Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցներն ու Ռուսաստանի այլընտրանքը

Բրյուսելի և Մոսկվայի միջև լարվածությունը խորանում է: Եվրոպական միությունում անդամ պետությունները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երրորդ փաթեթը: Այս նոր փաթեթը ԵՄ-ի աննախադեպ, առաջին լուրջ տնտեսական հարվածը կլինի Ռուսաստանին, քանի որ, ի տարբերություն նախորդների, որոնք ուղղված էին առանձին ռուս և ուկրաինացի պաշտոնյաների դեմ, այն նախատեսում է լուրջ սահմանափակումներ տնտեսության առանձին ոլորտներում:

Ուկրաինայի արևելքում մալազիական «Բոինգ-777» քաղաքացիական ինքնաթիռի կործանումից հետո ԵՄ դիրքորոշումը կոշտացել է Մոսկվայի հանդեպ, ինչը, փաստորեն, իր արտացոլումն է գտել այս նոր պատժամիջոցներում: Դրանք մասնավորապես տարածվում են ֆինանսական, նավթային և պաշտպանության ոլորտների վրա: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի համատեղ հայտարարությունում ասվում է, որ ԵՄ-ն սահմանափակում է ռուսական պետական ֆինանսական ինստիտուտների մուտքը եվրոպական կապիտալի շուկա, էմբարգո է կիրառում Ռուսաստանի հետ զենքի առևտրի վրա: 

Եվրամիությունը արգելում է նաև դեպի Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել ռազմական ոլորտում: Բացի այդ, Բրյուսելը սահմանափակելու է Ռուսաստանի մուտքը զգայուն տեխնոլոգիաների՝ մասնավորապես նավթային ոլորտում: ԵՄ քաղաքացիները և ընկերություններն այսուհետ չեն կարող գնել կամ վաճառել նոր ակցիաներ, պարտատոմսեր և այլ ֆինանսական գործիքներ, որոնք թողարկվում են պետական մասնաբաժին ունեցող ռուսական բանկերի կողմից: 

Զենքի առևտրի ոլորտում կարգելվի ինչպես Ռուսաստանից սպառազինությունների ներմուծումն, այնպես էլ Եվրոպայից արտահանումը դեպի Ռուսաստան: Էմբարգոն տարածվելու է միայն նոր գործարքների վրա, հետևաբար Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի մատակարարման շուրջ կնքված գործարքը կիրականացվի:

Ռուսաստանի տնտեսության արդիականացման համար անհրաժեշտ եվրոպական տեխնոլոգիաների մուտքը դեպի ռուսական շուկա նույնպես կարգելվի: Խոսքը հատկապես նավթային ոլորտի մասին է: Ռուսական նավթային ընկերությունները չեն կարողանա ձեռք բերել խորը հորատման, թերթաքարային նավթի արդյունահանման արդի եվրոպական տեխնոլոգիաներ:

Միաժամանակ եվրոպացիները պատժամիջոցներ չեն նախատեսել բնական գազի ոլորտում: Հավանաբար ծանրակշիռ դեր է խաղացել ռուսական գազից եվրոպական պետությունների հսկայական կախվածությունը և դրա հետ կապված հնարավոր մեծ կորուստները: Նախատեսվում է նաև ընդլայնել այն պաշտոնյաների ցուցակը, որոնց վրա կտարածվի ԵՄ պատժամիջոցները: Հնարավոր է համարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ևս մի քանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցները: Նշվում է, որ պատժամիջոցները կգործեն մեկ տարի ժամկետով, սակայն կարող են վերանայվել երեք ամսից համապատասխան արդյունքի հասնելու դեպքում:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են, որ Ռուսաստանը չի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները՝ շարունակելով աջակցել «զինված անջատողականների անօրինական գործողությունները»: Նրանց խոսքով՝ այս նոր պատժամիջոցները լրջագույն նախազգուշացում է այն մասին, որ հարևան ինքնիշխան պետության տարածքի ապօրինի բռնազավթումն (Ղրիմ) ու կանխամտածված ապակայունացումն (Դոնբաս) անընդունելի են 21-րդ դարի Եվրոպայում:

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Բարաք Օբաման: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվելու են ռուսական մի քանի բանկերի և նավաշինական ընկերության վրա: Վաշինգտոնը նույնպես կարգելի էներգետիկ ոլորտում արդի տեխնոլոգիաների և ապրանքների մատակարարումը Ռուսաստան:

Սակայն ինչպես ԵՄ-ի պաշտոնյաներն, այնպես էլ ԱՄՆ նախագահը շեշտել են, որ մտադիր չեն դադարեցնել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ: Օբաման վստահեցրել է, որ հարաբերություններում լարվածության խորացումը «սառը պատերազմ» չէ՝ ըստ էության ակնարկելով Մոսկվայի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին: 

ԵՄ-ում արդեն իսկ հաշվարկել են նոր պատժամիջոցների հետևանքներն ու կորուստները: Մասնագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանն ընթացիկ տարում կկորցնի 23 մլրդ եվրո (ՀՆԱ 1,5%), իսկ 2015թ.-ին՝ 75 մլրդ եվրո (կանխատեսվող ՀՆԱ-ի 4,4%): Եվրամիությունն ընթացիկ տարում կունենա 40 մլրդ եվրո կորուստ (ՀՆԱ-ի 0,3%), իսկ 2015թ.-ին՝ 50 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 0,4%): ԵՄ-ն կունենա նման կորուստներ, եթե Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ կիրառի: Ուշագրավ է, որ ավելի վաղ կանխատեսվում էր, որ Ռուսաստանը կունենա ընդհանուր մոտ 1 տրիլիոն եվրոյի կորուստ: 

Կարելի է արձանագրել, որ փաստացի չիրականացան ռուսական կողմի այն ակնկալիքները, որ Բրյուսելը չի տրվի Վաշինգտոնի ճնշումներին, որ գիտակցելով ռուսական տնտեսության հետ իր տնտեսության սերտ կապը, հնարավոր ռիսկերը, չի դիմի նման խիստ միջոցների: Այս իրավիճակում Ռուսաստանի միջազգային մեկուսացումն Արևմուտքի կողմից ավելի է խորանում, ինչը Մոսկվային կանգնեցնում է բարդ ընտրության առջև: Հարաբերություններում լարվածության էլ ավելի խորացման դեպքում Ռուսաստանն ունենում է գործելու մի քանի տարբերակ:

Առաջինը՝ զիջել, ինչը ներկա պահին քիչ հավանական է՝  հաշվի առնելով Մոսկվայի որդեգրած քաղաքականությունը: Դա կնշանակի ընդունել ճգնաժամի ողջ պատասխանատվությունը՝  այն դեպքում, երբ Ռուսաստանն իրեն չի համարում ուկրաինական հակամարտության անմիջական կողմ: Երկրորդը՝ դիմել պատասխան պատժամիջոցների, ավելի անմիջականորեն աջակցել ուկրաինացի ապստամբներին՝ գնալով դիմակայության Արևմուտքի դեմ: Սա նույնպես քիչ հավանական է, քանի որ դա նախ հակասում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերին, երկրորդն էլ՝ Ռուսաստանը չունի համապատասխան ռեսուրսներ:

Երրորդ տարբերակն է ոչ զիջելով, ոչ հարձակվելով թեքվել դեպի Արևելք, ընդլայնել համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի և արևմտյան քաղաքականությունից դժգոհ այլ երկրների հետ՝ փորձելով նվազեցնել հնարավոր կորուստները և Արևմուքի հետ հարաբերություններում ձեռք բերել ազդեցության ավելի մեծ լծակներ: Հավանաբար Ռուսաստանը կընտրի երրորդ տարբերակը՝ միաժամանակ ակտիվորեն առաջ տանելով ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում:

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ պատժամիջոցներից կտուժեն բոլոր կողմերն էլ, Ռուսաստանն ավելի շատ բնականաբար՝ պայմանավորված իր տնտեսության կառուցվածքով և մասշտաբներով: Միանշանակ է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի ռազմաքաղաքական հակասությունների սրումը սպառնում է աշխարհում ֆինանսատնտեսական կայունությանը: Ուստի ցանկալի կլինի չորրորդ տարբերակը, որ Արևմուտքն ու Ռուսաստանը առանց ավելորդ կորուստների կարողանան կոնսենսուսի հասնել ուկրաինական հակամարտության շուրջ, ինչը շարունակելու դեպքում գուցե հաղթողներ այդպես էլ չլինեն:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}