15:17 21/08/2009 » Մշակույթ

«REANIMANIA». ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՓԱԿՎԱԾ ԵՆ

«ReAnimania» 1-ին Երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչները բոլոր մրցութային ծրագրերը հայտարարում են փակված: ReAnimania-ն ստացել է ավելի քան 200 ֆիլմ 30 երկրներից` Շվեդիա, Ճապոնիա, Արգենտինա, Իսրայել, Հյուսիսային Իռլանդիա, Իրան, Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Պորտուգալիա, Հունգարիա, Իսպանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեցարիա, Ավստրալիա, Լեհաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվիա, Խորվաթիա, Բելոռուսիա, Ուկրաինա, Բելգիա, Լիբանան, Սիրիա և Վրաստան:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր.

• Անիմացիայի բեմադրում-չորսօրյա դասընթացը կվարի Դիսնեյ լիամետրաժ անիմացիայի փոխնախագահ, աշխարհահռչակ անիմատոր , պրոդյուսեր Մաքս Հաուարդը:
• Ավանդական երկչափ (2D) անիմացիա - երկօրյա դասընթացը կվարի հայտնի անիմատոր Յոշի Թամուրան
• Եռաչափ (3D) անիմացիա (ոչ համակարգչային) - չորսօրյա դասընթացը կվարի հանրահայտ անիմատոր Մելանի Բեյսվենգերը:


Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել