Մեկնարկում է «ReAnimania» փառատոնը

10:10 09/09/2010 » Մշակույթ

Մեկնարկում է «ReAnimania» փառատոնը

Այսօր մեկնարկում է «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Փառատոնի մեկնարկը տրվելու է Սիլվան Շոմենի «Աճպարարը» ֆիլմով:

Մինչև սեպտեմբերի 13-ը շարունակվող փառատոնի ընթացքում ցուցադրվելու է 263 մրցութային ֆիլմ՝ 35 երկրից: Հայաստանից փառատոնին մասնակցելու 12 դիմում է ստացվել, սակայն մրցույթի ժամանակ ցուցադրվելու է միայն 3-ը` Արամ Մուրադյանի «Ջոնի Սիլվեր», Նաիրա Մուրադյանի «Հրեշտակը քաղաքում» և Սեբաստիան Լեռնիթի «Բնության պահանջները»:

Փառատոնը կազմված է 4 մրցութային ծրագիրց` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային ֆիլմեր: Լինելու է նաև մրցանակ կարճամետրաժ ֆիլմի լավագույն երաժշտության համար: Փառատոնում ժյուրիի ընտրությամբ կլինեն նաև այլ մրցանակներ` «Լավագույն դեբյուտ», «Լավ քաղաքացի»: Փառատոնը կառուցվածքային առումով կազմված է հետևյալ ծրագրերից. Երևանյան պրեմիերաներ, Մրցութային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճանապարհորդ, Անսիի ծրագիր, Հատուկ ցուցադրություններ, Հաստատությունների ծրագիր, Ընկերությունների ցուցադրություններ, Ցուցահանդեսներ, Վարպետության դասընթացներ, դասախոսություններ, Բացօթյա ցուցադրություններ, ՄարԱնի (Անիմացիայի շուկա), «Հայկական ներկապնակ», որի շրջանակներում ներկայացվելու են հայ անիմատորների աշխատանքները, «Բացօթյա ցուցադրություններ»` Կասկադում:

Փառատոնի շրջանակներում Հայաստանը հյուրընկալելու է անիմացիայի աշխարհի 23 հեղինակավոր ներկայացուցիչների, այդ թվում` Մաքս Հաուարդին (ԱՄՆ/Մեծ Բրիտանիա), Ֆրենք Գլեդսթոունին (ԱՄՆ), Դեյվիդ Սփրոքսթոնին (Մեծ Բրիտանիա), Ժան-Փոլ Քոմենին (Ֆրանսիա), Մոհամեդ Ղազալային (Եգիպտոս), Մարթա Մաչադոին (Բրազիլիա) և այլք:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց