Էս հարստությունը փրկվեց. Ժամանակակից արվեստի թանգարանը 2 օր է` ջեռուցվում է

16:39 06/02/2012 » Մշակույթ

Էս հարստությունը փրկվեց. Ժամանակակից արվեստի թանգարանը 2 օր է` ջեռուցվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է:

Քաղաքապետարանից փոխանցում են, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, որը մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը:

Այսօր, բացի հիմնական ցուցադրությունից, այստեղ կազմակերպվում են նաև ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ:

«Էս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքամնան շեմին էր... Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Չձգձգեց մեր խնդրի լուծումը, ամիսներ չտևեց. միանգամից՝ խոսքը բացվեց ու աշխատանքները սկսվեցին: Դրանք ամիսուկես տևեցին, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում»,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաև դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաև դպրոցականներ:


 

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց