18:14 24/12/2008 » Մշակույթ

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500 ԱՄՅԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ (ԼՈԳՈՅԻ) ՄՐՑՈՒՅԹ

2012 թվականին լրանում է Հայկական տպագրության ստեղծման 500 ամյակը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանի խոսքերով, հայոց քաղաքակրթության պատմության այս կարևորագույն իրադարձության հոբելյանը պետական մակարդակով նշելու համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, ստեղծվել է Պետական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Նա նշեց, որ հանձնաժողովը ներկայումս մշակում է 2009-2012 թվականների միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

Հանձնաժողովը հայտարարում է Հայկական տպագրության 500 ամյակի խորհրդանիշի (լոգոյի) մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր ու սև-սպիտակ տարբերակներով և ներկայացվի էլեկտրոնային կրիչի վրա, ինչպես նաև` 50x60 սմ ստվարաթղթի վրա: Գ. Դուրգարյանի խոսքերով, խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր նյութերի վրա (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն):

Նա տեղեկացմամբ, լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր `1.000.000 դրամ և երկու խրախուսական` 300.000-ական դրամ մրցանակներ:

Նշենք, որ հայտերն ընդունվում են մինչև 2009 թ. հունվարի 25-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչությունում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց