Իրավունք 10:40 05/07/2013

Գերմանական երեք ՍԴ-ներ ընտրություններն անվավեր ճանաչել են. Սահմանադրական իրավունքի մասնագետը մատնանշում է փաստեր

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե որևէ երկրի Սահմանադրական դատարան երբևէ անվավեր չի ճանաչել ընտրությունների արդյունքները: «Նման փաստեր չեք գտնի», -ասել էր Հայաստանի ՍԴ նախագահը: Սահմանադրական իրավունքի մասնագետ, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտորանտ Գոռ Հովհաննիսյանը, սակայն, մատնանշում է առնվազն երեք որոշում, որոնց համաձայն, Գերմանիայի Դաշնային հողերից երեք Սահմանադրական դատարաններ (ՍԴ) անվավեր են ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ներկայացնում ենք Գոռ Հովհաննիսյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը:

-Պարոն Հովհաննիսյան, Դուք վկայակոչում եք երեք որոշում, որոնց համաձայն խորհրդարանական ընտրություններ են անվավեր ճանաչվել: Կներկայացնե՞ք ավելի մանրամասն այդ որոշումները, ո՞ր ՍԴ-ների որոշումներն են դրանք:

-Խոսքը Գերմանիայի երեք դաշնային հողերի ՍԴ-ների որոշումների մասին է: Գերմանիայում գործում են 17 ՍԴ-ներ՝ 1 Դաշնային և 16 դաշնության սուբյեկտների: Այս 17 ՍԴ-ներից 3-ը տարբեր ժամանակներում անվավեր են ճանաչել համապատասխան դաշնային հողերի խորհրդարանական ընտրությունները: Գերմանիայի բոլոր ՍԴ-ները գործում են իրենց առանձին սահմանադրական տիրույթում, լիովին անկախ են և չեն համարվում Դաշնային ՍԴ-ին ստորադաս դատարաններ: Փաստորեն, Համբուրգի ՍԴ-ն անվավեր է ճանաչել Համբուրգի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ 1993 թվականին (տե՛ս Համբուրգի ՍԴ-ի 04.05.1993թ. HVerfG-3/92 որոշումը): Բրեմենի ՍԴ-ն անվավեր է ճանաչել Բրեմենի խորհրդարանական ընտրությունները մասնակի 2008 թվականին (տե՛ս Բրեմենի ՍԴ-ի 22.05.2008թ. BremStGH-St. 1/07 որոշումը), և Շլեզվիգ-Հոլշթայնի ՍԴ-ն անվավեր է ճանաչել խորհրդարանական ընտրությունները կրկին ամբողջությամբ 2010 թվականին (տե՛ս Շլեզվիգ-Հոլշթայնի ՍԴ-ի 30.08.2010թ. LVerfG-1/10 որոշումը): ՍԴ-ների այս որոշումների արդյունքում անցկացվել են նոր խորհրդարանական ընտրություններ: Դաշնային ՍԴ-ն ընտրական վեճեր շատ է քննել, սակայն Բունդեսթագի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին որոշում դեռ չի եղել: Սակայն դա չի նշանակում, թե կարելի է պնդել, որ ոչ մի երկրում, ներառյալ Գերմանիայում, ՍԴ-ները ընտրություններն անվավեր չեն ճանաչել: Գերմանիայում փաստորեն կա նման 3 դեպք:

-Այսինքն նման դեպքեր հնարավոր համարում եք նաև ա՞յլ երկրներում:

-Ես հրապարակումը կարդալուց հետո որոշեցի ստուգել որևէ երկրում ընտրություններն անվավեր ճանաչված չլինելու մասին պնդման ճշմարտացիությունը: Իբրև սահմանադրական իրավունքի մասնագետ, ինձ դա շատ հետաքրքրեց: Ես շատ արագ ուսումնասիրեցի գերմանական իրավունքը և պարզեցի, որ Գերմանիայում փաստորեն ընտրություններն անվավեր ճանաչող ՍԴ-ի որոշումներ կան: Այն էլ 3-ը: Ես չեմ բացառում, որ այլ երկրներում էլ նման որոշումներ լինեն:

-Գերմանիայում ինչպե՞ս և ինչի՞ հիման վրա են որոշում՝ ի վերջո ընտրությունները վավե՞ր են, թե՞ ոչ:

-Ընտրության վավերականության և դրա արդյունքում ձևավորված մարմնի, օրինակ՝ խորհրդարանի լեգիտիմության հարցը պարզելու համար ՍԴ-ները պետք է պատասխանեն 2 հարցի՝ 1. Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է ընտրական օրենքը, որի հիման վրա անցկացվել է ընտրությունը: 2. եթե այո, ապա ճիշտ կիրառվե՞լ է ընտրական օրենքը, այսինքն՝ ընտրությունն անցկացվե՞լ է ընտրական օրենքի պահանջներին համապատասխան:
Ընդ որում, ընտրական օրենքի սահմանադրականության ստուգումն ընտրական գործեր քննելիս հանդես է գալիս իբրև նախահարց: Նմանատիպ գործերով ՍԴ-ին առաջադրված հիմնական հարցը, բնականաբար, ընտրության վավերականության և դրա արդյունքում ձևավորված մարմնի լեգիտիմության հարցն է: Բայց տրամաբանական է, որ այդ հիմնական հարցին կարելի է պատասխանել միայն ընտրական օրենքի սահմանադրականության հարցում համոզվելուց հետո: Որովհետև հակասահմանադրական օրենքի հիման վրա անցկացված ընտրությունն ինքնին հակասահմանադրական է և անվավեր, իսկ դրա արդյունքում ձևավորված մարմինը՝ ոչ լեգիտիմ: Հետևաբար, Գերմանիայում բոլոր ՍԴ-ները ընտրական վեճեր քննելիս պարտադիր նախ ստուգում են ընտրական օրենքի սահմանադրականությունը: Հակառակ դեպքում ընտրության վավերականության հարցին պատասխանելն անհնար կլինի: Սա ոչ թե գերմանական իրավունքի առանձնահատկությունն է, այլ հասարակ տրամաբանության հարց:

-Իսկ մեզ մոտ ի՞նչ պրակտիկա է ընդունված: Քննարկվո՞ւմ է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) սահմանադրականության հարցը:

-Ցավոք, ո´չ: ՀՀ ՍԴ-ն ընտրական վեճեր քննելիս ԸՕ-ի սահմանադրականությունը չի ստուգում: Թեև եղել են դեպքեր, երբ դիմող կողմը հատուկ ՍԴ-ի ուշադրությունը հրավիրել է ԸՕ-ի հնարավոր հակասահմանադրականության խնդրի վրա, սակայն ՀՀ ՍԴ-ն մերժել է ԸՕ-ի սահմանադրականությունն ստուգելու մասին կողմի միջնորդությունը` պատճառաբանելով, թե «ՀՀ ընտրական օրենսգրքի առանձին դրույթների սահմանադրականությանն առնչվող հարցերը սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ միայն ՀՀ սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտների՝ օրենքով սահմանված կարգով ներկայացրած դիմումների ու համապատասխան դատավարական ընթացակարգերի հիման վրա» (ՍԴՈ-1028): Այնինչ, ՍԴ-ն պարտավոր է իբրև նախահարց ստուգել ԸՕ-ի սահմանադրականությունն առանց կողմի միջնորդության: Իրավաբանական գրականության մեջ այս անուղղակի վերահսկողությունը կոչվում է ինցիդենտ վերահսկողություն: Փաստորեն, ՀՀ ՍԴ-ն հետևության է հանգում վիճարկվող ընտրության վավերականության մասին՝ առանց իմանալու՝ արդյոք ԸՕ-ն, որի հիման վրա անցկացվել է ընտրությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման պայմաններում յուրաքանչյուր քաղաքացու մոտ շատ բնական հարց է ծագում՝ իսկ եթե ԸՕ-ն իրոք հակասահմանադրական է՞: Ուրեմն ինչպե՞ս կարող է հակասահմանադրական օրենքի հիման վրա անցկացված ընտրությունը լինել վավերական, իսկ դրա արդյունքում ձևավորված մարմինը՝ լեգիտիմ: Այս հարցը հայկական իրավական պրակտիկայում բաց է:

Բացի այդ, ՀՀ ՍԴ-ի նման դիրքորոշումը կարող է պրակտիկայում շատ անցանկալի հետևանքների հանգեցնել: Օրինակ, հնարավոր է, որ առանց ԸՕ-ի սահմանադրականությունն ստուգելու ընտրությունները վավեր ճանաչելուց հետո վերացական վերահսկողության կամ անհատական դիմումի վարույթում բարձրացվի նույն ԸՕ-ի սահմանադրականության հարցը, ինչպես որ ՍԴ-ն ինքը պատկերացնում է: Եվ հնարավոր է, որ ընտրություններից 1 ամիս կամ 1 տարի հետո ՍԴ-ն այլ վարույթում հակասահմանադրական ճանաչի ԸՕ-ն: Արդյունքում շատ ուշ կպարզվի, որ ընտրություններն անցկացվել են հակասահմանադրական օրենքի հիման վրա, և որ, ասենք, խորհրդարանը փաստորեն լեգիտիմ չէ: Նման սցենարը երկրում քաոսային վիճակ կառաջացնի: Հակասահմանադրական օրենքի՝ ԸՕ-ի հիման վրա ընդունված բոլոր որոշումներն ինքնին հակասահմանադրական են, ներառյալ՝ ԿԸՀ-ի որոշումները: Հնարավոր է նաև, որ հակասահմանադրական ԸՕ-ի հիման վրա ընտրված ոչ լեգիտիմ խորհրդարանն այդ ընթացքում ընդունած լինի բազմաթիվ օրենքներ: Ոչ լեգիտիմ խորհրդարանի ընդունած օրենքները նույնպես հակասահմանադրական են: Նման քաոսային վիճակից խուսափելու համար ՀՀ ՍԴ-ն ևս ընտրական վեճեր քննելիս պարտադիր իբրև նախահարց պիտի նախ ստուգի ԸՕ-ի սահմանադրականությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}