Տնտեսություն 16:44 04/09/2015

Լիլիթ Պետրոսյան. Ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ

Վերջին շրջանում լուրջ քննադատությունների առիթ են հանդիսացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Panorama.am-ն այս հարցի պատասխանը ստանալու նպատակով զրուցեց ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանի հետ:

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները`կապված այս տարվա 7 ամիսների տնտեսական ցուցանիշների և 1-ին կիսամյակի ՀՆԱ-ի հետ, քննարկումների առիթ են հանդիսացել: Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, թե հնարավոր չէ ՀՆԱ-ն աճի, այն դեպքում, երբ ներքին առևտուրը նվազել է, կամ ՀՆԱ-ն աճի, երբ հարկերն են նվազել: Ինչպե՞ս կպատասխանեք այս քննադատությանը, արդյո՞ք նման օրինակներ միջազգային պրակտիկայում եղել են:

- Նման հարցադրմամբ մեզ դիմել էին նաև ՀՀ տարբեր նախարարությունների մակրոտնտեսական վերլուծություններ իրականացնող մեր գործընկերները: Ի պատասխան՝ մենք առաջարկել ենք, օրինակ, ծանոթանալ Եվրամիության վիճակագրական ծառայության` Եվրոստատի կայքէջում զետեղված տվյալների բազաներին: Եվրոստատի կայքէջին հղումն առկա է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում: Օրինակ՝ միայն 2005-2014 թվականներին, այսինքն 10 տարում, ԵՄ անդամ 28 երկրներում տարեկան ցուցանիշներով արձանագրվել է 46 դեպք, երբ երկրի համախառն ներքին արդյունքն աճել է, սակայն առևտուրը, առանց ծառայությունների, նվազել: Ավելին, 2008, 2011 և 2013 թվականներին ԵՄ 28 երկրների համախմբված ցուցանիշներով է այդպիսի պատկեր արձանագրվել: Առանձին երկրների կտրվածքով նման պատկերներ տարբեր տարիներին տարեկան ցուցանիշներով արձանագրվել են Բելգիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում: Ինչ վերաբերում է այն թեզին, թե համախառն ներքին արդյունքի աճին զուգընթաց չի կարող «արտադրանքի հարկեր հանած սուբսիդիաներ» ցուցանիշի անկում արձանագրվել, ապա հարկ է նշել, որ նույն տվյալների բազայում նույն ժամանակահատվածում տարեկան ցուցանիշներով արձանագրվել է 23 դեպք: Տարբեր տարիներին նման երևույթ է արձանագրվել Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Շվեդիայում և Միացյալ Թագավորությունում: Նշված տվյալների բազայում առկա են նաև բազմաթիվ դեպքեր, երբ տարեկան համախառն ներքին արդյունքի աճի պարագայում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը կամ աճել գործազրկության մակարդակը: Ընդ որում, հարկ է նշել, որ վերը նշված ցուցանիշները տարեկան ամփոփ տվյալներ են, որոնք եռամսյակային և կիսամյակային կտրվածքով հաճախ ունեցել են ավելի բազմազանված միտումնային դրսևորումներ, իսկ վիճարկման առարկա դարձած Հայաստանի ցուցանիշները կիսամյակային են:

- Ըստ ԱՎԾ-ի արտահանման ծավալն ավելացել է 0.1%-ով, այն դեպքում, երբ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տարբեր տեսակներով իրականացվող արտահանվող բեռնափոխադրման ծավալները աճել են 0.8%-ով: Ինչո՞ւ են այդ ցուցանիշները տարբեր:

- Նշված ցուցանիշները համադրելի չեն, քանի որ Ձեր կողմից ներկայացված առաջին ցուցանիշն արտացոլում է ընդհանուր արտահանման ծավալը, մինչդեռ երկրորդ ցուցանիշը վերաբերում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտի կազմակերպությունների կողմից արտահանված բեռներին: Դրանք ընդգրկունության տեսանկյունից տարբեր ցուցանիշներ են, և մեթոդաբանական տեսանկյունից կիրառելի չեն տվյալ վերլուծությունների համար:

- Սովորաբար տնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո ԱՎԾ-ն հայտնվում է քննադատությունների թիրախում: Սակայն ՀՀ ԱՎԾ-ն, կարծես թե, խուսափում է պատասխանել այդ քննադատություններին: Ինչո՞ւ:

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միացել է Միջազգային վիճակագրական ինստիտուտի Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրին և մեր աշխատակիցներն այդ հռչակագրի պահանջների համաձայն պարտավոր են հարգանքով վերաբերվել վիճակագրական տեղեկատվության բոլոր սպառողներին և նրանց կողմից հնչեցված քննադատություններին: Ընդհանրապես, ողջ աշխարհում էլ պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ և վստահության պակաս: Ցանկացած վիճակագրական ցուցանիշ, երբ հրապարակվում է, այն վիճակագրական տեղեկատվության մեկ սպառողի համար կարող է լինել լավ լուր, մյուսի համար՝ վատ լուր, իսկ երրորդի համար որևէ հետաքրքրություն չներկայացնող լուր: Դա նորմալ է, քանզի սպառողները տարբեր են իրենց շահերով, հետաքրքրություններով, հակումներով, փորձառությամբ և այլն, ինչն օբյեկտիվ իրողություն է: Այդ իսկ պատճառով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից միջազգային գիտաժողովներին խնդրո առարկայի վերաբերյալ քննարկումների արդյունքում մշակվել է «Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները» խորագրով պարզաբանական նյութ, որը խմբագրվել է Դանիայի վիճակագրության կողմից: Այդ նյութն առկա է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի աջ սյունակի ստորին հատվածում նույն խորագրով: Նյութում մանրամասնված են 5 պատճառներ, դրանք են.

1. Սպառողների տարբեր հեռանկարները,
2. Սպառողների տարաբնույթ շահերը,
3. Շահառուների վերաբերմունքը,
4. Մեթոդաբանության բազմաշերտությունը,
5. Պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ընդհանուր պակասը ողջ աշխարհում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}