Նոր շրջադարձ Ֆաթուլաևի գործում. մտադիր են ներգրավել Ալի Հասանովին

«Գոլոս Արմենիի»-ից` թարգմանաբար.

«Հոկտեմբերի 11-ի գիշերը` ժամը 03:38-ին, ադրբեջանական կայքերից մեկում հայտնվեց մի սենսացիոն վերնագիր` «Իլհամ Ալիևը վերադարձնում է Ղարաբաղը: Առանց մեկ կրակոցի»: Պետք է համաձայնել, որ նման վերնագրով հոդվածը չէր կարող ուշադրություն չգրավել: Կարելի է պատկերացնել, թե սրտի ինչ տրոփյունով են ադրբեջանցի օգտատերերը կլանել տեքստի յուրաքանչյուր տառը` դժվարությամբ հավատալով սեփական աչքերին` ինչպե՞ս, մի՞թե իրականացավ և նախագահը իրագործեց իր բազմամյա խոստումը:

Առավել փորձառու ընթերցողները և, ամենակարևորը, «Հաքքին.ազ» կայքի (որտեղ և հրապարակվել էր նշված աշխատությունը) սեփականատեր ու գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևի հակումներին ծանոթ այցելունները չէին կարող ուշադրություն չդարձնել փակագծերում քողարկված նախազգուշացմանը` (մեր վերլուծությունը), ինչը զգուշացնում էր այն մասին, որ պետք չէ լուրջ վերաբերվել սույն հրապարակմանը:

Հենց այդկերպ կայքը հեռատեսորեն տեղեկացնում է ընթերցողներին Ֆաթուլաևի հերթական բարբաջանքի մասին և դրանով իսկ նախապես հայցում է ընթերցողի ներողամտությունը «Հաքքին.ազ»-ի հեղինակի վերլուծական մտքի փայլատակումների համար: Սակայն այս անգամ Ֆաթյան (ինչպես որ քնքշորեն անվանում էին Էյնուլային Բաքվի բանտում) գերազանցեց ինքն իրեն: Վերոհիշյալ վերնագրով հոդվածը չի կարելի նույնիսկ վերլուծություն անվանել. այն, որքան որ հնարավոր է քաղաքավարի արտահայտվել` տիրոջ բարեգթության և բարեհաճության հուսահատ ակնկալիքով հեշտասեր պնակալիզության անհագուրդ պահանջմունքով լի ձոն է:

Այլկերպ ինչպե՞ս կարելի է գնահատել, օրինակ` այս տողերը. «Խոսքն այն մասին է, թե ինչպես 40-ամյա երիտասարդ մարդը, որին բաժին է հասել ծանր ժառանգություն` ավերված տնտեսությունով, քաղաքական քաոսով բռնկված աղքատ երկիր, որը չուներ բռնությամբ խլված բնիկ հողերի վերադարձման հստակ հեռանկար, ոչ միայն դուրս եկավ խճճված աշխարհաքաղաքական լաբիրինթոսից, ոչ միայն վերածնեց տնտեսությունը և ստեղծեց զմրուխտե քաղաք, այլ նաև վերադարձնում է քառորդ դար առաջ օկուպացված Ղարաբաղը: Այսօր խոսքը Ադրբեջանի քաղաքական և դիվանագիտական խոշորագույն հաջողության մասին է: Ահա այժմ էլ Ղարաբաղն առանձնացնում են Հայաստանից: Մաքսային պատով: Այդպիսով Ի. Ալիևը փայլուն քաղաքական կոմբինացիա խաղարկեց: Նա չմտավ եվրասիական տարածք, պահպանեց իր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը, սակայն հասավ գլխավոր խնդրի լուծմանը` Ղարաբաղը Հայաստանի տնտեսական տարածքից դուրս է բերված»: Եվ այսպես շարունակ` նույն ոգով…

Ահա այսպիսի «վերլուծական» եզրակացություններ է կատարում Ֆաթուլաևը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից: Եվ նույնիսկ չի ամաչում ասվածին հավելել ակնհայտ սուտը, իբրև թե` «Նուրսուլթան Նազարբաևը ելույթ է ունեցել սենսացիոն հայտարարությամբ: Հայաստանին պուտինյան Եվրասիական միություն ընդունել են առանց Ղարաբաղի»: Ավելորդ է ասել, որ դժվար թե ինչ-որ մեկը նույնիսկ Ադրբեջանում լսել է Նազարբաևի այդ հայտարարությունը: Հավանաբար այն վիրտուալ կայծակի նման փայլատակել է տիրոջը հաճոյանալու չափազանց բուռն ձգտումից բորբոքված Ֆաթիի ուղեղում, ով գիշերվա կեսին նստել էր քծնանքի ու անզուսպ շողոքորթության ներբող գրելու համար:

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ապուշացված միջին վիճակագրական ադրբեջանցուն թողնենք Ղարաբաղի վերադարձման հավերժ սպասման մեջ: Փորձենք հասկանալ` ինչու՞ Ֆաթուլաևին պետք եղավ այդքան ստորաքարշ կերպով Ալիևին հիշեցնել, որ ինքը փողով համեմված միապետական բարեգութ հայացքի համար ամեն ինչի պատրաստ է: Ամեն ինչ շատ պարզ է. հայկական մամուլում Ադրբեջանի նախագահի վարչախմբի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի անմիջական ուղղորդմամբ ձեռնարկվող` Ֆաթուլաևի եվրոպական մեքենայությունների մասին հրապարակումից հետո լրագրողի հանդեպ վերաբերմունքն անմիջապես փոխվել է: Հիշեցնենք, որ հրապարակումներում խոսքն այն մասին էր, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առընթեր ՀԿ աջակցության Խորհրդի տրամադրած գրանտների հաշվին Ֆաթուլաևը այնպիսի գործունեություն է ծավալել, որն ուղղված է եղել Եվրամիության երկրներում իրավիճակի ապակայունացմանը, հակասեմիթական և արմատական իսլամիստական շարժումներին աջակցությանը, ինչպես նաև եվրոպացի ակնառու գործիչների նկատմամբ կոմպրոմատների որոնմանը:

Ընդ որում նախկին իրավապաշտպանն ակտիվորեն զբաղվել է ֆինանսական մեքենայություններով, ինչի արդյունքում նրա դեմ գերմանացի իրավապաշտպան Հարի Մուրեյը դատական հայց է ներկայացրել: Գերմանացի իրավապաշտպանին Ֆաթուլաևն առաջարկել է գլխավորել Ստրասբուրգում գրանտային փողերով հիմնադրված Եվրոպական տեղեկատվական-իրավապաշտպանական կենտրոնը, իսկ հետո պարզապես խաբել և դուրս է հանել նրան:

«ՀՁ»-ի աղբյուրների համաձայն` մամուլում հայտնված հրապարակումներից հետո, որտեղ բացահայտված էին ոչ միայն կեղտոտ մեքենայությունները, այլ նաև ակտիվ կերպով շրջանառվում էր Հասանովի անունը` դրանով իսկ ապացուցելով աշխատակազմի և անձամբ Իլհամ Ալիևի մասնակցությունը Ֆաթուլաևի գործունեությանը, Բաքվում խիստ անհանգստացել են: Հենց այդ պատճառով էլ սեփական ագահության հետևանքով այդքան թեթևամտորեն բացահայտված Էյնուլայի գլխի վերևում ամպեր են կուտակվում: Եվ նախկին իրավապաշտպան` այժմ գլխավոր պալատական պնակալեզ Ֆաթին, ստիպված է ամբողջ ուժով ապացուցել, որ նա դեռևս պետք է իր տերերին: Ինչպես կարելի է հեշտությամբ համոզվել «Հաքքին.ազ»-ի վերոնշյալ հոդվածը կարդալով` ամեն ինչ գործի է դրված: Այդ թվում նաև ռուս-ադրբեջանական բարեկամության և Կրեմլի իմաստնության փառաբանումը, ինչի շնորհիվ, ինչպես ոգևորված ստում է Ֆաթուլաևը`«Ալիևն առանց մեկ կրակոցի Ղարաբաղը հետ է ստացել»:

Մնում է ենթադրել, որ Արցախը Բաքվին «վերադարձնելու» այլ տարբերակ չեն պատկերացնում` քաջ գիտակցելով, որ ռազմական գործողություններ սկսելը Ադրբեջանին կբերի միայն հերթական պարտություն: Կարծես` Ֆաթուլաևը «մոռացել» է իր կայքում հրապարակված հակառուսական ու հակապուտինյան հոդվածների շարքը, որոնցից հորդում էր արմատացած ռուսաֆոբիան: «Հանուն մարդու իրավունքների պայքարող այդ մարտիկը» «մոռացել» է նաև այն մասին, թե ինչպես էր Եվրոպայի Խորհրդի շենքի առաջ ծածանել Ռուսաստանի նախագահին վիրավորող հսկայական ցուցապաստառը:

Ինչպես նշվում էր «ՀՁ»-ի հրապարակումներում` Ստրասբուրգի դատարանում ներկայումս երկու հայց են ուսումնասիրում: Դրանցից մեկը ներկայացվել է կենտրոնի կողմից և վիճարկում է Աշխատանքային դատարանի որոշման օրինականությունը, որը ավելի վաղ վճռել էր բավարարել Հարի Մուրեյի պահանջները` ընթացիկ տարվա առաջին 3 ամիսների աշխատավարձի վճարման հետ կապված: Այս գործով դատական նիստը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 10-ին, սակայն կենտրոնի ներկայացուցիչ Մուստաֆա Ալինչաի խնդրանքով այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 19-ը: Երկրորդ գործը վերաբերում է Հարի Մուրեյի հայցին, որով նա պահանջում է իրեն վճարել հաջորդ ամիսների աշխատավարձը, ինչպես նաև հաստատել աշխատանքային պայմանագրի պաշտոնական խզումը: Այս հայցի շուրջ լսումները պետք է կայանային հոկտեմբերի 16-ին, սակայն կրկին պատասխանողի խնդրանքով այն հետաձգվել է մինչև նոյեմբերի 7-ը: Կարելի է վստահորեն ենթադրել, որ Ֆաթուլաևը և նրա հանցակիցները դա արել են պաշտոնական Բաքվի պահանջով:

Ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Բանն այն է, որ Հարի Մուրեյի փաստաբանը կենտրոնի կողմից պատասխանողին հայցային հայտարարություն է ուղարկել: Եզրակացության տեքստում բացի հայցվորին վերաբերող կետերից կա նաև շատ հետաքրքիր կետ, որն ունի քաղաքական բնույթ: Փաստաբանը պնդում է, որ գործում խառնված է նաև Ադրբեջանի նախագահի վարչախմբի աշխատակից Ալի Հասանովը, որի ցուցումով հրապարակվել են հակասեմիթական բովանդակությամբ հոդվածներ: Դեռ ավելին` ներկայումս դիտարկվում է Ալի Հասանովին որպես վկա դատարան կանչելու հնարավորությունը:

Հենց այս փաստաթղթի ստանալուց հետո էլ Ալինչան հրատապ խնդրանքով դիմել է` գործի քննությունը հետաձգելու համար: Բաքվում ակնհայտ տագնապի մեջ են. կատակ չէ` Ալիևի վարչախմբի առանցքային դեմքերից մեկը Եվրոպայում հայտնվում է սկանդալի մեջ, այն էլ` հակասեմիթական երանգներով: Պաշտոնական Բաքվի այդքան կարևոր անձի հիշատակումը ֆրանսիական դատարանում ենթադրում է Եվրոպայում լուրջ ուշադրության կենտրոնացում Ֆաթուլաևի կեղտոտ գործերի և ի դեմս Ալի Հասանովի` նրա մասին հստակ հոգ տանող նախագահական վարչախմբի վրա: Սա արդեն ոչ թե առաջին ատյանի դատարանում հասարակ վիճարկում է, այլ Եվրամիության մայրաքաղաքում քաղաքական աղմկոտ սկանդալ:

Կասկած չկա, որ Բաքվում կանեն ամեն ինչ, որպեսզի քողարկեն սկանդալը և թույլ չտան Հասանովին դատարան կանչել: Ֆաթուլաևի ճակատագիրն այստեղ այնքան էլ կարևոր չէ, և հնարավոր է` հենց նրան կզոհեն վարչախմբում, որպեսզի ջրից չոր դուրս գան: Սակայն ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի նախագահի վարչախմբի ամենաազդեցիկ մարդկանցից մեկին, ամենայն հավանականությամբ, սպասվում է այցելություն դեպի դատարան` որպես վկա: ԴԵՌԵՎՍ որպես վկա…»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}