Մշակույթի նախարարը ողջունում է ԿԳ նախարարի նախաձեռնությունը

14:15 06/02/2012 » Մշակույթ

Մշակույթի նախարարը ողջունում է ԿԳ նախարարի նախաձեռնությունը

«Մեզ համար կարևոր է, որ մեր ժառանգությունը կարողանանք հավաքել Հայաստանում: Այդ ցանկությունն է, որ պարոն Աշոտյանը հայտնել է: Ու եթե ստացվի բերել Հայաստան, ինչո՞ւ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` խոսելով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հանդես եկած նախաձեռնության մասին, որով կոչ է անում ստորագրություններ հավաքել, դիմել Հայաստանում Մեծ Բրիտանիայի ամուսին դեսպաններին` պահանջելով վերադարձնել Անահիտ աստվածուհու արձանի բեկորները:

Հ. Պողոսյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հելլենիստական մշակույթի նմուշներ Հայաստանում շատ քիչ են պահպանված, ողջունելի նախաձեռնություն է, սակայն կարծում է, որ Բրիտանական թանգարանը դժվար թե համաձայնվի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց