Ֆրանսուա Օլանդ. Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է (տեսանյութ)

«1915 թվականի մայիսից ի վեր Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը հրապարակեցին համատեղ հայտարարության՝ որակելով այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի, մարդկության հանդեպ ցեղասպանություն: Առաջին անգամ մարդկության և քաղաքակրթության դեմ գործված ոճիր հասկացությունը մտավ պատմության մեջ»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նա նշեց, որ Ֆրանսիան ընդունեց մազապուրծ հայերի մի մասին, ովքեր Ֆրանսիա էին հասել ունենալով իրենց իբրև միակ իր, գույք, ճամպրուկ՝ իրենց հիշողությունը. «Փնտրում էին նոր հայրենիք: Այդ նոր հայրենիքը պաշտպանեցին մեծագույն քաջությամբ, երբ ենթարկվում էին նացիզմի հարձակումներին: Իրենց տաղանդով, հանճարով նպաստեցին Ֆրանսիայի բարգավաճմանը Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն առանց մոռանալու իրենց հիշողությունը, ինքնությունը»:

Ֆրանսիայի նախագահը հիշեց այն գիտնականներին, բանվորներին, բժիշկներին, արվեստագետներին, պետական ու հասարակական գործիչներին, ովքեր, ըստ Ֆ. Օլանդի, որքան հայ են, նույնքան էլ ֆրանսիացի են, միավորում են երկու երկրները, ինչպես Շառլ Ազնավուրն է, ով մեր համատեղ հպարտությունն է:

Ֆ. Օլանդը նշեց, որ Ֆրանսիայում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ՝ հավերժացնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Գիտակցում ենք նաև, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացմամբ, անհետացմամբ մեկ դար առաջ ցեղասպանության բառը հայտնագործվեց: Լեմկինը 1944 թվականին հորինեց ցեղասպանության բառը: 2001 թվականից Ֆրանսիան օրենքի ողջ հանդիսավորությամբ հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 2001 թվականից ընդունված օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ էր, քանի որ միայն ճշմարտությունը կարող է մեղմել ցավը, հանգստացնել ներկաներին, հիշողության տուրք մատուցել զոհեին: Այդ օրենքը նաև հարգալից օրենք է, չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, համապատասխանում է Ֆրանսիայի արժեքներին, քանի որ Ֆրանսիան միշտ ցանկանում է լինել այն մարդկանց կողքին, ովքեր մարտնչում են իրենց ամենասուրբ իրավունքների համար»,- ասաց Ֆ. Օլանդը:

Նա նշեց, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության դեմ, քանի որ դա նշանակում է վերստին իրագործել կոտորածները, Ֆրանսիան տարբերակում չի դնում ողբերգությունների միջև. «Ֆրանսիան միշտ ներկա է, Ֆրանսիան միշտ հակազդում է»:

Նա նաև դատապարտեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ահաբեկչությունը, որին զոհ են դառնում մահմեդականները, նաև քրիստոնայները, այդ թվում սիրիահայերը:

«Ահաբեկիչները ոչնչացնում են նաև մշակութային ժառանգությունը, քանի որ նրանք ցանկանում են սպանել ոչ միայն այն, ինչ ներկա է, այլ նաև անցյալը, արմատները»,- շեշտեց Ֆրանսիայի նախագահը:

«Այդ պատճառով կարևոր է այսօր լինել Երևանում՝ կոչ անելու բոլորին պաշտպանելու բոլոր փոքրամասնություններին, հատկապես Արևելքի քրիստոնյաներին, որոնք Մերձավոր Արևելքի հարստությունն են: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը, մենք պետք է պաշտպանենք բոլոր ժողովրդավարական պետություններին՝ այդ տարածաշրջանում կերտելու համատեղ ապագա»,-ասաց նա:

Ֆրանսուա Օլանդի խոսքով, ոգեկոչել ցեղասպանությունը՝ նշանակում է ընդունել մի ողբերգություն, որն իր ողջ ծավալով հարվածել է ողջ մարդկությանը, ոգեկոչել զոհերի հիշատակը, նշանակում է թույլ չտալ, որ այլ ոճրագործություններ վերստին տեղի ունենան աշխարհում. «Այդ պատճառով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանսիայի համար պարտավորութուն է՝ հիշեցնելու համար այդ ոճրագործության հսկայական ծավալները, հիշողության տուրք մատուցել զոհերի հիշատակին, միաժամանակ ցեղասպանության հիշողությունը փոխանցել հետագա սերունդներին»:

Նա նշեց, որ Ֆրանսիան ցանկանում է ներդրում ունենալ նաև հաշտեցմանը, քանի որ հիշողությունը չպետք է օգտագործել մասնատվելու համար, այլ միավորվելու: Ֆրանսիայի նախագահը հույս ունի, որ առաջիկայում ի զորու կլինեն բացել հայ-թուրքական սահմանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նվիրված է խաղաղությանը՝ Հայաստանի, տարածաշրջանի, ողջ աշխարհի համար: 100-րդ տարելիցը կոչ է խաղաղության, հաշտեցման: Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք արդեն հնչել են, կան կարևոր բառեր, որոնք դեռ սպասում են հնչելու, կարևոր են ցավը մեղմացնելու համար: Վերահաստատում եմ, որ Ֆրանսիան իր բոլոր գործընկերների հետ միասին ամեն ինչ անելու է խաղաղ լուծում գտնելու համար: Սա է Երևանի ուձերը՝ խաղաղություն բոլորին, խաղաղություն զոհերի հիշատակի համար, վերապարողների հիշողության համար, Մերձավոր Արևելքի, տարածաշրջանի, համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը խաղաղության ակտ է»,- իր խոսքն ամփոփեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:51
1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)...
Աղբյուր` Panorama.am
10:48
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց» անցակետում ծառայության անցնելու համար
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման...
Աղբյուր` Panorama.am
10:42
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Նա ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեոզմանները։
Աղբյուր` Panorama.am
10:31
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ...
Աղբյուր` Panorama.am
10:10
Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող  Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մարտի 28-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները էժանացել են. Թարմացված
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 28-ին ժամը 09:40-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 391.22 դրամ՝ էժանանոլով 2.77 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}