ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ. Պետք է տարբերակել երգելն ու կատարելը

13:15 06/02/2012 » Մշակույթ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ. Պետք է տարբերակել երգելն ու կատարելը

«Թող մի քիչ ավելի զգոն լինեն: Եթե ժողովրդական երգ են կատարում, նախ պետք է հասկանան` ինչ է ժողովրդական երգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը` խոսելով այսօրվա ժողովրդական երգեր կատարողներից շատերի մասին:

Նա նշեց, որ եթե նոր սկսնակներից շատերը հասկանան, թե ինչպես չի կարելի երգել, կսկսվի նրանց վերելքն իբրև պրոֆեսիոնալ կատարող:

«Նրանք երգում են, Ռուբեն Մաթևոսյանը կատարում է: Պետք է տարբերակել ուղղակի երգելն ու կատարելը»,- ընդգծեց ասուլիսին ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց