Նախարար. Թեղուտի տարածքում գրանցված մշակութային հուշարձանները կտեղափոխվեն այլ վայրեր

15:44 06/02/2012 » Մշակույթ

Նախարար. Թեղուտի տարածքում գրանցված մշակութային հուշարձանները կտեղափոխվեն այլ վայրեր

Թեղուտի տարածքում, որտեղ որ կառուցվելու է պոչամբար, կան մշակութային մի քանի հուշարձաններ, որոնք գրանցված են պետական ցուցակներում: Այդ հուշարձանները կտեղափովեն այլ վայրեր: Այս մասին ասուլիսում հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա նշեց, որ Թեղուտի տարածքում իրականացվել են պեղումներ: Այն գտածոները, որոնք հայտնաբերվել են, այժմ Հնագիտության ինստիտուտի կողմից մշակման փուլում են, այնուհետև պետք է հանձնվեն Հայաստանի Պատմության թանգարանին:

«Թեղուտի տարածքում կան մի քանի անշարժ հուշարաձանների մնացորդներ: Մասնավորապես, Բովերի եկեղեցին, որը գրանցված է պետական ցուցակում, այսինքն` ցանկացած գործողություն կատարելու համար անհրաժեշտ է կառավարության որոշում: Նախարարությունը պատրաստում է այդ եկեղեցու տեղափոխման վերաբերյալ կառավարության որոշում: Շնող գյուղում ձեռք է բերվել տարածք, որտեղ որ պետք է տեղադրվի»,- ասաց նախարարը: Նա նաև նշեց, ուր այդ տարածքում կա խաչքար, մի քանի տասնյակ տապանաքերեր կան, որոնք նույնպես պետք է տեղափոխվեն:

Նշենք, որ նախարարը տեղյակ էր միայն վերը նշված մշակութային հուշարձանների մասին: Հնչած այն հարցին, թե ի՞նչ ճակատագրի է արժանանալու տարածքում հայտնաբերված վաղ բրոնզե դարաշրջանով թվագրվող բնակավայրը, Հ. Պողոսյանն ասաց, որ տեղյակ չէ այդ մասին, կփորձի ճշտել:

Նախորդիվ`
Հնագետ. Թեղուտի պոչամբարի կառուցման դեպքում կվերանա Խառատանոցի հնագույն բնակավայրը

 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց