականացնի Հնդկահայոց հոգևոր հովվությունում:
- 13:58 | Աշխարհում Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ
Վիրավորների թիվը հասնում է 20-ի:
Աղբյուր` Itar-tass.com - 13:52 | Աշխարհում Ասադի ռեժիմի դեմ կին դիպուկահարներ են պայքարում
Տեսանյութը` Mignews.co.il
- 13:47 | Հայաստան Ի՞նչ անենք, մարդիկ գնում են, իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում. Մհեր Սեդրակյանը` արտագաղթի մասին
Մանրամասները` Panorama.am
- 13:41 | Աշխարհում Սոչիի կենտրոնում հանրակացարան է այրվել
70 մարդ տարհանվել են. տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Տեսանյութը` Vesti.ru - 13:35 | Տարածաշրջան Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը մեղադրում է Իվանիշվիլիին ընդդիմությանը հետապնդելու մեջ
Գիգա Բոկերիյան հայտարարել է, որ երկրում տիրող ներկայիս իրավիճակը վտանգավոր է:
Աղբյուր` Ria.ru
17:46 15/08/2012 » Տնտեսություն
Վարդան Այվազյան. «Ընդդիմությունն` ընդդիմություն, բայց աբսուրդի դաշտ մտնել չարժե»
Օգոստոսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն անելիս` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի հարցը և դրա ձևավորման սկզբունքների շուրջ փոխհամաձայնության են եկել, ըստ որի` մատակարարվող գազի գինը պետք է բխի այդ էներգակիրի շուկայական գնից` հաշվի առնելով տարածաշրջանում համադրելի գներն ու Հայաստանի տնտեսության մրցունակությունը:
Այս հայտարարությունից հետո թեման հայկական մամուլում բուռն քննարկում ունեցավ, իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությամբ հայտարարել էր, թե Հայաստանի ո'չ Նախագահը, ո'չ վարչապետը գազի գնի շուրջ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ չպետք է վարեն: Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, քննարկելու բան էլ չկա, քանի որ թե' մատակարարող, թե' ՀՀ ներսում իրացնող ընկերությունները ռուսական են:
«Եթե «ՀայՌուսգազարդը» հայկական լիներ, քննարկելու խնդիր կունենայինք»,- ասել էր նախկին վարչապետն ու նշել. «Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Հայաստանն Ուկրաինա չէ: Ուկրաինային Ռուսաստանը վաճառում է գազը, իսկ Հայաստանին՝ ոչ: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը. «Գազպրոմը» գազը վաճառում է, կարծեմ, Տրանզիտ անող գազին, որը նույն «Գազպրոմին» է պատկանում, վերջինս էլ «ՀայՌուսգազարդին»: Սրա ավելի քան 80%-ի փայատերը նույնպես «Գազպրոմն» է։ Հայաստանն այդ սխեմայում չկա: Ես չեմ կարողանում հասկանալ՝ որևէ տեսակի հայտարարություն՝ լավ, թե վատ, Հայաստանի վարչապետը կամ նախագահը ինչո՞ւ են բանակցում գազի գնի շուրջ»:
ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը, ում գլխավորած ԱԺ տնտեսական հանձնաժողովի կազմում է ընդգրկված նաև Հրանտ Բագրատյանը, այս մոտեցումն աբսուրդ է համարում: «Ես շատ ցավում եմ մեր նախկին վարչապետի համար. անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը չհետաքրքրել»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ. «Գազը՝ որպես ստրատեգիկ հումք, ունի երկակի նշանակություն. նախ` այն ապրանք է, երկրորդ` քաղաքական գործիք: Ժամանակը ցույց է տվել, որ այնպիսի ապրանքներն, ինչպիսիք գազն է, նավթը, քաղաքական գործիք են դառնում դրանք արտադրողների ձեռքին»:
Այվազյանի խոսքերով` հատկապես գազի մատակարարումը` բացի տնտեսականից, ունի նաև քաղաքական բաղադրիչ և, որպես կանոն, այդ հարցով բանակցությունները վարվում են երկրի ղեկավարների մակարդակով. «Մեր նախագահը երկու հարցն էլ արծարծել է, և ես շատ ցավում եմ նախկին վարչապետի համար, ում համար անհասկանալի է, թե ինչպես ՀՀ Նախագահին կարող է գազի գնի հարցը հետաքրքրի և նա փորձի հնարավոր առավելագույն բարենպաստ տարբերակներն առաջ մղել` օգտագործելով նաև մեր ունեցած քաղաքական պոտենցիալը: Եվ ես ցավում եմ, որ Հրանտ Բագրատյանն իր ղեկավարման ժամանակ նման բանակցություն չի վարել»:
Վարդան Այվազյանի համար զարմանալի ոչինչ չկա, որ ՀՀ Նախագահն անձամբ է բանակցում այս հարցի շուրջ, քանի որ «նա Սահմանադրությամբ պատասխանատու է երկրում սոցիալական խնդիրների լուծման համար, իսկ գազի սակագինը առաջին հերթին սոցիալական նշանակություն ունի»:
Պատգամավորի համոզմամբ՝ հանրային ծառայությունների ոլորտում, հատկապես այն ոլորտներում, որոնցում առկա է մենաշնորհ (գազ, էլեկտրաէներգիա, ջուր), պետության կարգավորող դերն անհրաժեշտ է և ֆիքսված օրենքով: Կարգավորող գործառույթի հիման վրա պետությունը մեծ մասնակցություն ունի գնագոյացման հարցում և ըստ այդմ երկրի ղեկավարի մասնակցությունը համապատասխան քննարկումներում ու բանակցություններում պատահական չէ, ավելին` ընդունված է: «Ես ողջունում եմ Նախագահի, վարչապետի, ցանկացած պետական այրի, ով կարող է մասնակցություն ունենալ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների կարգավորման մեխանիզմների մշակման գործընթացում»:
Ինչ վերաբերում է փաստարկին, թե Հայաստանը որևէ մասնակցություն չպետք է ունենա տնտեսվարող սուբյեկտների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ առավել ևս, որ դրանք միևնույն երկրի կապիտալ են կամ նույն հիմնադիրն ունեն, Այվազյանն այդ տրամաբանությունն անհեթեթ է համարում. «Դե եթե այդպես է, Հրազդանի ՋԷԿ-ն էլ է ռուսական կապիտալով, թող բերեն գազը տան, ինքն էլ էժան էլեկտրաէներգիա արտադրի»: Պատգամավորի խոսքերով` որևէ նշանակություն չունի, թե այս կամ այն ընկերության հիմնադիրներն ովքեր են կամ որ երկրի կապիտալն է ներդրված: «Այն տնտեսվարողները, ովքեր աշխատում և գործում են Հայաստանում, ինչ-որ առումով, անուղղակիորեն Հայաստանի սեփականություն են»,- ասաց Այվազյանն՝ ընդգծելով, որ տվյալ ընկերությունն աշխատում է այդ ոլորտում մեր երկրում սահմանված կանոններով և հարկեր վճարում:
Ինչ վերաբերում է ներքին շուկայում գազի սպառման սակագներին, և հատկապես այն օրինակին, որ Հայաստանում ֆիզիկական անձինք մանրածախ գազը ձեռք են բերում 1000 խմ-ն 132 հազար դրամով, իսկ օրինակ՝ հարևան Վրաստանում գազի գինը մեր փողով արտահայտված 110 հազար դրամ է, ապա Վարդան Այվազյանը հիշեցրեց, որ այդ նույն Վրաստանին Հայաստանը վճարում է գազի տեղափոխման դիմաց` հենց գազով, ինչը սակագինը զսպելու լայն հնարավորություն է ընձեռում Վրաստանին և ընդհակառակը` բարձրացնում է ինքնարժեքը Հայաստանի համար: Բացի այդ, ըստ Վարդան Այվազյանի, Հրանտ Բագրատյանն անկեղծ չէ, քանզի Վրաստանի հետ համեմատություն անցկացնելիս` «մոռացել» է նշել, թե ինչ արժե գազն այդ երկրում տնտեսվարողների համար. «Եթե Վրաստանի բնակչության համար գազի սակագինը կազմում է այդքան, ապա ինչո՞ւ ինքը չի ներկայացնում, թե որքան են վճարում արտադրողները: Չէ՞որ դրա համար տնտեսվարողներն են փոխհատուցում»:
Վարդան Այվազյանի խոսքերով` Հայաստանում գազի մանրածախ գինը ձևավորվում է հստակ բանաձևով. կախված մատակարարման գնից, գազի վրա իրականացվող ծառայությունները, հարկերն ու տուրքերը գումարած մարժա: Ըստ որում, օրենքը սահմանում է մարժայի առավելագույն շեմ, ինչպես նաև բազմաթիվ այլ սահմանափակումներ. «Օրինակ` ընկերությունը չի կարող ծառայողական նպատակներով թանկարժեք մեքենա ձեռք բերել և դա ներառել ծախսերի մեջ` դրանով իսկ բարձրացնելով ինքնարժեքը»:
Վարդան Այվազյանի վստահեցմամբ` Հրանտ Բագրատյանի կողմից Հայաստան մատակարարվող գազի կալորիականության հարցի արծարծումը նույնպես դեմագոգիա է, քանի որ այդ հարցը նույնպես պայմանագրի մեջ ներառված է: «Պարոն Բագրատյանն առաջիկայում լավագույն հնարավորությունը կունենա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան հաշվետվություններ է ներկայացնում, և եթե ինքն այդ հաշվետվություններից, դրանցում եղած եզրահանգումներից մեջբերում կատարած լիներ, ես իրեն կհասկանայի: Հոկտեմբերի 1-ին կրկին ներկայացվելու է հաշվետվություն, և նա կարող է իր առարկությունները հայտնել»,- ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն ու պարզաբանեց, որ գազի կալորիականության հետ կապված` կա հաշվարկային հստակ մեխանիզմ. «Պայմանագրով մատակարարվող գազի կալորիականությունը 1000 խմ համար 8700 կկալ է, դրանից բարձրի ու դրանից ցածրի դեպքում կատարվում է վերահաշվարկ: Ի միջի այլոց, սա էլ է բանակցությունների առարկա: Նշեմ, որ այս դրույթը գործում է տնտեսվարողների դեպքում, քաղաքացիների դեպքում չի գործում: Այսինքն` տնտեսվարողը եթե ստանում է ավելի բարձր կալորիականությամբ գազ, նա հավելյալ գումար է վճարում»:
«Նման հայտարարություններն ընդամենը մարդկանց տեղեկացվածության պակասի վրա միավորներ հավաքելու նպատակ ունեն: ՀՀ ներկրվող գազի սակագինը ձևավորվում է հետևյալ սկզբունքով՝ ներկրման գին, գումարած ծառայություններ, գումարած հարկեր և թույլատրվող մարժա: Եթե դաշտը մրցակցային լիներ, եթե ունենայինք 10 տեղից գազամատակարարում, այն ժամանակ կարելի էր ազատականացնել: Սա հանրային մոնոպոլ ծառայություն է, որովհետև ներտնային ցանցից սկսած, մատակարարումն իրականացվում է մեկ աղբյուրից, ուստի դա ենթակա է պետական կարգավորման: Հետևաբար, պետության ղեկավարի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ նա կարողանա իր ազգաբնակչության համար հնարավորինս էժան գազ ստանա»,- զրույցի վերջում նշեց Վարդան Այվազյանը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:25 22/05/2013 » Իրավունք
Ֆիլիպ Կիրկորովը մեղադրվում է «Եվրատեսիլ»-ի կանոնները խախտելու մեջ
20:22 22/05/2013 » Հասարակություն
20:20 22/05/2013 » Քաղաքական
20:13 22/05/2013 » Քաղաքական
Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից









Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»