- 18:44 | Աշխարհում Հյուպ Հայնկես. «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է խաղան`չնայած սառնամանիքին
Մարզիչն իր սաներին հորդորել է արհամարհել եղանակային պայմանները և մասնակցել փետրվարի 4-ին «Համբուրգ»-ի հետ նախատեսված մրցավեճին:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 18:32 | Աշխարհում Այաթոլլա Ալ Խամենեի. Արևմուտքի ճնշումներն ավելի հզոր են դարձնում Իրանին
«Իրանը վրեժխնդիր կլինի արևմտյան երկրներից նավթի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու և սպառնալիքներ ներկայացնելու համար», - ասաց նա:
Աղբյուր` «Իզվեստիա» (Известия) - 18:19 | Աշխարհում Եգիպտոսում առևանգել են երկու ամերիկացի զբոսաշրջուհիների
ԱՄՆ քաղաքացիներին ու նրանց եգիպտացի ուղեկցողին գերեվարել են զինված խմբավորման անդամները, ովքեր հարձակում են գործել զբոսաշրջիկների ավտոբուսի վրա:
Աղյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:13 | Աշխարհում Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի» արտադրանքը
Իրանի իշխանությունները վիրավորական են անվանել «Սամսունգ» պլանշետները գովազդող նոր հոլովակը, որը պատրատվել է իսրայելական «Hot» կաբելային օպերատորի կողմից:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:01 | Աշխարհում Պլյուշչենկոն կվիրահատվի Մյունխենում
Գեղասահորդը մարզումները կանցկացնի տարբեր քաղաքներում` նախապատրաստելով իր նոր ծրագիրը 2014 թ. մրցումների համար:
Աղբյուր` eurosport.ru - 17:58 | Աշխարհում Ադրբեջանի զինծառայողներին կարող են քաղծառայողի կարգավիճակ տալ
Միլի Մեջլիսում նման օրինագծի քննարկումը նախատեսված է այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբում:
Աղբյուր`«Ազե.ազ» - 17:45 | Աշխարհում Օբաման պատրաստ է հրաժարվել որոշ շռայլություններից` ի շահ կարիքավորների
Ազգային աղոթքի նախաճաշի առիթով տրված ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը քրիստոնեական կրոնին և սկզբունքներին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:42 | Աշխարհում Գերմանիան պարտավորված չէ վճարել նացիստների հանցագործությունների համար
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Բեռլինից ֆինանսական փոխհատուցում ստանալու վերաբերյալ Իտալիայի պահանջը, որը քննվում էր 2008 թ. ի վեր:
Աղբյուր` Լենտա.ռու (Lenta.ru) - 17:33 | Հայաստան «Եվրանեսթ»-ի առաջին արտագնա նիստը կկայանա Երևանում
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, մշակութային և կրթական հանձնաժողովների նիստը տեղի կունենա 3 շաբաթ հետո», -հայտնեց Վ. Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 17:29 | Աշխարհում Ուկրիանան ահազանգում է. 100-ից ավելի զոհ
Սառնամանիքի հետևանքով զոհվածների մեծ մասը տնանկներ են, որոնցից շուրջ 65 հոգու դին հայտնաբերվել է փողոցներում:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 17:13 | Հայաստան Գ.Մակարյան.Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել
«Ադրբեջանի նավթի պաշարները նվազել են: Դա նշանակում է, որ նա չի կարող երկարատև պատերազմի մեջ մտնել, քանի որ կքայքայվի երկրի տնտեսությունը», - ասաց նա:
Աղբյուր`Panorama.am - 17:03 | Աշխարհում Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ
Առավել մեծ արժեք է ներկայացրել 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրային հավաքածուն:
Աղբյուր`«Ասոշեյթիդ Պրես» (Associated Press) - 16:58 | Աշխարհում Հունգարական խոշոր պետական ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները
Malev-ի ղեկավարությունը ստիպված է կասեցնել շուրջ 64 տարվա անընդմեջ գործունեությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 16:41 | Աշխարհում Բրիտանացի նախարարը պաշտոնից հեռացել է մեքենան արագ վարելու համար
Երկրի իրավապահները բացահատել են Քրիս Հյուհնի 9-ամյա վաղեմության սուտը, ով նշել էր, թե մեքենայի ղեկին եղել է իր նախկին կինը:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 16:30 | Հայաստան Երևանի ծառերը կգույքագրվեն
Դա հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:
Աղբյուր`Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն - 16:22 | Հայաստան Երևանի քաղաքապետն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 16:04 | Հայաստան Մութալիբով. ԼՂ հակամարտության բանալիները Ռուսաստանի ձեռքում են
«Ֆրանսիայի Սենատի հայանպաստ որոշման պատճառով Բաքուն չպետք է հակադրվի Փարիզին»,- գտնում է Ադրբեջանի նախկին նախագահը:
Աղբյուր` Ազե.ազ - 16:01 | Հայաստան Տարոն Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
«Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մի շարք ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 15:54 | Աշխարհում ՌԴ պաշտոնյաներին կգնահատեն անձնական արդյունավետության համակարգով
Վ.Պուտինը վստահ է, որ այդ միջոցի կիրառումը նպաստելու է նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցների գործունեության թափանցիկությանը:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:45 | Հայաստան Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ չի կարող համագործակցել
«Համագործակցությունը չի կարող լինել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում»,- ընդգծեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:37 | Աշխարհում Զիդանը դատի կտա իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին
Կենդանի լեգենդը նշում է, որ Քրիստոֆն ազատ խոսքի իրավունք ունի, բայց այս պարագայում իրեն կփոխհատուցի 75 000 եվրո:
Աղբյուր` eurosport.ru - 15:29 | Աշխարհում Ավստրալիայի արևելյան շրջաններում ջրհեղեղ է
Բազմաթիվ բնակավայրեր հայտվել են ջրի տակ, տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 15:23 | Աշխարհում Կիպրոսը Թուրքիայի հարցով ՄԱԿ-ին բողոքի նոտա կհղի
Պատճառը Թուրքիայի նավթա-գազային պետական ընկերության՝ Կիպրոսի հսկողության ներքո գտնվող ջրային տարածքներում փորձնական հորոտման աշխատանքներ սկսելու մտադրությունն է:
Աղբյուր`«Իտար-Տասս» (ITAR-TASS) - 15:11 | Աշխարհում Իրանի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ցամաքով գնալ Սիրիա
Թեհրանի նախազգուշացումները հիմնականում ուղղված են իրանցի ուխտավորներին, որոնք հազարավոր խմբերով ամեն տարի ուխտագնացության են մեկնում Սիրիա:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:07 | Հայաստան Գ.Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը
«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,- նշեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:02 | Աշխարհում Թուրքիան կարող է ապաստան տալ Ասադի ընտանիքին
«Եթե Սիրիայի առաջնորդի ընտանիքի կողմից նման խնդրանք լինի, ապա, անշուշտ, մենք դա կընդունենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 14:51 | Աշխարհում «Յուվենթուսը» ցանկանում է երկարաձգել Բուֆոնի պայմանագրի ժամկետը
Գործող պայմանագրի ժամկետը մինչև 2013 թ. հուլիսն է, սակայն ղեկավարությունը նախատեսել է դարպասապահին պահել ևս 4 մրցաշրջան:
Աղբյուր`«Football Italia» - 14:37 | Հայաստան Տարասով. Հայաստանը կարողացավ տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն և ընդարձակել «հարձակման ճակատը»
«Միևնույն ժամանակ նա կտրուկ սահմանափակեց Թուրքիայի հնարավորությունները՝ մանևրելու կովկասյան ուղղությամբ»,- գրում է քաղաքագետը:
Աղբյուր`«Ռեգնում» (Regnum) - 14:30 | Աշխարհում BBC-ն ցուցադրել է «Պուտինը, Ռուսաստանն ու Արևմուտքը» ֆիլմի 3-րդ մասը
Այն ամբողջությամբ նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին, որի հիմնական առանցքը 2008 թ. օգոստոսյան հակամարտության ժամանակաշրջանն է:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 14:24 | Հայաստան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հայկ Գևորգյանի նկատմամբ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Աղբյուր` Ոստիկանության լրատվական ծառայություն - 14:09 | Հայաստան ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպաններին
«Կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Աղբյուր` ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 13:53 | Աշխարհում Ադրբեջանի նախագահի նստավայրը հոսանքազրկվել է
Դա տեղի է ունեցել հոսանքի գծերի բարձր լարման պատճառով:
Աղբյուր`«Թուրան» - 13:44 | Աշխարհում Հիլարի Քլինթոնը մասնակցելու է Մյունխենյան վեհաժողովին
Պետքարտուղարի մասնակցությունը նախատեսված է փետրվարի 3-5-ը եվրոպական այցի շրջանակներում:
Աղբյուրը`«Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:43 | Հայաստան ԱԺ-ում Գոհար Պողոսյանին փոխարինողը հայտնի է
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես»-ի նախկին ղեկավար Հրայր Զորյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:35 | Աշխարհում Թուրքիան ֆրանսիական ռազմական օդանավերին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Օդանավերը ստիպված են եղել այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա:
Աղբյուր`«Turkiyegazetesi.com» - 13:31 | Աշխարհում Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատիժը
Բանաձևի տեքստից հանվել է դեպի Սիրիա զենքի առաքման վրա արգելանքը:
Աղբյուրը`Կոմերսանտ.ռու (Коммерсанть.ru) - 13:20 | Հայաստան ՀՅԴ-ն մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի
«Եթե լինեն մեծամասնական տեղեր, ապա մենք «շատ կարևոր» մեծամասնական ընտրատարածքներում պայքարելու ենք սեփական թեկնածուներով», - ասաց Վ.Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:14 | Աշխարհում Ջիոեվան համոզված է, որ ինքը Հարավային Օսիայի նախագահն է
Մարտին կայանալիք ընտրություններից առաջ նա մնացյալ թեկնածուներին հորդորել է սատարել իրեն` որպես միակ օրինական նախագահի:
Աղբյուրը` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:07 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին
Երկրի վարչապետը արդեն պաշտոնանկ է արել ֆուտբոլային ֆեդերացիայի ողջ անձնակազմին:
Աղբյուր`«Times» - 12:51 | Հայաստան Հայտնի է «Ժառանգության» համագումարի օրը
Մարտի 2-ին կայանալիք համագումարին կքննարկվի գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցեր:
Աղբյուր`Panorama.am - 12:46 | Աշխարհում ԱՄՆ պաշտպանության նախարարը գիտի, թե երբ Իսրայելը կհարվածի Իրանին
Որպես հնարավոր ժամկետներ Լեոն Պանետտան նշել է ապրիլ, մայիս կամ հունիս ամիսները:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 12:39 | Աշխարհում Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ
«Այն, անկասկած, միտված է չեզոքացնելու Ռուսաստանի հրթիռային և միջուկային ներուժը», - ասել է նա:
Աղբյուր`1tv.ru - 12:35 | Աշխարհում Նոր գազային կոնֆլիկտ Մոսկվա-Կիև հարաբերություններում
Պատճառն, ըստ «Գազպրոմի» մասնագետների, Կիևի կողմից գազի ծավալների թույլատրելիից ավելի կուտակումն է:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 11:57 | Աշխարհում Ադրբեջանին կոչ են անում արդարացի փոխհատուցում տալ քաղաքացիներին
ԵԽԽՎ զեկուցողները հույս են հայտնել, որ երկրի իշխանությունները շուտով ազատ կարձակեն «խղճի բանտարկյալներին»:
Աղբյուր`«Թուրան» - 11:47 | Աշխարհում Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակի գործարկման մասին
Այն կշռում է 50կգ և նախատեսված է երկրի մակերևույթը ուսումնասիրելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:26 | Հայաստան ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դրանք են` Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ հատվածները և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր` Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:21 | Հայաստան Չինական հատուկ համերգ` Հայաստանում
Այն նվիրված կլինի հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Աղբյուր` ԵրՊԼՀ լրատվության բաժին - 11:07 | Հայաստան Հրդեհ`«Շիրակ» հյուրանոցում
Այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակը:
Աղբյուր`ԱԻՆ լրատվական կենտրոն - 11:02 | Աշխարհում Նոր բախումներ Կահիրեում. կան 600-ից ավելի տուժած
Ցուցարարները կոչ են արել երկրի բարձրագույն Զինվորական ղեկավարությանը վայր դնել լիազորությունները:
Աղբյուր`«Ասոշիեյթիդ Պրես» (Associated Press) - 10:50 | Աշխարհում Սիրիայի վերաբերյալ բանաձևի տեքստը համաձայնեցվել է
Փաստաթղթից հանվել է Բաշար ալ-Ասադին ուղղված կոչը` փոխանցել իշխանությունը փոխնախագահին:
Աղբյուր`«Ֆրանս Պրես» (Agense France-Presse)
12:27 18/01/2010 » Մշակույթ
«Եվրատեսիլ-2010». Էմմին և Միհրանը վստահ են իրենց ուժերին
Շուտով Երևանում կանցկացվի ազգային ընտրություն «Եվրատեսիլ-2010» մրցույթի համար: Հասարակության կարծիքով, հաղթանակի ամենահավանական թեկանծուներից մեկը Էմմիի և Միհրանի դուետն է:
Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը երգչուհի Էմմիի հետ, ով օրերս է վերդարձել ԱՄՆ-ից և բացահայտել ելույթի հետ կապված մի քանի գաղտնիքներ:
-Էմմի, պատմի երգի նախապատրաստական և ձայնագրման աշխատանքների մասին մասին, որը դու Միհրանի հետ պատրաստել ես Հայաստանի ազգային ընտրության համար:
-Սկսեմ նրանից, որ սեպտեմբերի 29-ին մենք Միհրանի հետ ԱՄՆ-ում էինք: Նպատակը մեկն էր` պրոֆեսիոնալ կերպով պատրաստել երաժշտական համար «Եվրատեսիլ-2010» մրցույթին հայտ ներկայացնելու նպատակով: 3 ամիսների ընթացքում մենք հաճախել ենք պարային դասերի, ընդ որում` այնպիսի ստուդիաներում, որտեղ փորձեր են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներ և շոուներ են բեմադրվել MTV music awards-ի և Grammy-ի համար: Ես այնտեղ եմ այցելել Միհրանի հետ, քանի որ նա համատեղության կարգով նաև դասավանդում է այս ստուդիաներում: Բնականաբար, ես չեմ դադարել սպորտով զբաղվել:
Ինչ վերաբերում է երգերին, ապա մենք ձայնագրել ենք 4 որակյալ կատարումներ: Բացի այդ` մենք ստացել ենք երգեր տարբեր երկրներից: Կատարումներ են ստացվել Բելգիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և նույնիսկ Թուրքիայից: Ի դեպ, Թուրքիայից ստացվել են այնքան մեծ քանակությամբ երգեր, որ մեր էլեկտրոնային փոստի տարողունակությունն այլևս չէր բավականացնում: Բայց և այնպես, մենք հրաժարվեցինք այդ գաղափարից և ընտրեցինք հեղինակներ, որոնց անունները մենք կբացահայտենք այն բանից հետո, երբ կժամանի Միհրանը: Թող դա դեռ մնա անակնկալ:
-Դուք Միհրանի հետ տրամադրված եք հաղթելո՞ւ:
-Այո, մենք վստահ ենք մեր և մեր խմբի ուժին: Մարդիկ, ովքեր կլինեն մեր կողքին, օրինակ պարողները, ելույթ են ունեցել համաշխարհային մասշտաբի աստղերի հետ: Միհրանն էլ Մադոննայի սիրելի պարողն է, և ես առաջինը չեմ, որ այդ մասին ասում եմ: Ես էլ ջանքեր չեմ խնայել, որպեսզի ձայնագրվի երգ, որը արժանի կլինի մեր երկրին: Եթե արտիսիտը ներդնում է երգի մեջ իր ողջ դրական էներգիան ու պրոֆեսիոնալիզմը, ապա այդ երգը հաջողություն կունենա:
-Ի՞նչ կասեք համարի բեմադրման մասին, չէ որ «Եվրատեսիլում» գեղեցիկ շոուն ավելի շատ է գնահատվում, քան` վոկալը:
-Շոուի բեմադրման համար մենք դիմել ենք այնպիսի մասնագետների, ինչպիսին են Circus du Soleil-ի շոուի բեմադրիչները: Մենք բանակցություններ ենք վարում Օսլոյում համարը բեմադրելու համար, այն դեպքում, եթե հաղթենք ազգային ընտրության ժամանակ: Ինչ վերաբերում է ազգային ընտրությանը, ապա իհարկե, ամեն ինչ այդքան մասշտաբային չի լինի: Միհրանը պարողների հետ արդեն սկսել է ԱՄՆ-ում պարերի փորձերը` բոլոր 4 երգերի համար, քանի որ մենք դեռ չենք ընտրել, թե դրանցից որը կներկայացնենք Երևանում: Ի դեպ, այն երգերի համար, որոնք կմնան, մենք արդեն նախագիծ ունենք: Միհրանը Բրիտնի Սփիրսի և Մադոննայի պարողների հետ կգա Երևան 10-15 օրից, ես կմիանամ նրանց և միասին կվերջացնենք աշխատանքը:
-Այս, ինչպես նաև անցյալ տարում «Եվրատեսիլ» մրցույթի ընտրությունը Հայաստանում լինելու է բաց: Ի՞նչ կարող եք ասել մրցակիցների մասին:
-Նախապես շատ լուրեր էին տարածվում այն մասին, թե ով է պատրաստվում մասնակցության հայտ ներկայացնել: Ոմանք մեծ գումարներ ծախսեցին պատրաստության համար, ոմանք մինչ օրս չեն կողմնորոշվել հայտ ներկայացնելու հարցում: Բայց ես կարող եմ հստակ ասել այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստում: Մենք պատրաստվում ենք մեր հայտը ներկայացնել հաղթանակի համար` բարձր մակարդակով: Մենք նախատեսում ենք Հայաստանի համար մեծ շոու կազմակերպել, որպեսզի մեր երկիրը արժանավայել ներկայանա մրցույթին, և որպեսզի հայկական դրոշն Օսլոյից պատվով վերադառնա: Ես գիտեմ Միհրանին, ես գիտեմ ինձ, մենք պարզապես պարտավոր ենք ելույթ ունենալ արժանավայել: Մենք միավորվել ենք նրա համար, որպեսզի միասնական խմբով ցույց տանք որակյալ շոու և որպեսզի բեմը «պայթեցնենք» մեր էներգետիկայով: Ես վստահ եմ իմ կենդանի վոկալի վրա, քանի որ բեմի վրա արդեն շատ տարիներ երգում եմ կենդանի: Ես վստահ եմ Միհրանի վրա, քանի որ ավելորդ խոսքեր հարկավոր չեն: Նա վաղուց ապացուցել է, որ կարևոր չէ, թե ինչ ազգության ես պատկանում, կրոն ես դավանում և սոցիալական կարգավիճակ ունես, եթե դու պրոֆեսիոնալ ես, քեզ լավագույններն են ընտրում: Ազգային ընտրության բոլոր մասնակիցներին մենք ցանկանում ենք ամենալավը: Ցանկանում ենք, որ շատ լավ ելութ ունենան, եթե նրանցից որևէ մեկը կհաղթի, մենք նրանց նույն կերպ կաջակցենք:
-Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին ձեր ելույթի ժամանակ:
-Հայաստանում ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա կլինի: Մենք երկուսով էլ պարելու և երգելու ենք: Ինձ համար հարմար կլինի բեմի վրա այսպիսի խմբով հանդես գալ: Մենք ինքներս ենք ելույթը պատրաստում և ինքներս ենք արդյունքների համար պատասխանատվություն կրում, բնականաբար ներդնում ենք բոլոր ուժերը, որպեսզի ամեն ինչ գերազանց ստացվի:
Ինչ վերաբերում է Օսլոյին, ապա այնտեղ ամեն ինչ նախատեսվում է իրականացնել մասշտաբային և գեղեցիկ: Հետաքրքիր ելույթ կլինի:
-Ո՞րն է պատճառը, որ նման մաշտաբի հայտնի դեմքեր համաձայնել են աշխատել Ձեզ հետ:
Նրանք, ովքեր համաձայնեցին լինել մեզ հետ նույն խմբում, զգացին, որ մենք լուրջ ենք տրամադրված և սիրում ենք մեր աշխատանքը: Մենք վարակել ենք նրանց մեր լավատեսությամբ: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ նրանք թողնում են իրենց կարևոր գործերը և գալիս են Հայաստան: Գլխավորն այն է, որ արտիստը ցանկանա լավ ելույթ ունենալ, որպեսզի նա սիրի այն գործը, որն անում է, այլ ոչ թե մասնակցի մրցույթին միայն մի քանի հազար սկավառակ վաճառելու համար «Եվրատեսիլից» հետո: Չէ՞ որ քո ելույթը մնում է քո երկրի և այս մրցույթի պատմության մեջ: Ինչպես տեսաք, Ալեքսանդր Ռիբակը բեմում բոլորին գրավեց իր անկեղծությամբ և հարիզմայով: Մենք նախապատրաստական գործընթացներին նույն կերպ ենք մոտենում, ելույթի մեջ հոգի ենք ներդնում: Եվ բացի այդ, «Եվրատեսիլին» միշտ հաղթում է նորը: Մեր երգը նոր, ժամանակակից հայացք է Հայաստանին:
-Ձեզ նաև առաջարկել են «Եվրատեսիլում» ներկայացնել այլ երկրների, այնպես չէ՞:
-Չգիտեմ, ինչպես է դա ձեզ հայտնի դարձել, բայց այդպես է (ծիծաղում է): Եղել են առաջարկություններ Գերմանիայից և Շվեյցարիայից: Այնտեղ ես պարզապես որպես կատարող հանդես կգայի, իսկ ընտրությունը կլիներ միայն երգի համար: Շվեյցարիան այս առաջարկով հանդես է եկել 2 տարի առաջ, իսկ Գերմանիան 3 տարի շարունակ առաջարկել է ինձ ներկայացնել երկիրը:
-Ինչո՞ւ եք հրաժարվել:
-Պարզապես ես հայրենասեր եմ: Հավանաբար, այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ներկայացնի մի մարդ, ով գոնե որևէ բան արել է իր երկրի համար: Միհրանն ապացուցեց ամեն ինչ համաշխարհային բեմերում: Իսկ ես մանուկ հասակից մասնակցում եմ համերգների, որոնք ընթանում էին սահմանամերձ քաղաքներում, գյուղերում պատերազմի ժամանակ հրազենի զարկերի ներքո, մեր երկրի համար դժվարին տարիներին: Ես մտածում եմ, որ մենք արժանի ենք ևս մեկ անգամ մեր երկրի համար որևէ լավ բան անելու:
-Ո՞րն է հաղթանակի համոզվածության երաշխիքը:
-Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց մենք իսկապես լավ ենք պատրաստվել: Մենք հավատում ենք մեր ուժերին և մեր ցանկություններին: Իսկ եթե ինչ որ բան շատ ցանկանաս, ապա դա անպայման կիրականանա: Թող սա լինի կոչ նաև մեր մյուս արտիստների համար:
-Ի՞նչ կցանկանայիք ասել Ձեր երկրպագուներին:
-Ամենից շատ ուժ և ներշնչանք մեզ նվիրել են հենց այն մարդիկ, ովքեր հավատում են մեզ` մեր երկրպագուներն ու ընկերները: Ես մշտապես հետևում եմ բոլոր հնարավոր ֆորումների և խմբերի քննարկումներին, որտեղ մեր երկրպագուները փորձում են մեզ օգնել ջերմ ու հոգուց բխող խոսքերով: Եվ դա ամենակարևորն է մեզ համար: Տեսնելով մարդկանց այսպիսի աջակցությունը` մենք արդեն դա հաղթանակ ենք համարում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, ով մեր օգտին կքվեարկի ազգային ընտրության ժամանակ, և ցանկանում եմ ասել, որ այս ամենը մենք ձեզ համար ենք անում: Մեր երկրպագուները գտնում են այնպիսի տեսագրություններ և լուսանկարներ, որոնք նույնիսկ մենք չունենք, ես ամեն անգամ զարմանում եմ, նայելով ֆորումները (ծիծաղում է): Թանկագին երկրպագուներ, ես Ձեզ շատ ու շատ սիրում եմ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ռուսերենով. http://www.panorama.am/ru/comments/2010/01/15/emmi-mihran
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
23:03 03/02/2012 » Իրավունք
Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ
20:35 03/02/2012 » Քաղաքական
ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին
20:30 03/02/2012 » Իրավունք
«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն
20:29 03/02/2012 » Քաղաքական
Քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները
20:26 03/02/2012 » Հասարակություն
ԱԻՆ. Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը








Ռոբերտ Հարությունյան. Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական խնդիրներ և չեմ կարծում, որ ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու ներդրողների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի երկու տեղակալների նշանակումը որոշ տարակուսանքի տեղիք է տվել: ՄԻՊ-ն այժմ ունի մեկ գլխավոր խորհրդական և չորս այլ խորհրդականներ, իսկ այսօրվանից ահա ունենալու է երկու տեղակալ
«Հուզվում էի: Վստահ չէի` խաղալ հաղթանակի՞ համար, թե ապահովել ոչ-ոքի… Ամեն ինչի մասին մտածում էի: Ի վերջո, հաղթեց իրատեսությունը, և ես որոշեցի հանգիստ ու հուսալի խաղալ»