Երևանյան միջազգային 4-րդ երաժշտական փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

12:36 03/09/2010 » Մշակույթ

Երևանյան միջազգային 4-րդ երաժշտական փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 22-ը կազմակերպելու է Երևանյան միջազգային 4-րդ երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից:

Փառատոնին մասնակցելու են Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր), Էշլի Վոսը (դաշնամուր), Դայշին Կաշիմոտոը (ջութակ), Ռադովան Վլատկովիչը (գալարափող) և այլ հայտնի արվեստագետներ:

Փառատոնի ընթացքում անցկացվելու է Կամերային երաժշտության համերգներ, Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակին, ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգային ծրագրեր, դաշնամուրային երաժշտության համերգ:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) հովանու ներքո:

 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց