Խոշորացման հարցով տեղական հանրաքվեների արդյունքներն իրավական պարտադիր հետևանքներ չեն առաջացնում. Տիգրան Մուկուչյան

Մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզերի՝ Լոռու , Սյունիքի  և Տավուշի  21 համայնքներում անցկացվեց տեղական հանրաքվե՝ համայնքների խոշորացման հարցով: Անցկացված հանրաքվեները երկու առումով աննախադեպ էին Հայաստանի պատմության ողջ ընթացքում: Նախ՝ սա տեղական հանրաքվեի անցկացման առաջին փորձն էր Հայաստանի անկախությունից ի վեր: Երկրորդ՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներն, ըստ էության, խորհրդատվական բնույթ ունեն և իրավական պարտադիր հետևանքներ չեն առաջացնում: Անցկացված հանրաքվեների առանձնահատկության, կազմակերպման և արդյունքների մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

-Պարոն Մուկուչյան, օտարալեզու տերմինաբանությունն առանձնացնում է երկու ինստիտուտ՝ «ռեֆերենդում» և «պլեբեսցիտ»: Հայերենում երկուսն էլ թարգմանվում են որպես՝ «հանրաքվե»: Մեր երկրի օրենսդրությունը նախատեսում է այս երկու ինստիտուտները և արդյոք տարանջատո՞ւմ է դրանք:
-Քանի որ Սահմանադրության տեքստում մենք ունենք ընդհանուր առմամբ հանրաքվե հասկացություն և չունենք առանձին, ինքնուրույն ամրագրված պլեբեսցիտ հասկացություն, երկուսի անունն էլ մեծ հաշվով դրվում է հանրաքվե: Սակայն իրականացման հետ կապված առանձնահատկությունները, որոնք ամրագրված են և Սահմանադրությամբ, և օրենքով, հիմք են տալիս պնդելու, որ թեև գործ ունենք օրենքով ամրագրված նույն ինստիտուտի հետ, որը կոչվում է տեղական հանրաքվե, բայց իրականության մեջ մի դեպքում տեղական հանրաքվեի ինստիտուտն է գործում, մյուս դեպքում` պլեբեսցիտի:

-Օրենքը տարբերակո՞ւմ է իրավական պարտադիր հետևանք առաջացնող և չառաջացնող հանրաքվեները:
-Իհարկե: Սահմանադրության 107-րդ հոդվածում ամրագրված է, որ «համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը` համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»: Այստեղ խոսքը համայնքի գործերին մասնակցության մասին է: Սա խոսում է կառավարմանն ուղղակի մասնակցություն ունենալու մասին: Հենց այդպես էլ գրված է. «ուղղակի մանակցել» նշանակում է` ունենալ որոշիչ ազդեցություն համայնքային նշանակության հարցերում: Դրա իրականացման եղանակ սահմանվում է հանրաքվեն: Ամրագրված է նաև, որ հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով:

Սահմանադրության 110-րդ հոդվածում նշվում է, որ «համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը, կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:

Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից»: Սա արդեն մեկ այլ հանրաքվեի եղանակ է, որը առանձնացվել է Սահմանադրությամբ:

Այսինքն, նշվում է երկու` բովանդակային առումով տարբերվող հանրաքվեների մասին: Հանրաքվեի, որի միջոցով կամ որի գործադրմամբ իրականացվում է կամ կյանքի է կոչվում համայնքի գործերի կառավարմանն ուղղակիորեն մասնակցելու իրավունքը, որը սահմանվում էր 107-րդ հոդվածով և 110-րդ հոդվածը, որտեղ ևս նշվում է տեղական հանրաքվեի մասին, սակայն սա արդեն վերաբերում է կոնկրետ հարցի, տվյալ պարագայում համայնքների միացման կամ առանձնացման վերաբերյալ կարծիք բացահայտելուն:

Սահմանադրության 110-րդ հոդվածի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ համայնքները, ելնելով հանրության շահերից, կարող են միմյանց միացվել կամ առանձնացվել, երկրորդ` դա պետք է լինի օրենքի ուժով և նման օրենքով որպես նախաձեռնող՝ որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնող սուբյեկտ, հանդես է գալիս կառավարությունը: Երրորդ` մինչև նման նախաձեռնությամբ հանդես գալը կառավարությունը համապատասխան համայնքներում պետք է նշանակի հանրաքվեներ: Սա ևս պարտադիր պայման է: Միաժամանակ սահմանվում է, որ նման նախաձեռնությունը ԱԺ ներկայացնելու ժամանակ տեղական հանրաքվեի արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը: Ուշադրություն՝ կցվում է ոչ թե տեղական հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշում, այլ՝ տեղական հանրաքվեի արդյունքները, այսինքն` այն թվային պատկերը, որը ստացվել է: Եվ շատ կարևոր մեկ հանգամանք ևս, սահմանադրական նորմի ուժով համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել անկախ տեղական հանրաքվեի արդյունքից, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքը ունի միայն կողմորոշիչ նշանակություն, որովհետև անկախ այդ արդյունքից, համայնքները կարող են միավորվել կամ առանձնացվել:

-Փաստորեն Սահամնադրության 110-րդ հոդվածը նախատեսում է հենց պլեբեսցիտ:
-Այս երկու իրավանորմերի վերլուծությունն անկհայտորեն բերում է նրան, որ մենք, այո´, գործ ունենք սկզբունքորեն տարբերվող տեղական հանրաքվեի երկու ինքնուրույն ինստիտուտների հետ:

Սա ուղղակիորեն ամրագրված է նաև օրենքում: Նույն օրենքն է կարգավորում այս երկու ինստիտուտները, քանի որ երկու դեպքում էլ հանրաքվեների կազմակերպման և անցկացման սկզբունքներն ու մոտեցումները նույնն են, քվեարկությունը նույն կերպ է կազմակերպվում և անցկացվում, սակայն կան նաև առանձին առանձնահատկություններ, որոնք ամրագրված են օրենքով: Այլ կերպ ասած հատուկ իրավակարգավորումների միջոցով օրենքը սահմանում է Սահամնադրության 110-րդ հոդվածով նախատեսված հանրաքվեի առանձնահատկությունները: Եվ եթե օրենքը կոնկրետ իրավահարաբերության համար սահմանում է առանձնահատկություններ, ապա իրավունքի տարրական պահանջն է, որ այդ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են օրենքի հատուկ իրավակարգավորումները:

-Իսկ արդյունքների ամփոփումը: Տարբերակում կա՞:
-Դա կարևորագույն առանձնահատկություններից մեկն է, որը պայմանավորված է ոչ պարտադիր բնույթի հանրաքվեի առանձնահատկությամբ: Օրենքում մենք ունենք 35-րդ հոդվածը, որը վերաբերում է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը: Այս հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ «ընտրատարածքային հանձաժողովովը սահմանված կարգով և ժամկետում անփոփում է հանրաքվեի արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը»: Սահմանված է չորս որոշում, մասնավորապես`

1. հանրաքվեին դրված հարցի ընդունման մասին,

2. առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին,

3. դրված հարցի չընդունման մասին,

4. արդյունքները անվավեր ճանաչելու և նոր քվերակություն նշանակելու մասին:

Դրանից հետո նշվում է, որ «դրված հարցը կամ որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս քան, ցուցակներում ընդգրկված անձանց մեկ երրորդը»: Այսինքն՝ սահմանվում է որոշակի քվորում, ինչը բնականաբար հանդիսանում է ուղղակի կողմորոշիչ 35 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված որոշումը ընդունելու հետ կապված:

Այստեղ խոսվում է տեղական հանրաքվեի դրված հարցի ընդունման մասին, 3-րդ կետում խոսում է հարցի չընդունման մասին: Այսինքն` դրա համար սահմանվել է լրացուցիչ պայման, թե որ պայմանները պետք է բավարարվեն, որ այս որոշումները կայացվեն: Այլ կերպ ասած նշված հանրաքվեի արդյունքում միանգամից կայացվում է որոշում հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ, որի հետ կապված հետագա որևէ լրացուցիչ հաստատում, վավերացում այլ մարմնի կողմից չի պահանջվում:

Օրենքի այս հոդվածում մենք ունենք նաև 4-րդ մաս, որն ըստ էության, հատուկ նորմի կարգավիճակ ունի:

Այս մասը սահմանում է, որ «34-րդ հոդվածով սահմանաված կարգով և ժամկետում ամփոփում է նաև 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ նշանակված տեղական հանրաքվեի արդյունքները և ըստ համայնքների ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1. արդյունքները հաստատելու մասին,

2. առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին,

3. արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

Եթե մենք այստեղ ուշադիր ենք կարդում, նկատում ենք, որ երկու նորմերի՝ այսինքն առաջին և չորրորդ մասերի միջև կան կրկնություններ. առաջին մասի երկրորդ կետը, որտեղ ամրագրված է առանձին տեղամասերում վերաքվեարկության նշանակումը, նույնությամբ ամրագրված է նաև չորրորդ մասի երկրորդ կետում` առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակել: Մյուսը` արդյունքներն անվավեր ճանաչելը և նոր քվեարկություն նշանակելը, որն ամրագրված է չորրորդ կետում, մենք ունենք երրորդ կետում` տեղական հանրաքվեներն անվավեր ճանաչելու և նոր քվեարկություն նշանակելու մասին:

Այսինքն` սա ինքնին նշանակում է, որ չորրորդ կետը ոչ թե լրացում է առաջին կետի համար, այլ չորրորդ կետն ինքնուրույն կանոնակարգում նախատեսող իրավանորմ է:

Սա նշանակում է, որ տեղական հանրաքվեի ժամանակ, ըստ էության, մենք գործ ունենք համայնքի ընտրության արդյունքների հաստատման ինստիտուտի և ոչ թե հանրաքվեի դրած հարցի վերաբերյալ որոշում ընդունելու հետ:

-Փաստորեն, մի դեպքում ընդունվում է որոշում՝ կապված հանրաքվեի դրված հարցի հետ, իսկ մյուս դեպքում` արձանագրվում են միայն արդյունքները:
-Այստեղ կա նաև շատ ավելի խորը խնդիր: Եթե մենք խոսում ենք տեղական հանրաքվեի ինստիտուտի մասին ընդհանրապես, ապա Սահմանադրությունը, որ ըստ էության 107 և 110 հոդվածներում առանձնացրել է երկու կանոնակարգումներ, 107-րդ հոդվածում օգտագործում է` «ուղղակիորեն մասնակցել համայնքային գործերի կառավարմանը»:

Դա նշանակում է, որ տեղական հանրաքվեի կարող է դրվել հարց, որի վերաբերյալ կայացվում է որոշում: Եվ այդ որոշումն անկախ որևէ մեկի կամքից կյանքի է կոչվում հենց հանրաքվեի արդյունքներով:

Օրինակ` ենթադրենք տեղական հանրաքվե է կազմակերպվել համայնքն անվանափոխելու կամ համայնքային նշանակության ինչ-որ մի խնդրով որոշում կայացնելու հարցով: Սրա արդյունքում, քանի որ սա ուղղակիորեն գործերի կառավարմանը մասնակցելու դեպք է, արդյունքների հետ կապված գործում են 35-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կանոնակարգումները, որոնց ավելանում է նաև քվորումի հետ կապված կանոնը:Ինչու՞: Որովհետև խոսքը վերաբերում է վերջնական որոշման ընդունմանը կոնկրետ հարցով:Եթե համեմատենք, ապա որպես պետության օրենսդիր գործառույթի իրականացում սահմանված է, որ այդ գործառույթը իրականացնում է Ազգային ժողովը:

Եվ, բնականաբար, Ազգային ժողովը քվեարկում և ընդունում է օրենքներ: Մինչդեռ, երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունման և դրանում փոփոխություններ կատարելու հարցում որոշում կայացնելու իրավասությունը տրված է հենց ժողովրդին:

Այսինքն` ժողովուրդը պետք է քվեարկի, և քվեարկությամբ արտահայտած իր կամաարտահայտությամբ ընդունի որոշում: Նույնը` տեղական հանրաքվեի ժամանակ: Օրինակ ավագանին կարող է ընդունել որոշումներ, բայց միաժամանակ ասվում է` համայնքի ժողովուրդը կարող է ևս ընդունել նման որոշումներ: Այդ դեպքում միանշանակ խոսքը հարցն ընդունելու կամ չընդունելու մասին որոշման կայացմանն է վերաբերում:

Երկրորդ պարագայում` մենք ասում ենք, որ տեղի է ունենում հանրաքվե, որը, բնականաբար, ունենում է արդյունքներ, և այդ արդյունքները` ինչպես ամրագրված է Սահմանադրության մեջ, իմպերատիվ բնույթ չունեն: Այսինքն` երբ համայնքի բնակիչները քվեարկեցին մեկ այլ համայնքի միանալու հարցին կողմ կամ դեմ, սա դեռ չի նշանակում, որ համայնքն արդեն միացավ մեկ այլ համայնքի: Եթե նրանք որոշեցին, որ չեն միանում, սա նույնպես դեռևս չի նշանակում, որ չեն միանա, որովհետև սահմանադրական կանոնակարգումն այնպիսին է, որ կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ հանրաքվեների արդյունքներից:

-Եթե անգամ հակառակ կողմից գանք, ապա Սահմանադրությունն իմպերատիվ ձևով սահմանում է, որ համայնքների խոշորացումը տեղի է ունենում օրենքով: Այսինքն` տեղական հանրաքվեում անգամ հարցադրում չի կարող լինել նման որոշման մասին: Եվ երկրորդ հարցը` 35-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսվող քվորումը վերաբերո՞ւմ է միայն առաջին մասով նախատեսված դեպքերին, իսկ խոշորացման հարցով հանրաքվեի դեպքում քվորման հարց չի դրվո՞ւմ:
-Այո, այո և մեկ անգամ ևս այո: Խնդիրը հետևյալն է. կա քվեարկության արդյունք, քվեարկության արդյունքից երևում է ամբողջ պատկերը. հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քանի՞ քաղաքացի կա, քանի՞սն են մասնակցել հանրաքվեին, քանի՞սն են ասել «այո», քանի՞սն են ասել «ոչ», և քանի՞ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր:

Այսինքն` այս պատկերն արդեն ամբողջական կա, արդյունքը կա, և այս արդյունքի հիման վրա կառավարությունը ինքն է որոշում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ թե ոչ:

Եթե մենք խոսում ենք արդյունքների հետ կապված, այստեղ կարևորը հետևյալն է, որ կառավարությունը ունենա պատկեր` ինչպիսի՞ն է արդյունքը: Այստեղ խոսքը ոչ թե հանրաքվեի արդյունքներով որոշման ընդունման մասին է, այլ ձևավորված արդյունքի մասին է, որն արդեն հիմք կարող է հանդիսանալ կառավարության համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

-Այսինքն` հանրաքվեի իստիտուտը համայնքի կարծիքը հարցնելու միջո՞ց է ընդամենը:
-Այո, իհարկե:

-Գանք ընթացակարգային հարցերին: Տեղական հանրաքվեի կազմակերպման ընթացքում Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողավների լիազորությունները, առաքելությունները և արդյունքների ամփոփման հարցում որոշումները ի՞նչ բնույթի են:
-Խնդիրը հետևյալն է, Տեղական հանրաքվեի մասին օրենքը ընդունվել էր 2002թ-ին, հետագայում այս օրենքում կատարվեցին փոփոխություններ 2014թ-ին և այդ փոփոխություններն, ըստ էության, պայմանավորված էին նրանով, որ ընտրական օրենսգրքի կանոնակարգումները և Տեղական հանրաքվեի մասին օրենքի իրավանորմերում ապահովվեր ներդաշնակություն: Նշված օրենքի նախկին կանոնակարգումները համահունչ էին դեռևս 2002թ. գործող ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին և այնտեղ կային բազմաթիվ նորմեր, որոնք հետագա բարեփոխումների արդյունքում ընդունված ընտրական օրենսգրքի կանոնակարգումներից տարբերվում էին և այն էլ` էականորեն: Նշված փոփոխությունների արդյունքում Տեղական հանրաքվեի մասին օրենքն ամրագրեց այնպիսի կանոնակարգումներ, որոնք առավելագույնը ապահովում են ներդաշնակություն հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ և այն նույն գործառույթները, որը սահմանված է տեղական ինքնակառավարման մարմիների ընտրությունների ժամանակ ԿԸՀ և ԸԸՀ-ների համար, նույնն է նաև տեղական հանրաքվեի ժամանակ:

Քվեարկությունը կազմակերպում են տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք ձևավորվում են նույն կուսակցական սկզբունքով, ինչ որ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ է:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ, ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս պարագայում, ամփոփում են քվեարկության արդյունքները և այդ արդյունքներով որոշման կայացման իրավասությունը վերապահված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար էլ սահմանված է նույն ժամկետը, ինչ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

-Իսկ ԿԸՀ-ի գործառույթը միայն հսկո՞ւմն է:
-ԿԸՀ-ն ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, բնականաբար, հանդես է գալիս որպես վերադաս ընտրական հանձնաժողով, բայց գործառույթների առումով, հատկապես ընտրությունների ամփոփման հետ կապված, ԿԸՀ-ն գործառույթ չունի: ԿԸՀ գործառույթները այստեղ ավելի շատ կազմակերպական բնույթի են:

-Սա մեր նորանկախ հանրապետությունում տեղական հանրաքվեների անցկացման առաջին դեպքն է, այլ նախադեպ չենք ունեցել: Ինչպե՞ս կգնահատեք հանրաքվեի ընթացքն առհասարակ:
-Հանրաքվեն անցել է միանշանակ օրենքին համապատասխան: Որևէ դիմում բողոք ոչ քվեարկության ընթացքում, ոչ քվեարկության օրվան նախորդող կամ հաջորդող ժամանակաշրջանում որևէ հանձնաժողովում չի ստացվել: Քվերակության ամբողջ ընթացին գրեթե բոլոր համայնքներում հետևել են տեղական դիտորդներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ գործընթացին հետևող տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների մեծ մասն ունեցել է նաև ընտրություններին դիտորդություն իրականացնելու փորձ: Նրանցից ևս որևէ անգամ ահազանգ չի ներկայացվել, որևէ հրապարակում չի եղել: Սրանք հենց այն փաստական հանգամանքներն են, որոնց համապատասխան կարող ենք պնդել, որ տեղական հանրաքվեն անցակացվել է օրենքի տառին միանշանակ համապատասխան: Այստեղ այլ գնահատական չկա:

Սակայն ցավով, պետք է նկատել, որ քվեարկությունից հետո մամուլում եղան առանձին տեսակետներ, որոնցում փորձ էր կատարվում ինչ-ինչ հանգամանքների վկայակոչմամբ ձևավորել բացասական ֆոն:

Նախ պետք է նկատել, որ այն հանգամանքները, որոնք ներկայացվում էին որևէ աղերս անգամ չունեին իրականության հետ: Բերեմ սոսկ մեկ օրինակ. նշվում էր, որ Սյունիքի մարզի համյանքներից դուրս էին հրավիրվել դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները:

Նախ ուշագրավ է, որ այդ կապակցությամբ ոչ դիտորդները, ոչ ԶԼՄ ներկայացուցիչները ոչինչ չեն նշել, չեն ահազանգել, ի դեպ մինչ օրս: Ավելին` Սյունիքի մարզի համայքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից էլ ենք պարզել, որ բոլոր տեղամասերում էլ եղել են և ԶԼՄ ներկայացուցիչներ, և դիտորդներ: ԶԼՄ ներկայացուցիչներից մեկը, ժամը 17:00-ի մոտակայքում, հանձնաժողովին տեղեկացրել է, որ ինքը երկար չի կարող մնալ, հավանաբար երևի այլ բնակավայրից է գնացած եղել և պետք է վերադառնա, հեռախոսահամար է նույնիսկ նրանցից ստացել, որ հետո զանգի և դուրս է եկել: Այդ նույն մեքենայով մի քանի տեղամասերից ևս իր գործընկեր լրագրողների հետ միասին գնացել են: Դա նրանց իրավունքն է: Այսինքն` ոչ թե դուրս են հրավիրել, այլ մարդը իր ցանկությամբ դուրս է եկել:

Մյուս կողմից երկու երեք համայնքներում, օրինակ դիտորդները և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները մնացել են մինչև ավարտվել է քվեարկության արդյունքների հաշվարկը և ավելին նույնիսկ փաստաթղթերի պարկը տեղափոխելու ժամանակ ուղեկցել են մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս ամենը արձանագրված է:

Հիմա` քվեարկության օրվա հետ կապված. ոչ Սյունիքի մարզում, ոչ Տավուշի մարզում, ոչ Լոռու մարզում ողջ քվեարկության ընթացքում և օրվա ընթացքում որևէ ահազանգ չի եղել, խախտումների հետ կապված որևէ դիմում-բողոք ներկայացված չի եղել, գրանցամատյանում որևէ գրառում չի կատարվել, նույն բազմակուսակցական սկզբունքով ձևավորված հանձնաժողովի և որևէ անդամ ոչ միայն հատուկ կարծիք, այլ ընդհանրապես որևէ բացասական դիրքորոշում, տեսակետ, դատողություն չի ներկայացրել:

Այսինքն` դատողություն անելու համար պետք է լինի փաստական հիմք: Մի կողմ թողնենք դրան իրականության համապատասխանելը կամ չհամապատասխանելը, դա չէ խնդիրը, բայց գոնե պետք է լինի մի բան որի հիման վրա արվի համապատասխան դատողություն, եթե այս ամբողջը չկա և մյուս կողմից էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները եղել են տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, ովքեր ոչ քվեարկության նախօրեին, ոչ քվերակության օրը, ոչ քվեարկությունից հետո, ոչ մինչ այժմ որևէ դիմում-բողոք, որևէ տեսակետ պատկան հանձնաժողովներին չեն ներկայացրել, ես ուղղակի չեմ հասկանում ինչպես կարող էին նրանք այլ բան ներկայացնել, օրինակ իրենց կուսակցական գործընկերներին, գրեթե բացառում եմ, որ նրանց կողմից նման բան ներկայացված կլինի:

Այսպիսով, նորից փաստեմ, որ գնահատականը մեկն է տեղական հանրաքվեն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիակատար համապատասխան:

-Քաղաքական կուսակցությունները, բացի տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորմանը մասնակցելուց, որևէ այլ կերպ կարո՞ղ են ներգրավվել տեղական հանրաքվեների անցկացման գործընթացում:
-Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ նաև ՀՀ կուսակցությունները: Այսինքն` ցանկացած կուսակցություն կարող էր ինքը դիտորդական առաքելություն իրականացնել նույն կանոնակարգով և տեղում ծանոթանար պատկերին և ոչ թե այլ մարդկանցից, ինչպես նշվում է, լսեր ինչ-որ տեղեկություններ: Սակայն նկատենք, որ որևէ կուսակցություն նշված իրավունքից չի օգտվել:

Զրույցը վարեց՝ քաղաքագետ Արմեն Մինասյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:44
Տավուշցիների պայքարին միացել են մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
Սոս Սարգսյանի անվան թատրոնի դերասան Արման Նավասարդյանը աջակցում է Տավուշի շարժմանը
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}