12:22 23/08/2008 » Մշակույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին կարգադրություն է ստորագրել հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների նախապատրաստման նպատակով պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից, պետական հանձնաժողովը կգլխավորի Հանրապետության նախագահը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ), վարչապետ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԸ, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, արտաքին գործերի նախարար Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ֆինանսների նախարար Տիգրան ԴԱՎԹՅԱՆԸ, կրթության և գիտության նախարար Սպարտակ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ, Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԸ, հանրապետության նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող) Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԸ, հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԳԱԱ նախագահ Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ) Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ) Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ, Ազգային գրադարանի տնօրեն (համաձայնությամբ) Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆԸ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆԸ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) Արամ ՍԻՄՈՆՅԱՆԸ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն (համաձայնությամբ) Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆԸ, Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ) Լևոն ԱՆԱՆՅԱՆԸ:


Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց