«Մոսկվա» կիոնթատրոնում  «Արարատից Սիոնը» հաղթեց «Ավատարին»

15:52 02/06/2010 » Մշակույթ

«Մոսկվա» կիոնթատրոնում «Արարատից Սիոնը» հաղթեց «Ավատարին»

Մայիսի 5-ին «Մոսկվա» կիոնթատրոնի էկրաններին հայտնված «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմն անցած 1ամսվա ընթացքում ունեցել է 20 հազար հանդիսատես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը:

Նա հավելեց, որ իր տնօրեն աշխատելու ընթացքում չի եղել նախադեպ, երբ վավերագրական ֆիլմը կարողանա այսքան հանդիսատես հավաքել.այն ավելի շատ հանդիսատես է ունեցել, քան գեղարվեստական ֆիլմերը.օրինակ` «Ավատարը»:

Նրա խոսքով, այս ամսվա ընթացքում հանդիսատեսի 90%-ը դիտել է «Արարատից Սիոնը», իսկ մնացած 10%-ը` մնացած ֆիլմերը:

Ֆիլմի պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն. Արամյանը հավելեց, որ այս երևույթը բացահայտում է, որ մեր ժողովուրդը կարոտ է խորքային բացահայտումների և բարձրորակ մշակույթի:

Իր հերթին ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը նկատեց, որ ճգնաժամեր չեն լինում, արվեստը երբեք ճգմաժամ չի ապրում, լինում են գաղափարների ճգնաժամեր:

Բացի հայաստանյան հաջողություններից ֆիլմը կարողացել է փառատոնային վերելք էլ ապահովել: Այսպես «Արարատից Սիոնի» միջազգային պրեմիերան կայացավ հայաստանյան ցուցադրումից օրեր անց` Միացյալ Թագավորությունում:

Swansea Bay Film Festival կինոփառատոնում ֆիլմին շնորհվել է «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը: Անցած մեկ ամսվա ընթացքում ֆիլմն արձագնագրել է ևս մի քանի հաջողություն միջազգային ասպարեզում: Հունիսին այն փառատոնային ցուցադրություն կունենա Մոսկվայում և Կոլորադոյում` վավարեգրական միջազգային կինոփառատոններում:

Ինչպես նկատեց Մեսրոպ քհն. Արամյանը փառատոններն այնքան շատ են, որ նկարահանող խումբը «ստիպված է կիսվել` բոլոր փառատոններում ներկա գտնվելու համար»: Այսպես Մոսկվայի միջազգային վավարեգրական ֆիլմերի փառատոնին հունիս 21-ին կմասնակցի Մեսրոպ քհն. Արամյանը, իսկ Կոլորադոյի DocWest-ին կմասնակցի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց