Իրավունք 16:38 06/03/2014

«Fake»-երի դեմ պայքարելու համար փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, դաշտը կարգավորված է. Արա Ղազարյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որն անմիջականորեն վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած «Fake»-երի, այսինքն` կեղծ օգտատերերի դեմ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` «նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը:

Խնդիրը առավել կարևորվում է նրանով, որ մի շարք լրատվական միջոցներ վերարտադրում և տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկատվությունը, դրանք առավել հանրայնացնելով, ինչի հետևանքով այդ տեղեկատվությունը հայտնի է դառնում նույնիսկ այն անձանց, ովքեր գրանցված չեն սոցիալական ցանցերում: Նշված խնդիրը ներկայումս լուրջ մտահոգություն է առաջացնում ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետների, բլոգերների մոտ, այնպես էլ համացանցից օգտվող բազմաթիվ անձանց մոտ: Ուստի կարևոր է սահմանել այն լրատվական միջոցների պատասխանատվությունը, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումները և մեկնաբանությունները»:

Նախագծով առաջարկվող փոփոխություններով լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում իր էլեկտորոնային կայքում տեղ գտած, անհայտ հեղինակների վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար:

Օրենքում պատգամավորների կատարած փոփոխությամբ նաև սահմանվում է «էլեկտրոնային կայք» հասկացությունը. «հրապարակային էլեկտրոնային կայք է համարվում, այն կայքը, որը համացանցի միջոցով հասանելի է անսահմանափակ թվով անձանց, ունի որոշակի հասցե, պարունակում է լրատվական կամ այլ բնույթի տեղեկատվություն` անկախ տեղեկատվության թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տևողությունից և այլ չափանիշներից»:

Ըստ պատգամավորների, այդ կարգավորումը համապատասխանում է նաև Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի մոտեցումներին, մասնավորապես, 2013 թվականին «Delfi AS vs Estonia» որոշմանը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան Արա Ղազարյանի պնդմամբ, նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայաստանյան օրենսդրական դաշտն այդ առումով կարգավորված է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածով, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ (Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա»-ի գործով) և ավելին, կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշում` «Delfi գործակալությունն ընդդեմ Էստոնիայի»:

«Այսօրվա դրությամբ որևէ անհրաժեշտություն կամ հասարակական պահանջ չկա օրենքում փոփոխություններ կատարել: Իզուր հուզումների տեղիք է տալիս այդ փոփոխությունը: Այն, ինչ առաջարկվում է դրա կարիքը չկա և փաստորեն, արդեն եղածի կրկնությունն է, իսկ դաշտը կարգավորված է ամբողջությամբ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Արա Ղազարյանը:

Բացի այն, որ նման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, դա կարող է նաև ճնշող գործիք լինել զանգվածային լրատվության միջոցի վրա:

«Դա կվտանգի ԶԼՄ-ի աշխատանքը, որովհետև շատ հեշտությամբ կարելի է ԶԼՄ-ին կանգնեցնել փաստի առջև ու միևնույնն է աշխատի այն կառուցակարգը, որը «Հրապարակ» թերթի գործով արդեն ունենք` ԶԼՄ-ն պատասխանատվության պետք է ենթարկվի այն դեպքում, եթե նա չգիտեր կամ չէր կարող իմանալ տվյալ քոմենթի մասին: Բայց այդ խնդիրը արդեն կարգավորված է` և քաղօրենսգրքի 1087 հոդվածով և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ: Բայց մենք նաև ունենք դատարանի որոշում, որն ավելի բարձր պաշտպանություն է տալիս ԶԼՄ-ին, ասելով, որ քանի դեռ անձը չի ծանուցել ԶԼՄ-ին քոմենթը հանելու մասին, ապա ԶԼՄ-ն պատասխանատվություն չի կրում: Հետևաբար կարիք չկա նոր փոփոխություններով կարգավորել այն, ինչը վաղը մյուս օրը հնանալու է, քանի որ ինտերնետը արագ զարգացող տիրույթ է: Ավելի լավ է թողնել այնպես, ինչպես կա», -հավելեց Արա Ղազարյանը:

Նկատենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի հեղինակներն են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:

Հարակից հրապարակում`

Կայքը կարող է պատասխանատու լինել ընթերցողների մեկնաբանության համար. Լրատվամիջոցներին վերաբերող ՄԻԵԴ որոշումը

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
Վահե Հովհաննիսյան. Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է . «Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
11:18
ՆԳՆ. ​Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների...
Աղբյուր` Panorama.am
11:07
Սարսափելի դեպք Սյունիքում. Տարեց տղամարդուն սպանել է, ապա այրել
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:40
Վթարային ջրանջատում Արագածոտնում ապրիլի 23-ին և 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ես իմ ճանապարհն ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ.Միհրան Մախսուդյան
«Համայնքապետերն ինձ ասացին, որ ոչ մի ընդհանուր հայտարարի էլ չեն եկել, ինչպես որոշվել է, այդպես էլ գնում է»,-ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
10:27
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
ArmeniaSputnik-ի տվյալներով` վարչական ղեկավար Կամո Շահինյանն այդ մասին ասել է առավոտյան գյուղապետարանի մոտ հավաքված գյուղացիներին։ Պատճառն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես...
Աղբյուր` Panorama.am
09:56
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
«Երկիր»-ին հասած տեղեկություններով` ոստիկանությունը փակել է Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածը, առնվազն 600 կարմիր բերետավորներ ու ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Հենրիխ Մխիթարյան. Անմոռանալի մրցաշրջան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է միլանյան թիմի հաղթանակն Իտալիայի առաջնությունում
Աղբյուր` Panorama.am
09:50
Ապրիլի 23-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 386.44 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:34
Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։ Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»
«Փաստ» թերթը գրում է. «Տավուշում ստեղծված իրավիճակը գնալով ավելի է թեժանում: Տավուշցիների ու ընդհանրապես ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
09:13
Ինտերը 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ ««Ինտեր»-«Միլան» հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։ Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, և քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տևական ժամանակ երեք...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել,...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Ղազախստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
07:30
Ապրիլի 23-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:23
Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին և Ադրբեջանին Հայաստանի դեմ հիբրիդային հարձակման մեջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների...
Աղբյուր` Panorama.am
23:09
Մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը Ադրբեջանի գնած սպառազինության 15-20 %-ից ավել չէ. Նիկոլ Փաշինյան
«Իհարկե, ներդրողները՝ այո, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
15:23 22/04/2024

«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}